Աստղագուշակ․ մարտի 25
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրն անհանգիստ կանցնի: Վեճեր սովորականից շատ կլինեն: Հաճախ ստիպված պետք է քննարկեք այն հարցերը, որոնց մասին կնախընտրեիք պարզապես չմտածել: Բայց մի խուսափեք տհաճ զրույցներից. որքան էլ տարօրինակ է, դրանք օգտակար կլինեն:
Նշանի շատ ներկայացուցիչներ օրվա վերջին մի կողմ կվանեն կասկածներն ու հեռավոր ապագային վերաբերող որոշումներ կընդունեն, որոշակիություն կմտցնեն գործնական ու անձնական պլանների մեջ: Չի բացառվում՝ պատասխաններ ստանաք կարևոր հարցերին, ուրիշներից վաղ օգտակար տեղեկատվություն ստանաք ու կիրառում գտնեք դրան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հաճախ չմտածված արարքներ կգործեք: Դրանք տհաճ հետևանքներ չեն ունենա, բայց շատերին կստիպեն կասկածել, որ ձեզ վրա կարելի է հույս դնել: Ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերությունները կփչանան իրար չհասկանալու պատճառով, եթե չուզենաք մանրամասն բացատրություններ տալ, պատմել, թե ինչու եք վարվել այս և ոչ թե այլ կերպ:
Օրվա վերջին ինքնազգացողությունը կվատանա. հոգ տարեք ձեր մասին: Այդ հատվածում լավ է խուսափել մեծ ծանրաբեռնվածությունից, իսկ ցանկացած ֆիզիկական աշխատանք անելիս հետևել անվտանգության կանոններին, քանի որ վնասվածքներ ստանալու վտանգ կա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Կապերին ընտրողաբար մոտեցեք: Վտանգ կա՝ կապվեք մի մարդու հետ, որից արժեր հեռու մնալ, կվստահեք մեկին, ով դրան արժանի չէ: Հակված կլինեք կտրուկ դատողություններ անել ու չեք մտածի՝ արդյոք ձեր խոսքերը հաճելի են շրջապատողներին: Վեճեր կծագեն դատարկ բաների պատճառով, բայց դրանք կարող են լուրջ կոնֆլիկտների վերաճել, եթե զիջող չլինեք:
Հնարավոր է առաջընթաց երևակայություն, ստեղծագործ մոտեցում, իրերին ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերում: Այնտեղ, որտեղ մանրուքներին ուշադրություն ու կարգապահություն է պահանջվում, դժվարություններ կծագեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Շատ համառ մի եղեք կամ գոնե մի ցուցադրեք ձեր համառությունը: Հաճախ իրավիճակներ կառաջանան, որտեղ ավելի շահավետ է ոչ թե համառելը, այլ ձևացնելը, թե պատրաստ եք զիջումների գնալ: Ձեզ շատ պետք կգա սուր անկյունները հարթելու, ուրիշների ցանկություններն ու հետաքրքրությունները հարգելու ունակությունը:
Ուշադիր լսեք, թե ինչ են ասում ուրիշները. շատ կարևոր ինֆորմացիա ստանալու շանս կա: Որոշ Խեցգետիններ որոշումներ կընդունեն, որոնց շնորհիվ շուտով կիրականանան վաղեմի ցանկությունները: Երեկոն հարմար է գնումների համար. գումարը զուր չեք ծախսի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Շատ հարցերում ձեզ կօգնի ինտուիցիան: Այն կհուշի՝ ինչ և ինչպես է պետք անել և՛ ուրիշներին չվնասելու, և՛ սեփական նպատակին հասնելու համար: Կգնաք ձեր ճանապարհով, որին խոչընդոտներ չեն առաջանա ու հաճախ կհասնեք ավելիին, քան ակնկալում էիք: Օրը հարմար է շփումների համար. համարյա բոլոր հանդիպումները լավ կանցնեն: Չի լինի մեկը, որի հետ չկարողանաք ընդհանուր լեզու գտնել:
Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական դժվարություններ, որոշ չպլանավորված գնումներ ստիպված եք լինելու հետաձգել: Գումարին վերաբերող հարցերում մի տրվեք կողքից ճնշումներին, այլ ղեկավարվեք սեփական առողջ բանականությամբ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Դա բարդ խնդիր է, քանի որ շրջապատողները երբեմն պրովոկացիայի կենթարկեն ձեզ: Օրը բարդ հարցերին հանգիստ, կշռադատված վերաբերմունք է պահանջում: Փորձեք պահպանել ինքնատիրապետումը, եթե ինչ-որ բան ձեր ուզածի նման չի ընթանում ու պաշտպանել ձեր հետաքրքրությունները՝ առանց նոր թշնամիներ ձեռք բերելու:
