ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 17, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2615 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հրաշալի կլինի ազատվելու համար այն բաներից, ինչը դադարել է պիտանի լինելուց կամ ուրախացնելուց: Հնից կառչել չեք ուզենա: Շատ Խոյեր կզգան, որ եկել է իրենց առաջ շարժվելուն խանգարող սովորույթներից հրաժարվելու ժամանակը: Դա անելն այսօր այնքան էլ դժվար չի լինի:

Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ ճամփա կգնաք որոշակի նպատակով, թե պարզապես պայմանները փոխելու և հաճելի ժամանակ անցկացնելու համար: Կարող եք անձնական հարաբերություններում նախաձեռնող լինել, օրինակ՝ ժամադրության կանչել ձեզ վաղուց դուր եկող մարդուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ արդյունավետ, հետաքրքիր օր է սպասվում: Կհաջողվի արագ գլուխ հանել բարդ գործերից, պատասխաններ գտնել նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Որոշ Ցուլեր կստանձնեն այն, ինչ վաղուց էին հետաձգում, և զարմանալիորեն արագ կհասնեն անհրաժեշտ արդյունքին:

Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք ինտուիցիային ապավինել: Նրա շնորհիվ դուք շրջապատողներին կես խոսքից կհասկանաք: Օրը հարմար կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են շահավետ գործարքներ ու հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք շատ բան պիտի անեք: Սկզբում ավարտեք ավելի վաղ սկսածը, համոզվեք, որ ոչինչ աչքաթող չեք արել ու հասել եք հենց այն արդյունքին, որը ձեզ պետք է: Դրանից հետո կարող եք նոր բան ստանձնել: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել նոր գործերում, ձեզ խորհրդով օգնելու պատրաստ մարդիկ էլ շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն:

Հավանական են ռոմանտիկ անակնկալներ: Երեկոն լավը կլինի սիրելիի հետ շփվելու համար: Դուք շատ բաների մասին կզրուցեք, միասին կարևոր որոշումներ կընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Շրջապատողներին դուր կգան ձեր անկեղծությունն ու ուղղախոսությունը: Դուք արագ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, հեշտությամբ կպայմանավորվեք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում հաճախ էիք վիճում: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով շատ կարևոր կդառնան ձեզ համար:

Կհաջողվի պարզաբանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակները: Շատ Խեցգետիններ կհասկանան՝ ինչպես պիտի իրենց պահեն կոնֆլիկտներից, դժգոհություններից ու վեճերից խուսափելու համար: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան գործերի, հարազատների հետ շփվելու համար: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն կազմակերպել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար կլինի պիտանի գործերի համար: Դուք մանրուքների հանդեպ ուշադիր կլինեք, կնկատեք կարևոր մասերը, որոնք նախկինում չգիտես ինչու աչքաթող էիք արել: Եթե դժվարություններ առաջանան, ձեզ հաճույքով օգնության կհասնեն հին ծանոթները: Շատ շուտով դուք ինքներդ նրանց ինչ-որ բանով աջակցելու հնարավորություն կունենաք:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, հարազատներից մեկին վերաբերող լավ նորություններ: Երեկոյան հնարավոր են չծրագրված հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Չեն բացառվում անսպասելի նվերները, ոչ մեծ դրամական մուտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Չարժե շատ շտապել կամ ապրումներ ունենալ, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը: Հենց դա կօգնի ձեզ հաջողության հասնել նույնիսկ այն դեպքերում, երբ պայմանները ամենահաջող ձևով չդասավորվեն:

Օրը հարմար կլինի հին գործերն ավարտելու, ձեզ վաղուց անհանգստացնող հարցերին պատասխաններ գտնելու համար: Չեն բացառվում դրամական մուտքերը: Հնարավոր են նաև ծախսեր: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն ընտանիքի անդամների աճող պահանջմունքների կամ մտերիմներին ուրախացնելու ձեր ցանկության հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք հաջողության կհասնեք շատ գործերում: Լավ է սկսեք ծանոթ բանից, իսկ հետո անցնեք նոր առաջադրանքների լուծմանը: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել, բայց իսկապես լուրջ հարցերին պատասխաններ լավ է ինքնուրույն փնտրեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ռոմանտիկ ժամադրությունների, ամենամտերիմ մարդու հետ շփումների համար: Կարող եք քննարկել բարդ հարցերը, շոշափել նախկինում տարաձայնությունների պատճառ դարձած թեմաները: Այս անգամ դուք չեք վիճի, այլ միասին երկուսիդ ուրախացնող լուծում կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ոչ մեծ դժվարություններ կարող են առաջանալ օրվա սկզբին: Ամենայն հավանականությամբ դրանք ցավալի թյուրիմացություններ են լինելու, բայց նույնիսկ դրանք կարող են որոշ ժամանակով փչացնել ձեր տրամադրությունը: Աշխատեք պահպանել լավատեսությունը: Դրանում կօգնեն նոր գործերը. դուք իսկապես կտարվեք դրանցով և շատ ուրախ կլինեք, երբ հասնեք անհրաժեշտ արդյունքին:

Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը շատ Կարիճների կուրախացնի հաճելի անակնկալներով: Կհեշտանա շրջապատողների հետ լեզու գտնելը: Նոր ծանոթներին էլ կես խոսքից կհասկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը վատ չի դասավորվի: Հազիվ թե ինչ-որ բան խանգարի հասնել ձեզ ուզածին, ամենայն հավանականությամբ արագ կիրագործեք մտածածը: Կարող եք գնումներ անել, այդ թվում՝ չծրագրված. դրանք հաջող կլինեն: Որոշ Աղեղնավորներ մտերիմների համար հրաշալի նվերներ կընտրեն:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չեն բացառվում մանր-մունր կենցաղային խնդիրները, բայց դուք դրանք արագ կլուծեք: Օրը հարմար կլինի հյուրեր ընդունելու կամ ընկերներին այցելելու համար: Դուք ինքներդ հրաշալի ժամանակ կանցկացնեք, մյուսների տրամադրությունն էլ կբարձրացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին հավանական են անակնկալներ: Ամենայն հավանականությամբ դրանց պատճառով չեք հասցնի անել ծրագրած բոլոր գործերը: Փոխարենը դուք հնարավորություն կունենաք հասնել վաղուց դրված նպատակին կամ լուծել և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին անհանգստացնող հարցը: Փոքրիկ թյուրիմացություններ հնարավոր են, բայց դրանց պատճառով անհանգստանալ չարժե, քանի որ իրավիճակը շատ շուտով դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, իսկ ահա վեճերի պատճառներ չեն լինի: Բազում դրական հույզեր կնվիրի հին ընկերների հետ հանդիպումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գումարի հետ զգույշ եղեք: Այսօր հաստատ չարժե շտապել գնումների և գործարքների հարցում: Եթե խնայող լինեք, ապա ավելի ուշ անպայման շնորհակալ կլինեք ձեզ դրա համար: Մնացած հարցերում օրը հաջող կդասավորվի: Դուք կարող եք շատ գործերում հաջողությունների հասնել, բայց ամենալավը գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում պահանջող առաջադրանքներից:

Կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Որոշ Խեցգետիններ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ են լսել, կամ էլ նոր ընկերներ կգտնեն: Դուք բարենպաստ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա, նրանցից շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բավական անհանգիստ կանցնի: Հոգսեր սովորականից շատ կունենաք, ստիպված պիտի լինեք միաժամանակ մի քանի բանի մասին մտածել: Դա բավական հոգնեցնող կլինի, բայց դուք պարզապես հրաշալի գլուխ կհանեք: Որոշ Ձկներ փորձ ձեռք կբերեն, որը շուտով շատ պետք կգա նրանց, մյուսները իսկապես շատ օգտակար բան կսովորեն:

Շփման մեջ խնդիրներ չեն առաջանա. դուք միանգամից դուր կգաք նոր ծանոթներին, հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ: Նույնիսկ սովորաբար շրջապատողների հանդեպ շատ պահանջկոտ մարդիկ, որոնք ուրիշների միայն թերություններն են նկատում, միանգամից համակրանք կզգան ձեր հանդեպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2615 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0