Աստղագուշակ․ մարտի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3925 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Առավոտյան կհասկանաք, որ ձեզ բարենպաստ օր է սպասվում: Ձեր լավատեսությունը հիմնավորված կլինի. մեծ հաջողությունների հասնելու շանս կա: Եկել է նոր նախագծերի վրա աշխատելու համար հարմար ժամանակը, այդ թվում՝ նաև ստեղծագործ նախագծերի: Եթե սեփական գաղափարների պակաս լինի, ոտքի վրա կյուրացնեք ուրիշների գաղափարները: Հավանական են համագործակցության առաջարկներ: Օրվա երկրորդ կեսին դժվարություններ կառաջանան, բայց դրանք լուրջ չեն լինի: Նույնիսկ եթե ինչ-որ գործեր բարդ թվան, իսկ որոշ խնդիրներ՝ անլուծելի, մի հանձնվեք. աստղերը ձեր կողմից են, ձեզ մոտ անպայման ամեն ինչ կստացվի, ձեզ միայն մի փոքր համառություն է անհրաժեշտ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի: Դուք հաջողության կհասնեք նոր գործերում, արագ կլուծեք ամենաբարդ խնդիրները: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք գործել դժվարությունները հաղթահարելու համար: Շատ Ցուլերի պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով ու շահավետ գործարքներ կնքելու շանս կտա: Այդ հատվածը հարմար է տնային գործերի համար: Դրանք ձանձրալի ու հոգնեցուցիչ չեն թվա, իսկ դուք ստեղծագործաբար կմոտենաք ընթացիկ խնդիների լուծմանը: Հավանական են լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մի շտապեք: Դուք կարող եք հաղթահարել ծագած դժվարությունները, եթե զգույշ գործեք, ամեն քայլը մտածեք ու պրովոկացիաներին չտրվեք: Բոլոր խնդիրները միանգամից լուծել հազիվ թե ստացվի, այնպես որ՝ համբերությամբ զինվեք: Ցանկալի չէ համաձայնություններ կնքել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Օրվա երկրորդ կեսին ժամանակ գտեք մտերիմների հետ շփվելու, սիրելիին ժամանակ հատկացնելու համար: Չի բացառվում՝ այդ հատվածում ձեզ բարդ ու կարևոր զրույց սպասվի, որը, բարեբախտաբար, դրական նոտայով կավարտվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հաջող կդասավորվի: Այն հարմար է կարևոր հանդիպումների ու գործնական բանակցությունների համար: Նոր համախոհներ գտնելու, ազդեցիկ անձանց աջակցությունն ստանալու շանս կունենաք: Եթե նաև հնարամիտ լինեք, կկարողանաք կյանքի կոչել ամենահամարձակ ծրագրերը, որոնք վաղուց էիք մտահղացել: Բարենպաստ օր է ռոմանտիկ ժամադրությունների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմ մարդու հետ, հաճախ առանց խոսքերի կհասկանաք նրան, ով թանկ է ձեզ համար: Շատ Խեցգետիններ այսօր կնկատեն այն, ինչ չեն տեսել շրջապատողները, այնպես որ՝ մյուսներից շուտ ճիշտ եզրակացություններ կանեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը լավ կսկսվի, դուք արագ հաջողության կհասնեք: Հավանական է նշանակալի առաջընթաց ամենակարևոր գործերում: Ներդաշնակ կդասավորվեն գործնական հարաբերությունները: Եթե օգնության ու աջակցության կարիք զգաք, անպայման կստանաք այն: Կարող եք համագործակցության շուրջ պայմանավորվել ազդեցիկ անձանց հետ: Որոշ Առյուծներ կկարողանան բարձրանալ կարիերայի սանդուղքներով: Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում թյուրիմացությունները, որոնք կփչացնեն ձեր տրամադրությունը: Ձեզ համար դժվար կլինի հասկանալը, թե ում վրա կարելի է հույս դնել, իսկ ում չարժե վստահել: Բարդ իրավիճակներում լավ է ղեկավարվել առողջ բանականությամբ, այլ ոչ թե ուրիշների խորհուրդներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Խուսափեք այն մարդկանց հետ կապերից, ովքեր ձեզ տհաճ են, հակակրանք են առաջացնում՝ թեկուզ առանց հիմնավոր պատճառների: Ձեզ համար դժվար կլինի վատ ազդեցությանը դիմակայելը, ձեր հետաքրքրությունները պաշտպանել էլ չեք կարողանա: Չի բացառվում՝ կոնֆլիկտներից ու ուժեղ մրցակցի հետ բախումից խուսափելու համար ստիպված լինեք նշանակալի զիջումների գնալ: Ավելի շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ, ովքեր բարյացակամ են տրամադրված, հաճույքով գովում են ձեզ ու հաճոյախոսություններ են շռայլում: Ուշադիր եղեք առողջությանը, խուսափեք ծանրաբեռնվածությունից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը կուրախացնի