ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 25
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2747 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Զգույշ եղեք: Սա ամենահասարակ օրը չէ: Այն կարող է անակնկալներ բերել, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա, կստիպեն ինչ-որ գործեր հետաձգել: Որոշումների հարցում լավ է չշտապեք, հատկապես եթե դրանք վերաբերում են գումարին կամ արժեքավոր ունեցվածքին:

Օրվա երկրորդ կեսը աշխատանքի մեջ հաջողության հասնելու, բարդ գործերից գլուխ հանելու հնարավորություն կտա: Այդ հատվածում հավանական են հաճելի ծանոթություններ: Շատ Խոյերի ինտուիցիան կհուշի, թե ում կարելի է վստահել, իսկ ումից արժե հեռու մնալ: Հաճախ մի քանի րոպեն էլ բավարար կլինի, որպեսզի առաջին տպավորություն կազմեք մի մարդու մասին, որին առաջին անգամ եք տեսնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը կառանձնանա լարված հուզական դաշտով: Դուք դատարկ բաների պատճառով կհուզվեք, այնպիսի իրավիճակներում կհայտնվեք, երբ զգացմունքներից գլուխ հանելն ու կշռադատված որոշումներ ընդունելը բարդ կլինի: Շատ Ցուլերի նման պահերին կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Հաճախ կաջակցեն մտերիմները, որոնց շնորհիվ ձեզ ավելի ինքնավստահ կզգաք:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ և արդյունավետ կանցնի: Այն թույլ կտա ավարտել ավելի վաղ սկսած գործերը: Դուք համառ կլինեք, կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե պայմանները ամենաբարենպաստ ձևով չդասավորվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հագեցած օր է: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք համառ կլինեք, չեք հրաժարվի ձեր մտածածից: Ձեր ջանքերը զուր չեն անցնի, դուք նույնիսկ ավելի լավ արդյունքների կհասնեք, քան սպասում էիք, եթե հնարամիտ լինեք: Չեն բացառվում փոփոխություններն անձնական հարաբերություններում: Կարող եք գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից, վերջ տալ անհասկացողությանը:

Օրվա երկրորդ կեսը ընտանեկան գործերից գլուխ հանելու հնարավորություն կտա: Այստեղ արժե նախաձեռնող լինել. մտերիմներն անպայման կաջակցեն ձեզ: Այդ ժամանակահատվածը հարմար է բոլորի համար կարևոր բաների մասին անկեղծ զրուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի, հանգիստ և արդյունավետ օր է: Դուք լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել և ժամանակը զուր չեք վատնի: Հաճախ կօգնի ավելի վաղ ստացած փորձը, որի շնորհիվ կգտնեք նպատակին տանող ճամփան: Հնարավորություն կունենաք վերադառնալ այն գործերին, որոնցից գլուխ հանել չէր ստացվում. հիմա դուք սկսածն ավարտին կհասցնեք:

Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ նշանակալի: Օրը հարմար է գնումների համար: Դուք իսկապես պիտանի իրեր կգնեք, կգտնեք այն, ինչ կուրախացնի և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Որոշ Խեցգետինների անակնկալ նվերներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի շտապեք ո՛չ եզրակացությունների, ո՛չ որոշումների և ոչ էլ արարքների հարցում: Իրավիճակն այնքան հասարակ ու միանշանակ չէ, որքան թվում է: Ձեզ համար բարդ կլինի ստեղծված իրավիճակը և իրադարձությունների զարգացման մեջ ձեր դերը ճիշտ գնահատելը: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք: Շուտով կկարողանաք տեղեկատվություն ստանալ, որը ձեզ ճիշտ մտքեր կտա:

Կապերին ընտրողաբար մոտեցեք, քանի որ այսօր դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնց հետ լավ է զգոն լինեք: Չարժե վստահել նրանց, որոնք չափազանց համառորեն փորձում են շահել ձեր համակրանքը: Վտանգի մի ենթարկեք գումարը, մի կապվեք ֆինանսական պարտավորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք մանրուքներին մեծ նշանակություն չտալ: Կարևոր կլինի հանգստություն պահպանելը, քանի որ միայն այդպես դուք կարող եք գլուխ հանել դժվարություններից ու հաղթահարել խոչընդոտները: Շրջապատողների հետ հարաբերությունները կփչանան, ավելի լարված կդառնան: Կարևոր կլինի բաց կոնֆլիկտից խուսափելը, այնպես որ՝ աշխատեք հարթել սուր անկյունները:

Արժե զգոն լինել նոր ծանոթների հետ: Երբեմն դուք համակրանքով կլցվեք մարդկանց հանդեպ, որոնք դրան արժանի չեն: Ցանկալի չէ պարտքով գումար տալը կամ գործարքներ կնքելը, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք դրանց հուսալի լինելու վերաբերյալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առավոտը թեթև չի լինի, իրենց մասին կհիշեցնեն հին խնդիրներն ու չլուծված առաջադրանքները, բացի այդ, խառնաշփոթն էլ շատ կլինի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա կեսն էլ բոլոր տեսանկյուններից հաջող կանցնի: Աշխատեք այդ շրջանը առավելագույնս արդյունավետ օգտագործել, զբաղվեք կարևոր գործերով, բանակցություններ վարեք, լուծեք ֆինանսական հարցերը:

Երեկոն հարմար է հանգստանալու և ուժերը վերականգնելու համար: Մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել: Հաճելի մանրուքները հաճախ երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հեշտ օր չէ: Պետք է վերահսկեք ձեզ, պահպանեք ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին չտրվեք: Եթե վստահ չեք ձեր ուժերին, աջակցության հարցով կարող եք դիմել միայն նրանց, որոնց վաղուց և անսահման վստահում եք: Մյուս մարդիկ կարող են իրենք էլ չուզենալով ձեզ համար խնդիրներ ստեղծել:

Ֆինանսական գործերում կարևոր կլինի զգույշ լինելը: Եթե ինչ-որ մեկին պարտքով գումար եք տալիս, պատրաստ եղեք, որ այն ժամանակին չեն վերադարձնելու: Աշխատեք չխառնել գործնական և անձնական հարաբերությունները: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել տհաճ պահերից և՛ հիմա, և՛ ապագայում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հեշտ չի դասավորվի: Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, ցավալի պատահարներ, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, հետաձգել գործերն ու հանդիպումները: Շրջապատողների հետ լավ հարաբերություններ պահպանելու, կոնֆլիկտներից խուսափելու համար ստիպված եք լինելու մեծ ջանքեր գործադրել: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Դուք բոլորին կկարողանաք ուրախացնել:

Չարժե կենցաղային խնդիրները սրտին շատ մոտ ընդունել. դրանք ավելի արագ կլուծվեն, քան մտածում եք: Գնումների հարցում լավ է չշտապեք. այսօր դուք մեծ գումար կծախսեք հիմար բաների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է ստեղծագործ մոտեցում, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերի համար: Եթե ստիպված լինեք զբաղվել միայն միապաղաղ խնդիրներով, արագ կհոգնեք ու կսկսեք ձանձրանալ, իսկ երբեմն էլ դատարկ բաների պատճառով կբարկանաք: Աշխատեք ձեր կյանքում նոր բան մտցնել. դա ձեզ կառույգացնի:

Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեզ համար լավ բաներ կանեն: Դուք ինքներդ էլ կփորձեք օգնել շրջապատողներին, երբ նման հնարավորություն լինի: Կկարողանաք ամրապնդել ընտանեկան հարաբերությունները, վերջ տալ հարազատների հետ կոնֆլիկտներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն առանց դժվարությունների չի անցնի: Երբեմն դրանք կառաջանան այնտեղ, որտեղ ոչինչ չէր հուշում հնարավոր խնդիրների ու տհաճությունների մասին: Հուզվելու կարիք չկա. ամեն ինչ արագ կհարթվի, եթե հետևողական լինեք ձեր գործողություններում և արտահայտություններում: Նոր գաղափարներ կհայտնվեն, ոգեշնչվածությունը կայցելի ձեզ:

Կարող եք ստանձնել ամենաբարդ ու հոգնեցնող գործերը, միայն թե դրանք ձեր սրտով լինեն: Ոչ մի դժվարություն չի վախեցնի ձեզ, ոչ մի խոչընդոտ չի խանգարի իրագործել մտածածը: Հաջողության հանդեպ ձեր վստահությունը աննկատ չի մնա և շատ դուր կգա շրջապատողներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է պատասխանատու աշխատանքի, կարևոր հարցերը լուծելու համար: Լուրջ գործերը հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա, ձեզ կհաջողվի կենտրոնանալ և մի կողմ վանել ավելորդ ամեն ինչ: Հաճույքով կօգնեն հին ծանոթները, որոնց շնորհիվ ձեր տրամադրությունը կլավանա:

Հնարավորություն կունենաք բարելավել ձեր ֆինանսական վիճակը, նշանի որոշ ներկայացուցիչներ էլ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Սակայն պետք է նկատի ունենաք, որ գումարը հենց այնպես չի տրվելու: Ամենայն հավանականությամբ հոգսերն էլ կշատանան: Հնարավոր է՝ ստիպված լինեք վերամշակել ծրագրերը, հետաձգել զվարճանքները օգտակար գործերի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2747 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/10