Աստղագուշակ․ մարտի 14, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1939 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հագեցած կլինի, գործեր նախատեսվածից շատ կունենաք: Ամենակարևոր հարցերը դուք կսկսեք ինքնուրույն լուծել, որպեսզի ժամանակը երկար բացատրությունների վրա չծախսեք: Աշխատավայրում տարաձայնություններից խուսափել հազիվ թե հաջողվի, տանն էլ հավանական են վեճեր: Բայց դուք ընդդիմախոսների վրա չեք բարկանա, այլ հանգիստ կհամոզեք նրանց ձեր ճշմարտացի լինելը: Աշխատեք չհոգնել: Նույնիսկ ձեր էներգիան կարող է բավարար չլինել ծրագրած բոլոր գործերն անելու համար: Մտածեք՝ արդյոք չի կարելի ինչ-որ բան հետաձգել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կարևոր զրույցները մի հետաձգեք. օրվա առաջին կեսը դրանց համար հրաշալի կլինի: Զարմանալիորեն արագ ձեզ հետ կհամաձայնեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում շատ հարցերի վերաբերյալ լրիվ այլ տեսակետ ունեին: Ոչ վաղ անցյալի մրցակիցները լուրջ գործում ձեզ իրենց օգնությունը կառաջարկեն: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե վստահել նրանց: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Այն լավը կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Այս հատվածում հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին լարված պահերից խուսափելը դժվար կլինի: Չի բացառվում ամեն ինչ սպասվածի նման չդասավորվի: Դրա պատճառով պիտի վերամշակեք ծրագրերը, ինչ-որ գործեր էլ հետաձգեք: Ամենատպավորվող Երկվորյակներին դա կարող է շատ բարկացնել: Դրական միտումների ազդեցությունը շատ շուտով կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը և՛ լավ նորություններ, և՛ հետաքրքիր առաջարկներ կբերի: Այդ հատվածում հավանական են դրական փոփոխություններ ձեզ համար յուրահատուկ թանկ մարդու հետ հարաբերություններում: Դուք կսկսեք իրար ավելի լավ հասկանալ, կդադարեք վիճել մանրուքների պատճառով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը վատ չի անցնի, չնայած իրադարձությունները ձեր ուզածի պես արագ չեն զարգանա: Հավանական են ձգձգումներ գործերում: Դժվարություններ կարող են առաջանալ փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղված կամ պետկազմակերպություններ այցելություն նախատեսած Խեցգետինների մոտ: Բայց բոլոր խոչընդոտները կհաջողվի հաղթահարել, եթե համառություն դրսևորեք ու սկսածը կիսատ չթողնեք: Երեկոն հաճելի կանցնի ընտանիքում: Հեռվից ստացած անսպասելի լուրերը կուրախացնեն և՛ Խեցգետիններին, և՛ նրանց հարազատներին: Այս հատվածը հարմար կլինի նաև ֆինանսական հարցերը քննարկելու և գնումներ ծրագրելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է կարևոր բանի մասին մտորելու, բարդ հարցերը քննարկելու և լուծելու համար: Ձեր մեջ առաջ եկած գաղափարները միանգամից դուր կգան շրջապատողներին: Մտածածն իրագործելու հարցում օգնություն կառաջարկեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Շփման մեջ խնդիրներ չեն առաջանա: Որոշ Առյուծներ այսօր նոր ընկերներ կգտնեն, մյուսները պիտանի կապեր կհաստատեն: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ օրվա երկրորդ կեսին, սակայն դրանք ժամանակավոր բնույթ կկրեն: Աշխատեք մանր-մունր թյուրիմացությունների պատճառով չվշտանալ. շուտով դրանք անցյալում կմնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Վատ օր չէ աշխատանքի համար: Գլխապտույտ հաջողությունների բոլոր Կույսերը չեն կարողանա հասնել, սակայն նշանի ներկայացուցիչների մեծ մասը կանեն ծրագրածը, կլուծեն վաղուց ուշադրություն պահանջող հարցերը: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Դուք կկարողանաք լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնցից շատ բան է կախված: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև անձնական հարաբերություններում, ողջ օրվա ընթացքում դուք կզգաք շրջապատողների աջակցությունը: Սակայն տրամադրությունը կարող է հաճախ փոխվել. հուզական դաշտն անկայուն կլինի, դժվարությամբ հանգստություն կպահպանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Վճռական գործեք. այսօր դուք շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կունենաք: Կարևոր չէ՝ միանգամից կկենտրոնանաք կարևոր առաջադրանքների լուծման վրա, թե կսկսեք մանրուքներից, քանի որ բոլոր դեպքերում աստղերը կաջակցեն ձեզ: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի գործնական շփումների համար, իսկ երկրորդին դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի անձնական հարաբերություններում: Միակ ոլորտը, որում պետք է առավելագույնս զգույշ լինել, ֆինանսներն են: Շատ Կշեռքներ այսօր հակված կլինեն վատնող լինելու, ինչը նրանց բնորոշ չէ, և վտանգ կա՝ մեծ գումար ծախսեն դատարկ բաների վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Լուրջ տրամադրվելը հեշտ չի լինելու: Այն Կարիճները, որոնք միապաղաղ գործերը հետաձգելու և իրենց իսկապես ոգեշնչող բանով զբաղվելու հնարավորություն ունեն, պետք է հենց այդպես էլ վարվեն: Մնացածները պիտի օրն այնպես ծրագրեն, որ ժամանակ մնա նախասիրության, ընկերների հետ շփվելու կամ հետաքրքիր միջոցառումների մասնակցելու համար: Դրական հույզերն այսօր ձեզ համար շատ կարևոր կլինեն: Քննադատորեն մի վերաբերվեք օրվա երկրորդ կեսին առաջ եկած գաղափարներին: Դրանք կարող են չափազանց համարձակ, համարյա ֆանտաստիկ թվալ: Բայց մտածածն իրագործելու հնարավորություն կհայտնվի, և շատ շուտով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը կարող է բարդ լինել նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել հաջողության: Առաջին հերթին՝ հավանական են ձգձգումներ ձեզ համար կարևոր գործերում: Երկրորդ՝ ճանապարհին կարող են լրիվ անսպասելի խոչընդոտներ առաջանալ, և ձեզ համար միանգամից պարզ չի լինի՝ ինչպես հաղթահարել դրանք: Հիշեք, որ ամենևին պարտադիր չէ բոլոր դժվարություններից ինքնուրույն գլուխ հանեք: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարելի է հույս դնել: Վատ մի զգացեք օգնության խնդրանքով դիմել մարդկանց, որոնք նախկինում բազմիցս առաջարկել են ձեզ այն: Երեկոն արժե անցկացնել ամենամտերիմների հետ: Նրանց հետ շփումների շնորհիվ դուք ձեզ ավելի լավ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր ձեզ համար օգտակար կլինի ուշադրության կենտրոնում հայտնվելը: Վատ մի զգացեք պատմել ձեր հաջողությունների ու հաղթանակների մասին, խորհուրդներ տալ նրանց, ովքեր խնդրում են, պատասխանել տարօրինակ հարցերին: Հավանական են անսովոր հանդիպումներ, հաճելի ծանոթություններ: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դիմակայել ձեր հմայքին, ուստի հնարավոր է և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Օրը բարենպաստ կլինի աշխատանքի և գործնական հանդիպումների, բիզնեսի կամ ձեր ֆինանսական ծրագրերի հետ կապված հարցերը քննարկելու համար: Գումարի հետ կապված ամեն ինչում կարող եք ինտուիցիային ապավինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հանդիպումները, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում, անսպասելի հաջող կանցնեն: Որոշ Ջրհոսներ աջակցություն կստանան նրանցից, ում հետ նախկինում հաճախ են վիճել, մյուսները կկարողանան ընկերանալ ոչ վաղ անցալի մրցակիցների հետ: Պայմանավորվածությունները, որոնք այսօր ձեռք կբերեք, ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացեն: Աշխատեք գումարի հետ կապված հարցերում զգույշ լինել: Լավ է չշտապեք գնումների հարցում, հատկապես եթե դրանք նախապես չեք ծրագրել, նշանակալի գումարն էլ ռիսկի չենթարկեք: Իսկ ահա սիրո մեջ կարող եք հաջողակ լինել, ընդ որում՝ եթե նույնիսկ չեք հավատում դրան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր չեք ձանձրանալու: Օրը հետաքրքիր առաջադրանքներ կբերի, հնարավորություն կունենաք գլուխ հանել մի բանից, ինչը ձեզ միշտ գրավիչ է թվացել: Որոշ Ձկների անսովոր ծանոթություններ ու հանդիպումներ են սպասվելու մարդկանց հետ, որոնց մասին վերջին ժամանակներս տարբեր զրույցներ էին շրջանառվում: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց խոսքը ամենայն հավանականությամբ մանր-մունր կենցաղային խնդիրների մասին է լինելու, որոնցից արագ գլուխ կհանեք մտերիմների օգնությամբ: Երեկոն բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|