ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2423 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը նոր հեռանկարներ կբացի: Ոչ միայն կհաջողվի հասնել դրված նպատակներին, այլև որոշակիություն կմտցնեք ապագայի պլաններում: Դա շատ տեղին կլինի, քանի որ ընտրված ուղով առաջին քայլերն անելու համար շատ նպատակահարմար պահ է: Օգտակար ծանոթություններ հաստատելու շանս կա: Աշխատեք ձեզ բնական պահել. դա բավարար կլինի բարենպաստ տպավորություն թողնելու համար:

Հույզերը կայուն կլինեն: Նույնիսկ եթե դժվարություններ առաջանան, կպահպանեք լավ տրամադրությունն ու անպայման կգտնեք խոչընդոտները հաղթահարելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ հաջող օր է: Համարյա ամեն ինչ սպասվածի նման կդասավորվի կամ ավելի լավ: Ինչքան համարձակ լինեն ձեր նախաձեռնությունները, այնքան մեծ կլինի հաջողության հասնելու հավանականությունը: Հնարավոր են գրավիչ առաջարկներ, որոնց արժե համաձայնություն տալ: Արագ կսովորեք նորը, ճիշտ հարցեր կտաք. դա շրջապատին շատ դուր կգա:

Չեն բացառվում վեճերը ավագ հարազատների հետ, բայց հաշտությունն իրեն սպասեցնել չի տա: Զիջումների կգնաք անտեղ, որտեղ անհրաժեշտ է, բայց սկզբունքային կարևոր հարցերում ամուր կլինեք: Հավանական է ռոմանտիկ հանդիպում, որը ձեզ անմոռանալի հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վատ օր չէ հանդիպումների ու բանակցությունների համար: Շրջապատի հետ պայմանավորվելը հեշտ կլինի, բայց, ցավոք, նրանց տված խոստումները չեն կատարվի: Հույս մի ունեցեք, որ ինչ-որ մեկը ձեզ համար լուրջ զոհողությունների կգնա կամ կհրաժարվի սեփական պլաններից: Սակայն կարող եք վիճելի հարցերին այնպիսի լուծում գտնել, որը ոչ ոքի չի վշտացնի:

Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Տարաձայնություններն ու փոխադարձ պահանջները կմնան անցյալում, և դրանց կփոխարինեն նոր պլանները, գաղափարները, որոնք կուզենաք միասին կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ճիշտ կդնեք նպատակներն ու արագ կլուծեք կազմակերպչական հարցերը, այնպես որ՝ կարող եք բարդ գործերում հաջողության հասնել: Բացի այդ, ոչինչ չեք մոռանա, ուշադրություն կդարձնեք մանրուքներին, որոնք կարևոր կլինեն, կանոններն էլ չեք խախտի: Նման լուրջ մոտեցումը թույլ կտա խուսափել շատ տհաճություններից:

Օրը շատ հարմար է առաջատարի հատկանիշները դրսևորելու համար. հրահանգներ տալն ու ղեկավարելը ձեզ մոտ շատ լավ կստացվի: Դրա հետ մեկտեղ, կզգաք, թե երբ են ձեր ճնշումները չափից դուրս շատ դառնում, ու ճիշտ ժամանակին կնահանջեք՝ խուսափելով կոնֆլիկտներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լավ օր է ընտանեկան գործերի, մտերիմների շրջանում հանգստի համար: Ինչ-որ հետաքրքիր բան կմտածեք, պլանի հեղինակ կդառնաք, որի իրագործմանը շատերը կուզենան մասնակցել: Սակայն ոչ միայն շփումների, այլ նաև միայնակ մնալու կարիք կունենաք. հենց միայնությունը կօգնի հավաքել մտքերն ու ուժերի ներհոսք զգալ:

Հնարավոր են հաջողություններ աշխատանքի մեջ: Օրը հարմար է նաև ուսման, հետազոտությունների, նոր ինֆորմացիա փնտրելու համար: Ցանկալի է հրաժարվել երեկոյան միջոցառումներին մասնակցելուց, որոնք կարող են մինչև ուշ գիշեր ձգվել: Օգտակար կլինի շուտ քնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարող եք քննարկել ցանկացած խնդիր՝ առանց վախենալու, որ բանավեճը կոնֆլիկտի կվերաճի: Զրուցակիցները կլսեն ձեզ ու ճիշտ կհասկանան, ինքներդ էլ իրավիճակի մասին լրիվ ու ճիշտ պատկերացում կկազմեք: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը, կհասկանան, որ շատ բանի եք ունակ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան բյուջեին ու ընդհանուր ունեցվածքին վերաբերող հարցերը լուծելու համար: Շատ գործնական կլինեք ու պատրանքներ չեք կառուցի, և դա կօգնի խուսափել կորուստներից: Օգտակար կլինի ոչ մեծ զբոսանքի, ուղևորությունների կամ էքսկուրսիաների համար ժամանակ գտնելը: Պայմանների փոփոխությունն օգուտ կտա ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հիանալի օր է աշխատանքի, ուսման, գործնական հարցերը քննարկելու համար: Ուժերով լի կլինեք ու պատրաստ կլինեք հաղթահարել բոլոր խոչընդոտները. դժվար է պատկերացնել, թե ինչը կարող է ձեզ խանգարել հասնել նպատակին: Հավանական են անսովոր հանդիպումներ: Ամենալավ տպավորությունը կթողնեք նոր ծանոթների վրա, կկարողանաք դուր գալ նույնիսկ նրանց, ովքեր շատ քչերին են համակրում: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն ուզենա ավելի մոտիկից շփվել ձեզ հետ ու հետաքրքիր բան առաջարկի:

Հնարավոր են դրամական մուտքեր, անառիթ նվերներ, հաճելի անակնկալներ: Որոշ Կշեռքներ կգտնեն վերջին շրջանում ահանգստացնող ֆինանսական խնդիրները լուծելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վառ ու հիշվող օր է: Նոր տպավորություններ կուզենաք ու ամեն ինչ կանեք դրանք ստանալու համար: Բայց ձեր գործողությունները հաճախ այն արդյունքը չեն տա, որն ակնկալում էիք, այնպես որ՝ պատրաստ եղեք անակնկալների: Աշխատեք մտերիմներին տեղյակ պահել ձեր պլանների մասին, ժամանակ գտեք ընդհանուր գործերը քննարկելու համար. ինչքան շատ բան լսեք ու մտապահեք, այնքան լավ:

Ոչ մի կարևոր բան մի թաքցրեք նրանցից, ովքեր սիրում են ձեզ: Այսօր բոլոր խնդիրներն արժե բաց քննարկել. դա կհաջողվի անել հանգիստ ու առանց վեճերի: Գաղտնիքի ցանկացած ակնարկ կասկածների առիթ կտա ու կփչացնի հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Համարձակ ստանձնեք նոր գործերը, նույնիսկ եթե կասկածում եք, որ դրանք հաղթահարելու համար բավականաչափ գիտելիքներ ու փորձ ունեք: Ինչքան բարդ լինի խնդիրը, այնքան շատ ձեզ կգրավի նրա լուծումը: Ունակ կլինեք իրագործել անհնարինը, եթե մի փոքր ջանքեր գործադրեք:

Օրը հարմար է սիրային ծանոթության համար: Հնարավոր է նոր հարաբերությունների սկիզբ, որոնք շատ շուտով կարևոր կդառնան ձեզ համար: Բոլոր դեպքերում կպահպանեք սառնասրտությունն ու խելամիտ կգործեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն անակնկալներով լի կլինի: Հավանական են անսպասելի առաջարկներ ու հրավերներ, չպլանավորված ուղևորություններ: Հաճախ հաճելի զարմանք կպատճառեք շրջապատին, քանի որ զարմանալի, բայց ճիշտ որոշումներ կընդունեք, կանեք այն, ինչ ոչ ոք չէր սպասում ձեզանից: Մասնագիտական խնդիրները լուծելիս շատ կօգնի ինտուիցիան:

Առաջին հայացքից ձեզ սիրահարվելը դժվար չի լինի, ու ինչ-որ մեկը հենց այդպես էլ կանի: Բայց դուք կհետևեք առողջ բանականությանն ու կնախընտրեք ղեկավարվել տրամաբանությամբ, այլ ոչ թե հույզերով: Հենց դա էլ կխանգարի ձեզ սիրային հարաբերություններ սկսել. իսկ այդ հարաբերությունները կարող էին մեծ ուրախություն բերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող ու հանգիստ օր է, որը հարմար է ինչ-որ օգտակար բանով զբաղվելու կամ ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին մտորելու ու եզրակացություններ անելու համար: Ձեզ համար դժվար չի լինի ձեր ու մյուսների խնդիրները լուծելը, խորհուրդներ տալը, վիճողներին հաշտեցնելը. այդ ամենը ձեզ չի հոգնեցնի: Երբեմն ձեզ խորհուրդների ու աջակցության խնդրանքով կդիմեն կարևոր մարդիկ: Աշխատեք օգնել նրանց ու ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեք:

Նույնիսկ ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվելիս համարյա չեք հոգնի: Միակ բանը, որը կարող է վշտացնել, ավագ հարազատների հետ փոքրիկ տարաձայնություններն են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր կարող եք գլուխ հանել վաղուց հանգիստ չտվող խնդիրներից: Կտեսնեք այն, ինչ առաջ չէիք նկատել: Դրանից հետո անհրաժեշտ արդյունքին հասնելը միայն տեխնիկայի հարց կդառնա: Ձեզ կհաջողվի առաջնայինն առանձնացնել երկրորդականից, ժամանակն ու ուժերը զուր չվատնել, ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ովքեր առաջ ձեզ լսել անգամ չէին ուզում:

Օրը շատ արդյունավետ կլինի նրանց համար, ովքեր զբաղված են ուղևորությունների պլանավորմամբ կամ մշակութային միջոցառումների կազմակերպմամբ: Ձեզ կհաջողվի ցանկացած հարցին օպտիմալ լուծում գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2423 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3