մասնագիտական հաջողություններով: Այդ հատվածում կարող եք սովորել այն, ինչ շուտով պետք կգա: Դուք լուրջ ու ուշադիր կլինեք, ոչինչ աչքից չի վրիպի, այնպես որ՝ լուրջ սխալներ էլ թույլ չեք տա: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով և երբեմն նույնիսկ կհետևեն դրանց: Օրվա երկրորդ կեսին խուսափեք գերհոգնածությունից, հոգ տարեք ձեր մասին: Խուսափեք նաև սթրեսային իրավիճակներից, քանի որ հուզական ծանրաբեռնվածության պատճառով ինքնազգացողությունը կվատանա: Զգույշ եղեք սպորտով զբաղվելիս: Չեն բացառվում մկանային ձգումներն ու այլ վնասվածքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հույս դրեք ձեր ինտուիցիայի վրա: Նրա հուշումների շնորհիվ այսօր կկարողանաք հաջողության հասնել: Կկարողանաք շրջանցել թակարդները, խուսափել սխալներից, այնպիսի արարքներ չգործել, որոնց համար ստիպված էիք լինելու զղջալ: Դուք ոտքի վրա կյուրացնեք հետաքրքիր գաղափարները, միշտ կիմանաք, թե ում կարելի է աջակցել: Երեկոյան հավանական են անսպասելի, բայց շատ հաճելի այցեր: Հյուրերը դատարկ ձեռքով չեն գա: Որոշ Կարիճներ նվեր կստանան հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում: Ժամանակն արագ կանցնի: Մինչև ուշ գիշեր մի նստեք, քանի որ քնի պակասն այսօր առավել վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դուք այնքան ուշադիր ու խորաթափանց կլինեք, որ կողքից դա համարյա գերբնական կթվա: Շրջապատողների մտադրությունների ու ծրագրերի մասին կռահելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի, կգուշակեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Միակ ոլորտը, որտեղ չարժե հույս դնել ինտուիցիայի վրա, ռոմանտիկ հարաբերություններն են: Գաղափարներ կունենաք, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Չի բացառվում՝ այդ հարցում օգնեն հին համախոհներն ու ծանոթները, ինչպես նաև նրանք, ում ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Այն Աղեղնավորները, ովքեր այսօր կկենտրոնանան գործնական կապերն ամրապնդելու վրա, շուտով համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հաջող, արդյունավետ օր է: Դուք հրաշալի գլուխ կհանեք աշխատանքային խնդիրներից, հաճախ անսպասելի, բայց հստակ պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Հնարավորություն կունենաք հոգ տանել մտերիմների մասին, աջակցել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Որոշ Այծեղջյուրներ կկարողանան հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էին, վերականգնել հին կապերը: Նշանի ներկայացուցիչները պատրաստ կլինեն խոստովանել իրենց սխալներն ու կփորձեն ուղղել դրանք: Օրվա երկրորդ կեսին պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Իրավիճակներ կստեղծվեն, որոնք նման կլինեն նրանց, որոնցից արդեն ելք եք գտել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք համառ կլինեք ու կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Հին համախոհները կարող են մերժել ձեր օգնության խնդրանքը, բայց հոգ չէ. դուք նորերին կգտնեք: Օրվա կեսը անսովոր ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում, որոնք երկար կհիշվեն: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ, որոնք արագ կհաջողվի հաղթահարել: Պետք կգա ավագ հարազատների փորձը: Արժե խորհրդակցել նրանց հետ, եթե պատրաստվում եք կարևոր որոշումներ ընդունել: Դա հատկապես կարևոր կլինի այն դեպքերում, երբ խոսք գնա գումարի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը համբերատարություն ու ինքնատիրապետում է պահանջում: Ոչ բոլոր մարդիկ, որոնց հետ գործ ունենաք, այնքան խելացի ու հնարամիտ կլինեն, որքան կուզենայիք: Պատրաստ եղեք նորից ու նորից բացատրել ակնհայտ թվացողը, խոսել ձանձրալի բաների մասին: Չնայած փոքրիկ տարաձայնություններին՝ համատեղ գործողությունների մասին պայմանավորվել ամեն դեպքում կհաջողվի: Օրվա երկրորդ կեսին հավանական են անսովոր հանդիպումներ: Հնարավոր են նոր ռոմանտիկ տարվածություններ: Ձեզ զգացմունքներ են սպասվում, որոնք նման չեն լինի նրանց, որոնք արդեն ունեցել եք: Շատ Ձկների համար դրանք ոգեշնչվածության աղբյուր կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|