Աստղագուշակ․ մարտի 20
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2481 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հույս դրեք միայն ձեզ վրա: Հազիվ թե ինչ-որ մեկն օգնի ձեզ հաջողության հասնել, գլուխ հանել կուտակված խնդիրներից: Նույնիսկ նրանք, ովքեր ուրախ կլինեին աջակցել ձեզ, չեն կարողանա դա անել. կխանգարեն պայմանները: Լավ նորությունն այն է, որ նպատակին հասնելու համար ձեր ջանքերն էլ բավական կլինեն: Օրը վատը չէ ծանոթությունների համար, կարող եք նախաձեռնող լինել, ձեզ դուր եկած մարդուն մոտենալու առաջին քայլերն անել: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում վստահեք ինտուիցիային, նրա հուշումները հուսախաբ չեն անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դրական միտումների ազդեցությունն առավել նշանակալի կլինի սիրային հարաբերություններում: Այստեղ հնարավոր են արագ ու արմատական փոփոխություններ դեպի լավը: Չի բացառվում՝ իրականանան վաղեմի ցանկություններն ու համարձակ երազանքները: Բայց մնացյալ հարցերում էլ օրը վատը չի լինի: Այն հարմար է նոր պլաններ կառուցելու, փորձարկումներ անելու և այն անսովոր հարցերին պատասխաններ գտնելու համար, որոնց վրա վաղուց գլուխ եք կոտրում: Մի թաքցրեք ձեր հաջողություններն ու ձեռքբերումները: Հիմա դրանց մասին պատմելու ժամանակն է: Ոչ ոք չի մտածի, որ պարծենում եք, փոխարենը կգտնվեն մարդիկ, որոնց կհետաքրքրի ձեր փորձը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվանից մեծ ակնկալիքներ մի ունեցեք և այդպես կկարողանաք խուսափել հիասթափություններից: Ինչքան շուտ հրաժեշտ տաք պատրանքներին, այնքան լավ ձեզ կզգաք: Հիանալի արդյունքների կհասնեն նրանք, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել մյուսների համար պատասխանատվությունը: Հնարավոր է, ստիպված լինեք բարդ որոշում ընդունել. այն ճիշտ կլինի: Հաճելի կլինեն այն մարդկանց հետ շփումները, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները, կարող են փոխանցել իրենց օգտակար փորձը: Իսկ ահա շփումները ձեզ քննադատող, անտեղի խորհուրդներ տվող մարդկանց հետ այսօր կհոգնեցնեն ու կփչացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է նոր գործեր սկսելու համար: Աշխատեք բոլորից առաջ անցնել, որքան հնարավոր է արագ ստանձնել առաջնորդի դերը. միայն այդ դեպքում ձեզ լավ կզգաք: Ոչ ոքի հետ մի խորհրդակցեք: Առաջին հերթին՝ ձեզ ոչ մի օգտակար բան չեն հուշի, և երկրորդ՝ քննադատության ակնարկն անգամ կհանի ձեզ հավասարակշռությունից: Շփումների ժամանակ ուշադիր եղեք. այսօր հակված չեք լինի մեղմացնել ձեր արտահայտությունները, դրանք շատերին վիրավորական կթվան: Լավ է հետաձգել կարևոր հարցերի քննարկումը, այսօր լուրջ բանի մասին հանգիստ զրուցել չի ստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այնքան ակտիվ ու գործունյա չեք լինի, որքան սովորաբար, ավելի շատ հանգստի կարիք կունենաք: Բայց օրվա առաջին կեսին ուժերը վերականգնելու համար դադար վերցնել չի ստացվի. շատ բան պետք է հասցնեք անել: Այս ժամանակահատվածը հարմար է շփումների համար: Կհաջողվի կարգավորել հին տարաձայնությունները, լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը: Երեկոյան կարող եք ոչ մեծ ուղևորությունների մեկնել, բայց լավ է ղեկին չլինել ու միայնակ ճամփա չընկնել: Ցանկալի չէ այցելել աշխարհիկ միջոցառումներին և առավել ևս՝ այնտեղ երկար մնալ. դա շատ կհոգնեցնի ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հիանալի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Դրա համար ստիպված պետք է լինեք փոխել ձեր սովորույթները, բայց չեք վշտանա. այդպես ավելի հետաքրքիր կլինի: Օրն ավելի հարմար է ուղևորությունների ու ակտիվ հանգստի, քան տնային հանգիստ զվարճանքների համար: Ինչքան կարևոր է հանդիպումը, այնքան ավելի ուշ պետք է այն պլանավորել՝ երեկոյան մոտ: Օրվա առաջին կեսին դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնք համարյա ամեն հարցում համաձայն են ձեզ հետ: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող գնումներ, ընդ որում՝ կարող եք ինչպես էժան մանրուքներ, այնպես էլ թանկարժեք իրեր գնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը բարենպաստ է: Շատ կարևոր գործերից գլուխ կհանեք, քանի որ արագ ու հնարամիտ կգործեք, չեք վախենա ոչ սստանդարտ մեթոդներից: Հարմար ժամանակ է ինչ-որ նոր բան փորձելու համար: Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Այն խնդիրներ կբերի մտերիմների հետ շփումներում ու կստիպի մտածել սիրելիի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին: Սակայն ձեր նրբանկատության շնորհիվ վեճերից կհաջողվի խուսափել: Երեկոյան ինքնազգացողությունը կվատանա, այդ հատվածի համար հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա իրադարձությունները կստիպեն հուզվել: Շատ բան պլանավորածի նման չի ընթանա, իսկ նոր իրավիճակին մեծ դժվարությամբ կհարմարվեք: Մտերիմների հետ հարաբերություններում լարվածություն կառաջանա, փոխհամաձայնության հասնելն էլ առավել բարդ կլինի օրվա առաջին կեսին: Վեճերի պատճառ կարող են դառնալ ինչպես գումարն, այնպես էլ ապագայի ձեր պլանները, որոնք աջակցություն չեն ստանա: Երեկոն ավելի հանգիստ կանցնի: Մինչ այդ կհասցնեք ինքնավստահություն ձեռք բերել, որի կարիքը շատ ունեիք, ինչպես նաև որոշակիություն մտցնել մոտ ապագայի պլաններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մի քանի կարևոր խնդիր կարող եք լուծել, եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք: Կենտրոնացեք կարևորի վրա, հետաձգեք մանր-մունր գործերը: Վեճերից ու երկար, անիմաստ զրույցներից աշխատեք հնարավորինս խուսափել: Լավ է ոչ ոքի չդիմել աջակցության խնդրանքով, այլ գործել ինքնուրույն. այդպես ավելի արագ կհասնեք նպատակին ու ավելի քիչ կհուզվեք: Հավանական են հաճելի հանդիպումներ հին ծանոթների՝ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում շատ եք շփվել: Հին սիրային հարաբերությունները վերականգնելու շանս կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հարմար է ցանկացած հանգիստ զբաղմունքի համար, հնարավորություն կտա հաջողությունների հասնել ուսման մեջ ու ստեղծագործական կյանքում: Ինչքան քիչ խուճապի մատնվեք, այնքան լավ արդյունքների կհասնեք: Կարող եք խուսափել կորուստներից ու սխալներից, եթե չկորցնեք սառնասրտությունն ու պրովոկացիաներին չտրվեք: Կշռադատված որոշումները հաջող կլինեն, իսկ նրանց համար, որոնք հույզերի ազդեցության տակ եք ընդունել, ստիպված եք լինելու զղջալ: Երեկոյան բարդ ու հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք: Այսօր սովորականից արագ կծախսեք էներգիան, այնպես որ՝ հանգստի կարիք ավելի շատ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շատ հարցերում հաջողակ կլինեք: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. նրա հուշումները հստակ, անսխալ ու ժամանակին կլինեն: Ձեզ կհաջողվի գլուխ հանել ոչ միայն սեփական գործերից, այլ նաև մտերիմներին օգնություն ցոյց տալ, որի կարիքը նրանք կունենան: Ճիշտ է, դա մեծ ուժեր կխլի, բայց դուք ճիշտ կգնահատեք ձեր հնարավորությունները, կաշխատեք շատ հոգնեցուցիչ բան չստանձնել: Ընտանիքում հավանական են ոչ մեծ տարաձայնություններ: Մտերիմները միշտ չէ, որ կաջակցեն ձեզ, և դա վիրավորական կթվա: Բայց անկեղծ զրույցը կօգնի շատ բան ուղղել: Կարևորը շատ մեծ պահանջներ չներկայացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Անհարթ օր է: Մեկ ամեն ինչ հաջող կդասավորվի, մեկ խնդիրներ կծագեն, որոնց չէիք սպասում: Ամենատպավորվող Ձկներին դա կստիպի հուզվել: Մի թուլացեք ու մի կորցրեք լավատեսությունը: Հանգստանալ չի ստացվի, քանի որ ձեզանից մշտապես վճռական գործողություններ կպահանջվեն: Հաղթանակները կոգևորեն ու թևեր կտան, առաջ շաժվելու, խոչընդոտները հաղթահարելու համար ուժ կհաղորդեն: Շրջապատողներին ձեզ հասկանալը դժվար կլինի, բայց լուրջ տարաձայնություններ չեն ծագի: Կփորձեք հարթել սուր անկյուններն ու դրանում հաջողության կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|