Աստղագուշակ․ հունվարի 8, 2024 թ.
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Աշխատեք ամեն ասված բանի չհավատալ ու թեթևամիտ չլինել կարևոր հարցերում: Զգույշ է պետք լինել որոշումների հարցում, հատկապես եթե դրանք աշխատանքին, բիզնեսին կամ ֆինանսներին են վերաբերում: Լուրջ քայլ անելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց փորձն ու գիտելիքները ձեզ բազմիցս օգուտ են տվել:
Լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործման վրա կկենտրոնանաք մոտ ժամանակներս: Հին ծանոթների հետ ծրագրերը քննարկելու հնարավորություն կունենաք: Նրանք ձեզ անպայման կաջակցեն: Օրվա երկրորդ կեսին հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը հագեցած ու բավական հոգնեցնող կլինի: Դուք պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, ուղղեք մյուսների գործած սխալները: Դուք դրանից վատ գլուխ չեք հանի, սակայն շատ արագ կզգաք, որ հանգստի կարիք ունեք: Ուստի երեկոյի համար լավ է ոչ մի յուրահատուկ բան չծրագրեք. դուք պիտի վերականգնեք ուժերը:
Շփման մեջ խնդիրներ հազիվ թե առաջանան, շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով, իսկ նոր ծանոթները հետաքրքիր մի բան կառաջարկեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Դուք շատ պիտի աշխատեք: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, նույնիսկ առօրյա առաջադրանքները կատարելն է սպասվածից դժվար լինելու: Բայց սկսածը կիսատ թողնել չեք ուզենա, և դուք անպայման կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Միայնակ գործելու կարիք չի լինի, քանի որ ձեր կողքին կլինեն ամեն ինչում օգնելու պատրաստ մարդիկ:
Լավ կանցնեն ուղևորությունները՝ ինչպես ծրագրվածները, այնպես էլ վերջին պահին որոշվածները: Հաճելի ծանոթություններ են սպասվելու օրվա առաջին կեսին ճամփա գնացող Երկվորյակներին: Երեկոն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար, ցանկացած ընտանեկան միջոցառում լավ կանցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հաճելի կանցնի: Ձեզ ոչ մի բան լրջորեն չի անհանգստացնի, այնպիսի դժվարություններ չեն առաջանա, որոնք չկարողանաք հաղթահարել: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ: Նախկինում բացառապես ֆորմալ բնույթ կրող հարաբերությունները ավելի ջերմ ու անկաշկանդ կդառնան: Որոշ Խեցգետիններ նոր ընկերներ կգտնեն:
Չնայած գործեր քիչ չեք ունենա, հոգնածություն չեք զգա: Հակառակը՝ ձեր էներգիան այնքան շատ կլինի, որ ավելի շատ կնախընտրեք մաքուր օդին ակտիվ հանգիստը, քան տանը հանգիստ երեկո անցկացնելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Դրական միտումները գերակշռելու են: Ճիշտ է, օրը հազիվ թե կարևոր հաղթանակներով կամ գործերում բեկումով նշանավորվի: Բայց ուրախության առիթների պակաս չեք ունենա, ձանձրանալու առիթ էլ չի լինի: Լավ կանցնեն հին ծանոթների հետ հանդիպումները, որոշ Առյուծները կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին:
Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ինչպես նաև նորություններ, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Չեն բացառվում անսպասելի նվերները: Միակ ոլորտը, որում պետք է զգույշ լինել, ֆինանսներն են. լավ է չշտապեք գործարքների և գնումների հարցում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ինչքան էլ ուզենաք ուրախացնել ձեզ, աշխատեք պահի ցանկություններին չտրվել: Այսօր շատ Կույսեր հակված կլինեն արհամարհել առողջ բանականության ձայնը, որին սովորաբար լսում են: Չմտածված արարքներն ու խոսքերը լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց որոշ դժվարությունների պատճառ կարող են դառնալ:
Առավոտյան շրջապատողները ձեզ ճիշտ չեն հասկանա, այնպես որ համբերությամբ զինվեք ու աշխատեք չբարկանալ, եթե ստիպված լինեք մի քանի անգամ բացատրել ամենահասարակ բաները: Դրական միտումները կուժեղանան օրվա երկրորդ կեսին. այդ հատվածը բարենպաստ կլինի շփումների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Կարող եք լուրջ բան ստանձնել. այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, աստղերի աջակցությամբ դուք արագ գլուխ կհանեք բարդ գործերից: Որոշ Կշեռքներ հնարավորություն կունենան մյուսներից վաղ ինչ-որ կարևոր բան իմանալ: Նշանի նման ներկայացուցիչները միանգամից կհասկանան, թե ինչպես կարող են օգտվել ստացած ինֆորմացիայից:
Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կնկատեք, որ դեպի ձեզ ամենատարբեր մարդիկ են ձգտում: Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ձեզ համարյա չեն նկատել, ուրախ կլինեն ինչ-որ բանի մասին զրուցելու համար: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ծրագրի համաձայն գործել այսօր հազիվ թե հաջողվի, գործեր սպասվածից շատ կունենաք, մտերիմներից մեկն օգնության կարիք կունենա: Պատրաստ եղեք իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Ինտուիցիան կօգնի խուսափել սխալներից:
Լավ կանցնեն հանդիպումները՝ ինչպես նախապես ծրագրվածները, այնպես էլ լրիվ անսպասելիները: Որոշ Կարիճներ հնարավորություն կունենան շփվել մարդկանց հետ, որոնց վաղուց էին կարոտում: Օրը հարմար կլինի նաև ձեր մասին այն մարդկանց հիշեցնելու համար, որոնց հետ ժամանակին համագործակցել եք: Հնարավոր է դուք շատ հետաքրքիր առաջարկներ ստանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Առավոտյան հնարավոր են լարված պահեր, բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, և բոլոր դժվարություններն արագ անցյալում կմնան: Օրը լավ նորություններ է խոստանում վերջին ժամանակներս ֆինանսական հարցերի պատճառով անհանգստացող, աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու մասին մտորող Աղեղնավորներին:
Հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ շատ կլինեն: Ե՛վ ընկերական հանդիպումները, և՛ ռոմանտիկ ժամադրությունները լավ կանցնեն: Կուրախացնեն նաև ընտանեկան միջոցառումները: Նույնիսկ եթե նախկինում հարազատների հետ տարաձայնություններ ունեիք, այսօր վեճերի պատճառներ չեն լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Միանգամից մի քանի լավ գաղափար կունենաք, սակայն դրանք միանգամից իրագործել հազիվ թե ստացվի: Մի փոքր սպասեք. մտածածը կյանքի կոչելու համար հարմար պահը շուտով կգա: Իսկ մինչ այդ ավելի շատ ինֆորմացիա հավաքեք, ամեն ինչ մտածեք, խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վաղուց եք վստահում:
Այսօր դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Ձեզ ավելի լավ ճանաչել կուզենան ամենատարբեր մարդիկ: Ինտուիցիան կհուշի, թե նրանցից ով կարող է ձեր ընկերը դառնալ: Հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ և ուշադրության նշաններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը ձեզ կուրախացնի: Այն հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով, ոգեշնչող նորություններով ու հետաքրքիր առաջարկներով լի կլինի: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց կարոտում էիք: Նախկինում լարված հարաբերությունները դեպի լավը կփոխվեն, և դա ձեր արժանիքը կլինի:
Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ: Գումարի հետ կապված ամեն ինչում ինտուիցիային ապավինեք. նրա հուշումները կօգնեն ձեզ խուսափել սխալներից: Հաճելի կանցնեն ուղևորությունները, սակայն դրանք կարող են սպասվածից ժամակատար լինել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Այսօր դուք սովորականից ավելի տպավորվող, զգայուն ու խոցելի կլինեք: Դրա պատճառով տհաճ իրավիճակներ կառաջանան, հավանական են լարված պահեր ամենամտերիմների հետ շփումներում: Աշխատեք մանրուքներից չկառչել: Օրը նաև ուրախության առիթներ կբերի, դուք պիտի պարզապես ժամանակին նկատեք դրանք:
Տանը հոգսեր սպասվածից շատ կլինեն: Չեն բացառվում չծրագրված ծախսերը, որոնք կապված կլինեն հին տեխնիկայի վերանորոգման կամ նորը գնելու հետ: Բայց դուք անպայման ազատ ժամանակ կգտնեք, և այն շատ լավ կանցկացնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: