Աստղագուշակ․ մարտի 23, 2024 թ.
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Դուք շատ բան պիտի անեք, և լավ է սկսեք ամենակարևորից: Օրվա առաջին կեսին նոր ծանոթների համակրանքը շահելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Դուք միանգամից բոլորին դուր կգաք, լավ տպավորություն կթողնեք նույնիսկ սովորաբար քննադատորեն տրամադրված մարդկանց հանդեպ: Եթե օգնության կարիք ունենաք, այն ստանալը դժվար չի լինի:
Օրվա երկրորդ կեսին պիտի հաճախ շեղվեք: Շատ Խոյեր ստիպված են լինելու որոշ ժամանակ ծախսել ուրիշների խնդիրները լուծելու վրա, ժամանակավորապես մոռանալ սեփական ծրագրերի մասին: Բայց ուրախության առիթներ էլ կլինեն: Հատկապես շատ հաճելի անակնկալներ սպասվելու են սիրահարվածներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկզբին հնարավոր մանր-մունր թյուրիմացությունների ու դժվարությունների պատճառով մի անհանգստացեք: Շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ամեն ինչ կկարգավորվի, իսկ ձեզ ու ձեր մտերիմներին վշտացնող խնդիրները անցյալում կմնան: Գումարի հետ կապված ցանկացած հարցի լուծում լավ է մինչև երեկո հետաձգեք:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի նոր բան ստանձնելու համար: Հետաքրքիր առաջադրանքներ կհայտնվեն, հնարավորություն կունենաք կենտրոնանալ ձեզ իսկապես հոգեհարազատ բանի վրա: Այս հատվածը բարենպաստ կլինի շփումների տեսանկյունից. դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Դուք օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ շրջապատողների համար, եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք, այլ միանգամից կենտրոնանաք իսկապես կարևոր գործերի վրա: Լսեք ինտուիցիային, որի հուշումները կօգնեն կողմնորոշվել նոր իրավիճակում, ոչ մի հետաքրքիր հնարավորություն բաց չթողնել:
Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ: Տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն ստեղծվի, դուք արագ մոտեցում կգտնեք սովորաբար իրենց ամեն ինչից ու բոլորից հեռու պահող մարդկանց հետ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության կամ հին ընկերոջ հետ հանդիպման համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հարմար օր է կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Վնասակար սովորույթներից հրաժարվելը կամ հին ու անպիտան ամեն ինչից ազատվելն ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Շատ Խեցգետիններ հնարավորություն կունենան վերադառնալ հին ծրագրերին, որոնց իրագործման հարցում կօգնեն և՛ ընկերները, և՛ նոր ծանոթները:
Առավոտյան կգերակշռեն դրական միտումները, հազիվ թե ինչ-որ բան փչացնի ձեր տրամադրությունը կամ ստիպի հուզվել: Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում ուզենալու եք հանգստանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկիզբը կուրախացնի լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Եթե անծանոթ գործ ստանձնեք, ապա արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել դրանում: Շատ Առյուծների կօգնեն հին ընկերները, որոնք հրաշալի խորհուրդներ կտան, կաջակցեն, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, իրենց վրա կվերցնեն որոշ հարցերի լուծումը:
Օրվա երկրորդ կեսը կարող է ավելի ձանձրալի թվալ, բայց այն նույնպես բավական բարենպաստ կլինի: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք մտերիմների հետ, արագ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք թույլ կտան չծրագրված գնումներ անել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկիզբը կարող է բավական անհանգիստ լինել: Այդ հատվածում հատկապես բարդ կլինի կարևոր հանդիպումների գնացող կամ մտերիմների հետ միասին լուրջ գործով զբաղվող Կույսերի համար: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, դրա պատճառով հնարավոր են լարված պահեր:
Բայց շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի լավ կզգաք: Օրվա երկրորդ կեսին հրաշալի գաղափարներ կհայտնվեն: Դրանց իրագործմանը կարող եք ինքնուրույն անցնել, սակայն կասկած չկա, որ շուտով նաև օգնականներ եք ունենալու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ կարող եք ինտուիցիային ապավինել, որը կհուշի՝ ինչպես ծախսեք գումարը: Որոշ Կշեռքներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն, մյուսները շատ շահավետ գործարքներ կկնքեն: Լավ կանցնեն ուղևորությունները, ճանապարհին հավանական են հաճելի ծանոթություններ:
Պիտանի մի բան սովորելու, մյուսներից վաղ արժեքավոր ինֆորմացիա ստանալու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսին առաջ եկած գաղափարները կհաջողվի շատ շուտով իրագործել: Կօգնեն նոր ծանոթները: Շատ շուտով կընկերանաք նրանց հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը լուրջ խնդիրներ չի բերի, ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Շատ Կարիճների պետք կգա մանրուքները նկատելու ունակությունը; Նրանք մյուսներից վաղ կնկատեն հետաքրքիր հնարավորություններն ու դրանցից ոչ մեկը բաց չեն թողնի:
Լավ կանցնեն ուղևորությունները՝ ինչպես նախապես ծրագրվածները, այնպես էլ վերջին պահին որոշվածները: Ճանապարհին հնարավոր են հաճելի ծանոթություններ, չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Երեկոն բարենպաստ կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ շփվելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Կարող եք ստանձնել ամենաբարդ գործերը. ինտուիցիան ձեզ կհուշի, թե ինչպես գլուխ հանեք դրանցից: Շատ Աղեղնավորներ այսօր հրաշալի գաղափարներ կունենան: Դրանց իրագործման հարցում կօգնեն մտերիմները, որոնք վաղուց գիտեն, որ ձեր նույնիսկ ամենաանհավանական ծրագրերը հաճախ կյանքի են կոչվում:
Այսօր պիտի սովորականից հաճախ խառնվեք ուրիշների գործերին, լուծեք մեկ ուրիշի պատճառով առաջացած խնդիրները: Դա այնքան էլ հեշտ չի տրվի, բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, համառություն կդրսևորեք ու անպայման հաջողության կհասնեք: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր ու նվերներ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկիզբը կարող է բավական լարված ու անհանգիստ լինել: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք. ինչ-որ բան աչքաթող չանելն այնքան էլ հեշտ չի լինի: Առավոտյան լավ է լուրջ զրույցներ չվարեք, ֆինանսական հարցերը կամ կարևոր ընտանեկան գործերը չքննարկեք:
Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց վերջերս շատ էիք կարոտում: Նրանց հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու կոգեշնչեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Անգործ նստել չեք ուզենա: Արդեն օրվա սկզբին դուք ինչ-որ նոր ու հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք և արագ կհասնեք առաջին հաջողություններին: Ինչ-ինչ դժվարությունները չեն բացառվում, բայց փորձն ու առողջ բանականությունը կօգնեն ձեզ արագ հաղթահարել դրանք:
Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը. նույնիսկ մտերիմները երբեմն կարող են ձեզ սխալ հասկանալ: Սակայն դա վեճերի չի հանգեցնի: Դուք համբերատար ու բարյացակամ կլինեք, կաշխատեք հարթել սուր անկյունները: Ինտուիցիան կհուշի, թե ինչ զիջումների արժե գնալ կոնֆլիկտից խուսափելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հրաշալի օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Դուք լավ տպավորություն թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա, բավական կլինի ձեզ բնական ու անկաշկանդ պահեք: Հաճելի ծանոթությունը կարող է երկարատև ընկերության կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել, որոնք շուտով լուրջ բնույթ կստանան:
Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Այսօր դուք հակված կլինեք որշակի թեթևամտության, ուստի հնարավոր են զուր ծախսեր, անհաջող գնումներ: Մնացած հարցերում կգերակշռեն դրական միտումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: