Աստղագուշակ․ մարտի 18, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3313 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք արագ գլուխ կհանեք կարևոր հարցերից, եթե միայնակ չգործեք: Օգնականներ գտնելը դժվար չի լինի: Ձեր գաղափարները դուր կգան նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատում են ուրիշների ծրագրերը և դրանց միայն թույլ կողմերն են նկատում: Արժե նախաձեռնող լինել աշխատանքի մեջ, դա շատերին դուր կգա: Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք աշխատանքի հետ են կապված լինելու, թե ձեր անձնական գործերի: Տանից հեռու հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումները շատ օգտակար կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը անսպասելի նորություններ կբերի: Կարող են իրադարձություններ տեղի ունենալ, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը, որոշ գործեր հետաձգեք ու կենտրոնանաք այլ գործերի վրա: Շատ հուզվել չարժե, քանի որ բոլոր դեպքերում կհասցնեք այն, ինչ պետք է: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, թույլ կտան հաջող գնումներ անել կամ մտերիմներին ուրախացնել նվերներով: Օրվա առաջին կեսը պետք է պիտանի գործերին նվիրեք, իսկ երկրորդին հանգստանալու, հոգսերից շեղվելու հնարավորություն կունենաք: Եթե մտերիմները անսովոր բան առաջարկեն, մի մերժեք նրանց. դուք բազում վառ տպավորություններ կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ուշադրություն դարձրեք օրվա սկզբին առաջ եկած գաղափարներին: Ամենայն հավանականությամբ դրանք իրագործելու հնարավորություն մոտ ժամանակներս կունենաք: Հնարավոր է, պետք լինի օգնության հարցով դիմել հին ծանոթներին: Նրանք ամեն անգամ պատրաստ չեն լինի անշահախնդիր գործել. մտածեք, թե ինչպես եք նրանց շնորհակալություն հայտնելու: Օրվա երկրորդ կեսը շատ հաճելի կանցնի և բազում դրական հույզեր կպարգևի: Այն հարմար կլինի և՛ ընկերների հետ շփվելու, և՛ ռոմանտիկ հանդիպման, և՛ ընտանեկան միջոցառման համար: Հավանական են անսպասելի նվերներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ձեզ հագեցած ու շատ հետաքրքիր օր է սպասվելու: Պիտանի բաներ անելու հնարավորություն կունենաք, ընդ որում՝ ոչ միայն ձեզ, այլև շրջապատողների համար: Եթե ժամանակը զուր չվատնեք, ապա սպասվածից շատ բանի կհասնեք: Ճիշտ է, ամենայն հավանականությամբ պիտի միայնակ գործեք: Բայց դուք պարզապես հրաշալի գլուխ կհանեք: Լավ կանցնեն և՛ գործնական բանակցությունները, և՛ անձնական հանդիպումները: Նոր ծանոթների վրա բարենպաստ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Խեցգետիններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Գործերում ոչ մեծ դժվարություններ կարող են առաջ գալ օրվա սկզբին: Միանգամից պարզ չի լինի, թե ինչպես կարող եք դրանցից գլուխ հանել, բայց շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ձեզ հրաշալի խորհուրդ տալ: Հավանական են համագործակցության անսպասելի առաջարկներ, որոշ Առյուծներ լավ գումար աշխատելու հնարավորություն կունենան: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Հաջողությամբ կլուծվեն բարդ աշխատանքային հարցերը, անցյալում կմնան կոլեգաների հետ տարաձայնություններն ու վեճերը; Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան ու հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի լուրջ զրույցների, կարևոր հարցերը քննարկելու համար: Կենտրոնանալը ձեզ համար հեշտ չի լինի, մեծ է որոշ մանրուքներ աչքաթող անելու վտանգը: Դուք շատ բանի կհասնեք, եթե ինքնուրույն գործեք: Իսկ ահա ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը հեշտ չի լինի: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կյանքի շատ ոլորտներում լավ փոփոխություններ կնկատեք: Շատ Կույսեր այս հատվածում հետաքրքիր առաջարկներ կստանան, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Հուզական դաշտը լարված կլինի, ուստի կարող եք դատարկ բաների պատճառով վշտանալ, ցանկացած աննշան իրադարձություն սրտին շատ մոտ ընդունել: Սակայն շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեր տրամադրությունն էլ կլավանա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Դուք դրանցից նույնիսկ սպասվածից արագ գլուխ կհանեք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Երեկոն հարմար կլինի գործարքների և գնումների համար: Դուք ֆինանսների հետ կապված որոշումների հարցում չեք շտապի, և դա թույլ կտա խուսափել ցավալի կորուստներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Աստղերի աջակցությունից օգտվելով՝ կհասնեք վաղուց դրված նպատակներին, գլուխ կհանեք այն բանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, հաջողությամբ կավարտվեն բանակցությունները, որոնցից շատ բան է կախված: Եթե նոր համախոհների կարիք զգաք, նրանց առանց դժվարության կգտնեք: Գումարի և արժեքավոր ունեցվածքի հետ կապված բոլոր հարցերը լավ է օրվա առաջին կեսին լուծեք: Երկրորդը հարմար կլինի ընտանիքի անդամների հետ շփվելու, հին ընկերների շրջանում հանգստանալու համար: Օրը բարենպաստ կլինի նաև ստեղծագործ գործունեության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այսօր հազիվ թե կարողանաք հետևել նախապես կազմած ծրագրերին: Հավանական են անսպասելի իրադարձություններ, փոփոխություններ կյանքի տարբեր ոլորտներում: Այնպես որ պատրաստ եղեք իմպրովիզներ անել, ոտքի վրա ինչ-որ բան մտածել: Լուրջ դժվարություններ հազիվ թե առաջանան: Հատկապես լավ գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող առաջադրանքներից: Ցանկացած կարևոր հարց արժե քննարկել օրվա առաջին կեսին: Երկրորդը հարմար կլինի հանգստի համար: Ձեզ համար օգտակար կլինի առօրյա հոգսերից շեղվելը, հաճելի ու գրավիչ բանով զբաղվելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը հրաշալի կլինի աշխատանքի համար: Կարևոր չէ՝ ինքնուրույն եք գործելու, թե ինչ-որ մեկին դիմելու եք օգնության խնդրանքով, քանի որ ցանկացած պարագայում նույնիսկ բարդ առաջադրանքները կհաջողվի արագ լուծել: Լավ կանցնեն հասարակական ելույթները: Բանակցությունները, որոնցից ոչ մի յուրահատուկ բան չէիք սպասում, կարող են շատ հաջող ավարտվել: Օրվա երկրորդ կեսին լավ է լուրջ որոշումներ չընդունեք, քանի որ վտանգ կա՝ ինչ-որ կարևոր բան աչքաթող անեք: Իսկ ահա մտերիմների հետ շփումների համար այս հատվածը շատ բարենպաստ կլինի. նրանք ձեզ կես խոսքից կհասկանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը շատ հագեցած կլինի: Գործեր ու հոգսեր սպասվածից շատ կունենաք, միանգամից չեք կարողանա որոշել, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը լավ է հետաձգել: Ծանոթների խորհուրդները հազիվ թե պետք կգան, իսկ ահա ինտուիցիայի հուշումները արժե ուշադիր լսել, քանի որ դրանք ճիշտ ու ժամանակին կլինեն: Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում, անսպասելի առաջարկներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ձեզ ու ձեր մտերիմների համար կարևոր նորություններ: Ջրհոս ծնողներին կուրախացնեն երեխաների հաջողությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հանգիստ ու հաճելի կանցնի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, ինչպես նաև մանր-մունր հարցերը լուծելու համար, որոնց համար ժամանակ չէիք գտնում: Չի բացառվում ձեզ օգնեն նոր ծանոթները: Որոշ Ձկներ այսօր հուսալի համախոհներ կգտնեն, մյուսները՝ իսկական ընկերներ: Տանը հազիվ թե տարաձայնություններ լինեն, մտերիմների հետ զրույցները դրական հույզեր կպարգևեն: Երեկոն հարմար կլինի ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև ռոմանտիկ ժամադրության համար, որն անսովոր ու հիշարժան կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|