Աստղագուշակ․ մարտի 10, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2419 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հետաքրքիր զրույցներ շատ կլինեն: Բաց մի թողեք ձեզ իսկապես հուզող բաները գիտակ մարդկանց հետ քննարկելու հնարավորությունը: Եթե ուշադիր լինեք ու ճիշտ հարցեր տաք, ապա պիտանի խորհուրդներ կստանաք կամ մյուսներից վաղ կարևոր բան կպարզեք: Օրը հարմար կլինի նոր գործեր ստանձնելու համար: Ոգեշնչվածությունը ձեզ կայցելի, ինտուիցիան էլ միանգամից կհուշի՝ ինչպես է լավ գործել: Ուղևորությունների մեկնող Խոյերին անսովոր ծանոթություններ ու հանդիպումներ են սպասվելու մարդկանց հետ, որոնց հետ անմիջապես կուզենան ընկերանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ցանկացած կարևոր հարցի լուծման համար հարմար կլինի օրվա առաջին կեսը: Այդ հատվածը բարենպաստ կլինի նաև լուրջ զրույցների համար, և կարևոր չէ՝ խոսքը ձեր ծրագրերի մասին կլինի, անձնական խնդիրների, թե նոր աշխատանքային առաջադրանքների, որոնց վրա պիտի կենտրոնանաք: Մարդիկ, որոնց փորձը ձեզ արդեն օգտակար է եղել, կրկին հրաշալի խորհուրդներ կտան: Օրվա երկրորդ կեսին լավ է մի փոքր հանգստանաք, շեղվեք հոգսերից, փոխեք միջավայրը: Եթե ընկերները ձեզ հետաքրքիր միջոցառման հրավիրեն, մի մերժեք նրանց, քանի որ անպայման բազում վառ տպավորություններ կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հարմար կլինի և՛ ձեզ ծանոթ, և՛ լրիվ նոր գործերի համար: Կարևոր չէ՝ արդյոք ինչ-որ մեկը ձեզ կօգնի, թե ոչ, քանի որ հաջողության հասնելու շանսերը բոլոր դեպքերում մեծ են լինելու: Հավանական են հաճելի լուրեր հեռվից: Որոշ Երկվորյակներ հնարավորություն կունենան հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին: Ուշադրություն դարձրեք օրվա երկրորդ կեսին առաջ եկած ծրագրերին: Ամենայն հավանականությամբ դրանք շատ շուտով կկարողանաք կյանքի կոչել: Այս հատվածը հարմար կլինի նաև նոր ծանոթների հետ շփվելու համար. դուք հեշտությամբ իրար դուր կգաք, կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Այդ հատվածում պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Չնայած հոգսեր շատ կունենաք, դրա պատճառով չեք հուզվի: Հանգստություն պահպանելով՝ դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է լինելու շփումների, հին ու նոր ծանոթների հետ հանդիպելու համար: Քննարկելու բազում թեմաներ կգտնվեն, բացի այդ, հաճելի բաներ շատ կլսեք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որն անսովոր ու հիշարժան կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը հարմար կլինի ապագայի ծրագրեր կառուցելու համար: Կարևոր չէ, թե որքան իրատեսական դրանք կթվան, քանի որ նույնիսկ երազելը օգտակար կլինի: Որոշ Առյուծներ հնարավորություններ կտեսնեն, որոնց մասին նախկինում չեն էլ կռահել, կամ էլ կհասկանան՝ ինչպես հասնել նրան, ինչը վաղուց էին ուզում: Օրվա երկրորդ կեսին հանգստություն պահպանելը կդժվարանա: Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, կսկսեք հուզվել մի բանի պատճառով, ինչի մասին նախկինում չեք էլ մտածել: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել, հանգստացնել ու թև տալ ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին խառնաշփոթից ու շտապողականությունից խուսափելը դժվար կլինի: Այդ հատվածում լավ է կարևոր գործեր չստանձնեք, չզբաղվեք մի բանով, ինչը կենտրոնացվածություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն է պահանջում: Մեծ է ինչ-որ բան աչքաթող անելու, ինչ-որ կարևոր հանգամանքներ հաշվի չառնելու վտանգը: Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը, որը թեթև ու բարենպաստ կլինի: Շատ բան լավ կստացվի: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը ձեզ օգնության չշտապի, դուք ինքներդ ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ինտուիցիային շատ ուշադիր լսեք, քանի որ նրա հուշումների շնորհիվ շատ բանի կհասնեք: Որոշ Կշեռքներ կգտնեն հին խնդիրներն արագ լուծելու և այն գործերից գլուխ հանելու եղանակը, որոնք երկար ժամանակ ավարտին հասցնել չէին կարողանում: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ, որոնցով լիքը կլինի օրվա երկրորդ կեսը: Բացի այդ, այս հատվածում դրական միտումները կգերակշռեն անձնական հարաբերություններում: Լավ կանցնի ընկերների հետ հանդիպումը, ռոմանտիկ ժամադրությունն էլ ամենաբարենպաստ տպավորությունը կթողնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հազիվ թե հարմար լինի լուրջ գործերի համար: Բայց եթե պիտի կարևոր առաջադրանքներ լուծեք, սկսեք ինքնուրույն գործել, ոչ մեկից խորհուրդներ կամ անվերապահ աջակցություն մի սպասեք: Չի բացառվում պետք լինի խորամանկության դիմել: Ուշադիր եղեք. ձեր կողքին կլինի մեկը, ով ունակ կլինի ամեն պահի ձեր արարքները ջրի երես հանել: Օրվա երկրորդ կեսը հրաշալի գաղափարների ու կարևոր բացահայտումների ժամանակ է լինելու: Չի բացառվում որոշ աննշան իրադարձություններ ձեզ լավ գաղափարներ տան, հուշեն՝ դեպի ուր շարժվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ձեր գաղափարները շատերին դուր կգան, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ մտածածն իրագործելու հարցում: Նախկինում ձեր գործերի մասին քիչ բան իմացող մարդիկ կհետաքրքրվեն ձեզանով: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա նոր համախոհներ, հնարավոր է նույնիսկ իսկական ընկերներ գտնեք: Այսօր դուք սովորականից շատ եք հանգստի կարիք զգալու: Բաց մի թողեք առօրյա հոգսերից շեղվելու, անսովոր վայրերում լինելու, ձեր նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելու հնարավորությունը: Այս հատվածը հարմար կլինի նաև ստեղծագործ զբաղմունքների համար. կարող եք հին նախասիրությանը վերադառնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի: Համարձակ ստանձնեք բարդ գործերը, փորձարկումներ արեք, աշխատեք նպատակին տանող սեփական ուղին գտնել: Ինչ-որ մեկին ձեր գաղափարները կարող են չափազանց համարձակ թվալ, բայց դա չի նշանակում, որ դուք չեք կարողանալու դրանք իրագործել: Ինտուիցիան կհուշի, որ պետք է արագ գործել, և այն չի սխալվի: Օրը բարենպաստ կլինի գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Դուք պետք եղածից շատ ռիսկի չեք դիմի, անպայման կգտնեք լավ գումար աշխատելու ձևը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, նոր ծանոթներին դուր գալու, նրանց ուզածը կռահելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը: Որոշ Ջրհոսներ կհասկանան, թե ինչպես կարելի է խուսափել մտերիմների հետ շփումներում լարված պահերից, բոլոր տարաձայնություններն էլ անցյալում թողնել: Օրը բարենպաստ կլինի տնային գործերի, պիտանի իրեր գնելու համար, որոնցից կօգտվեք մտերիմների հետ միասին: Ինտուիցիան կօգնի արագ ճիշտ ընտրություն կատարել, և դուք գումար շատ չեք ծախսի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բաց մի թողեք կարևոր հարցերը լուծելու և այն գործը հաջողությամբ ավարտելու հնարավորությունը, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Հատկապես հաջող կլինի օրվա առաջին կեսը: Պարզապես գործեք այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում: Դա էլ բավարար կլինի վաղուց դրված նպատակին հասնելու համար: Օրը բարենպաստ կլինի շփումների համար. նույնիսկ նոր ծանոթներին կարող եք կես խոսքից հասկանալ: Ընկերների հետ հանդիպումները լավ կանցնեն, դուք հետաքրքիր բաներ կիմանաք: Հաճելի անակնկալներ են սպասվելու սիրահարված Ձկներին, իսկ աստղերը հատկապես բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր այսօր կորոշեն խոստովանել զգացմունքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|