ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 13
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2628 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի, արդյունավետ օր է, որը շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կտա: Հեծանիվ հորինելու կարիք չկա, կարող եք փորձված մեթոդներով գործել: Դուք բավականաչափ փորձ ու գիտելիքներ կունենաք բարդ խնդիրներից գլուխ հանելու համար: Բացի այդ, հաճախ կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների և գործարքների համար, ֆինանսական հարցերի հաջող լուծում է պահանջում: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում, հաճելի իրադարձություններ ընտանիքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է, որը հրաշալի է աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք գործնական տրամադրված կլինեք, ոչ մի բանի վրա չեք շեղվի, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Պետք է հույս դնեք փորձված համախոհների վրա, որոնք հաճույքով կաջակցեն ձեր շատ նախաձեռնություններին:

Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Չի բացառվում՝ դրանցից ընկերական կամ սիրային հարաբերություններ սկսվեն: Տանը սովորականից շատ գործեր ու հոգսեր կլինեն, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Շատ Ցուլերի այսօր պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ հաջող կլինի օրվա սկիզբը: Դուք էներգիայով լի և վճռական կլինեք, արագ կհասնեք դրված նպատակներին: Հազիվ թե ինչ-որ մեկը որոշի կանգնել ձեր ճանապարհին: Բոլորի համար պարզ կլինի, որ կարող եք հաղթել նույնիսկ ամենաուժեղ հակառակորդին:

Հեշտ կլինի համախոհներ և օգնականներ գտնելը: Մարդիկ կտեսնեն, որ հաջողությունից մեկ քայլ հեռավորության վրա եք և հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնություններին: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, հանգստանալու, մտերիմ մարդկանց հետ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կտա: Հնարավոր են հանդիպումներ հին ընկերների հետ: Կկարողանաք հաշտվել մի մարդու հետ, որի հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի օր է շփումների համար: Անհանգստանալու կարիք չկա. դուք հեշտությամբ ամենատարբեր մարդկանց մոտեցում կգտնեք, հրաշալի լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Շրջապատողները շատ հարցերում կօգնեն, հաճախ նրանց խնդրելու կարիք էլ չի լինի:

Հաջող կլինեն նոր նախաձեռնությունները: Հատկապես լավ լեզու կգտնեք այնտեղ, որտեղ հնարամտության, ստեղծագործ մոտեցման կարիք կլինի: Ավելի բարդ կլինի կարգապահություն և մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով զբաղվելը: Դուք հաճախ կշեղվեք, այնպես որ՝ վտանգ կա, որ ինչ-որ բան աչքից կվրիպի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող, արդյունավետ ու հագեցած օր է: Դուք կգտնեք ձեր ծրագրերը կյանքի կոչելու եղանակը, կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել բարդ գործերից: Բացի այդ, աստղերը ձեր կողմից կլինեն: Հաճախ պարզապես հաջողակ կլինեք. պայմանները լավ կդասավորվեն, կարևոր կլինի պարզապես իրավիճակից օգտվելն ու շանսը բաց չթողնելը: Եթե դուք ձեզ ճիշտ պահեք, կկարողանաք հասնել կարևոր նպատակին:

Լավ կդասավորվեն և՛ գործնական, և՛ անձնական հարաբերությունները: Դուք մարդկանց դուք կգաք, նրանք հաճույքով ընդառաջ կգան ձեզ: Կարող եք համախոհներ և նոր ընկերներ գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է ուսման, ինչպես նաև ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Դուք համարձակ փորձարկումներ կանեք, նպատակին տանող սեփական ուղին կընտրեք և երբեմն կհասնեք նրան, ինչը մյուսներին համարյա անհնարին էր թվում: Հավանական են անսովոր հանդիպումներ. ճակատագիրը ձեզ համար հանդիպում կկազմակերպի մարդկանց հետ, որոնցից շատ բան կարող եք սովորել:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Այդ հատվածը հարմար է կենցաղային հարցերը լուծելու, ինչպես նաև մասշտաբային բան, օրինակ՝ տեղափոխություն ծրագրելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հետաքրքիր, հագեցած և արդյունավետ օր է: Անգործ նստել չեք ուզենա: Ձեզ կգրավեն նոր խնդիրները, իսկ ճանապարհին առաջ եկած խոչընդոտները չեն վախեցնի ձեզ ու չեն շեղի: Համարձակ ծրագրեր կունենաք, որոնք իրագործելն ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ստացած փորձը:

Որոշ Կշեռքների համար օրը կապված կլինի այն գաղափարներն իրագործելու հետ, որոնց շուրջ վերջերս շատ էին մտորում: Այստեղ կարող են օգնել մարդիկ, որոնք նախկինում բազմիցս աջակցել են ձեզ: Ֆինանսական պատկերը բարենպաստ կլինի, հավանական են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Զգույշ եղեք: Օրն այնքան էլ վատը չէ, բայց եթե շտապեք ու գործերին թեթևամտորեն վերաբերվեք, կարող եք ցավալի սխալներ թույլ տալ: Արժե ստուգել ստացված տեղեկատվությունը. վտանգ կա, որ ձեզ մոլորության մեջ են ուզում գցել: Օգտակար կլինի հին ծրագրերին վերադառնալը. հիմա դուք դրանք կյանքի կոչելու հնարավորություն կունենաք:

Հավանական են ռոմանտիկ անակնկալները, լավ կանցնեն ժամադրությունները: Մարդը, որին վաղուց համակրում եք, կգտնի ձեզ զարմացնելու և ուրախացնելու ձևը: Երեկոն կուրախացնի հաճելի լուրերով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ և արդյունավետ օր է: Նույնիսկ եթե պայմանները լավագույն ձևով չդասավորվեն, դուք կիրագործեք այն, ինչ մտածել եք: Չի բացառվում՝ այդ հարցում օգնի մեկը, որից նման բան չէիք սպասում: Նա, որին մրցակից էիք համարում, կարող է հուսալի համախոհ լինել, իսկ ժամանակի ընթացքում նաև լավ ընկեր դառնալ:

Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը, չեն բացառվում համագործակցության առաջարկները: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները, այստեղ շատ բան կարող է դեպի լավը փոխվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է, որը հետաքրքիր առաջարկներ և ոգեշնչող իրադարձություններ կբերի: Չի բացառվում՝ լրջորեն տարվեք նրանով, ինչին նախկինում ուշադրություն չեք դարձրել, այլ կերպ նայեք սովորական դարձած բաներին: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնք շատ բան գիտեն և շատ բան են կարողանում:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Նշանի որոշ ներկայացուցիչներ շատ հաջող գնումներ կանեն, իրեր ձեռք կբերեն, որոնց մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ և արդյունավետ օր է, որը հարմար է աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Լավ հասկանալով, թե ինչի եք ուզում հասնել, դուք ժամանակը զուր չեք վատնի: Հաճախ օգտակար կլինի ուրիշների փորձը, ձեզ կհաջողվի սովորել ուրիշների սխալների վրա և խուսափել սեփական սխալներից: Եթե օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց:

Հնարավոր են դրամական մուտքեր, որոշ Ջրհոսների կվերադարձնեն հին պարտքերը: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Մտերիմների հետ կարող եք քննարկել ընդհանուր ծրագրերը, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կապված են ֆինանսների և բոլորի համար կարևոր խոշոր գնումների հետ: Լուրջ տարաձայնություններ հազիվ թե լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լավ գաղափարներ շատ կունենաք: Դրանցից մի քանիսը շրջապատողներին չափազանց համարձակ կթվան, իսկ մյուսները շատ դուր կգան և անհապաղ աջակցություն կստանան: Մի հետաձգեք մտածածն իրագործելը: Առաջին հաջողություններին արագ կհասնեք, առաջ շարժվելն էլ հեշտ կլինի:

Օրվա երկրորդ կեսին ցավալի թյուրիմացություններ կլինեն: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք: Կարևոր կլինի չհուսահատվելն ու մտածածից չհրաժարվելը: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, եթե համառ լինեք: Հաճախ կօգնեն ընկերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2628 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4