Աստղագուշակ․ մարտի 19
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2891 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ, թեթև ու արդյունավետ օր է: Դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ ծանոթ գործերից, և՛ լրիվ նորերից: Շատ Խոյեր կսովորեն այն, ինչ կարող է պետք գալ, անմիջապես կմտապահեն պիտանի տեղեկատվությունը: Շրջապատողները հաճույքով կկիսվեն իրենց փորձով, դուք կլսեք լավ խորհուրդները: Հավանական են դրամական մուտքեր կամ առաջարկներ, որոնք շուտափույթ եկամուտ կխոստանան: Ֆինանսների հետ կապված ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, վեճերն ու տարաձայնությունները քիչ հավանական են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հրաշալի, արդյունավետ օր է, որը նպատակներին հասնելու հնարավորություն կտա: Դուք էներգիայով լի կլինեք, հոգնածություն չեք զգա, նույնիսկ եթե գործեր սովորականից շատ լինեն: Ինտուիցիան անխալ կհուշի, թե երբ արժե նախաձեռնություն ցուցաբերել, իսկ երբ է պետք մնալ ստվերում: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Դուք կտեսնեք այն մարդկանց, որոնց հասցրել եք կարոտել: Հնարավորություն կունենաք քննարկել կարևոր հարցերը, այդ թվում՝ նրանք, որոնք նախկինում բազում տարաձայնությունների պատճառ են դաձել: Դուք լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աշխատեք ռիսկի չդիմել, եթե դրանից հնարավոր է խուսափել: Զգուշությունը, լավ մտածված գործողությունները հնարավորություն կտան հասնել վաղուց դրված նպատակներին: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Հնարավորություն կունենաք նշանակալի առաջընթացի հասնել մի գործում, որին մեծ ուժեր եք նվիրել: Որոշ Երկվորյակներ հնարավորություն կունենան ուղղել հին սխալները, գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից: Հավանական են անսպասելի առաջարկներ, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք և չեք զղջա դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, բայց կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը: Օրը սկսեք կարևոր գործերից: Առավոտը խոստումնալից և հաջող կլինի, ցավալի կլինի այն դատարկ բաների վրա վատնելը: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի ընտանիքում տեղի ունեցող հաճելի իրադարձություններով ու լավ նորություններով: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց կարոտել եք: Հնարավոր են չծրագրված ծախսեր: Խոսքը աննշան գումարի մասին կլինի, բայց դուք, միևնույն է, կվշտանաք: Բարեբախտաբար, շուտով ձեզ նոր աղբյուրներից դրամական մուտքեր են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք հաճախ կհայտնվեք ուշադրության կենտրոնում և դրանից հաճույք կստանաք: Շրջապատողները կլսեն ձեր կարծիքը, հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով ու հաճույքով կհետևեն դրանց: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն մասնակցել նոր ու հետաքրքիր նախագծին: Կիրառում կգտնվի ձեր այն տաղանդներին, որոնց մասին նախկինում քչերը գիտեին: Օրվա երկրորդ կեսը հարմար է ժամադրությունների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք: Արագ կընկերանաք մի մարդու հետ, որը ձեր համակրանքն է առաջացրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Սովորեք: Սա հարմար օր է տեղեկատվություն հավաքելու, փաստերը համադրելու ու վերլուծելու, եզրակացություններ անելու համար: Դուք ուշադիր կլինեք և ոչինչ աչքաթող չեք անի, այդ իսկ պատճառով սխալներ էլ չեք անի, հրաշալի արդյունքների կհասնեք: Շատ Կույսերի կօգնի ուժերը ճիշտ գնահատելու կարողությունը: Դրա շնորհիվ նրանք կխուսափեն անհարմար վիճակներից: Հնարավոր են չծրագրված ուղևորություններ: Հաճախ դուք ճամփա կընկնեք հին ծանոթների և այն մարդկանց հետ, որոնք շատ լավ ճանապարհի ընկեր կլինեն ձեզ համար: Տանից հեռու կարող եք շահավետ գործարքներ կնքել կամ պիտանի տեղեկատվություն ստանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա առաջին կեսը բավական հանգիստ կանցնի: Այն հարմար է հին գործերն ավարտելու, ինչպես նաև համոզվելու համար, որ ամեն ինչ ինչպես հարկն է, արվել է: Դուք ուշադիր կլինեք, այնպես որ՝ նույնիսկ ամենափոքրիկ թերացումները կնկատեք: Կհաջողվի լուծել բոլոր սխալները, նախքան դրանց՝ լուրջ խնդիրների հանգեցնելը: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ և ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հրաշալի ժամանակ է սիրային ժամադրությունների համար, որոնք դրական հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հանգստություն պահպանեք: Մտածված գործողությունները հնարավորություն կտան շատ ու շատ գործերում հրաշալի արդյունքների հասնել, նույնիսկ նրանցում, որոնցից նախկինում գլուխ հանել չէր ստացվում: Դուք միշտ հեշտությամբ ընդհանուր լեզու չեք գտնի շրջապատողների հետ, բայց կաշխատեք հարթել սուր անկյունները, ոչ ոքի չվիրավորել, հնարավորինս աջակցել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Երեկոն հրաշալի ժամանակ է ակտիվ հանգստի համար: Կուրախացնեն ուղևորություններն ու ոչ մեծ զբոսանքները, կոգեշնչի պայմանների փոփոխությունը: Օգտակար կլինի հին ծանոթների հետ շփվելը. ամենայն հավանականությամբ դուք հետաքրքիր բաներ կիմանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Արդյունավետ օր է: Դուք արագ գլուխ կհանեք ամենատարբեր ու բարդ հարցերից: Շատ Աղեղնավորների պետք կգա կենսափորձը, որի շնորհիվ նրանք արագ կգտնեն նպատակին տանող ճանապարհը: Կօգնեն հին ծանոթները, փորձված համախոհները: Հենց նրանց էլ արժե դիմել, եթե նոր գաղափարների իրագործման հարցում օգնության կարիք լինի: Չեն բացառվում դրամական մուտքերը: Հնարավոր են նաև առաջարկներ, որոնք եկամուտների արագ ու նշանակալի աճ կխոստանան: Այստեղ ուշադիր է պետք լինել. համաձայնություն տալուց առաջ մանրամասն ուսումնասիրեք բոլոր պայմանները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրն այնքան բարդ չէ, որքան կարող է սկզբում թվալ: Իսկապես, առավոտյան շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, հաճախ ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները կամ հետաձգել սեփական գործերը ուրիշներին օգնելու համար: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք կզգաք, որ շատ բան հեշտությամբ է տրվում, և ավելի ու ավելի կարևոր գործեր կստանձնեք: Դրանցից յուրաքանչյուրում կարող եք հաջողության հասնել: Երեկոն առատաձեռն կլինի հետաքրքիր առաջարկների և նոր հնարավորությունների մասով: Խուճապի մի մատնվեք, վճռական գործեք և նախաձեռնող եղեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հաջող օր է: Այն հատկապես լավն է օգնականներ ու համախոհներ փնտրելու համար: Դուք շրջապատողներին հեշտությամբ կհետաքրքրեք ձեր գործերով ու կստանաք նրանց աջակցությունը: Չի բացառվում՝ ձեր կողմն անցնեն շատ ազդեցիկ մարդիկ: Հնարավոր է գործնական հարաբերությունների սկիզբ, որոնք ձեր առաջ նոր հեռանկարներ կբացեն: Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսնակյունից: Սակայն այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կվճռեք նախաձեռնող լինել: Հարմար օր է զգացմունքների մասին խոստովանելու, վաղուց ձեզ դուր եկող մարդուն ընդառաջ քայլ անելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ավելի լավ է գործերը երկար ժամանակով չհետաձգեք: Նրա առաջին կեսը բարենպաստ է ու հնարավորություն կտա գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չէր ստացվում: Կարևոր կլինի, որ նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի, ինչի շնորհիվ էլ իդեալական արդյունքների կհասնեք: Շատ Ձկներ արագ կսովորեն այն, ինչը շուտով նրանց պետք կգա: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք շատ հարցերում կօգնեն: Օրվա երկրորդ կեսը ավելի մեծ զգուշություն կպահանջի, հատկապես՝ գործնական շփումներում: Ցանկալի չէ կիսվել գաղտնիքներով, ուրիշների գործերը քննարկել էլ չարժե: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|