Աստղագուշակ․ մարտի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3000 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Գործեր սպասվածից շատ կլինեն: Հնարավոր է՝ ստիպված լինեք ինչ-որ բան հետաձգել, քանի որ մտածած ամեն ինչ իրագործելու համար ժամանակը չի հերիքի: Բայց դուք առաջնահերթությունները ճիշտ կդնեք և ոչ մի րոպե զուր չեք վատնի: Անսպասելի հաջողակ կլինեն նրանք, ովքեր ընդհանրապես հաջողության վրա հույս չէին դրել և պատրաստ էին նպատակին հասնելու համար տքնաջան աշխատել: Ձեր խնդիրը նոր իրավիճակում խուճապի չմատնվելն ու պայմաններին համահունչ արագ գործելն է: Շրջապատողները ամեն անգամ ձեր գաղափարներն ըստ արժանվույն չեն գնահատի, բայց ժամանակի ընթացքում կհասկանան, թե որքան լավն են դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հետևեք ձեր տրամադրությանը: Այսօր, ցավոք, հեշտությամբ կտրվեք բացասական հույզերին, տխրության թակարդում կհայտնվեք: Ուրախության առիթներ փնտրեք. դրանք ավելի շատ կլինեն, քան առաջին հայացքից է թվում: Նույնը կարելի է ասել և նոր հնարավորությունների մասին: Դրանցից օգտվելու համար ոչ միայն դիտողունակություն, այլև հնարամտություն է պետք: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի անակնկալներ: Որոշ Ցուլեր անսպասելի նվերներ կստանան, իսկ մյուսներին կուրախացնեն ուշադրության հաճելի նշանները: Բարենպաստ ժամանակ է սիրային հարաբերությունների տեսանկյունից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Համառություն դրսևորեք: Հենց դրա շնորհիվ դուք հաճախ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Հնարավոր են անսովոր պատահարներ, իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Որոշ Երկվորյակներ պիտանի խորհուրդներ կստանան ու կհետևեն դրանց: Համախոհներին ուշադիր ընտրեք. այսօր օգնություն առաջարկող ոչ բոլոր մարդկանց կարելի է վստահել: Երեկոն կուրախացնի մի մարդու հետ հանդիպումով, որը ժամանակին ձեր հուսալի համախոհն էր: Կարող եք վերականգնել հարաբերությունները, որոնք դրական հույզեր կպարգևեն: Հավանական են սիրային անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Ձեզ համար դժվար կլինի մտքերը հավաքելը, առաջնահերթությունները դնելը: Երբեմն մեկ մի գործ կստանձնեք, մեկ մի ուրիշ բան՝ վտանգ ստեղծելով ոչինչ ավարտին չհասցնել: Բայց հուսահատվելու կարիք չկա: Ժամանակի ընթացքում դրական միտումները կուժեղանան, հաջողության հասնելու շանսերն էլ կմեծանան: Օրվա երկրորդ կեսին կարող եք նոր համախոհներ գտնել կամ ծանոթանալ մարդկանց հետ, որոնք ավելի ուշ ձեզ կարևոր ծառայություններ կմատուցեն: Անսպասելի հանդիպումը կարող է սիրային շարունակություն ստանալ, եթե ժամանակին նախաձեռնող լինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հոգսեր սովորականից շատ կլինեն: Շտապ գործեր կհայտնվեն, բացի այդ, չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները կամ ավարտել այն, ինչ ուրիշները կիսատ են թողել: Դուք գլուխ կհանեք բոլոր դժվարություններից, ժամանակը զուր չեք վատնի, հաճախ կնկատեք այն հնարավորությունները, որոնք մյուսները չեն տեսել: Բայց երբեմն հանգստանալու կարիք էլ կլինի. մի մոռացեք փոքրիկ դադարներ վերցնել: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի պայմանները փոխելը, կյանքում բազմազանություն մտցնելը: Ձեզ նոր տպավորություններ են պետք. մտածեք, թե ինչը կօգնի ստանալ դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է աշխատանքի և օգտակար զբաղմունքների համար: Կարևոր կլինի հնարավորինս շուտ նպատակների և առաջնահերթությունների հարցում կողմնորոշվելը, որպեսզի դատարկ բաների վրա շատ ժամանակ չծախսեք: Համագործակցությունը կարող է երկարատև ընկերական հարաբերությունների սկիզբ դնել, որոնք դրական հույզեր կպարգևեն: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Այն հարմար է գործարքներ կնքելու համար: Երբ խոսքը վերաբերի ֆինանսներին, ինտուիցիան անսխալ կհուշի ճիշտ որոշումները: Երեկոն բարենպաստ կլինի սիրահարված Կույսերի համար: Շատերին հաճելի անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հրաշալի օր է աշխատանքի համար: Այսօր հազիվ թե այնպիսի