Աստղագուշակ․ մարտի 21, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3293 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ցանկացած կարևոր հարց արժե քննարկել օրվա սկզբին. հենց այդ հատվածում է ձեզ համար հեշտ լինելու ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը, անհրաժեշտ բառերն ու համոզիչ փաստարկներն ընտրելը: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, չի բացառվում համախոհները ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն: Օրվա երկրորդ կեսը գայթակղություններ կբերի: Պահի հույզերին տրված Խոյերը շուտով կարող են զղջալ դրա համար: Իսկ նրանք, ովքեր կղեկավարվեն առողջ բանականությամբ, ճիշտ որոշումներ կընդունեն ու արագ կգտնեն բոլոր դժվարությունները հաղթահարելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դժվարություններից խուսափել հազիվ թե կարողանաք. դրանց հավանականությունը հատկապես մեծ կլինի օրվա սկզբին: Սակայն դուք արագ կգտնեք բոլոր խնդիրները լուծելու ձևը: Շատ Ցուլերի դրանում կօգնի վաղուց ձեռք բերած փորձը: Նշանի նման ներկայացուցիչները արագ կկողմնորոշվեն նոր իրավիճակում, կհասկանան՝ ինչպես է լավ գործել: Աշխատեք շրջապատողների հետ համբերատար լինել, ներողամիտ եղեք ուրիշների թուլությունների հանդեպ: Դա թույլ կտա խուսափել շփման մեջ լարված պահերից, չվիրավորել ձեզ համար թանկ մարդկանց: Սիրելին կարող է սվոորականից շատ ձեր աջակցության կարիքն ունենալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Վճռական գործեք. դուք գործերում իրական բեկման հասնելու հնարավորություն կունենաք: Օրը հարմար կլինի նոր նախագծերի վրա աշխատելու համար: Ձեզանից շատ ժամանակ չի պահանջվի առաջին հաղթանակները տոնելու և հուսալի համախոհներ, օգնականներ գտնելու համար: Դուք սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք ու կգտնեք դրանից օգուտ քաղելու ձևը: Ինչքան շատ մարդ իմանա ձեր հաջողությունների, հաղթանակների և ձեռքբերումների մասին, այնքան լավ: Կարող եք քննարկել և՛ գործնական, և՛ անձնական բնույթի կարևոր հարցերը՝ առանց մտահոգվելու լուրջ տարաձայնությունների ու վեճերի համար: Ձեզ ուշադիր ու բարյացակամորեն կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում իրենց սառն են պահել ու տհաճությամբ կապի դուրս եկել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բաց մի թողեք նոր բան սովորելու կամ մյուսներից շուտ արժեքավոր տեղեկատվություն ստանալու հնարավորությունը: Շատ բան ոտքի վրա յուրացնելու և արագ ճիշտ եզրահանգումներ անելու ունակությունը կօգնի ձեզ առաջ անցնել մրցակիցներից, զինաթափ անել թշնամիներին: Կհաջողվի ամրապնդել ձեզ համար կարևոր գործնական հարաբերությունները, ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը: Շատ Խեցգետինների ինտուիցիան կհուշի, թե ինչպես կարող են տպավորություն թողնել շրջապատողների վրա, շահել այն մարդկանց համակրանքը, որոնք սովորաբար միայն ուրիշների թերություններն են նկատում: Ինչ-որ մեկը կարող է նույնիսկ առաջին հայացքից սիրահարվել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք նկատելի հաջողությունների կհասնեք, եթե հենց առավոտվանից կենտրոնանաք գործերի վրա, չհետաձգեք կարևոր հարցերի լուծումը: Օրվա առաջին կեսը հարմար կլինի և՛ աշխատանքային հարցերը քննարկելու, և՛ գործարքներ կնքելու, և՛ մասնագիտական միջոցառումներին մասնակցելու համար: Ավելի ուշ կուզենաք ձեր ուժերը նոր բանում փորձել: Շատ Առյուծներ նման հնարավորություն կունենան: Կարևորը հեշտ հաղթանակներ չակնկալելն է: Դուք հրաշալի արդյունքների կհասնեք, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք ու հնարամիտ լինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրն սկսեք ֆինանսական հարցերը լուծելուց: Գումարի հետ կապված ամեն ինչում արժե ինտուիցիային ապավինել. նրա հուշումների շնորհիվ կկարողանաք հաջող գնումներ անել, շահավետ գործարքներ կնքել: Մասնագիտական աճի ձգտող Կույսերը հնարավորություն կունենան ցույց տալ, թե ինչի են ունակ: Կարևոր կլինի լուրջ որոշումներ ընդունելուց ու պատասխանատվություն վերցնելուց չվախենալը: Օրվա երկրորդ կեսը կարող է առաջինից բարդ լինել: Կդժվարանա շրջապատողների հետ լեզու գտնելը, նույնիսկ մտերիմները ձեզ ճիշտ չեն հասկանա: Լուրջ զրույցները լավ է հետաձգեք. այդպես կկարողանաք խուսափել թեժ վեճերից: Օրվա վերջին շփումները կրկին կսկսեն ուրախացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շրջապատողներից չափազանց շատ բան մի պահանջեք: Հնարավոր է օրվա սկզբին նրանք չկարողանան գնահատել ձեր հրաշալի գաղափարները կամ էլ չուզենան համաձայնել ձեր առաջարկներին: Շատ շուտով իրավիճակը կփոխվի, դուք աջակցություն կստանաք նույնիսկ նրանցից, ովքեր նախկինում համարյա ուշադրություն չէին դարձնում ձեզ: Առավոտյան ոչ այնքան ուժեղ դրական միտումները ժամ առ ժամ թափ կհավաքեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի աշխատանքի և ուսման, ընտանեկան գործերն անելու և անձնական բնույթի լուրջ հարցերը լուծելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Նույնիսկ ամենալուրջ հարցերը կարելի է քննարկել անկաշկանդ միջավայրում. այդպես ավելի արագ կհաջողվի բոլորին դուրեկան լուծում գտնել: Այդ հատվածում հավանական են նաև լավ նորություններ: Ամենայն հավանականությամբ դրանք ձեր աշխատանքին կամ ֆինանսական գործերին են վերաբերելու: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի: Որոշ Կարիճներ կսկսեն հուզվել դատարկ բաների պատճառով, մյուսները կկասկածեն սեփական ուժերին: Այդ հատվածում լավ է կարևոր որոշումներ չընդունեք, խոստումներ չտաք: Մի փոքր սպասեք: Շատ շուտով դուք կրկին հավասարակշռություն ձեռք կբերեք, այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ ինչ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շուրջը ինչ էլ տեղի ունենա, դուք ինքնատիրապետումը չեք կորցնի, խուճապի չեք մատնվի և ճիշտ կգործեք: Նույնիսկ խառնաշփոթի մեջ կշռադատված որոշումներ ընդունելու ունակությունը շատ Աղեղնավորների կօգնի հաղթանակ տոնել հին մրցակիցների հանդեպ, զինաթափել թշնամիներին: Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների, հատկապես նոր գործերի ու ծրագրերի մասին զրուցելու համար: Դուք պիտանի խորհուրդներ կստանաք մարդկանցից, որոնց փորձին վստահում եք: Օրվա երկրորդ կեսին նշանի որոշ ներկայացուցիչներ ուզենալու են մենակ մնալ, հանգիստ մտածել ոչ վաղ անցյալի իրադարձությունների շուրջ: Լավ է այդ հատվածի համար բազմամարդ միջոցառումներ չծրագրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Նոր հնարավորություններ կբացվեն գործնական ոլորտում, այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու գործելը: Լսեք ինտուիցիային, որն անպայման կհուշի՝ ինչ և երբ է պետք ձեռնարկել: Շրջապատողները կարող են սովորականից հաճախ դիմել ձեզ օգնության խնդրանքով, նրանք ձեր աջակցության կարիքը կունենան: Ոոշ Այծեղջյուրներ կհետաձգեն սեփական գործերը ուրիշների խնդիրները լուծելու համար ու չեն զղջա դրա համար: Եթե օրվա առաջին կեսը բարենպաստ է լինելու շփումների, համախոհներ փնտրելու և ջանքերը միավորելու համար, ապա երկրորդին հեշտ կլինի ինքնուրույն գործելը: Երեկոյան կուզենաք հանգստանալ. լավ է այդ հատվածի համար ոչ մի հոգնեցնող բան չծրագրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հրաշալի կլինի նոր գործ ստանձնելու համար. դուք դրանում արագ հաջողության հասնելու շանս կունենաք: Հատկապես լավ գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում ու ոչ ստանդարտ լուծումներ պահանջող առաջադրանքներից: Այնտեղ, որտեղ մյուսները հետևում են ուրիշի օրինակին, դուք նպատակին տանող սեփական ուղին կգտնեք, ուստի դրան շատ արագ կհասնեք: Ներդաշնակ կդասավորվեն և՛ գործնական, և՛ անձնական հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին որոշ Ջրհոսներ կնկատեն, որ նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցներն են պատրաստ իրենց կողմն անցնել, իսկ նախկինում իրենց հեռու պահող մարդիկ շփման մեջ նախաձեռնող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բավական դժվար կլինի չտաքանալն ու ինքնատիրապետումը պահպանելը: Շատ Ձկների բնորոշ կլինի բռնկուն լինելը, ինչը հենց իրենց էլ կզարմացնի: Չարժե օրվա սկզբին լուրջ զրույցներ վարել կամ կարևոր հանդիպումներ ծրագրել. մեծ է հավանականությունը, որ լարված պահեր կառաջանան: Լավ է մի փոքր սպասեք: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա: Օրվա երկրորդ կեսն ընդհանուր առմամբ առաջինից բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: Չեն բացառվում լավ նորություններն ու հետաքրքիր առաջարկները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|