ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2199 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վատ օր չէ: Գլխապտույտ հեռանկարներ ու հնարավորություններ այն չի բացի, բայց հնարավորություն կտա որոշ հին խնդիրներ լուծել ու հասնել այն նպատակներին, որոնք վերջերս կարևոր են դարձել ձեզ համար: Ղեկավարվեք առողջ բանականությամբ և աշխատեք հույս դնել ավելի շատ սեփական ուժերի, այլ ոչ թե կողքից աջակցության վրա:

Հավանական են անսպասելի այցեր, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից վաղուց լուր չունեք: Հաճելի կլինի հին իրադարձությունները քննարկելը, իսկ հետո լուրերով փոխանակվելը: Չի բացառվում՝ հաճելի զրույցը ընդհանուր ծրագրերի սկիզբ դնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է: Նրա առաջին կեսը լավ նորություններ ու հաճելի անակնկալներ կբերի, իսկ երեկոյան կզարմանաք, թե որքան եք կարողացել անել ու ինչքան հեշտությամբ է դա ձեզ հաջողվել: Կարող են շատ հաջող լուծվել վերջին շրջանում անհանգստացնող ֆինանսական հարցերը: Ձեր ինտուիցիան շատ ուժեղ կլինի, այնպես որ՝ հետևեք նրա հուշումներին:

Դուք լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ, կաջակցեք նրանց, որոնց մոտ ինչ-որ բան այնպես չի ընթանում: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Դուք լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վառ ու հագեցած օր է, որի իրադարձությունները ձեզ կուրախացնեն: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ կհասկանաք՝ դեպի ուր շարժվել, ինչպես հասնել դրված նպատակներին: Մարդիկ, որոնց հետ հարաբերությունները նախկինում լարված էին, այսօր բարեհամբույր տրամադրված կլինեն, պատրաստ կլինեն ընդառաջ գալ ձեզ:

Հարմար պահ է ընտանեկան տարաձայնություններին, սիրելիի հետ վեճերին վերջ տալու համար: Դուք կաշխատեք նրբանկատ ու համբերատար լինել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Շրջապատողները նույնկերպ կպատասխանեն, այնպես որ՝ դրական փոփոխությունները չեն ուշանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի օր է շփումների համար, դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, որոնք ձեզ նույնքան անսովոր գաղափարներ կտան: Շուտով դուք դրանք կիրագործեք նոր ծանոթների հետ միասին: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Դրա համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք չկա. բավական է միայն ձեզ անբռնազբոս ու բնական պահեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գումարի և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք ու բոլոր հնարավոր տարբերակներից կընտրեք լավագույնը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Եկել է կասկածները մի կողմ դնելու և ձեզ միշտ հետաքրքրող գործով զբաղվելու ժամանակը: Հնարավոր է՝ ինչ-որ մեկը փորձի տարահամոզել ձեզ, բայց լավ է ղեկավարվեք ինտուիցիայի հուշումներով, քան կողքից խորհուրդներով:

Հնարավոր են դրամական մուտքեր կամ համագործակցության առաջարկներ, որոնք շուտափույթ եկամուտ կխոստանան: Այստեղ արժե ուշադիր լսել ներքին ձայնին. վտանգ կա՝ ձեզ փորձեն վտանգավոր արկածախնդրության մեջ ներքաշել: Հին ծանոթներին կարող եք վստահել, իսկ ահա նորերի հետ արժե զգոն լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Վառ, իրադարձություններով լի օր է: Հավանական են ձեզ համար կարևոր գործերի հետ կապված լավ նորություններ: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները կամ դրանց հետևանքներից օգուտ քաղել: Ինչ էլ ստանձնեք, հաջողությունը կուղեկցի ձեզ: Օգտվեք աստղերի աջակցությունից վաղուց դրված նպատակներին հասնելու համար:

Կարող եք մասշտաբային գործեր ձեռնարկել. դուք սկսածը կես ճանապարհին չեք թողնի: Հիմա ձեզ կհաջողվի ճիշտ բաշխել ուժերն ու անսխալ հուսալի համախոհներ ընտրել: Դուք էներգիան զուր չեք վատնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է: Անսովոր գաղափարներ կունենաք, որոնցից մի քանիսը տարօրինակ կթվան, բայց պետք չէ միանգամից մի կողմ դնել դրանք: Չի բացառվում՝ հենց այսօրվա մտահղացումները ձեր կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ դնեն: Նկատի ունեցեք, որ հիմա չարժե շտապեցնել իրադարձությունները, այլ պետք է թույլ տալ, որպեսզի դրանք իրենց հունով ընթանան: Նման մոտեցումը կօգնի խնայել ուժերն ու խուսափել ավելորդ խառնաշփոթից:

Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր զրույցներ, անսովոր հանդիպումներ կլինեն: Լսեք նրանց, որոնց հայացքները տարբերվում են ձերինից: Դա շատ օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը լավ նորություններ է խոստանում: Ամենայն հավանականությամբ դրանք կվերաբերեն ձեզ համար կարևոր գործին, նախագծին, որում պատրաստ եք հոգի դնել: Կարող եք գնել ամենն, ինչ պետք է ձեր կրթության, աշխատանքի կամ նախասիրության համար: Նման գնումների համար զղջալու կարիք չի լինի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի, հարազատների հետ շփվելու, ոչ մեծ ընտանեկան տոնի համար: Կարող եք հյուր կանչել ընկերներին կամ պարզապես լավ ծանոթներին. նրանք ուրախ կլինեն այցելել ձեզ, միասին անցկացնել երեկոն: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնցից վաղուց լուր չունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ոչ մի բանի համար մի անհանգստացեք. աստղերը հոգ կտանեն, որպեսզի օրը հրաշալի դասավորվի: Ձեր գլխավոր խնդիրն այն կլինի, որպեսզի ձեզ իսկապես հետաքրքրող գործ գտնեք: Ճանապարհին դժվարություններ կառաջանան, բայց հոգ չէ: Ինչքան դրանք շատ լինեն, այնքան ոգևորված առաջ կշարժվեք, հնարամտություն կդրսևորեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու համար:

Հնարավորություն կունենաք վերականգնել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ միասին նախկինում աշխատել եք: Սկզբում զրուցելը պարզապես հաճելի կլինի, իսկ հետո արդեն նոր ծրագրեր ու համատեղ նախագծեր կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է խոշոր գնումների համար: Դուք անսխալ կընտրեք այն, ինչն օգտակար կլինի, գումարը դատարկ բաների վրա չեք վատնի: Կարող եք լուծել լուրջ ֆինանսական հարցերը. չի բացառվում՝ գումարը հաջողությամբ ներդնելու, շահավետ ձեռքբերումների հնարավորություն լինի:

Կյանքի մյուս բնագավառներում նույնպես կգերակշռեն դրական միտումները, ապրումների համար լուրջ պատճառներ հազիվ թե լինեն: Հարմար օր է հին նախասիրությունների մասին հիշելու, ուրախություն պատճառող գործերով կրկին զբաղվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ֆինանսական տեսանկյունից բարենպաստ օր է: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, հաջող գնումներ: Գործնական ինտուիցիան ուժեղ կլինի, դուք արագ կկողմնորոշվեք բարդ իրավիճակներում: Չի բացառվում՝ հենց այսօր որոշումներ ընդունեք, որոնք թույլ կտան ամրապնդել մասնագիտական դիրքերը, բարձրանալ կարիերայի սանդուղքով:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերություններում. դրանք ներդաշնակ կլինեն, փոքրիկ տարաձայնություններ էլ չեն առաջանա: Երեկոն հարմար է գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համարձակ երազանքներ պահեք. դրանք կիրականանան: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել վաղուց մտածածը, այնպես որ՝ խուճապի մի մատնվեք: Շատ հարցերում կօգնեն ընկերները, հաճախ նրանց օգնությամբ կհասնեք նրան, ինչը համարյա անիրագործելի եք համարում: Վառ կարտահայտվեն ձեր տաղանդները, որոնք նախկինում ոչ ոք չէր նկատում: Հաճելիորեն կզարմացնեք շրջապատողներին:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց ձեզ կհաջողվի ստեղծագործ մոտեցում ցուցաբերել գործերին, այնպես որ՝ հոգնածություն ու ձանձրույթ չեք զգա: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2199 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4