Աստղագուշակ․ մարտի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2648 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Զգույշ եղեք: Այսօր հեշտությամբ կգերագնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները, կստանձնեք այն, ինչից դժվարությամբ գլուխ կհանեք: Համախոհներին ուշադիր ընտրեք: Այսօր չարժե վստահել բոլոր նրանց, ովքեր օգնություն են առաջարկում: Հին ծանոթները ավելի հաճախ կքննադատեն ձեզ, քան կաջակցեն: Նկատի ունեցեք, որ որոշ նկատողություններ անտեղի չեն լինի: Երեկոյան հնարավորություն կունենաք ծանոթանալ անսովոր մարդկանց հետ: Նրանց հետ շփումները շատ օգտակար կլինեն ու շատ բան կսովորեցնեն: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն ավելի արագ կզարգանան, քան սովոր եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կգերակշռեն դրական միտումները: Օրը լավ կդասավորվի: Հաճախ դուք հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ դա մյուսներին անել չի հաջողվել: Դա կհիացնի շրջապատողներին. ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկը կուզենա ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Օրվա երկրորդ կեսը հարմար է վաղուց սկսած գործերին վերադառնալու և վերջապես դրանք ավարտելու համար: Ամենայն հավանականությամբ պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Որոշ Ցուլեր իրենց տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է շփումների տեսանկյունից: Դուք շատերին մոտեցում կգտնեք, արագ կշահեք այն մարդկանց համակրանքը, որոնց նախկինում ոչ ոք դուր չէր գալիս: Հնարավոր է գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբ, որոնք ձեզ դեռ շատ օգուտ կտան: Չեն բացառվում առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չի լինի: Հնարավորություն կունենաք գլուխ հանել բարդ գործերից: Այստեղ ձեզ կօգնի հնարամտությունը: Լավ է նպատակին տանող սեփական ուղին փնտրեք, քան գնաք ուրիշի հետքերով: Ձեզ մոտ ծնված գաղափարները հաճախ ավելի լավը կլինեն նրանցից, որոնք կունենան ուրիշները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, հաշտ կլինեք նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս, ցանկացած դատարկ բանից կարող են կոնֆլիկտ ստեղծել: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ոչ միայն օգուտ կբերի, այլև դրական հույզեր կպարգևի: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ որոշ Խեցգետիններ եկամուտների նոր աղբյուր կգտնեն կամ կմտածեն՝ ինչպես բարելավել սեփական ֆինանսական վիճակը: Օրվա երկրորդ կեսին հավանական են այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հարմար ժամանակ է հին ընկերների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք մյուս մարդկանց լավ կհասկանաք, հաճախ կկռահեք այն մարդկանց ցանկությունները, որոնց համարյա չեք ճանաչում: Գործնական կապերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ նոր համախոհներ հայտնվեն, որոնք ժամանակի ընթացքում ընկերներ կդառնան: Սիրային պատմության սկիզբն էլ լրիվ հավանական է: Ֆինանսական հարցերը լուծելիս զգույշ է պետք լինել: Աշխատեք շատ չծախսել այնպիսի իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Գնումների հարցում լավ է չշտապեք: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Անհանգիստ օր է: Հաջողության հասնել կարելի է, բայց դրա համար պիտի զգույշ գործեք և աշխատեք ոչինչ աչքաթող չանել: Չի խանգարի հին ծանոթների օգնությունը: Հնարավոր է՝ հենց նրանց շնորհիվ հաղթահարեք բոլոր դժվարություններն ու հասնեք նպատակին: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է անձնական հարաբերությունների վրա կենտրոնանալու համար: Այստեղ շատ բան դեպի լավը կփոխվի, եթե նախաձեռնող լինեք: Հնարավորություն կունենաք հանդիպել ընկերներին: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Զրույցների համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, կլինեն նաև գործեր, որոնք բոլորին կգրավեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին տարաձայնություններից ու վեճերից խուսափել չի ստացվի: Կհիշվեն հին վիրավորանքներն ու դժգոհությունները, երբեմն շրջապատողները կքննադատեն ձեզ կամ խորհուրդներ կտան, որոնք չեք խնդրել: Այստեղ կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու պրովոկացիաներին չտրվելը: Պետք կգա լեզուն ատամների արանքում պահելու, հույզերը վերահսկելու կարողությունը: Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Այն հարմար է հին գործերն ավարտելու, ձեզ անհանգստացնող հարցերին պատասխաններ ստանալու համար: Շատ Կշեռքների այդ հատվածում պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները նպատակին տանող ամենակարճ ճանապարհը կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Լավ է հույս դնեք ոչ թե հաջողակ լինելու և աստղերի աջակցության, այլ սեփական ուժերի վրա: Օրն այնքան էլ վատը չէ, բայց հաջողության հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը, զբաղվել ոչ նրանով, ինչով կուզենայիք: Հենվեք ձեր փորձի վրա: Հենց այն հաճախ կօգնի արագ հասնել նպատակին: Օրվա երկրորդ կեսը լավ գաղափարների ժամանակ է: Շուտով դուք կկարողանաք կյանքի կոչել մտածածը: Հին ծանոթներն ամենայն հավանականությամբ կօգնեն այդ հարցում, նորերն էլ չեն ուզենա դիտորդի դերում լինել: Օրվա վերջին հավանական են հաճելի լուրեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Վերահսկեք ձեզ: Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը, պրովոկացիաներին չտրվելը, կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելը: Եթե բարեհամբույր լինեք, կկարողանաք լավ հարաբերություններ պահպանել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Այստեղ դուք հաջողության կհասնեք, իսկ ավելի ուշ կրկին կսկսեք կյանքին ձեզ հատուկ լավատեսությամբ նայել: Երեկոյան հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Որոշ Աղեղնավորներ լուրեր կստանան այն մարդկանցից, որոնց կարոտել են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հարմար օր է համախոհներ փնտրելու, համագործակցություն սկսելու համար: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Դուք չեք զղջա, եթե դրանք առանց երկար մտածելու ընդունեք: Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական հարցերը: Որոշ Այծեղջյուրներ շահավետ գործարքներ կկնքեն: Երեկոն հետաքրքիր գաղափարների օր է: Դրանք կյանքի կոչելուն ոգևորությամբ կանցնեք, և ձեր ոգևորությունը վարակիչ կլինի, շատերը կուզենան օգնել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը բարենպաստ է: Ձեր շատ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Աստղերի աջակցության շնորհիվ հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները գլուխ չեն հանել: Դուք պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք: Կկարողանաք որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում և դեպի վաղուց դրված նպատակն առաջին քայլերն անել: Օրվա երկրորդ կեսը քիչ արդյունավետ կլինի: Այն հնարավորություն կտա լավ հանգստանալ ու վերականգնել ուժերը: Որոշ Ջրհոսներ հնարավորություն կունենան հանդիպել հին ընկերներին, հաճելի ժամանակ անցկացնել սիրելի մարդու հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսը հարմար չէ կարևոր հարցերը քննարկելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Լավ է կենտրոնանաք այն գործերի վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Այստեղ դուք արագ կհասնեք հաջողության, հաճախ նույնիսկ սպասվածից լավ արդյունք կստանաք: Շփումների համար բարենպաստ ժամանակը հետո կգա. ինչքան երեկոն մոտենա, այնքան ձեզ համար ավելի հեշտ կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Օրվա երկրորդ կեսը ժամանակը հետաքրքիր անցկացնելու, անսովոր վայրերում լինելու բազում հնարավորություններ կընձեռի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|