Աստղագուշակ․ հունվարի 9

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Բարենպաստ օր է շփումների համար: Կարող եք քննարկել կարևոր հարցերը: Նշանակություն չունի՝ դրանք աշխատանքին, ստեղծագործական կյանքին, ֆինանսներին, թե անձնական կյանքին են վերաբերում. բոլոր դեպքերում կկարողանաք իսկապես փայլուն լուծում գտնել: Հստակ հասկանալով, թե որոնք են ձեր իրական նպատակները, դուք կմերժեք կասկածելի հնարավորությունները՝ հենց դրանով ձեզ ապահովագրելով զուր հուզումներից ու տագնապներից:
Աշխատանքի և բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Շուտով ոգևորությամբ կանցնեք դրանց իրագործմանը, իսկ հիմա ամեն ինչ մանրամասն մտածելու ժամանակ ունեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Աշխատեք օրվա առաջին կեսին դատարկ բաների պատճառով չվշտանալ: Այդ հատվածում գործերն ուզածի նման չեն ընթանա, բայց շուտով իրավիճակը կփոխվի, դրական միտումներն էլ ուժ կհավաքեն: Դուք արագ կլուծեք ամենակարևոր առաջադրանքները, սխալներ ու թերացումներ թույլ չեք տա: Պետք կգան դեռ վերջերս ստացած գիտելիքները: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե որքան օգտակար կլինեն դրանք:
Հումորի զգացումն ու լավատեսությունը ձեզ յուրահատուկ գրավիչ կդարձնեն, կօգնեն հետաքրքիր ծանոթություններ հաստատել: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ: Իսկ դուք ինքներդ հաստատ գլուխներդ չեք կորցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Չարժե շուրջը բոլորին վստահել: Հիշեք, որ հեշտությամբ խոստումներ տվող մարդիկ ամեն անգամ դրանք չեն պահում: Ցավոք, ինչ-որ մեկը կփորձի իր գործերը ձեր հաշվին առաջ գցել կամ ձեր տաղանդներն օգտագործել սեփական հետաքրքրությունների համար: Լսեք ինտուիցիայի ձայնին. այն կհուշի՝ ումից է պետք հեռու մնալ:
Մնացած հարցերում օրը հաջող կդասավորվի: Այն հարմար է և՛ առօրյա գործերի, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կորոշեք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հիմա, իսկ ինչը կարելի է հետաձգել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը վատ չի դասավորվի, բայց դուք ուրախության առիթների պակաս կզգաք: Ինքներդ ստեղծեք դրանք: Եկել է հին նախասիրությանը վերադառնալու և այն մարդու հետ հանդիպելու ժամանակը, որին կարոտել եք: Ինքներդ ձեզ ուրախացրեք հաճելի գնումներով:
Հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Պատասխանի հարցում մի շտապեք. դուք ավելի շատ ինֆորմացիա հավաքելու, ամեն ինչ մտածելու և վստահելի մարդկանց հետ խորհրդակցելու համար ժամանակ կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հրաշալի օր է նրանց համար, ովքեր վաղուց որոշակիություն են մտցրել իրենց նպատակների մեջ և գիտեն, թե ինչպես հասնել դրանց: Եթե ծրագիր ունեք, աշխատեք հետևել դրան: Ցանկացած փորձարկում պետք է լավ մտածված լինի: Չարժե ռիսկի դիմել այնտեղ, որտեղ կարելի է առանց դրա: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին վստահում եք: Նրանք կհուշեն՝ ինչպես գործել:
Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ, ինչպես նաև անսպասելի նվերներ: Որոշ Առյուծներ կստանան այն, ինչի մասին վաղուց գաղտնի երազում էին: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հաջող օր է, որը հարմար է նոր գործեր սկսելու համար: Դրանցում հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Ձեր ոգևորությունը վարակիչ կլինի, հազիվ թե ինչ-որ մեկն անտարբեր մնա ձեր գաղափարներին ու ծրագրերին: Նկատի ունեցեք, որ հաջողության հասնելու համար պիտի շատ աշխատեք: Ջանքերը զուր չեն լինի, դուք կստանաք ավելին քան սպասում էիք:
Երեկոյան հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը: Հիմա դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության և ինչ ձեռքի տակ ընկնի, կգնեք: Ավելի ուշ շանս կա՝ ֆինանսներն ավելի խելամիտ տնօրինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հարմար օր է կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն հուսախաբ չի անի, ժամանակին կհուշի, թե ինչ է պետք նախաձեռնել, ում է պետք դիմել օգնության խնդրանքով, ինչի մասին արժե պատմել, իսկ ինչով դեռ վաղ է կիսվել: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Բայց ձեզ կյանք սովորեցնել ոչ ոք չի համարձակվի:
Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Կշեռքների կվերադարձնեն հին, համարյա մոռացված պարտքերը: Դա շատ տեղին կլինի. դուք ձեզ կարող եք հաճելի գնումներ կամ չծրագրված զվարճանքներ թույլ տալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Բարենպաստ օր է սիրային հարաբերությունների տեսանկյունից: Առավելագույն ուշադրություն հատկացրեք ձեզ համար թանկ մարդուն, աշխատեք նրա հետ ավելի շատ ժամանակ անցկացնել: Շատ բաների մասին զրուցելու հնարավորություն կլինի: Անկեղծ զրույցները կօգնեն ավելի լավ ճանաչել մեկմեկու, անցյալում թողնել տարաձայնությունները:
Հավանական են նոր ծանոթություններ: Չի բացառվում՝ հենց այսօր հանդիպեք մի մարդու, որը շատ հոգեհարազատ կլինի ձեզ, նման կլինի հայացքներով: Նոր հարաբերությունները կարող են արագ զարգանալ, և դուք հազիվ թե դրա դեմ ինչ-որ բան ունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ֆինանսական տեսանկյունից հաջող օր է: Հնարավոր են դրամական մուտքեր, կվերադարձնեն հին պարտքերը: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները: Նրանց հետ միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք. կգտնվեն գործեր, որոնք ձեզ իսկապես կգրավեն:
Օրվա առաջին կեսին հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն կունենաք, իսկ երկրորդին արժե զբաղվել օգտակար բանով: Կարող եք գլուխ հանել նրանից, ինչի համար ժամանակ չէր մնում կամ ավարտել վաղուց սկսածը: Կենսական պոտենցիալը բարձր է, նույնիսկ լուրջ ծանրաբեռնվածության դեպքում հոգնածություն չեք զգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հանգիստ, բարենպաստ օր է: Հանգստանալու, ուժերը վերականգնելու, ընկերների կամ հարզատների հետ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: Մի շտապեք դրանք կյանքի կոչելու հարցում. վճռական գործողությունների համար հիմա ամենահարմար պահը չէ: Մի քիչ սպասեք: Ինտուիցիան անպայման կհուշի, թե երբ է եկել գործելու ժամանակը:
Հավանական են հաջող զուգադիպություններ: Հնարավոր են նվերներ ու հաճելի անակնկալներ: Երեկոն հարմար է ամենամտերիմ մարդկանց հետ շփվելու համար: Արժե քննարկել այն, ինչի մասին նախկինում ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Կարող եք խոշոր գնումներ անել: Ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի, դուք գումարը զուր չեք ծախսի, կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Դրական միտումները նկատելի կլինեն կյանքի մյուս բնագավառներում ևս: Կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, լուծել հարցերը, որոնք հանգիստ չէին տալիս ձեզ ու ձեր մտերիմներին:
Հաճախ գաղափարներ կունենաք, որոնք նախկինում ոք ոքի մտքով չէին անցել: Շրջապատողները միայն կզարմանան, թե ինչ անսովոր հայացք ունեք շատ բաների հանդեպ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հաճելի շփումների օր է: Նշանի շատ ներկայացուցիչների հետաքրքիր հանդիպումներ են սպասվում: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք գործնական տեսանկյունից օգտակար կլինեն: Ձեզ կհաջողվի ոչ միայն լավ տպավորություն թողնել, այլև սեփական գաղափարների մասին այնպես պատմել, որ շրջապատողները հետաքրքրվեն դրանցով:
Երեկոն նվիրված կլինի ընտանեկան հոգսերին, դուք ուրախ կլինեք մտերիմների մասին հոգ տանելու հնարավորության համար: Լավ ժամանակ է ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Չի բացառվում՝ վերանայեք առաջնահերթությունները, որոշեք կենտրոնանալ նրա վրա, ինչին նախկինում նշանակություն չեք տվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