Աստղագուշակ․ մարտի 20, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2377 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը նոր հնարավորություններ կբացի գործնական ոլորտում, իսկ ամենավճռական Խոյերը միանգամից կօգտվեն դրանցից: Այս հատվածը բարենպաստ կլինի գործնական բանակցությունների կամ նոր նախագծերի վրա աշխատելու համար: Ձեր գաղափարները հաջող կլինեն ու միանգամից բոլորին դուր կգան: Օրվա երկրորդ կեսը արժե հանգիստ անցկացնել, լավ է այդ հատվածի համար լուրջ ու հոգնեցնող գործեր չծրագրեք: Դուք ուզենալու եք հանգստանալ ու շեղվել հոգսերից, ուշադրություն հատկացնել մտերիմներին: Հին ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունն ու կոգեշնչի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Նոր բան ստանձնելու հնարավորություն կունենաք, և դուք կաշխատեք այն բաց չթողնել: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել անտեղի ռիսկից խուսափելու և նպատակին արագ հասնելու համար: Իսկ ահա շրջապատողների՝ նույնիսկ լավագույն մտադրություններով տրված խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն: Լուրջ զրույցների համար հարմար կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում ձեզ շատ ուշադիր են լսելու, նույնիսկ վիճելու սիրահարները միանգամից կխոստովանեն ձեր ճշմարտացիությունը: Երեկոն արժե անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ, որոնց կողքին ձեզ իսկապես երջանիկ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Լուրջ վերաբերվեք օրվա սկզբին ծագած գաղափարներին, բայց մի շտապեք դրանք կյանքի կոչելու հարցում: Անհրաժեշտ արդյունքին հասնելն ավելի հեշտ կլինի, եթե համբերատար լինեք, սպասեք իրադարձությունների բարենպաստ ընթացքին և միայն դրանից հետո սկսեք գործել: Իսկ մինչ այդ խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ, որոնք պիտանի մի բան կհուշեն: Օրվա երկրորդ կեսին պիտի կենտրոնանաք առօրյա առաջադրանքների լուծման վրա: Որոշ Երկվորյակներ այդ հատվածում ձանձրանալու են, բայց այդ շրջանն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հրաշալի օր է բարդ առաջադրանքները լուծելու համար: Մյուսներին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին պատասխաններ ստանալու համար ձեզանից շատ ժամանակ չի պահանջվի: Պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք կկարողանաք խուսափել ցավալի սխալներից, ոչ ոքի թույլ չեք տա շեղել կամ խճճել ձեզ: Հաճելի ժամանակ կանցկացնեն այսօր ժամանցային ուղևորությունների մեկնող Խեցգետինները: Նշանի նման ներկայացուցիչները ոչ միայն բազում վառ տպավորություններ կստանան, այլև մյուսներից վաղ կարևոր մի բան կիմանան: Երեկոյան հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբին հնարավոր մանր-մունր թյուրիմացությունները սրտին մոտ մի ընդունեք ու մի նահանջեք, եթե ճանապարհին խոչընդոտների հանդիպեք: Դուք անպայման կհասնեք ձեր ուզածին համառություն դրսևորելու դեպքում: Գործերում անսպասելիորեն կօգնեն նոր ծանոթները. չի բացառվում երկարատև ու ձեզ համար օգտակար համագործակցության սկիզբը: Օրվա երկրորդ կեսը հաճելի լուրեր կբերի: Ամենայն հավանականությամբ դրանք ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներից մեկին են վերաբերելու: Ավելի շատ ուշադրություն հատկացրեք երեխաներին. նրանք դրա կարիքը շատ են ունենալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսը կարող է բավական բարդ թվալ հատկապես այն Կույսերին, որոնք հույս ունեին նոր բանով զբաղվել: Միանգամից պարզ չի լինի, թե ինչպես է պետք գործել, սկզբում հնարավոր չի լինի նաև ինչ-որ մեկի հետ խորհրդակցել: Բայց եթե դուք հանգստություն պահպանեք ու ինքներդ ձեզ որոշ ժամանակ տաք, ապա արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Գործնական տեսանկյունից շատ բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Դուք գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից առանց մեծ ջանքեր գործադրելու, հաջողությամբ կավարտեք լարված բանակցությունները: Դիվանագիտական տաղանդները պետք կգան նաև տանը, որտեղ երբեմն տարաձայնություններ կառաջանան. դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Չանհանգստանաք, եթե առավոտյան ինչ-որ բան այնպես չընթանա ու ծրագրված բոլոր գործերը միանգամից անել չստացվի: Դրական միտումների ազդեցությունը բավական արագ կուժեղանա, և շատ շուտով դուք կուղղեք բոլոր սխալները, կլրացնեք բաց թողածը; Օրվա կեսը նոր հնարավորություններ կբացի գործնական ոլորտում: Շատ Կշեռքների պետք կգա շրջապատողների հետ լեզու գտնելու, նոր ծանոթներին արագ իրենց կողմը գրավելու ունակությունը: Նշանի այս ներկայացուցիչները համագործակցության շատ գրավիչ առաջարկներ կստանան: Երեկոյան լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից. ձեզ համար օգտակար կլինի պասիվ հանգիստը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մի շտապեք ու մի հուզվեք: Օրը հնարավոր է լրիվ անամպ ու թեթև չլինի, բայց դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք ու դրված նպատակներին անպայման կհասնեք: Առավոտյան չեն բացառվում տարաձայնությունները շրջապատողների հետ, վեճերը դատարկ բաների պատճառով: Բայց շատ շուտով բոլորը կհասկանան, որ դուք ճիշտ եք եղել: Հատկապես շատ գործեր կունենաք օրվա երկրորդ կեսին: Որոշ Կարիճներ ստիպված են լինելու մի քանի բարդ հարց միաժամանակ լուծել: Դրանցից կարող եք գլուխ հանել հանգստությունը չկորցնելու դեպքում: Բացառապես առողջ բանականությամբ ղեկավարվելու և հույզերին չտրվելու ունակությունն այսօր ձեզ շատ պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Միանգամից ինչ-որ բարդ բանի անցեք. հենց նման գործերից այսօր շատ լավ գլուխ կհանեք: Օրը հաջող կլինի նաև ուսում սկսելու համար, քանի որ արագ գլուխ կհանեք բարդ հարցերից, ձեր ուսուցիչներին կզարմացնեք ամեն ինչ ոտքի վրա յուրացնելու և ճիշտ եզրահանգումներ անելու ունակությամբ: Հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, քանի որ միանգամից դուր կգաք նրանց: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան, արագ էլ լուրջ բնույթ կստանան: Երեկոյան հնարավորություն կունենաք անկեղծ ու սրտամոտ զրույց ունենալ ձեզ համար կարևոր մարդու հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Աշխատեք ավելի շատ աչքի առաջ լինել. ինչքան շատ ուշադրություն ձեզ վրա հրավիրեք, այնքան լավ: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնք կարող են շատ պիտանի համախոհ դառնալ ձեզ համար: Ձեզ պրովոկացիոն հարցեր են տալու: Դրանց առանց ավելորդ համեստության պատասխանեք. բոլորը կգնահատեն ձեր ուղղախոսությունն ու անկեղծությունը: Միապաղաղ առաջադրանքների վրա կենտրոնանալը հեշտ չի լինելու: Իսկ ահա եթե բարդ, նոր ու հետաքրքիր մի բան ստանձնեք, ապա շատ արագ կհասնեք առաջին հաջողություններին: Հնարամտություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում ձեզ հավասարը չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ամեն ինչ ձեր ուզածի նման հեշտ չի տրվի: Բայց դուք չեք հուզվելու, կպահպանեք հանգստությունն ու կշռադատված որոշումներ կընդունեք, որոնք ճիշտ կլինեն: Շրջապատողներին դուր կգա ծագած դժվարություններին ձեր փիլիսոփայական մոտեցումը: Բայց բոլորը հիացած կլինեն, երբ դուք մի քանի խնդիր միաժամանակ լուծելու հասարակ ու արդյունավետ եղանակ գտնեք: Քանի որ օրը ամենայն հավանականությամբ բավական լարված է լինելու, երեկոյան կուզենաք հանգստանալ: Լավ է օրվա այդ հատվածի համար աղմկոտ միջոցառումներ չծրագրեք: Հավանական է պետք լինի միայնակ մնաք ուժերը վերականգնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հաջող օր է, որը հարմար կլինի համարձակ նախաձեռնությունների համար: Հեշտությամբ լեզու կգտնեք ղեկավարության ու գործընկերների հետ: Եթե օգնության կարիք ունենաք, անպայման այն ժամանակին կստանաք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Հաճելի անակնկալներ են սպասվելու օրվա երկրորդ կեսին ընտանեկան գործերով զբաղվող Ձկներին: Վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները զարմանալիորեն հեշտ կլուծվեն: Ընկերները հետաքրքիր մի բան կառաջարկեն: Դուք չեք զղջա, եթե աջակցեք նրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|