Աստղագուշակ․ մարտի 21
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Դուք կհասկանաք, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչի վրա խնայել: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է մեծացնել եկամուտները: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնք արագ շահույթ կխոստանան:
Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև կյանքի այլ ոլորտներում: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները: Դրանք ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն, որոնք կարևոր կդառնան ձեզ համար: Մտերիմների և նրանց հետաքրքրությունների մասին հոգ տանելը թույլ կտա խուսափել տարաձայնություններից ու դատարկ վեճերից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հաջող օր է, որը անհանգստության առիթներ չի բերի: Դուք կկարողանաք իրագործել այն ամենը, ինչ մտածել եք, հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից: Հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները: Նրանց աջակցության շնորհիվ դուք կհասնեք ավելիին, քան սպասում էիք: Կարող եք այս օրվա համար ուղևորություններ ծրագրել. դրանք հաջող կդասավորվեն:
Օրը հարմար է գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Չեն բացառվում անսպասելի նվերները, սիրային անակնկալները: Ժամադրությունները ձեզ չեն հիասթափեցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Գումարի հետ զգույշ եղեք: Այսօր դուք ֆինանսական հարցերում հակված կլինեք թեթևամտության, մեծ գումար կծախսեք դատարկ բաների վրա: Չարժե ապառիկով գնումներ անել, հատկապես, եթե խոսք լինի այնպիսի իրերի մասին, որոնց կարիքն առանձնապես չունեք: Մնացած հարցերում օրը բարենպաստ է:
Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն սիրահարված Երկվորյակների հանդեպ, նրանց խոստանում են ուրախացնել հաճելի անակնկալներով: Չեն հիասթափեցնի ընկերների հետ հանդիպումները: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, նոր ծրագրեր կարող են հայտնվել, որոնց իրագործմանը կանցնեք մեծ ոգևորությամբ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հնարավոր են չծրագրված հանդիպումներ, ինչպես նաև ծանոթություններ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Չի բացառվում՝ նոր գործընկերներ ձեռք բերեք, համախոհներ, որոնց վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Դուք շատ բան կսովորեք շրջապատողներից: Աշխատեք նկատել ու վերլուծել ուրիշների սխալները. դա թույլ կտա խուսափել սեփական սխալներից:
Լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը նկատելիորեն կթեթևացնի ձեր կյանքը, թույլ կտա ավելի շատ հանգստանալ, ժամանակ կվիրել հետաքրքիր գործերին: Երեկոն հարմար է գնումների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բարենպաստ օր է նոր բանով զբաղվելու համար: Առօրյա գործերը կձանձրացնեն, դուք հաճախ կիսատ կթողնեք սկսածը՝ այդպես էլ չհասնելով նպատակին: Շրջապատողները հաճախ ձեզ օգնություն կառաջարկեն, բայց հազվադեպ կանեն այն, ինչ պետք է. հաճախ ավելի հեշտ կլինի ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանելը:
Հնարավորություն կունենաք զբաղվել նոր բանով: Հազիվ թե արագ հասնեք հաջողությունների, բայց սկսածը կիսատ չեք թողնի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքը չեք ստացել: Չի բացառվում՝ օրվա երկրորդ կեսին ստիպված լինեք ուղևորությունների մեկնել: Դրանք հաջող կլինեն, բայց բավական հոգնեցնող:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հաջող օր է: Այն հնարավորություն կտա ավարտին հասցնել հին գործերը, պատասխաններ գտնել հարցերին, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Աշխատեք հետևողական գործել, խուսափել խառնաշփոթից: Հնարավորության դեպքում հետևեք ձեր հին ծրագրերին: Այդպես ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք:
Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Երբեմն գումարը լրիվ անսպասելի աղբյուրից կգա, բայց հնարավոր է նաև վերադարձնեն հին պարտքերը, վարձատրեն շատ վաղուց կատարած աշխատանքի դիմաց:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը լավ կդասավորվի: Ստեղծագործ պոտենցիալը բարձր է, հրաշալի գաղափարներ կունենաք: Դուք պատրատ կլինեք աշխատել մտածածը կյանքի կոչելու համար: Շատ Կշեռքների կօգնեն մարդիկ, որոնց նրանք ժամանակին կարևոր ծառայություններ են մատուցել: Հարմար օր է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք:
Չի բացառվում՝ ձեր կողմն անցնեն հին մրցակիցները: Շուտով պարզ կդառնա, ինչի հետ կապված կարող եք հենվել նրանց վրա: Դուք դիտողունակ կլինեք, չեք շտապի եզրակացությունների հարցում, և դա կօգնի խուսափել սխալներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Անհանգստանալու բան չկա: Աստղերը ձեր կողմից կլինեն, օրը հաջող կդասավորվի: Հաճախ հաջողակ կլինեք, այդ իսկ պատճառով արագ կհասնեք դրված նպատակներին: Ոչ միանշանակ իրավիճակներում խուճապի չեք մատնվի, ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչպես է լավ գործել: Ձեր արարքները շատերին դուր կգան և կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ընկերանալ ձեզ հետ:
Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Դրանք կարող են արագ զարգանալ: Ամենատպավորվող Կարիճները հնարավոր է լրիվ կորցնեն գլուխները, բայց միայն որոշ ժամանակով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Լավագույն օրը չէ լուրջ որոշումներ ընդունելու և կարևոր բան ստանձնելու համար: Սովորաբար դուք դժվարությամբ եք կենտրոնանում, և շրջապատողների նկատողությունները շեղում են ձեզ: Չեն բացառվում անսպասելի իրադարձությունները, որոնք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա: Որոշ գործեր պիտի երկար ժամանակով հետաձգեք:
Փոխարենը դուք հնարավորություն կունենաք լավ հանգստանալ, վերականգնել ուժերն ու հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Ձեզ համար թանկ մարդու հետ կարևոր զրույց վարելու համար ժամանակ կգտնեք: Ընդհանուր ծրագրեր կհայտնվեն, որոնք դուք շուտով կյանքի կկոչեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հեշտ չի լինելու: Օրը կառանձնանա բավական լարված հուզական դաշտով: Երբեմն տպավորություններն այնքան ուժեղ կլինեն, որ դուք դժվարությամբ կկենտրոնանաք գործերի վրա, որպեսզի ավարտին հասցնեք դրանք: Դուք պետք է ոչ միայն զբաղվեք առօրյա գործերով, այլև լրիվ նոր բան ստանձնեք: Այստեղ պիտի ձեր վրա ջանքեր գործադրեք, քանի որ շատ կուզենաք ամեն ինչ հետաձգել:
Հիմա սովորականից շատ շրջապատողների աջակցության կարիքը կունենաք: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր ոգեշնչում են ձեզ ու բարձրացնում ձեր տրամադրությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հարմար է բարդ ու կարևոր գործերի համար: Դուք դրանք լրջորեն կստանձնեք, կաշխատեք ավարտին հասցնել ամեն ինչ ու պարզապես հրաշալի գլուխ կհանեք ամենից: Հաճախ կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ դուք արագ ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ կընդունեք, դրված նպատակներին կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել:
Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրության կամ այն մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք, բավական է միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Արդյունավետ օր է, որը հետաքրքիր գործեր ու շատ նախաձեռնություններում հաջողություններ է խոստանում: Նույնիսկ եթե ստանձնեք այն, ինչ մյուսների մոտ չի ստացվել, դուք հրաշալի արդյունքի հասնելու շանսեր կունենաք: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, երկար ժամանակ կհիշվեն:
Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Մի շտապեք ծախսել ստացածը. շուտով այդ միջոցները թույլ կտան իրագործել հին ցանկությունը: Երեկոյան լավ է չհոգնեք: Ինքներդ ձեզ հնարավորություն տվեք հանգստանալ ու վերականգնել ուժերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: