Աստղագուշակ․ մարտի 16
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2904 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հաջողության հասնելը հեշտ կլինի: Գործերին հնարավորինս շուտ անցեք. առավոտյան հաջողությունը կուղեկցի ձեզ, շանս կա, որ արագ կստանաք անհրաժեշտ արդյունքը: Ավելի ուշ փոքրիկ տարաձայնություններ կառաջանան. դրանք շուտով կմոռացվեն, բայց տրամադրությունը մի որոշ ժամանակ կփչանա: Երեկոն շատ Խոյերի կուրախացնի: Այդ հատվածում կարող են իրականանալ նշանի շատ ներկայացուցիչների վաղեմի երազանքները: Եթե ձեզ ճիշտ պահեք, նշանակալիորեն կլավանան այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնք թանկ են ձեզ համար: Լսեք ինտուիցիայի ձայնին, քանի որ հենց այն կհուշի՝ ինչպես է լավ գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է կարևոր հարցերը լուծելու համար, հատկապես նրանք, որոնք կապված են գումարի և ունեցվածքի հետ: Ձեր ինտուիցիան սուր կլինի, արժե լսել նրա հուշումները: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ, ստիպել հրաժարվել մտածածն իրագործելուց: Դուք հաճախ ականջի հետև կգցեք խորհուրդները, և ճիշտ կվարվեք. ավելի լավ է վստահեք սեփական փորձին և առողջ բանականությանը: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան գործերը քննարկելու համար: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես է պետք լուծել վերջին շրջանում բոլորին անհանգստացնող խնդիրները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց օրը այնպիսի դժվարություններ չի բերի, որոնք ձեզ կստիպեն հուսահատվել կամ հրաժարվել մտածածից: Անսպասելի կփոխվեն ծրագրերը, որոշ Երկվորյակներ ստիպված են լինելու հետաձգել այն հանդիպումները, որոնց վաղուց են սպասում, հրաժարվել զվարճալի միջոցառումներին մասնակցությունից: Բայց դուք կպահպանեք լավատեսությունն ու ճիշտ կվարվեք: Իրավիճակն աստիճանաբար դեպի լավը կփոխվի, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից հաջող կլինի: Երեկոն կուրախացնի լավ նորություններով, այդ թվում՝ այնպիսի նորություններով, որոնց հույսը չունեիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը լավ կդասավորվի, ապրումների համար ոչ մի պատճառ չկա: Դուք հաջողակ կլինեք: Օգտվեք աստղերի աջակցությունից համարձակ նախաձեռնությունները և հետաքրքիր ծրագրերը կյանքի կոչելու համար: Եկել է հարմար պահը՝ կենտրոնանալու այն բանի վրա, ինչը նախկինում չէր ստացվում: Հիմա արդյունքները փայլուն կլինեն: Հեշտությամբ աջակցություն կստանաք, շատերը պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել: Որոշ Խեցգետինների անսպասելի դրամական մուտքեր, արժեքավոր նվերներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հաջող օր է: Այն հնարավորություն կտա կյանքի կոչել այն, ինչ վաղուց էիք մտածել: Դուք դժվարություններից չեք վախենա, կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը: Հաճախ ձեր գիտելիքներն ու փորձը օգտակար կլինեն շրջապատողների համար: Հետաքրքիր զրույցներ շատ կլինեն: Չի բացառվում՝ ծանոթներից մեկը կիսվի հրաշալի գաղափարներով, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, որոնց հետ նախկինում հաճախ էիք վիճում: Անցյալում կմնան ընտանեկան տարաձայնությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին հրաժարվեք չմտածված խոսքերից և արարքներից: Այդ հատվածը հարմար չէ հույզերին տրվելու, տաք գլխով գործելու համար: Լավ մտածված գործողությունները թույլ կտան անհրաժեշտ արդյունքի հասնել: Հետո ավելի հանգիստ ու բարենպաստ շրջան կգա: Այն հրաշալի կլինի գործերում և անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Հնարավորություն կունենաք մտերիմների հետ քննարկել կարևոր հարցերը, զրուցել նրա մասին, ինչը յուրաքանչյուրիդ համար կարևոր է: Հեշտությամբ փոխհամաձայնության կհասնեք, կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է գործնական հարաբերություններ սկսելու և հին կապերը վերականգնելու համար: Դուք լավ կհասկանաք, թե ինչ են ուզում շրջապատողները, շատերին կօգնեք հասնել նպատակին: Չեն բացառվում համագործակցության առաջարկները. աշխատեք պատասխան տալուց առաջ ավելի շատ ինֆորմացիա ստանալ: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, հաճախ՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը: Գայթակղություններին դիմակայելու և առաջին դուր եկած բանը գնելուց հրաժարվելու կարողությունը այսօր ձեզ շատ պետք կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին զգույշ եղեք: Հեշտությամբ աչքից ինչ-որ բան կվրիպի, սխալներ կանեք: Որոշ Կարիճներ ուրիշների խորհուրդներին ավելի շատ կվստահեն, քան սեփական առողջ բանականությանը, իրենք իրենց համար դժվարություններ կստեղծեն: Բարեբախտաբար, ժամանակի ընթացքում բացասական միտումների ազդեցությունը կնվազի: Նոր հնարավորություններ կբացվեն: Շանս կա հասնեք նրան, ինչի մասին վաղուց էիք երազում: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվել, ժամանակին գործել: Լսեք նրանց, ովքեր ոգեշնչում են ձեզ, օգնում են դրական տրամադրվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք ուշադիր կլինեք, կնկատեք այն, ինչին ուրիշներն ուշադրություն չեն դարձրել: Հենց դա կօգնի նպատակին տանող ամենակարճ ճանապարհը գտնել և խուսափել սխալներից: Ձեր շատ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի, բայց կարևոր կլինի դատարկ բաների վրա ժամանակ չվատնելն ու չշեղվելը: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, երբեմն համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու, փոխհամաձայնության հասնելու համար ժամանակ է պետք: Բայց դուք ինքնատիրապետումը չեք կորցնի, կաշխատեք ոչ ոքի հետ չվիճել, և դա ձեզ մոտ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր, բայց դրանց համար շատ անհանգստանալ պետք չէ: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, հնարավորություն կունենաք իրագործել հին ծրագրերն ու նոր հետաքրքիր գործ ստանձնել: Շատ տեղին կլինի վերջերս ստացած տեղեկատվությունը: Դրա շնորհիվ դուք մրցակիցներին կթողնեք հետևում: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրը հարմար է գնումների համար: Կարող եք ձեր կամ ձեր մտերիմների համար ինչ-որ բան գնել. բոլոր դեպքերում ձեր գնումները հաջող կլինեն, երկար ժամանակ կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը հասարակ չի լինի: Հաճախ տարաձայնություններ կառաջանան, երբեմն դատարկ վեճը ինչ-որ ավելի լուրջ բանի կվերաճի: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը, այդպես ավելի հեշտ կլինի մթնոլորտը լիցքաթափելը, կոնֆլիկտ թույլ չտալը: Շատ Ջրհոսների օգնության կհասնի հումորի զգացումը, որի շնորհիվ նրանք կկարողանան բոլորի տրամադրությունը բարձրացնել: Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու բարենպաստ կլինի: Այն հարմար է նոր նախաձեռնությունների համար, հնարավորություն կտա ինչ-որ կարևոր գործում հաջողության հասնել: Հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին, նույնիսկ նրանց հետ, որոնց հետ առաջ հաճախ էիք վիճում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մի հուզվեք: Սա ամենահասարակ օրը չէ, բայց այն անհույս վատն անվանել էլ չի կարելի: Եթե ինչ-որ բան չի ստացվել, հոգ չէ, քանի որ ավելի ուշ կվերադառնաք այդ գործին և անպայման գլուխ կհանեք նրանից: Բազում հետաքրքիր գաղափարներ կունենաք: Լավ է սկսեք ամենահասարակից. առաջին հաջողությունները ձեզ կոգեշնչեն, հեշտությամբ առաջ կշարժվեք: Հավանական են հաճելի լուրեր հեռու հարազատներից կամ ծանոթներից, որոնց վաղուց չեք տեսել: Երեկոն հրաշալի է հին կապերը վերականգնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|