Աստղագուշակ․ հունվարի 9, 2024 թ.
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ձեզ հաջող օր է սպասվում: Հուզական դաշտը բարենպաստ կլինի: Նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, դուք կպահպանեք լավ տրամադրությունն ու լավատեսությունը, չեք կասկածի ձեր ուժերին: Այս ամենը կօգնի սկսածն ավարտին հասցնել, անկախ պայմաններից հասնել անհրաժեշտ արդյունքին:
Օրվա սկզբին ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, իսկ ահա երկրորդը հարմար կլինի համախոհների հետ շփվելու, ջանքերը միավորելու համար: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Լավ կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց աջակցությունը կուզենայիք ստանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Վատ օր չի սպասվում: Ճիշտ է, գործերը կարող են նախատեսվածից շատ լինել: Որոշ Ցուլեր պիտի շատ ժամանակ նվիրեն ուրիշների խնդիրների լուծմանը կամ մյուս մարդկանց գործած սխալներն ուղղելուն: Դա որոշ ժամանակ կզբաղեցնի, սակայն դուք պարզապես հրաշալի գլուխ կհանեք:
Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների կամ անձնական խնդիրների մասին զրուցելու, ցանկացած լուրջ հարց քննարկելու համար: Ծանոթները ձեզ հրաշալի խորհուրդներ կտան կամ կկիսվեն արժեքավոր տեղեկատվությամբ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գնումների և գործարքների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Մի շտապեք: Նույնիսկ եթե օրվա համար ոչ մի բարդ ու կարևոր բան չեք ծրագրել, որոշ ժամանակ է պահանջվելու որոշելու համար, թե ինչպես է պետք գործել և նպատակին տանող ամենակարճ ուղին գտնելու համար: Հեռվից ստացված անսպասելի լուրերը կարող են կարճ ժամանակով հուսահատեցնել ամենատպավորվող Երկվորյակներին, սակայն շատ շուտով նշանի ներկայացուցիչները կրկին կվերագտնեն հոգեկան հավասարակշռությունը:
Ամենակարևոր գործերն արժե ինքնուրույն անել, ոչ մեկից օգնություն ու խորհուրդներ չակնկալել: Իսկ ահա մանր-մունր բաները կարելի է հին համախոհներից մեկին հանձնարարել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հաջող օր է: Գործնական ոլորտում կգերակշռեն դրական միտումները, դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, ցույց կտաք, թե ինչի եք ունակ: Նախկինում ձեր ունակություններին կասկածող մարդիկ կհասկանան, որ ձեզ վրա ամեն հարցում կարելի է հույս դնել: Հավանական են կարիերայի աճ խոստացող առաջարկներ:
Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ձեր մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ ռոմանտիկ ժամադրության համար: Սիրահարված Խեցգետիններին այդ հատվածում շատ հաճելի անակնկալներ են սպասվելու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Ձեզ հագեցած, բայց անսովոր ու հետաքրքիր օր է սպասվում: Նրա առաջին կեսին հավանական են անսպասելի իրադարձություններ, լուրեր, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Դուք խուճապի չեք մատնվի, միանգամից կհասկանաք՝ ինչպես գործել: Որոշ Առյուծներ շատ ազդեցիկ համախոհներ կգտնեն, որոնց աջակցությամբ արագ կհաղթահարեն ցանկացած խոչընդոտ:
Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են լարված պահեր կոլեգաների և մտերիմ մարդկանց հետ շփումներում: Չեն բացառվում թեժ վեճերը: Սակայն դրանք կառուցողական ու օգտակար կլինեն, կօգնեն շատ հարցերի ճիշտ պատասխաններ գտնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկզբին ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ: Հավանական են ձգձգումներ գործերում, կխախտվեն հին պայմանավորվածությունները: Որոշ Կույսեր այդ հատվածում դժվարությամբ կկենտրոնանան գործերի վրա, լուրջ տրամադրվել էլ միանգամից չի ստացվի: Լավ է հետաձգեք կարևոր հանդիպումներն ու այն բանակցությունները, որոնց հետ մեծ հույսեր եք կապում:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Նոր հնարավորություններ կբացվեն գործնական ոլորտում, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հրաշալի գաղափարներ կունենաք և շատ շուտով կգտնեք դրանք իրագործելու հնարավորությունը: Օրը հարմար կլինի կարևոր զրույցերի, մասնագիտական ծրագրերը քննարկելու համար: Նոր համախոհներ գտնելու շանս կլինի: Որոշ Կշեռքներ նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցներին կկարողանան իրենց կողմը գրավել:
Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Ձեզ համար թանկ մարդկանց հաճախ կես խոսքից կհասկանաք: Օրվա սկիզբը հագեցած կլինի, ավելի ուշ ձեզ հանգիստ շրջան է սպասվելու: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Նրանցից օգտակար բաներ կիմանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Աստղերը ձեր կողմից կլինեն: Նրանց աջակցությամբ շատ բանի կկարողանաք հասնել: Կարող եք բարդ գործեր ստանձնել, լուծել լուրջ հարցերը: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, սխալներ չեք անի, հրաշալի գլուխ կհանեք մի բանից, ինչը ուրիշների մոտ չի ստացվել: Շատ Կարիճների հաջողության հասնելուն կօգնի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը:
Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում պետք լինի լուծել կենցաղային խնդիրները: Սակայն դա բարդ գործ չի լինի, մտերիմներն էլ հաճույքով կօգնեն, եթե դրա կարիքն ունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Լարված պահեր ու ցավալի թյուրիմացություններ հավանական են օրվա առաջին կեսին: Այդ հատվածը բարդ կլինի հատկապեես գործնական հանդիպումների գնացած կամ պատասխանատու բանակցություններ վարող Աղեղնավորների համար: Սակայն դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, շատ շուտով դուք լավ փոփոխություններ կնկատեք:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Հավանական են ձեզ համար կարևոր գործի հետ կապված լավ նորություններ ու առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: Այս հատվածը բարենպաստ կլինի ընտանեկան գործերի, ընկերների հետ շփվելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հարմար կլինի կարևոր ու բարդ գործերի համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չեն բացառվում շահավետ գործարքները: Գործնական կապերն ամրապնդելու ու նոր համախոհներ գտնելու հնարավորություն կլինի:
Անսովոր գաղափարներ ու նոր ծրագրեր կարող են առաջ գալ օրվա երկրորդ կեսին: Դրանք շուտով կհաջողվի կյանքի կոչել, եթե պատրանքներ չկառուցեք, աշխատեք ձեր ուժերն օբյեկտիվորեն գնահատել: Ավելորդ չի լինի ձեզ վաղուց ճանաչող ու ձեզ լավ հասկացող մարդկանց հետ խորհրդակցելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Որոշ Ջրհոսներ կկարողանան շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ են լսել: Հավանական է գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբ: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները: Աշխատեք գլուխներդ չկորցնել. շատ բան կախված կլինի կշռադատված որոշումներ ընդունելու ձեր ունակությունից:
Լավ կանցնեն ուղևորությունները, այդ թվում՝ նախապես չծրագրվածները: Դրանք ոչ միայն վառ տպավորություններ կպարգևեն, այլև թույլ կտան շատ շահավետ գործարքներ կնքել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գնումների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկիզբը բարդ կլինի: Այդ հատվածում լավ է կարևոր զրույցներ չվարեք, քանի որ վտանգ կա՝ ձեզ սխալ հասկանան ու դրա պատճառով լուրջ խնդիրներ ծագեն: Սակայն հուզվելու կարիք չկա: Շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք կնկատեք, որ շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտացել է, իսկ տարաձայնությունների առիթները քչացել են:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, կուրախացնեն հին ընկերների հետ զրույցները: Շատ Ձկներ կստանան մտերիմների աջակցությունը, որի կարիքը դեռ վերջերս այդքան ունեին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: