ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3251 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հավանական են չծրագրված այցեր, հանդիպումներ, որոնց չէիք սպասում: Հնարավոր է՝ ճակատագիրը հանդիպում կազմակերպի մեկի հետ, որը ժամանակին կարևոր դեր է խաղացել ձեր կյանքում: Ավելին, դուք հին հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք նախաձեռնող լինել, անել առաջին քայլը կամ խոստովանել ձեր սխալները:

Հարմար օր է առօրյա գործերի համար: Դուք միապաղաղ գործերից լավ գլուխ կհանեք, դրանք ձեզ չեն նյարդայնացնի ու չեն ձանձրացնի: Օրվա երկրորդ կեսին առաջ եկած նոր գաղափարների իրագործմանն ավելի ուշ կանցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Զգույշ եղեք: Սա վատ օր չէ, բայց այն լրիվ անամպ անվանել էլ չի կարելի: Հնարավոր է իրադարձությունների անհաջող ընթացք, որի պատճառով դրված նպատակներին հասնելն ավելի դժվար կլինի, քան սպասում էիք: Արժե համառ լինել: Բոլոր խոչընդոտները հաղթահարելու եղանակ անպայման կգտնեք, եթե ժամանակից շուտ չհանձնվեք:

Հավանական են հաջող զուգադիպություններ, այդ թվում՝ չծրագրված: Շատ Ցուլերի կոգեշնչի և՛ պայմանների փոփոխությունը, և՛ լրիվ նոր բան տեսնելու, նոր վայրերում լինելու հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգստանալու կարիք չկա. աստղերը ձեր կողմից կլինեն, օրը լավ կդասավորվի: Հավանական է իրադարձությունների հաջող ընթացք, որի շնորհիվ կկարողանաք ավարտել բարդ գործը: Որոշ Երկվորյակներ շահավետ գործարքներ կկնքեն, կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր որոշումներ ընդունելու համար: Ինտուիցիան կօգնի նպատակին տանող ճիշտ ճամփա ընտրել, հաճախ կօգնի հասկանալ, թե ինչ կա շրջապատողների հոգում, ինչ է պետք սպասել մյուս մարդկանցից: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք համառ կլինեք, ուժերը չեք խնայի, երբ վաղուց դրված նպատակներին հասնելու շանս ընձեռվի: Համառությունը, որով կհաղթահարեք արգելքները, առատ կվարձատրվի: Չի բացառվում՝ ձեր նախաձեռնությունները ազդեցիկ անձանց աջակցությունը ստանան: Նրանց շնորհիվ դուք արագ կհասնեք դրված նպատակներին:

Օրվա երկրորդ կեսը հարմար է այն մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք, բավական է միայն ձեզ բնական և անբռնազբոս պահեք: Բացի այդ, հնարավորություն կունենաք հարթել հին տարաձայնությունները, դեպի լավը փոխել լարված հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը խոստումնալից կլինի: Կարող եք բարդ գործեր ստանձնել. կասկած չկա, որ դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Կօգնեն հին ծանոթներն ու մարդիկ, որոնք տեղյակ են ձեր նախկին հաղթանակների և ձեռքբերումների մասին:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից գլուխ հանելու համար: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է օգտակար լինել, կիրառում կգտնեք ձեր գիտելիքներին: Չեն բացառվում հաջող գնումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը բարդ կլինի: Այդ հատվածը կառանձնանա լարված հուզական դաշտով, երբեմն լրիվ կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը: Շատ բան կախված կլինի ձեր շրջապատից: Լավ է, եթե կողքին կա մեկը, որի հետ կարող եք կիսվել ձեր ապրումներով, խոսել այն ամենի մասին, ինչ կա ձեր հոգում:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի, հնարավորություն կտա հաջողության հասնել ամենակարևոր գործերում: Դու հեշտությամբ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չէր ստացվում, ավարտին կհասցնեք այն, ինչ ավելի վաղ էիք սկսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հնարավոր են փորիկ տհաճություններ, բայց օրն ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը և դատարկ բաների պատճառով չանհանգստանալը: Ձեզ հաճախ կօգնեն հին ու նոր ծանոթները, դուք ցանկացած հնարավորություն կօգտագործեք նրանց շնորհակալություն հայտնելու համար: Գործնական կապերն ամրապնդելու հնարավորություն կունենաք:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Կարևոր չէ, թե ինչի մասին եք խոսելու. տրամադրությունը բոլոր դեպքերում կլավանա: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները: Շատ Կշեռքների կոգեշնչեն սիրելիի հետ շփումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, ոչ մեծ, բայց ցավալի կորուստներ: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց տրամադրությունը կփչանա: Չնայած՝ ոչ երկար ժամանակով. շուտով ուրախության առիթներ կգտնեք, նոր հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Որոշ Կարիճներ կկարողանան լուծել վերջին ժամանակներս իրենց ու իրենց մտերիմներին անհանգստացնող խնդիրները:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Օրն արժե այնպես ծրագրել, որ հանգստի և տրամադրությունը բարձրացնող հաճելի զբաղմունքների համար ժամանակ մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կգերակշռեն դրական միտումները, օրը լավ կդասավորվի: Հաճախ հաջողությունը կուղեկցի ձեզ հնարամտություն պահանջող գործերում: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, այդ իսկ պատճառով կնկատեք այն, ինչ վրիպել է ուրիշների աչքից:

Օրը հարմար է գոյություն ունեցող կապերն ամապնդելու համար: Հնարավոր է՝ հաշտվեք նրանց հետ, որոնց հետ վիճել եք: Երեկոն հաջող գործարքներ ու շահավետ գնումներ է խոստանում: Այն հարմար է ֆինանսական հարցերը քննարկելու, բյուջեն ծրագրելու, որոշելու համար, թե ինչպես է լավ տնօրինել եղած միջոցները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը կառանձնանա լարված հուզական դաշտով: Տրամադրությունը հաճախ կփոխվի, դուք դժվարությամբ կվերահսկեք ձեզ: Բայց դուք բոլոր դեպքերում կաշխատեք զգացմունքներին տեղի չտալ, խուսափել կտրուկ արտահայտություններից: Դա թույլ կտա խուսափել շատ ու շատ խնդիներից: Բարեբախտաբար, դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ և արդյունավետ կլինի: Այն հարմար է վաղուց սկսած գործերն ավարտելու համար: Բացի այդ, հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ: Եթե օգնականների ու համախոհների կարիք զգաք, առանց դժվարության կգտնեք նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք մտածածից չեք հրաժարվի, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Որոշ Ջրհոսների հանդիպումներ են սպասվում մարդկանց հետ, որոնց մասին նշանի ներկայացուցիչները հետաքրքիր բաներ են լսել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ արդյունավետ համագործակցության սկիզբը:

Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերություններում: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք արագ կզարգանան ու շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Անձնական կյանքին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լարված, բայց հետաքրքիր օր է: Հաճախ ստիպված եք լինելու վիճել շրջապատողների հետ, տարահամոզել քննադատներին, որոնք ամեն ինչի վրա կասկածում են: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ. հաճախ խոսքը գումարի և ընդհանուր ունեցվածքի մասին կլինի: Սակայն օրվա վերջում կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի:

Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Որոշ Ձկներ լուրեր կստանան հին ընկերներից և շատ ուրախ կլինեն դրանց համար: Օրը բարենպաստ է ստեղծագործ զբաղմունքների, ինչպես նաև ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3251 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6