Աստղագուշակ․ մարտի 23
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2573 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է հին ծրագրերը կյանքի կոչելու համար: Հիմա ձեզ պատրաստ կլինեն օգնել նույնիսկ նրանք, ովքեր նախկինում խանգարում էին: Ինտուիցիան կհուշի, թե որքանով կարելի է վստահել նման համախոհներին: Մարդը, որը ձեզ վերջերս նեղացրել էր, կփորձի քավել իր մեղքը: Հին տարաձայնությունները կմոռացվեն, չնայած՝ ոչ միանգամից: Օրվա երկրորդ կեսը թույլ կտա կենտրոնանալ տնային գործերի վրա: Այդ հատվածը հարմար է օգտակար գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Երեկոյան կարող եք հյուրեր ընդունել. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հավանական են անսպասելի իրադարձություններ ու հաճելի անակնկալներ: Դուք հազիվ թե կարողանաք հետևել հին ծրագրերին: Ամենայն հավանականությամբ պետք է իմպրովիզներ անեք, ոտքի վրա որոշումներ ընդունեք: Պետք է նկատել, որ այդ ամենը բարդ չի լինի: Ինտուիցիան սուր կլինի և հաճախ նպատակին տանող ճիշտ ուղի կհուշի: Բայց հոգսեր էլ շատ կլինեն: Հաճախ դրանք կապված կլինեն տնային իրադարձությունների, մտերիմների աճող պահանջմունքների հետ: Չի բացառվում՝ պետք լինի լուծել անսպասելի առաջ եկած կենցաղային խնդիրները: Դա հաճախ ծախսեր կպահանջի: Ձեզ կհաջողվի ծախսել հենց այնքան, որքան անհրաժեշտ է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսը հաջող է: Բարենպաստ ժամանակ է ստեղծագործելու, ինչպես նաև բարդ հարցերին պատասխաններ փնտրելու համար: Ձեզ հաճախ կհաջողվի իրերի խորքը թափանցել, հասկանալ այն, ինչ անհասանելի է ուրիշներին: Շրջապատողները միշտ չեն կիսի ձեր տեսակետը, բայց մեծ մասամբ կաջակցեն ձեզ: Օրվա երկրորդ կեսը գլխապտույտ հաջողություններ չի խոստանում, բայց լավ հանգստանալու հնարավորություն կտա: Լավ ժամանակ է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը և ուրախացնել: Դուք դրական հույզեր կստանաք, որոնք երկար ժամանակ կբավականացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսը հաջող ու հետաքրքիր կլինի: Անհանգստանալու կարիք չկա, ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հաճախ կօգնեն շրջապատողները, ընդ որում՝ նրանց դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն դուք հաջող գնումներ կանեք, իրեր ձեռք կբերեք, որոնք կուրախացնեն ձեր մտերիմներին: Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում: Կկարողանաք զրուցել մեկի հետ, որին վաղուց կարոտում էիք: Շատ Խեցգետինների լավ նորություններ են սպասվում: Նշանի որոշ ներկայացուցիչներ հրաշալի խորհուրդներ կստանան և շուտով կհետևեն դրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը հաջող է: Այդ հատվածում հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանցից մի քանիսը կկարողանաք անհապաղ կյանքի կոչել, մյուսների իրագործումը ստիպված եք լինելու երկար ժամանակով հետաձգել, բայց բոլոր դեպքերում չեք բողոքի: Հուսալի համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք: Սկզբում միասին կզբաղվեք ընդհանուր գործերով, հետո կընկերանաք: Վատը չի լինի նաև օրվա երկրորդ կեսը, բայց այն ավելի հարմար է հանգստի, քան բարդ գործերի համար: Կոգեշնչեն ստեղծագործ զբաղմունքները, որոնցում կարող եք առանց մեծ ջանքերի հաջողության հասնել: Գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործման վրա էլ կկենտրոնանաք առաջիկա օրերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հանգստացեք: Գործերում փոքրիկ դադարը ձեզ չի խանգարի: Կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել գործերում, բայց պետք չէ չարաշահել նրանց աջակցությունը: Աշխատեք ձեզ վրա շատ մեծ պատասխանատվություն չվերցնել, հատկապես եթե խոսքը համատեղ նախագծերի մասին լինի: Ցավոք, վտանգ կա, որ ստիպված եք լինելու պատասխան տալ ուրիշների սխալների համար: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով, շահավետ գործարքներ կնքելու շանս կտա: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրը թեթև ու ոգեշնչող կլինի: Դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները, անցյալում կմնան տարաձայնություններն ու վեճերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա առաջին կեսը հաջող և արդյունավետ կլինի: Այդ հատվածում դուք օգնականներ ու համախոհներ կգտնեք: Որոշ Կշեռքներ նոր ընկերներ ձեռք կբերեն: Կկարողանաք հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Օրվա երկրորդ կեսը ավելի լարված կլինի, համբերատարության և ինքնատիրապետման կարիք կլինի: Որոշումների հարցում մի շտապեք, հատկապես եթե խոսքը ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր բանի մասին լինի: Ստեղծված իրավիճակից գլուխ հանելու համար մի փոքր ժամանակ է պետք: Միայն դրանից հետո կկարողանաք ճիշտ որոշում ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը հաջող և արդյունավետ կլինի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կարող եք ստանձնել բարդ ու խճճված գործերը՝ առանց կասկածելու հաջողությանը: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Չի բացառվում՝ նրանք հրաշալի խորհուրդներ տան: Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ ու հոգնեցնող կլինի: Լուծում պահանջող նոր խնդիրներ կհայտնվեն: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, չնայած՝ դա ջանքեր կպահանջի: Կարևոր կլինի մտածածից չհրաժարվելը, նույնիսկ եթե թվա, թե պայմաններն անբարենպաստ են: Մեծ է հավանականությունը, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Ձեզ համար միշտ պարզ չի լինի, թե ինչ կա ուրիշների հոգում, երբեմն դուք սխալ կգնահատեք ուրիշների արարքներն ու խոսքերը: Օրվա կեսին ամեն ինչ կպարզվի, բայց մինչ այդ պիտի որոշ տհաճ պահեր ապրեք: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Դուք կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու և շուրջը բոլորին ուրախացնելու ձևը: Ավելի ուշ մանրուքներին ուշադրություն, կենտրոնացվածություն պահանջող աշխատանքի համար հարմար շրջան կգա: Դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից և ոչինչ աչքաթող չեք անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Չնայած ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, բայց անհանգստանալու կարիք չկա: Ձեր գաղափարները լավը կլինեն, նախաձեռնությունները՝ հաջող, իսկ համախոհներ՝ հուսալի: Դուք արագ կհասնեք դրված նպատակներին, գլուխ կհանեք նույնիսկ նրանից, ինչը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Բացի այդ, շատ Այծեղջյուրներ այսօր կսովորեն այն, ինչը շուտով օգտակար կլինի: Հնարավորություն կունենաք հաշտվել մի մարդու հետ, որի հետ վիճել էիք, վերականգնել հին կապերը: Դուք կհասկանաք՝ որտեղ եք ձեզ ճիշտ պահել, իսկ որտեղ կարելի էր այլ կերպ վարվել: Դա կօգնի խուսափել ապագայի սխալներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հաջող կդասավորվի, եթե դուք շրջապատողների հանդեպ ուշադիր լինեք: Աշխատեք լսել այն մարդկանց կարծիքը, որոնք ձեզանից մեծ փորձ ունեն, ուշադրություն դարձրեք լավ խորհուրդներին կամ խելամիտ նկատողություններին: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որից ձեր կարիերայում նոր շրջափուլ կսկսվի: Օրվա երկրորդ կեսը հեռվից լավ նորություններ կբերի: Դրանց պատճառով պետք է փոխեք ծրագրերը, և դա ձեզ կուրախացնի: Անսպասելի նոր հնարավորություններ կբացվեն, որոնցից կուզենաք ամեն գնով օգտվել: Շատ Ջրհոսներ հնարամիտ կլինեն և կհասնեն նպատակին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսը հաջող կլինի: Անհանգստանալու կարիք չկա, դուք կկարողանաք հասնել դրված նպատակներին: Հաճախ դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի, ամեն ինչ ինքն իրեն լավ կդասավորվի: Դուք շատ բան ոտքի վրա կսովորեք, անմիջապես կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ: Ժամանակը զուր մի վատնեք: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի, իսկ երեկոյան անհրաժեշտ արդյունքների հասնելը կբարդանա: Բացի այդ, կմեծանա տարաձայնությունների ու վեճերի հավանականությունը: Լարված պահերից խուսափելու, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար պիտի ձեզ շատ նրբանկատ պահեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|