Երեկոն հարմար է ուսման ու տեղեկատվության վերլուծության հետ կապված այլ զբաղմունքների համար: Ուշադիր կլինեք մանրուքներին, որոնք իրականում կարևոր կլինեն, ոչինչ աչքաթող չեք անի: Շրջապատողները հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով, իսկ դուք պատրաստ կլինեք օգնել նրանց, ովքեր դժվարությունների են բախվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Աշխատեք ավելի շատ լսել ուրիշներին ու հնարավորինս քիչ խոսել: Նույնիսկ ամենաանմեղ ինֆորմացիայով կիսվելուց առաջ մի քանի անգամ մտածեք: Հատկապես կարևոր կլինի անծանոթ մարդկանց հետ չանկեղծանալը. այն, ինչ կասեք նրանց, անպայման կօգտագործվի ձեր դեմ:
Օրը հարմար չէ բազմամարդ հավաքներին ու միջոցառումներին մասնակցելու համար: Վտանգ կա՝ անհարմար վիճակում հայտնվեք, այնպիսի բան ասեք կամ անեք, որի համար հետո կզղջաք: Նկատի առեք՝ թշնամիները հոգ կտանեն, որ ձեր սխալներն աննկատ չմնան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հիանալի օր է շփումների համար: Ձեզ կհաջողվի մոտեցում գտնել ամենատարբեր մարդկանց: Բարի խոսքերն ու հաճոյախոսությունները մի խնայեք, աշխատեք բարձրացնել այն մարդկանց տրամադրությունը, ովքեր տխուր են: Բարեհամբույր լինելն այսօր շատ օգտակար կլինի. համախոհներ ու ընկերներ կգտնեք, կգրավեք մարդկանց, ովքեր առաջ աջակցում էին ձեր թշնամիներին:
Ինքնուրույն աշխատանքի մեջ կարող եք հաջողությունների հասնել, եթե շուտ չձանձրանաք ու սկսածը կիսատ չթողնեք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն, թույլ կտան հաջող գնումներ անել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հաճելի օր է: Կիրականանան ձեր երազանքները: Կզգաք աստղերի աջակցությունը, այնպես որ՝ ոգևորությամբ կստանձնեք գործերը: Առաջին հաջողություններն էլ սպասեցնել չեն տա: Հնարավորություն կունենաք արագ գլուխ հանել նրանից, ինչն առաջ լրիվ անհասկանալի էր թվում: Կօգնեն ավելի փորձառու ծանոթներն ու հին ընկերները:
Օրվա երկրորդ կեսը հարմար է հին խնդիրները քննարկելու համար ու հնարավորություն կտա լուծել դրանք: Այդ հատվածում կարող եք հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, կվերականգնեք նախկին կապերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը կուրախացնի ու հաճելիորեն կզարմացնի: Հնարավոր է անսպասելի զուգադիպություն, իրադարձությունների այնպիսի ընթացք, որը կօգտագործեք ի շահ ձեր հետաքրքրությունների: Հնարամիտ կլինեք, իսկ դա կօգնի առաջ անցնել մրցակիցներից ու հաղթել թշնամիներին: Իրավիճակը, որը մյուսներին անելանելի կթվար, ձեզ համար մեծ հնարավորություններ կբացի:
Բայց կարևոր է խնայել ուժերը. գերհոգնելը հիմա ցանկալի չէ: Դա վերաբերում է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան դաշտին: Տհաճ մարդկանց հետ շփումները նույնքան կհոգնեցնեն, որքան ծանր աշխատանքը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Պատրաստ եղեք վճռական գործողությունների. իրավիճակը հենց դա կպահանջի: Հավանական են խնդիրներ գործերում, բայց դուք կգտնեք դրանք լուծելու ձևը: Ցավոք, դա կարող է վնասել շրջապատի հետաքրքրություններին: Ինչ-որ մեկը ձեզանից կվիրավորվի: Խուսափեք ակնարկներից ու կիսատ ասված բաներից, անկեղծությունը հիմա թույլ կտա խուսափել անհարմար իրավիճակներից:
Շատ հոգսեր կապված կլինեն ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու հետ: Ինչքան շուտ ձեզ վրա վերցնեք ղեկավարի դերը, այնքան արագ օգնականներ ձեռք կբերեք: Իսկ ահա պատասխանատվությունը մեկ ուրիշի վրա բարդել չի ստացվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Շրջապատողներից շատ բան մի պահանջեք, և նրանք էլ ներողամիտ կլինեն ձեր հանդեպ: Ժամանակին մտերիմների թուլությունների վրա աչք փակելով՝ կխուսափեք լուրջ վեճերից: Ցանկացած կարևոր հարցի քննարկում հետաձգեք:
Օրվա կեսին ստիպված եք լինելու մտովի վերադառնալ անցյալի տհաճ իրադարձություններին: Հնարավոր է՝ հասկանաք, որ որոշ սխալներ դեռ կարելի է ուղղել: Այդ դեպքում սկսեք արագ գործել: Չի բացառվում՝ ձեզ օգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: