Աստղագուշակ․ մարտի 16, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3100 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հանգստություն պահպանելն այսօր սովորականից բարդ կլինի: Լարված հուզական դաշտի պատճառով դուք կարող եք սուր արձագանքել աննշան իրադարձություններին, սրտին մոտ ընդունել ձեր հասցեին արված նկատողությունները: Լավ է չշտապեք կարևոր որոշումների հարցում, հատկապես եթե դրանք ձեր անձնական կյանքին են վերաբերում: Այդ ոլորտում ինչ-որ բան փոխելու համար բարենպաստ պահն ավելի ուշ կգա: Դուք չեք ուզենա անգործ նստել ու կհասցնեք ծրագրած ամեն ինչ, և նույնիսկ ավելին: Չի բացառվում ձեր օգնության կարիքն ունենա մտերիմներից մեկը: Դուք մերժումով չեք պատասխանի խնդրանքներին, նույնիսկ եթե դրա համար պետք լինի սեփական գործերը հետաձգել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հրաշալի կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, ուստի սխալվելու հավանականությունը նվազագույն կլինի: Շատ Ցուլեր այսօր կսովորեն մի բան, ինչը շուտով նրանց անպայման պետք կգա, կամ էլ ինֆորմացիա կստանան, որը շատ պիտանի կլինի: Դուք հատկապես լավ գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում, հնարամտություն ու երևակայություն պահանջող գործերից: Ինտուիցիան կօգնի խուսափել շրջապատողների հետ շփումներում խնդիրներից. դուք շատերին կես խոսքից կհասկանաք: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Եկել է այն գործերով զբաղվելու ժամանակը, որոնց առաջ ուշադրություն դարձնել չէր ստացվում: Այսօր պիտի միաժամանակ մի քանի առաջադրանք լուծեք, բայց դա դժվարություններ չի առաջացնի: Որոշ Երկվորյակներ գլուխ կհանեն ոչ միայն սեփական, այլև ուրիշների խնդիրներից: Շրջապատողները շնորհակալ կլինեն օգնության ու աջակցության համար: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածը հարմար կլինի և՛ ընկերների հետ հանդիպելու, և՛ ընտանեկան միջոցառումների այցելելու, և՛ ռոմանտիկ ժամադրությունների համար: Հաջող կանցնեն ուղևորությունները, եթե ճամփա գնաք մտերիմներից մեկի հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Շատ բաների շրջապատողների նման չեք նայի, և դա թույլ կտա արագ գլուխ հանել այն գործերից, որոնք մյուսներին չափազանց դժվար են թվում: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, դուք բազում հետաքրքիր բաներ կիմանաք, հաճելի մի բան կլսեք: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները: Օրը բարենպաստ կլինի նաև ստեղծագործ զբաղմունքների համար: Որոշ Խեցգետիններ իրենց ուժերը լրիվ նոր բանում կփորձեն ու շատ գոհ կմնան: Հնարավոր է, այսօր ձեռք բերած նախասիրությունը շուտով եկամուտների աղբյուր դառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ժամանակը զուր վատնել չեք ուզենա: Դուք կցանկանաք օրը կարևոր գործերից սկսել ու ճիշտ էլ կվարվեք, քանի որ առավոտը շատ բարենպաստ է լինելու: Հավանական են հեռվից լավ նորություններ: Որոշ Առյուծների դրանք կօգնեն որոշակիություն մտցնել մոտ ապագայի ծրագրերում, որոշել, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ մոտ ժամանակներս: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, ընկերների հետ հանդիպումներն էլ կուրախացնեն: Չի հիասթափեցնի առաջին ժամադրությունը. մեծ է հավանականությունը, որ փոխադարձ համակրանք արագ կծնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ձեզ հագեցած օր է սպասվում: Հազիվ թե կարողանաք հետևել հին ծրագրերին. ավելի հավանական է, որ պետք լինի իմպրովիզներ անել, լուծել անսովոր առաջադրանքները, նոր բան մտածել: Դուք վատ գլուխ չեք հանի, սակայն ջանքեր պիտի գործադրեք: Անպայման ժամանակ գտեք հանգստի, հաճելի և ոգեշնչող զբաղմունքների համար: Կհաջողվի արագ լուծել տնային խնդիրներն ու կենցաղային հարցերը: Չի բացառվում, որ դա ծախսեր պահանջի, սակայն դրանք նշանակալի չեն լինի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ծրագրված գնումներ անելու համար, ընդ որում՝ կարող եք ոչ միայն ձեզ համար իրեր ձեռք բերել, այլև մտերիմների համար նվերներ ընտրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Արդյունավետ օր է սպասվում: Նրա առաջին կեսին կարելի է նոր բան ստանձնել. դուք արագ կսովորեք ամենը, ինչ պետք է, շուտով կկարողանաք հաջողության հասնել: Պետք կգան շատ վաղուց ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Դրանց շնորհիվ դուք նույնիսկ աննշան սխալներ չեք գործի, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, ինչպես նաև մտերիմներին ուշադրություն հատկացնելու համար: Հավանական է, հարազատները ձեզ ուրախացնեն լավ նորություններով, իսկ ընկերները ինչ-որ հետաքրքիր ու գրավիչ բան առաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի օր է հանդիպումների համար: Ե՛վ մտերիմները, և՛ նոր ծանոթները ձեզ կես խոսքից կհասկանան: Ոչ վաղ անցյալի մրցակիցները անսպասելիորեն ձեր կողմը կանցնեն, համագործակցություն կառաջարկեն: Լավ է միանգամից չհամաձայնեք, աշխատեք ավելի շատ ինֆորմացիա հավաքել: Շուտով պարզ կդառնա, թե ինչպես է պետք վարվել: Դուք արագ գլուխ կհանեք մանր-մունր գործերից, իսկ օրվա երկրորդ կեսին կկարողանաք ավելի նշանակալի մի բան ստանձնել: Սակայն նկատի ունեցեք, որ լուրջ հարցերի լուծումը սպասվածից շատ ժամանակ է պահանջելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հետաքրքիր ու հիշարժան օր է սպասվում: Այն ձեզ կզարմացնի անսովոր հանդիպումներով: Որոշ Աղեղնավորներ կկարողանան ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք աստիճանաբար կզարգանան. լավ է իրադարձությունները չշտապեցնեք: Հազիվ թե ուզենաք առօրյա գործերով զբաղվել: Կուզենաք նոր ու իսկապես գրավիչ բան ստանձնել, և նման հնարավորություն դուք կունենաք: Հնարավոր են անսովոր նվերներ, հաճելի անակնկալներ, որոնք երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի օր է ապագայի մասին մտորելու, ծրագրեր կառուցելու կամ պարզապես երազելու համար: Շատ Այծեղջյուրներ հնարավորություններ կտեսնեն, որոնց մասին առաջ չեն էլ կռահել, կամ կհասկանան՝ ինչպես իրագործել շատ վաղուց մտածածը: Չի բացառվում նոր ծանոթները օգնություն առաջարկեն: Դա կարող է և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դառնալ: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները, որոնց շնորհիվ ցավալի սխալներ չեք անի: Երեկոն հարմար կլինի զբոսանքների և ուղևորությունների համար: Եթե ընկերները ձեզ ինչ-որ տեղ հրավիրեն, մի մերժեք. պայմանների փոփոխությունն օգուտ կտա ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը կարող է բավական տհաճ լինել: Շատ Ջրհոսներ այդ հատվածում հակված են լինելու ապրումներ ունենալ դատարկ բաների պատճառով, սրտին մոտ ընդունել այն, ինչին առաջ ընդհանրապես ուշադրություն չէին դարձնում: Հավանական են ընտանեկան տարաձայնություններ, վեճեր մտերիմների հետ: Սակայն լուրջ կոնֆլիկտներ չեն լինի, հարաբերություններում ներդաշնակությունն էլ շուտով կվերականգնվի: Օրվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Այն հարմար կլինի ընկերների հետ շփվելու, ժամանցային միջոցառումների մասնակցելու համար: Անսպասելի հյուրեր կգան, և դուք ուրախ կլինեք տեսնել նրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հարմար կլինի և՛ հասարակ ու վաղուց ծանոթ, և՛ բարդ ու լրիվ նոր առաջադրանքները լուծելու համար: Իրավիճակի մեջ կողմնորոշվելու, գործողությունների ծրագիր կազմելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն արձագանքել ձեր առաջարկներին, օգնել համարձակ գաղափարների իրագործման հարցում: Եթե ժամանցային միջոցառումների մասնակցեք, ապա անպայման ուշադրության կենտրոնում կհայտնվեք ու հաճոյախոսություններ կլսեք: Կուրախացնի հին ընկերների հետ հանդիպումը, նոր ծանոթների հետ շփումներն էլ կբարձրացնեն տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|