խնդիրներ ծագեն, որոնցից չկարողանաք գլուխ հանել: Աստղերը շատ հարցերում կաջակցեն ձեզ, այնպես որ՝ արժե կարևոր գործեր ստանձնել: Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու հաջող զուգադիպությունները: Շատ Կշեռքներ պատասխաններ կստանան այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էին մտորում: Հին ծանոթները լավ խորհուրդներ կտան, արժե հետևել դրանց: Օրը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք թանկ են ձեզ համար: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, կարող եք քննարկել ծրագրերն ու բոլորի համար կարևոր գործերը: Տարաձայնություններ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ինչ նպատակ էլ դնեք ձեր առաջ, նկատի ունեցեք, որ դրանց հասնելու համար պիտի մեծ ջանքեր գործադրեք: Սովորականից հաճախ շրջապատողների հետ տարաձայնություններ կառաջանան, երբեմն չեք կարողանա խուսափել նկատողություններից: Աշխատեք ձեզ ավելի բարեհամբույր պահել: Հետո ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ նախընտրել եք հարթել սուր անկյունները: Կլինեն նաև հաճելի պահեր: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի հանդիպումներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Օրվա երկրորդ կեսը սիրային անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Տարաձայնությունների ու վեճերի վրա զարմանալ պետք չէ: Շրջապատողներն ամեն անգամ չեն կարողանա ըստ արժանվույն գնահատել ձեր գաղափարներն ու առաջարկները: Նախկինում ձեզ իրենց աջակցությունը խոստացած մարդիկ երբեմն հուսախաբ կանեն: Ստիպված եք լինելու ինքնուրույն անել այն, ինչի մասին հույս ունեիք ուրիշներին խնդրել: Հեշտ չի լինի, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք, և օրվա վերջում ամենայն հավանականությամբ հրաշալի արդյունքների կհասնեք: Օրը հաջող է ֆինանսական տեսանկյունից: Չեն բացառվում դրամական մուտքերը և շահավետ գործարքները: Որոշ Աղեղնավորներ գործնական առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը շատ բարենպաստ է: Հենց այդ հատվածի համար կարելի է ծրագրել պատասխանատու հանդիպումներն ու կարևոր գործերը: Դուք հեշտությամբ սկսածն ավարտին կհասցնեք, գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կնվազի, իսկ նպատակներին հասնելու համար ավելի մեծ հաստատակամության կարիք կլինի: Հավանական են ձգձգումներ գործերում: Երբեմն դժվարություններ կծագեն այնտեղ, որտեղ ուրիշ մարդկանց հետ համագործակցության կարիք կլինի: Դուք ոչ բոլորի հետ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել: Պրովոկացիաներին մի տրվեք և աշխատեք գոնե արտաքուստ հանգստություն պահպանել: Դա բոլորին զինաթափ կանի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբն այնքան հասարակ չի լինի, որքան հնարավոր է՝ կուզենայիք: Հավանական են անսպասելի իրադարձություններ: Դրանց պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, հետաձգել այն, ինչով մտադիր էիք զբաղվել: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց հետ շփումները մեծ ուրախություն չեն բերում: Լավ նորությունն այն կլինի, որ բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի նոր հնարավորություններով. աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Վճռականությունը, որով կանցնեք ամենահամարձակ ծրագրերի իրագործմանը, կմեծացնի հաջողության հասնելու շանսերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին վեճերից խուսափելը բարդ կլինի: Կթվա, թե շրջապատողները հատուկ պրովոկացիայի են ենթարկում ձեզ, հանում են հավասարակշռությունից: Բարեբախտաբար խոսքը լուրջ տարաձայնությունների մասին չի լինի, այլ դատարկ բաների: Ավելի ուշ անպայման փոխզիջման կհասնեք, իսկ հիմա աշխատեք տեղի ունեցողին հումորով վերաբերվել և հիմար բաների պատճառով չվշտանալ: Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններ ու հեռվից հաճելի լուրեր է խոստանում: Չեն բացառվում գրավիչ առաջարկները: Դրանք կարող են վերաբերել աշխատանքին կամ անձնական հարաբերություններին: Բոլոր դեպքերում կուզենաք առանց երկար մտածելու համաձայնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|