ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2477 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Լավ է արմատական փոփոխություններ չանել, լրիվ նոր բան ստանձնել մեծ զգուշությամբ: Լավ է, եթե օգնականներ ունենաք: Միայնակ գործելու դեպքում արագ կձանձրանաք ու կկորցնեք հետաքրքրությունը:

Հավանական են գրավիչ առաջարկներ: Դրանց համաձայնել կարելի է միայն այն ժամանակ, երբ առավելագույն ինֆորմացիա հավաքեք ու հստակ իմանաք՝ ինչ են ձեզանից ակնկալում: Մտերիմների հետ հարաբերությունները կլավանան, եթե նրբանկատություն ու դիվանագիտություն դրսևորեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի քիչ թեթևամտությունն այսօր ձեզ չի խանգարի: Ամեն ինչին չափազանց լուրջ եք վերաբերվում այն դեպքում, երբ որոշ իրեր ու իրավիճակներ ուշադրության արժանի չեն: Այսօր ծագած շատ խնդիրներ շուտով իրենք իրենց կլուծվեն, այնպես որ՝ հուզվելու կարիք չկա:

Բացառություն են միայն ֆինանսները. այստեղ պատասխանատու մոտեցում է անհրաժեշտ: Մի շտապեք գնումներ անել, հատկապես եթե դրա համար պարտքով գումար վերցնելու կարիք կա: Դժվար կլինի անհրաժեշտ իրերը գնելը, առավել դժվար՝ դրանց համար ավել գին չտալը: Այստեղ ծանոթները լավ խորհուրդներ կտան. լսեք նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կուզենաք զվարճանալ ու ուրախանալ, բայց օրը լրիվ այլ բան կպահանջի: Արագ լուծում պահանջող շատ խնդիրներ կառաջանան և հարցեր, որոնց միայն դուք կարող եք պատասխան տալ: Նույնիսկ ամենատհաճ գործերը մի հետաձգեք: Ինչքան շուտ ստանձնեք դրանք, այնքան արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին:

Հին ծանոթները կուրախացնեն լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Հարմար օր է մտերիմների հետ ապագայի պլաններն ու ընդհանուր նպատակները քննարկելու համար: Նոր գաղափարներ կունենաք, որոնք բոլորին դուր կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հանգիստ կթվա, բայց այնքան հեշտ ու թեթև չի անցնի, որքան կուզենայիք: Ձեր թշնամիները ինչ-որ բան են մտմտում, և դուք պետք է զգոն լինեք ժամանակին նրանց նենգ պլանները կազմալուծելու համար: Չի խանգարի ազդեցիկ անձանց աջակցությունը, բայց պետք է հիշեք՝ նրանք, ովքեր այսօր կօգնեն ձեզ, շուտով դրա համար ինչ-որ հատուցում են պահանջելու:

Անձնական հարաբերություններում կպակասի անկեղծությունը. շատ բան ձեր ներսում կպահեք, այդպես կվարվեն նաև ձեր մտերիմները: Իսկ օգտակար կլինի բոլորի համար կարևոր գործերի մասին զրուցելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շփումների համար բարենպաստ օր է: Կարող եք ասել այն, ինչ կծնվի ձեր գլխում, և ոչ ոք չի վիրավորվի: Ակտիվ կլինեք, ցանկացած խոչընդոտ կհաղթահարեք, միայն թե ձեր համախոհների համար դժվար կլինի նույն տեմպին հետևելը: Նրանցից շատ բան մի պահանջեք:

Օրվա երկրորդ կեսը հիանալի է սիրային ժամադրությունների ու ընկերական հանդիպումների համար: Մի հրաժարվեք անսպասելի առաջարկներից. հենց դրանք ամենավառ հույզերը կխոստանան: Հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հանդիպելու հնարավորությունը կունենաք, որոնց շատ էիք կարոտել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Պատրաստ եղեք խորամանկության դիմել: Եթե ուզում եք ինչ-որ կարևոր գործում հաջողության հասնել, առանց դրա չի ստացվի: Ուսումնասիրեք այն մարդկանց, ովքեր վերջերս աջակցում էին ձեր թշնամիներին: Հնարավոր է՝ արժե փորձեք նրանց ձեր կողմը գրավել. նրանք օգտակար կլինեն, իսկ նրանց գիտելիքներն ու փորձը ձեզ շատ պետք կգա:

Հարազատներն ու մյուս մտերիմները սովորականից հաճախ կդիմեն ձեզ օգնության ու խորհուրդների խնդրանքով: Հնարավոր է, ստիպված լինեք ինքնուրույն բարդ որոշումներ ընդունել: Ոչ ոք դժվար իրավիճակից ձեզանից լավ գլուխ չի հանի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եկել է ժամանակը վերադառնալու այն գործին, որը կես ճանապարհին եք թողել: Այդ ժամանակից ի վեր այն ավելի հետաքրքիր չի դարձել, բայց հիմա ընտրության հնարավորություն չունեք. պետք է սկսածն ավարտին հասցնեք: Եթե ոչ գործով, ապա գոնե խորհրդով կարող են օգնել հին ծանոթները: Նկատի առեք, որ նրանք անշահախնդիր չեն ու շնորհակալություն կսպասեն ձեզանից:

Օրվա երկրորդ կեսին հավանական են լավ նորություններ, հաճելի անակնկալներ մտերիմներից: Լավ է խուսափել լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, որը վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա: Իսկ ահա հանգիստը կօգնի արագ վերականգնել ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կուրախացնեն աշխատանքին կամ ձեզ համար կարևոր գործին վերաբերող նորությունները: Անցյալում կմնան կասկածներն ու տագնապները, կզգաք աստղերի աջակցությունը: Հարմար ժամանակ է նոր բան ստանձնելու համար: Հոգ չէ, եթե գիտելիքներ ու փորձ քիչ ունեք. ոտքի վրա կսովորեք:

Մտերիմները դժվար պահին կաջակցեն, անհրաժեշտության դեպքում կփորձեն օգնել: Բայց կարևորն այն է, որ այդ մարդկանց հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու կոգեշնչեն: Իսկ ահա այն Կարիճները, ովքեր շատ ժամանակ կանցկացնեն իրենք իրենց հետ, մռայլ, տհաճ մտքերի մեջ կընկնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգիստ օր է: Կարող եք հաջողության հասնել ամենատարբեր գործերում: Ճանապարհին ծագած խոչընդոտների առաջ չեք նահանջի, քանի որ գիտեք՝ ցանկացած դժվարությունից կարող եք գլուխ հանել: Մի լսեք նրանց, ովքեր հակառակն են համոզում. ամենայն հավանականությամբ այդ մարդիկ պարզապես թերագնահատում են ձեզ:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալ է խոստանում: Հնարավոր է՝ այն սիրային լինի. այդ ժամանակ ձեր տրամադրությունը երկար ժամանակով կբարձրանա: Հեշտությամբ բարենպաստ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր շատ պահանջկոտ են շրջապատի հանդեպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ինչքան քիչ մարդ իմանա ձեր զգացմունքների ու ապրումների մասին, այնքան լավ: Վերահսկեք հույզերն ու աշխատեք ոչ ոքի հետ չանկեղծանալ: Մի հրաժարվեք ձեր պլաններից, նույնիսկ եթե դրանց իրագործման հենց առաջին փուլում դժվարությունների հանդիպեք. համառությունն իր պտուղները կտա: Այսօր աստղերը կստուգեն ձեր ամրությունը. աշխատեք գործով ապացուցել, որ արժանի եք հաղթանակի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու համար: Որոշ Այծեղջյուրներ լրիվ նոր գործ կստանձնեն ու արագ կհետաքրքրվեն դրանով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լարված օր է: Պետք է լուծեք ոչ միայն ձեր խնդիրները, այլև աջակցեք մտերիմներին: Դրա հետ մեկտեղ պետք է լավատես լինեք կամ գոնե ձևացնեք, որ հավատում եք՝ ամեն ինչ լավ է լինելու: Նույնիսկ եթե կասկածներ ու մտավախություններ ունեք, հետևեք, որ ոչ ոք չկռահի դրա մասին:

Ուշադիր լսեք, թե ինչ են ասում մյուսները: Անսպասելի աղբյուրից կարևոր ինֆորմացիա լսելու շանս կա: Նոր ծանոթները միանգամից կնկատեն ձեր լավագույն որակներն ու կուզենան շարունակել շփումները: Բայց կապերին պետք է ընտրողաբար մոտենաք. ոչ բոլորը, ովքեր այսօր փորձում են շահել ձեր համակրանքը, արժանի են դրան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բավականին հաջող օր է: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց հաջողության հասնելու երկրորդ շանս անպայման կունենաք, և դուք այն, իհարկե, բաց չեք թողնի: Այն մարդկանց հետ տարաձայնությունները, որոնց հետ նախկինում լավ լեզու չէիք գտնում, ավելի կլրջանան: Բայց դա ձեզ չի վշտացնի: Հակառակը, պարզ կդառնա, որ ընդհանուր լեզու գտնելն անիմաստ է ու պետք է շփումները նվազագույնի հասցնել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հին ծանոթներից նորություններով, ինչպես նաև գրավիչ առաջարկներով: Չեք վախենա ռիսկի դիմել, և դա շատ տեղին կլինի. համարձակ որոշումները հաճախ կօգնեն հաջողության հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2477 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4