Աստղագուշակ․ մարտի 28
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Շփումների տեսանկյունից բարդ օր է: Երբեմն նույնիսկ ամենամտերիմների հետ դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Հաճախ տարաձայնություններ կառաջանան աշխատանքի վայրում, ցանկացած վեճ լուրջ կոնֆլիկտի սկիզբ կարող է դառնալ: Աշխատեք հարթել բոլոր սուր անկյուններն ու պրովոկացիաներին չտրվել: Ձեր ուժերի սահմաններում կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ լավ հարաբերությունները պահպանելը:
Վատ օր չէ ուսման, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ մյուսներից շուտ կիմանան կարևոր բանի մասին: Մյուսներին էլ հաճելի նորություններ են սպասվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հաջող օր է: Հավանական են հաճելի անակնկալներ, շատ բան սպասվածից լավ կստացվի: Հնարավոր են հանդիպումներ ու ծանոթություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Կկարողանաք վերականգնել հին կապերը, դեպի լավը փոխել վերջին շրջանում լարված հարաբերությունները:
Որոշ Ցուլեր նոր համախոհներ ու գործընկերներ կգտնեն: Օգտակար բան սովորելու և տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք, որն էլ շուտով պետք կգա: Կուրախացնեն նոր գործերը: Չի բացառվում՝ հենց այսօր տարվեք նրանով, ինչի մասին դեռ վերջերս միայն մոտավոր պատկերացում ունեիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Թեթև հաղթանակներ մի սպասեք: Ուզածին հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք, բայց դուք կստանաք այն, ինչին վաղուց էիք ձգտում: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Դուք ուրախ կլինեք նրանց հետ շփվելու հնարավորության համար, զրույցների հետաքրքիր թեմաներ կգտնեք: Չեն բացառվում լավ նորություններն ու անսովոր առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:
Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի տնային գործերի ու ընտանեկան խնդիրների վրա կենտրոնանալը: Չի բացառվում՝ հենց ձեր ջանքերի շնորհիվ շատ բան դեպի լավը փոխվի: Մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնություններին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հին ծանոթների աջակցության շնորհիվ կլուծեք այն բոլոր խնդիրները, որոնցից նախկինում չէր հաջողվում գլուխ հանել, պատասխաններ կստանաք կարևոր հարցերին: Հետաքրքիր գաղափարներ ու նոր ծրագրեր կունենաք, շուտով կյանքի կկոչեք մտածածը: Կարող եք մասշտաբային նախագծեր ստանձնել:
Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Դրանք կարող են սիրային շարունակություն ստանալ, եթե դուք դեմ չլինեք: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ումից է պետք հեռու մնալ, իսկ ում կարելի է ավելի լավ ճանաչել: Շատ Խեցգետիններ կհասկանան, թե ինչ սխալներ են գործել անցյալում ու կգտնեն դրանք ուղղելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Առավոտը լավ գաղափարներ, թարմ մտքեր ու նոր ծրագրեր կբերի: Դուք խելամիտ կվարվեք, եթե դրանց իրագործման հարցում չշտապեք. շտապողականությունը հիմա տեղին չէ: Իրավիճակից գլուխ հանելու համար ժամանակ է պետք: Փորձեք հետևել այն խորհուրդներին, որոնք օգտակար են:
Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Զրուցելու ու միասին ինչ-որ բանով զբաղվելու առիթ կստեղծվի: Խանութներով շրջելը հետաձգեք. հնարավոր է շատ գումար ծախսեք անօգուտ իրերի վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հաջող օր է: Համառության շնորհիվ կարող եք ստանալ այն, ինչին վաղուց էիք ձգտում: Եկել է գործերում նախձեռնող լինելու, գործընկերներին նոր բան առաջարկելու համար հարմար պահը: Ձեզ հաճախ կօգնեն ընկերները, նրանց աջակցությունն էլ տեղին կլինի: Հետաքրքիր է, որ այսօր սկսվող համագործակցությունը երկարաժամկետ ընկերության կամ սիրային հարաբերությունների սկիզբ կարող է դնել:
Կարող եք գործարքներ կնքել, թանկարժեք իրեր գնել: Ֆինանսական հարցերի լուծման մեջ հույս դրեք ինտուիցիայի վրա, նրա հուշումները ժամանակին ու հստակ կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա առաջին կեսին շրջապատողների հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը դժվար կլինի, աշխատանքի մեջ խնդիրներ կառաջանան: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերամշակել ծրագրերը կամ նույնիսկ արմատապես փոխել դրանք: Բայց դուք խուճապի չեք մատնվի ու չեք հրաժարվի մտածածից, իսկ հաջողության հասնելու շանսերը փոքր չեն:
Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հաջողության հասնելն էլ կհեշտանա: Հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները, վերջ տալ տարաձայնություններին ու վեճերին: Մարդիկ, ովքեր նախկինում հաճախ քննադատել են ձեզ, կփոխեն իրենց կարծիքը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Դուք հաճախ կանհանգստանաք ու կհուզվեք դատարկ բաների պատճառով: Երբեմն դա ցավալի սխալների պատճառ կդառնա: Օգնության կհասնեն մտերիմները: Նրանց աջակցության շնորհիվ գլուխ կհանեք բոլոր դժվարություններից, ժամանակին ավարտին կհասցնեք գործերը, հրաշալի արդյունքներ կստանաք: Վատ մի զգացեք պատմել ձեր ապրումների ու կասկածների մասին:
Շատ գործեր ավելի ժամանակատար կլինեն, քան սպասում էիք: Նկատի ունեցեք դա, երբ օրվա ծրագրեր կառուցելիս լինեք, դադար վերցնելու համար մի փոքր ժամանակ թողեք: Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ձեզ հետաքրքիր օր է սպասվում: Կամքի ուժն ու վճռականությունը կօգնեն հաղթահարել դժվարությունները, արագ լուծել կարևոր հարցերը: Առաջին հաջողություններին հասնելուց հետո կանգ չեք առնի ձեռք բերածի վրա, այնպես որ՝ օրվա վերջին կկարողանաք հասնել ավելիին, քան ակնկալում էիք: Կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Չի բացառվում՝ օրվա վերջին նոր ընկերներ ձեռք բերեք:
Սիրելի մարդու հետ հարաբերությունները լարված կդասավորվեն, բայց դուք կկարողանաք փոխզիջման հասնել: Ապագայի ծրագրերի քննարկումն արժե հետաձգել մինչև երեկո:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Կարևոր բան ստանձնելուց առաջ իրատեսորեն գնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները: Այդ դեպքում ձեզ կհաջողվի խուսափել հիասթափություններից ու կորուստներից: Ցանկալի չէ կապվել պարտավորություններով ու խոստումներ տալ: Խոստումը պահելն ավելի դժվար կլինի, քան սպասում էիք:
Օրը հարմար է ընտանեկան խնդիրները լուծելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել ու կփորձեք ոչինչ չհետաձգել: Հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնք դուր կգան ձեր մտերիմներին: Շուտով անպայման կիրագործեք դրանք՝ ջանքերը համախոհների հետ միավորելով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հաջող կսկսվի: Շատ բան լավ կստացվի, դուք արագ գլուխ կհանեք գործերից, հաջողությամբ կլուծեք այն խնդիրները, որոնք դեռ վերջերս չափազանց բարդ էին թվում: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, իսկ եթե ինչ-որ մեկին դիմեք օգնության խնդրանքով, ձեզ չեն մերժի:
Առավել բարդ կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում կուզենաք միայնակ մնալ, իսկ նման հնարավորություն հազիվ թե ընձեռվի: Բացի այդ, անսպասելի նոր գործեր ու խնդիրներ կհայտնվեն, պետք է հետաձգեք ծրագրած ամեն բան՝ նորերի վրա կենտրոնանալու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկիզբը հետաքրքիր ու խոստումնալից կլինի: Գրավիչ հեռանկարներ կբացվեն, հին ծրագրերն իրագործելու հնարավորություն կունենաք: Վճռական գործելով՝ աշխատեք ոչինչ չհետաձգել, լսեք ինտուիցիայի հուշումները: Ծրագրածից շատ բան կհասցնեք, ուշադիր կլինեք մանրուքներին, սխալներ չեք անի:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, հնարավորություն կտա ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը: Չեն բացառվում հաճելի հանդիպումները հին ծանոթների հետ, հաճելի զրույցներ կունենաք ընկերների ու ձեզ համար թանկ մյուս մարդկանց հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: