ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2744 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը լարված պահերից զուրկ չի լինի: Բայց այդ առթիվ անհանգստանալու կարիք չկա, շատ բան կարելի է արագ հարթել: Լավ է նոր գործեր ստանձնեք, սակայն նախ ավարտեք այն, ինչ ավելի շուտ եք սկսել: Այդպես դուք նշանակալիորեն կհեշտացնեք և՛ ձեր կյանքը, և՛ նրանց, ովքեր ձեզ օգնում են:

Լավ է ռիսկի չենթարկեք գումարն ու չշտապեք գործարքներ կնքելու հարցում: Այստեղ չմտածված արարքները կարող են տհաճություններով ավարտվել: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում արժե հույս դնել ինտուիցիայի վրա: Հենց նրա շնորհիվ կհասկանաք՝ ինչպես պահել ձեզ, ինչի մասին խոսել և ինչ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր կլինի չշտապելը: Ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ լավ է մտածեք: Շրջապատողները հաճախ կփորձեն ճնշումներ բանեցնել ձեզ վրա, պարտադրել իրենց կամքը: Ինչ-որ մեկը դա կանի լավագույն մտադրություններից ելնելով, բայց դուք բոլոր դեպքերում պիտի դիմադրեք: Աշխատեք դա հնարավորինս կոռեկտ անել, որպեսզի խուսափեք մեղադրանքներից ու վիրավորանքներից:

Գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործմամբ կզբաղվեք ավելի ուշ: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի կամ ձեզ համար կարևոր ստեղծագործ գործունեության հետ: Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է հետաքրքիր գործերի համար: Կարող եք վերադառնալ հին մտահղացումներին: Հիմա դուք հնարավորություն կունենաք կյանքի կոչել դրանք: Ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները, իսկ ինտուիցիան միշտ անսխալ կհուշի՝ ում է պետք դիմել աջակցության խնդրանքով:

Կարող եք փորձարկումներ անել, նոր բան փորձել: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք: Շուտով դրանք կյանքի կոչելու շանս էլ կընձեռվի: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր հանդիպումներ է խոստանում: Որոշ Երկվորյակներ կկարողանան հանդիպել մարդկանց, որոնց վերջերս շատ էին կարոտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը գործերին լուրջ վերաբերմունք է պահանջում: Ուշադրություն դարձրեք մանրուքներին և աշխատեք սկսածն ավարտին հասցնել: Կարող եք հաջողության հասնել, գլուխ հանել նրանից, ինչն առաջ չէր ստացվում: Շրջապատողները հրաշալի խորհուրդներ կտան և հաճույքով օգնություն կառաջարկեն, եթե դրա կարիքը լինի:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի, իմպրովիզացված երեկույթի համար առիթ ստեղծվի: Որոշ Խեցգետինների կայցելեն հին ընկերները: Հետաքրքիր կլինի այն մարդու հետ զրույցը, որին վաղուց չէիք տեսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Առավոտը կուրախացնի հաջող զուգադիպություններով և լավ նորություններով: Չի բացառվում՝ ծրագրերը պետք լինի փոխել, և դա ձեզ կուրախացնի: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք ավելի ուշ կիրագործեք մտերիմների հետ միասին: Որոշ Առյուծների ռոմանտիկ անակնկալներ են սպասվում: Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել մարդկանց հետ, որոնք վաղուց են ձեզ դուր գալիս:

Օրվա երկրորդ կեսը հարմար է առօրյա գործերի համար: Դուք արագ գլուխ կհանեք դրանցից, նույնիսկ փոքրիկ դժվարություններ էլ չեն առաջանա: Բաց մի թողեք կազմակերպչական հարցերը լուծելու հնարավորությունը: Կարող եք զբաղվել պաշտոնական փաստաթղթեր, պետկազմակերպություններին ուղղված նամակներ կազմելով: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգիստ, բայց բավական հաջող օր է: Այն հարմար է նոր գործերի համար. դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, ոտքի վրա կսովորեք: Անսպասելի նոր խնդիրներ կհայտնվեն, որոնք լուծում կպահանջեն: Դրանք այնքան բարդ չեն լինի, որքան առաջին հայացքից կթվան, և դուք հրաշալի գլուխ կհանեք:

Օրը բարենպաստ կլինի նաև շփումների տեսանկյունից: Կարող եք վերականգնել հին գործնական կապերը, վերջ տալ գործընկերների և ղեկավարության հետ վեճերին: Խնդիրներ չեն առաջանա նաև անձնական հարաբերություններում: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, հաճախ կես խոսքից կհասկանաք նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հանգիստ ու հաճելի կանցնի: Ոչ մի տեղ չշտապելով՝ կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, համոզվել, որ ամեն ինչ կարգին է և նպատակին հասել եք: Դուք հեշտությամբ կշփվեք ամենատարբեր մարդկանց հետ: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Որոշ Կշեռքների հաճելիորեն կզարմացնեն մարդիկ, որոնց մասին նրանք նախկինում այնքան էլ բարձր կարծիքի չէին:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի իրադարձություններ, տարօրինակ զուգադիպություններ: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ուր է պետք շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ, հանգիստ օր է: Կարող եք զբաղվել գործերի ծրագրմամբ՝ առանց վախենալու տհաճ անակնկալներից և անսպասելի իրադարձություններից: Շատ հարցերում կօգնեն հին ու նոր ծանոթները: Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր նոր համախոհներ ձեռք կբերեն, մյուսները կգտնեն այն կապերը վերականգնելու ձևը, որոնք նախկինում թանկ են եղել նրանց համար:

Օրը բարենպաստ է ֆինանսական տեսանկյունից, հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Հնարավոր են երկարաժամկետ համագործակցության առաջարկներ: Այստեղ լավ է պատասխանի հարցում չշտապեք, մտորումների համար ավելի շատ ինֆորմացիա հավաքեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է մտավոր աշխատանքի, կարևոր ու բարդ խնդիրները լուծելու համար: Ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ, չի ստիպի հրաժարվել մտածածից: Դուք ուշադիր կլինեք մանրուքներին, բայց դա չի խանգարի իրավիճակն ընդհանուրի մեջ տեսնել, ստրատեգիական մտածողություն ցուցաբերել:

Գաղափարներ կհայտնվեն, որոնք կարող են ապագայի ձեր ծրագրերն արմատապես փոխել: Հնարավոր են անսովոր ծանոթություններ ու հիշարժան հանդիպումներ: Դուք շատերի վրա ուժեղ տպավորություն կթողնեք: Մարդիկ, որոնց հետ այսօր ընդամենը մի քանի րոպե կխոսեք, կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին ժամանակը զուր մի վատնեք: Մեծ հաջողությունների հասնելու շանս կա, բայց պետք է արագ գործեք: Հնարավոր են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ժամանակի ընթացքում ձեր ամենահուսալի համախոհները կդառնան: Մի վախեցեք անսովոր առաջարկներին համաձայնությամբ պատասխանելուց, եթե դրանք ձեզ հետաքրքիր են թվում:

Օրվա երկրորդ կեսը հաճելի կանցնի, բայց ոչ այնքան արդյունավետ: Օրը հարմար է ընկերների հետ հանդիպելու և սիրային ժամադրությունների համար: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել: Հաջող կլինեն ոչ մեծ գնումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է: Համարձակ ստանձնեք նոր գործերը, հաջողության հասնելու շանսերը մեծ են: Ձեզ մոտ կստացվի նույնիսկ այն, ինչ առաջ չի հաջողվել: Հավանական են լավ նորություններ: Դրանք կարող են վերաբերել և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություններին: Օրը հարմար է կյանքում ինչ-որ բան փոխելու, կարևոր որոշումներ ընդունելու համար: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի:

Հեշտությամբ փոխհասկացողության կհասնեք մտերիմների հետ, նոր ծանոթների հետ էլ հաշտ կլինեք: Երեկոն հաճելի անակնկալների ու նվերների ժամանակ է, որոնք երկար ժամանակ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ, շատ հագեցած ու արդյունավետ օր է: Այն գործերում հրաշալի արդյունքների հասնելու հնարավորություն կտա: Նախաձեռնող եղեք, իմպրովիզներ արեք: Աստղերը ձեր կողմից կլինեն, ամեն ինչ հրաշալի կդասավորվի: Կհաջողվի լուծել հին խնդիրները, գլուխ հանել բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներից: Դուք արագ կգործեք և բաց չեք թողնի նպատակին հասնելու հնարավորությունը:

Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Դժվար չի լինի այն մարդկանց դուր գալը, որոնց վաղուց համակրում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2744 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3