ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 28
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2712 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է արդեն գոյություն ունեցող խնդիրների լուծման վրա կենտրոնանալու համար: Հեռու ապագայի հնարավոր խոչընդոտների համար մի անհանգստացեք. ժամանակ կունենաք մտածելու համար, թե ինչպես կարելի է դրանք հաղթահարել: Ձեզ կհաջողվի ամրապնդել գործնական կապերը, չի բացառվում՝ համագործակցության գրավիչ առաջարկներ ստանաք:

Հարմար օր է ոչ այնքան բարդ տնային գործերի համար: Օգնականներ հազիվ թե գտնեք, այնպես որ՝ մեծ ջանքեր պահանջող գործեր լավ է չստանձնել: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, որոնք ամենայն հավանականությամբ հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգիստ ու արդյունավետ օր է: Շատ բան կհասցնեք, ուժերը զուր չեք վատնի: Հոգնածությունից կարող եք չվախենալ: Աշխատեք ձեզ համար հարմար ռիթմով: Շտապելու անհրաժեշտություն չկա, նույնիսկ եթե շրջապատողները ձեզ այլ բան են համոզում: Վստահեք ձեր ինտուիցիային, այլ ոչ թե ուրիշների խորհուրդներին:

Տարաձայնություններ հնարավոր են, բայց ձեզ համար հեշտ կլինի սեփական ճշմարտացիությունն ապացուցելը: Օրը հետաքրքիր գործնական առաջարկներ է խոստանում հատկապես այն Ցուլերին, ովքեր պատրաստ են շատ աշխատել ու ոտքի վրա սովորել: Չեն բացառվում ուղևորությունները: Դրանք հաջող կլինեն ու վառ տպավորություններ կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է պլանավորման համար: Ընդ որում՝ պլանավորել կարող եք ամեն ինչ՝ ապագա հարսանիքից մինչև շուրջերկրյա ճամփորդություններ: Ձեր մտահղացումների մեծ մասը կյանքի կկոչվի, իսկ մնացյալների մասին պարզապես կմոռանաք: Անձնական հարաբերություններում խնդիրներ չեն առաջանա: Մտերիմները պատրաստ կլինեն ամեն հարցում աջակցել ձեզ ու կգտնեն անհրաժեշտ խոսքերը:

Հնարավոր են անսպասելի նվերներ ու շահավետ գործարքներ: Չի բացառվում պատահական հանդիպում մի մարդու հետ, որին շատ ուրախ կլինեք տեսնել: Ժամանակին ձեզ համար թանկ կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք. բաց մի թողեք այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անսպասելի նորությունները նախ կզարմացնեն ու համարյա կվախեցնեն ձեզ, իսկ հետո հետաքրքիր մտքեր կտան: Օրվա իրադարձությունները յուրատեսակ բեկումնային կետ կլինեն ու լուրջ փոփոխությունների սկիզբ կդնեն, կստիպեն վերանայել ապագայի պլանները: Հին համախոհների վրա կասկածելու կարիք չկա, բայց ոչինչ չի խանգարում նաև նոր կապեր ձեռք բերել:

Օրը հարմար է ընկերների հետ շփվելու համար: Նրանց շնորհիվ նոր գաղափարներ ու համարձակ պլաններ կունենաք: Որոշ Խեցգետիններ սիրային խոստովանություններ կլսեն, որոնց համար շատ ուրախ կլինեն: Հնարավոր է գեղեցիկ ռոմանտիկ պատմության սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անհարթ ու անհանգիստ օր է: Բայց դուք գոհ կմնաք նրանից: Կուրախացի, որ ձեր ձեռքբերումները շրջապատողները կնկատեն ու կգնահատեն: Այն մարդկանց շնորհակալությունը, որոնց օգնել եք, կբարձրացնի ձեր տրամադրությունը: Երեբմն լարված պահեր կլինեն, բայց դժվարություններին հումորով կվերաբերվեք, խուճապի չեք մատնվի ու չեք հրաժարվի ձեր պլաններից:

Հնարավորություն կունենաք անցնել այն պլանի իրագործմանը, որի շուրջ վաղուց եք մտորում: Որոշ Առյուծներ նախկին սխալներն ուղղելու հնարավորություն կունենան: Նկատի ունեցեք, որ պետք է արագ գործեք: Եթե մտորումներին շատ ժամանակ հատկացնեք, ապա կոնկրետ քայլերին կարող եք այդպես էլ չանցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջող, հետաքրքիր ու ուրախ օր է, որը թույլ կտա զարկ տալ երևակայությանը ու երազել անիրագործելիի մասին: Իսկ ավելի ուշ այդ անիրագործելին հնարավոր կդառնա: Շատ բաների մյուսների նման չեք նայի, ինքնատիպ որոշումներ կընդունեք, այնպես որ՝ զարմանալի արդյունքների կհասնեք:

Նոր հեռանկարներ կբացվեն: Նոր գործերի համար ավելի հարմար ժամանակ գտնելը դժվար կլինի: Հավանական են հաճելի հանդիպումներ. անսպասելի ծանոթությունները լուրջ հարաբերությունների սկիզբ կարող են դնել: Դրանք կարող են լինել ինչպես գործնական, այնպես էլ՝ ընկերական, բայց երկու դեպքում էլ դրական հույզեր կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը լավ կդասավորվի: Հեշտությամբ գլուխ կհանեք գործերից, արագ ոչ ստանդարտ որոշումներ կընդունեք, բարդ իրավիճակներում վարքի ճիշտ ձև կընտրեք: Չի լինի մեկը, ում հետ այսօր չկարողանաք պայմանավորվել, չի լինի մի հարց, որին չկարողանաք պատասխան գտնել: Բացի այդ, հաճախ հաջողակ կլինեք, այնպես որ՝ ավելիին կհասնեք, քան շրջապատողները:

Կարող եք ընտանեկան միջոցառումներ ու ընկերական հանդիպումներ պլանավորել: Ձեզ կհաջողվի անսովոր բան մտածել, բոլորին ուրախացնել ու հաճելիորեն զարմացնել: Օրը շատ հարմար է մտերիմներին նվերներ անելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Կարող է պարզվել, որ հիասթափեցրել եք մարդկանց, ովքեր ձեզ հետ մեծ հույսեր էին կապում: Ստիպված եք լինելու բացատրվել ու արդարանալ, իսկ դա ամենալավ զբաղմունքը չի լինի: Հաճախ կնյարդայնանաք, բացասական հույզերին կտրվեք այն ժամանակ, երբ շրջապատողները ձեզանից հանգստություն ու ինքնատիրապետում կսպասեն:

Աշխատեք չխորանալ սեփական ապրումների մեջ, ավելի շատ մտածեք գործի, այլ ոչ թե ձեր հույզերի ու հոգեկան հանգստի մասին: Ձեր ու մտերիմների համար կարևոր գործին ինչ-որ բան պետք է զոհաբերեք: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ուշադիր եղեք: Օրվա իրադարձությունները կարևոր դեր կխաղան ձեր կյանքում, իրենց հետ լուրջ փոփոխություններ կբերեն: Հիմա չեք կռահի, թե ինչպիսին կլինեն ձեր քայլերի հետևանքները, բայց գոնե կարող եք խուսափեք հակասական արարքներից, եթե ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Պետք չէ հետևել բոլոր խորհուրդներին, որոնք մեծ հաճույքով տալիս են շրջապատողները. շատերը նույնիսկ չեն հասկանում, թե ինչով եք դուք զբաղված:

Օրվա երկրորդ կեսին պետք է զրուցեք հին ընկերոջ հետ. դա երկուսիդ համար էլ կարևոր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը վատ չի դասավորվի նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում: Այնպես որ՝ աշխատեք որքան հնարավոր է շուտ որոշակիություն մտցնել նպատակների ու ցանկությունների մեջ: Մի քանի գործով միաժամանակ զբաղվել չի ստացվի: Օրը հիանալի է հանդիպումների ու կարևոր հարցերը քննարկելու համար: Կարող եք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հայացքներն արմատապես տարբերվում են ձերինից:

Հումորի զգացումը կօգնի լավ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա: Ձեր նկատողություները ոչ միայն սրամիտ ու ճիշտ կլինեն, այլ նաև՝ միշտ տեղին: Ոչ ոք չի վիրավորվի ձեր կատակներից ու դրանք երկիմաստ չի համարի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Արդյունավետ օր է: Եթե օրվա առաջին կեսին ստանձնեք գործերը, ապա շատ բան կհասցնեք ու արդեն երեկոյան ձեզանով հպարտանալու առիթներ կունենաք: Ինչ-որ բան հետաձգելով՝ ձեզ համար որոշակի դժվարություններ կստեղծեք, բայց դրանք հաղթահարելի կլինեն:

Զբոսանքները, սպորտով զբաղվելն ու ֆիզիկական ակտիվությունը չափի մեջ լավ կլինեն. արագ կհոգնեք, երբեմն գերհոգնածությունը ինքնազգացողության վատացման պատճառ կդառնա: Իսկ ահա ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու համար օրը շատ բարենպաստ է: Նոր գաղափարներ կունենաք, որոնք մոտ ժամանակներս հաճույքով կյանքի կկոչեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հիանալի գաղափարների օր է: Ստեղծագործ պոտենցիալը շատ բարձր կլինի, ունակ կլինեք արագ լուծել նույնիսկ ամենաբարդ հարցերը: Սուր ինտուիցիան թույլ կտա մտերիմներին կես խոսքից հասկանալ, իսկ երևակայությունը կօգնի շրջապատողներին ուրախացնել հաճելի անակնկալներով: Բացի այդ, հենց դուք կգտնեք բարդ իրավիճակում հայտնված մարդուն օգնելու ձևը, ինչը մյուսներն անհնարին էին համարում:

Նորը սովորելը հեշտ կլինի արագ կյուրացնեք նոր ինֆորմացիան ու ուրիշի փորձը, կհետևեք լավ օրինակներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2712 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5