ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 19
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2737 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Համբերությամբ զինվեք. նպատակին արագ հասնել հազիվ թե ստացվի: Ինչքան քիչ շտապեք, այնքան մեծ կլինեն ուզածը ստանալու շանսերը: Շտապելու դեպքում ժամանակն ու ուժերը զուր կվատնեք և խիստ անհարմար իրավիճակում կհայտնվեք: Ֆինանսական գործերում զգույշ եղեք: Գումար կուտակեք, նավազագույնի հասցրեք ծախսերը. մտածեք վաղվա օրվա, այլ ոչ թե տվյալ պահի ձեր պահանջմունքների մասին:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ձեզ կհաջողվի փոխհասկացողության հասնել մտերիմների հետ: Վեճերն ու տարաձայնությունները կմնան անցյալում, շփումներն էլ շատ դրական հույզեր կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գործեր շատ կլինեն, բայց դրանք իսկապես հետաքրքիր չեն լինի: Պետք է լուծեք նույնանման խնդիրները, իսկ դա կնյարդայնացնի, քանի որ գիտեք, որ ունակ եք ավելիին: Երբեմն կբարկանաք ինքներդ ձեզ վրա, բայց ավելի հաճախ՝ շուրջը բոլորի վրա: Աշխատեք վերահսկել հույզերը, որպեսզի ձեր մտերիմները դրանցից չտուժեն:

Օրվա երկրորդ կեսին կարևոր տեղեկատվություն ստանալու շանս կա: Ուշադիր եղեք. այն, ինչ հիմա մանրուք է թվում, ավելի ուշ լուրջ բան կդառնա: Չեն բացառվում անսպասելի, բայց շատ հետաքրքիր առաջարկները: Չեք զղջա, եթե համաձայնեք դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է ինչ-որ կարևոր բանի մասին զրուցելու ու այն մարդկանց հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար, որոնցից շատ բան է կախված: Շատ հեռատես կլինեք, խելամիտ պլաններ կկառուցեք: Դրանք կյանքի կոչելը բարդ չի լինի: Հնարավոր են հանդիպումներ հին ծանոթների հետ՝ մարդկանց, որոնց արդեն հասցրել եք կարոտել:

Օրը բարենպաստ է ուղևորությունների համար: Նույնիսկ եթե պետք է արագ ճամփա ընկնեք ու շտապելիս ինչ-որ բան մոռանաք, ամեն ինչ, միևնույն է, ամենալավ ձևով կդասավորվի ու խնդիրներ չեն առաջանա: Օրվա վերջին հավանական են անսպասելի նվերներ ու լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լավ է հենց առավոտվանից լուրջ տրամադրվեք: Օրը խոստանում է լավը լինել նրանց համար, ովքեր պատրաստ են աշխատել: Հեշտ հաջողությունները քիչ հավանական են, բոլոր խնդիրները իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ չեն լուծվի: Հնարավոր է՝ ստիպված լինեք վերադառնալ այն գործերին, որոնք արդեն ավարտած էիք համարում կամ ուղղել նախկինում արած սխալները:

Կարևոր զրույցները վարեք օրվա երկրորդ կեսին. այդ հատվածում շատերը պատրաստ կլինեն ամենաբարդ թեմաների շուրջ կառուցողական բանավեճի: Աշխատեք ձեզ համար ավելի շատ հետաքրքիր զբաղմունքներ գտնել. անգործությունը կձանձրացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վատ օր չէ: Այն ոչ միայն հետաքրքիր գաղափարներ, այլ նաև նոր խնդիրներ կբերի: Դրանք լուծելը հեշտ չի լինի, բայց դուք անպայման ամեն ինչից գլուխ կհանեք: Ձեր տաղանդները կիրառելու, շրջապատին ձեր ունակությունները ցուցադրելու հնարավորություն կունենաք: Որոշ Առյուծների պետք կգան այն գիտելիքները, որոնք նրանք ավելի վաղ են ստացել:

Ձեր հաջողությունները հաճելի զարմանք կպատճառեն շրջապատին: Չի բացառվում՝ շուտով նրանք ձեզ անսովոր առաջարկներ անեն: Շփումների շրջանակը կընդլայնվի, բայց ձեր կողքին տեղ զբաղեցնել փորձող մարդիկ այնքան անկեղծ չեն, որքան կարող են թվալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հեշտ չի դասավորվի, բայց հաջող կլինի: Դժվարություններից չեք վախենա ու նույնիսկ հաճույք կստանաք ճանապարհին առաջ եկած խոչընդոտները հաղթահարելիս: Հնարավոր են խնդիրներ շփումների մեջ, բայց ձեզ կհաջողվի խուսափել կոնֆլիկտից: Գործարքները շահավետ կլինեն:

Հնարավոր են աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու հրավերներ: Մի շտապեք մերժել, նույնիսկ եթե դրա համար ամենալավ տրամադրությունը չունեք: Նոր տպավորությունները ձեզ օգուտ կտան, հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, ծանոթություններ անսովոր մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ հնարամտություն, խիզախություն, իմպրովիզներ անելու ու ռիսկի գնալու ունակություններ են պետք: Կարող եք շրջապատի համար անսպասելի քայլեր նախաձեռնել, փորձարկումներ անել, ինքնատիպ մեթոդներ փորձել: Հաջողությունը հաճախ կուղեկցի ձեզ և դուք գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել:

Հուզական դաշտը լարված կլինի, ձեզ հավասարակշռությունից հանելը հեշտ կլինի: Աշխատեք սրտին մոտ չընդունել փոքրիկ վիրավորանքները, ուշադրություն չդարձնել քննադատություններին ու ոչ միանշանակ կատակներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը կուրախացնի նոր տպավորություններով ու անսովոր իրադարձություններ կբերի: Ձանձրանալու ժամանակ չեք ունենա: Հնարավոր են հաճելի անակնկալներ աշխատավայրում, չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք կօգնեն ամրապնդել ձեր դիրքերը: Հին գործընկերների հետ հարաբերությունները հարթելու, ձեզ համար շահավետ պայմաններով համագործակցությունը վերսկսելու հնարավորություն կունենաք:

Մտերիմների հետ էլ լավ լեզու կգտնեք: Հին վեճերն ու տարաձայնությունները կմոռացվեն, կարող եք քննարկել ապագայի ընդհանուր պլանները: Չեն հիասթափեցնի սիրային ժամադրությունները, եթե փորձեք դրանք անսովոր դարձնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ուշադիր եղեք: Ինչ-որ կարևոր նպատակի հասնելու շանս կա, բայց ցանկացած սխալ կարող է խանգարել դրան: Կարևոր է չշտապել. հենց շտապողականությունը տհաճությունների կհանգեցնի: Ամեն քայլը լավ մտածեք, ոչ ոքի թույլ մի տվեք մանիպուլյացիայի ենթարկի ձեզ կամ պարտադրի իր տեսակետը: Գործնական բանակցությունների ժամանակ կոշտ դիրք գրավեք. զիջումների գնալու անհրաժեշտություն չկա:

Հնարավոր է գերհոգնածություն, քրոնիկ հիվանդությունների սրացում. հոգ տարեք ձեր մասին: Ցանկալի է խուսափել ավելորդություններից և գոնե ժամանակավոր հրաժարվել վատ սովորույթներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է: Այն հատկապես լավը կլինի նրանց համար, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում, լուծում են ֆինանսական հարցերը. կարող եք մեծ եկամուտ ստանալ, շահավետ գործարքներ կնքել: Ձեր բոլոր հաշվարկները ճիշտ կլինեն:

Օրը հարմար չէ այն մարդկանց հետ հանդիպումների համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել. ձեր չմտածված արարքը կամ անտեղի ասված բառը ամեն ինչ կփչացնեն: Միակ բացառությունը սիրային ժամադրություններն են: Դրանք, ամենայն հավանականությամբ, սպասվածից լավ կանցնեն: Այստեղ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է խոշոր գնումների համար: Կարող եք բիզնեսում գումար ներդնել: Աշխատեք ամեն ինչում հույսը դնել սեփական ուժերի վրա: Համատեղ գործողությունների մասին կարող եք պայմանավորվել միայն փորձված մարդկանց հետ. մնացածները, ցավոք, կարող են հուսախաբ անել: Ավելի լավ է գործնական ոլորտում արմատական փոփոխություններ չանել. այստեղ չմտածված քայլը կարող է տհաճություններով ավարտվել:

Հնարավոր է հաղթահարեք հին ընտանեկան տարաձայնությունները, հաշտվեք այն մարդու հետ, ով, չնայած վեճին, նախկինի նման թանկ է ձեզ գամար: Պատրաստ կլինեք խոստովանել սեփական սխալները, և դա օգուտ կտա նույնիսկ ամենալարված հարաբերություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը վատ չի դասավորվի՝ չնայած պետք է որոշ պլաններից հրաժարվեք: Հնարավոր է՝ պետք լինի հետաձգել իսկապես հետաքրքիր նախագծերն ու կենտրոնանալ ձանձրալի, բայց շտապ գործերի վրա: Այսօր քչերը կգնահատեն ձեր ստեղծագործ ունակությունները, փոխարենը աննկատ չեն մնա կարգապահությունը, մանրուքներին ուշադրությունը: Հենց այդ հատկանիշները կգնահատեն նոր ծանոթները:

Հնարավոր են ձեր մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ: Դրա հետ կապված՝ որոշ Ձկներ ուղևորություններ կպլանավորեն կամ խոշոր գնումներ կանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2737 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8