Աստղագուշակ․ մարտի 15, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3862 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է գործնական հանդիպումների, մասնագիտական ծրագրերն ու բիզնեսի զարգացման հեռանկարները քննարկելու համար: Դուք կգտնեք ճիշտ բառերն ու համոզիչ փաստարկները, ձեր կողմը կգրավեք նրանց, ովքեր մինչև վերջերս ձեր մրցակիցներին էին աջակցում: Վերջին ժամանակներս աշխատանքը փոխելու մասին մտածող Խոյերը հետաքրքիր առաջարկներ կստանան: Օրվա սկզբին հնարավոր են լարված պահեր մտերիմների հետ շփումներում, բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, բոլորի հետ լեզու գտնելն էլ կհեշտանա: Երեկոն հարմար կլինի և՛ ընկերների հետ հանդիպելու, և՛ ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Շատ գործերից գլուխ հանելը մտածածից հեշտ կլինի: Չի բացառվում օգնություն առաջարկեն նոր ծանոթները, և դուք արագ կընկերանաք նրանց հետ: Օրը բարենպաստ կլինի նաև գործարքներ կնքելու, ֆինանսական հարցերը լուծելու համար: Անցյալում կմնան մտերիմների հետ տարաձայնությունները, նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը կհեշտանա: Վեճերի առիթներ չեն լինի: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն սիրահարվածների հանդեպ: Որոշ Ցուլեր կլսեն վաղուց սպասված բառերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ինչ էլ պատահի, եզրահանգումների հարցում մի շտապեք: Այսօր ձեզ որոշ ժամանակ է պետք գալու ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելու համար: Շատ Երկվորյակներ կնկատեն, որ գործնական ոլորտում փոփոխություններ են նշմարվում: Նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն հետազոտական կամ ստեղծագործ գործունեությամբ զբաղված Երկվորյակների առաջ: Օրը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու, ընկերական հանդիպումների և ընտանեկան միջոցառումների համար: Չեն բացառվում հաջող գնումները, անսպասելի արժեքավոր նվերներն էլ շատ հավանական են: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրն անսովոր, վառ ու հիշարժան կլինի: Գրավիչ հեռանկարներ կբացվեն լրիվ նոր բան ստանձնած Խեցգետինների առաջ: Նշանի նման ներկայացուցիչները արագ կհասնեն առաջին հաջողություններին, կսովորեն այն, ինչ կարող է պետք գալ: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կլինի: Նրանց հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Բացի այդ, նոր բան կիմանաք, պիտանի խորհուրդներ կստանաք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու, դեպի ձեզ համար վաղուց համակրելի մարդը առաջին քայլն անելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շուրջը խառնաշփոթ է իշխելու, սակայն ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել, չտրվել պրովոկացիաներին ու հիմարություններ չանել: Լսեք հին ծանոթների խորհուրդները. հենց նրանց շնորհիվ դուք ցավալի սխալներ չեք անի, արագ կգտնեք նպատակին տանող ճիշտ ուղին: Շրջապատողների հետ շփումները Առյուծներից սովորականից մեծ համբերատարություն ու ինքնատիրապետում են պահանջելու: Հավանական է, ձեզ միանգամից ճիշտ չհասկանան, որոշ բաներ պիտի մի քանի անգամ բացատրեք: Բայց եթե նրբանկատ ու բարյացակամ լինեք, ապա արագ կհարթեք սուր անկյունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի բարդ ու կարևոր գործերի համար, դուք գլուխ կհանեք այն ամենից, ինչը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Արագ սովորելու ունակության շնորհիվ դուք դժվարությունների չեք բախվի նույնիսկ լրիվ նոր առաջադրանքները լուծելիս: Օրը հաջող կլինի աշխատանքային ուղևորությունների, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Մանր-մունր թյուրիմացություններ հնարավոր են, ընտանեկան տարաձայնություններն էլ չեն բացառվում: Սակայն դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա և շուտով պարզապես կմոռացվեն: Երեկոյի համար լավ է ոչ մի բարդ կամ հոգնեցնող բան չծրագրեք. ամենայն հավանականությամբ ուզենալու եք հանգստանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Իրադարձությունները կարող են սպասվածից արագ զարգանալ, և դա ձեզ դուր կգա: Իրավիճակի մեջ կողմնորոշվելու համար շատ ժամանակ չի պահանջվի, արագ կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Չի բացառվում ձեզ աջակցություն առաջարկեն հին կամ նոր ծանոթները, որոնց հետ միասին ստանձնած ամեն ինչում հրաշալի արդյունքների կհասնեք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի գաղափարներ կբերի: Դրանք իրագործելու հնարավորություն շատ շուտով կունենաք: Իսկ մինչ այդ աշխատեք գործողությունների ծրագիր կազմել ու ամեն ինչ նախապատրաստել, որպեսզի հետո չշեղվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Գործերի վրա կենտրոնանալը սովորականից բարդ է լինելու: Շատ Կարիճների համար դժվար կլինի ծրագրածը հետաձգելու գայթակղությանը դիմակայելը, իսկ մինչ այդ պարզապես հանգստանալը, ընկերների և մտերիմների հետ շփումները վայելելը: Սակայն որոշ առաջադրանքներ անհապաղ ուշադրություն են պահանջելու: Աշխատեք դրանցից օրվա առաջին կեսին գլուխ հանել. այդպես ավելի հեշտ կլինի: Երեկոն հարմար կլինի ուղևորությունների և զբոսանքների համար: Պայմանների փոփոխությունը օգտակար կլինի, նոր տպավորություններն էլ՝ հաճելի: Չի բացառվում հետաքրքիր ծանոթությունը, որը ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ձեզ պետք կգա նոր ծանոթներին մոտեցում գտնելու և նրանց համակրանքը արագ շահելու ունակությունը: Դուք բաց չեք թողնի ազդեցիկ մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու հնարավորությունը, համախոհներ կփնտրեք նրանց շրջանում, ումից շատ բան է կախված: Որոշ Աղեղնավորներ շատ շահավետ գործարքներ կնքելու կամ եկամուտները մեծացնելու շանս կունենան: Ե՛վ գործնական, և՛ անձնական բնույթի ամենակարևոր հարցերը արժե լուծել օրվա առաջին կեսին: Ավելի ուշ ուզենալու եք բոլոր հոգսերից շեղվել, հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների շրջանում: Երեկոյան անսպասելի հյուրեր կունենաք, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքի և ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալու ունակության շնորհիվ դուք մի քանի բարդ հարց կլուծեք, հրաշալի գլուխ կհանեք նախկինում չափազանց դժվար թվացող առաջադրանքներից: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, դրանցով կհետաքրքրվեն ազդեցիկ անձինք: Առավոտյան շատ Այծեղջյուրներ հնարավորություն կունենան ընդլայնել իրենց աշխարհայացքը, նոր ու պիտանի բան սովորել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գաղափարներն ու ծրագրերը քննարկելու համար: Ձեզ կաջակցեն նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում ուրիշների մտահղացումներին քննադատորեն էին վերաբերվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հաջող կդասավորվի և ապրումների լուրջ առիթներ չի բերի: Շատ Ջրհոսների ինտուիցիան կհուշի, որ եկել է նոր գործերը ստանձնելու ժամանակը: Հետաքրքիր առաջարկները չեն ուշանա: Ամենայն հավանականությամբ հնարավորություն կունենաք զբաղվել հենց այն բանով, ինչը վաղուց է ձեզ հեռանկարային ու գրավիչ թվում: Չի բացառվում այսօր բարդ հարցերը քննարկելու անհրաժեշտություն լինի: Ապրումներից ու լարված պահերից խուսափել չի հաջողվի, բայց զրույցը ընդհանուր առմամբ վատ չի ընթանա՝ խաղաղ ու կառուցողական, առանց վիրավորանքների ու փոխադարձ դժգոհությունների: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Եկել է ժամանակը անցնելու կարևոր հարցերի լուծմանը կամ զբաղվելու այն բարդ գործերով, որոնք երկար ժամանակ հետաձգել եք: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, և հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Օրը բարենպաստ կլինի նաև հին մասնագիտական կապերը վերականգնելու կամ հին աշխատանքային կոնֆլիկտները կարգավորելու համար: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների համար, տարաձայնություններ չեն առաջանա ո՛չ աշխատավայրում, ո՛չ տանը: Իսկ ահա ավելի ուշ շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա: Որոշ Ձկներ կուզենան մենակ մնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|