Աստղագուշակ․ հունվարի 5
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2014 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հաճելի օր է, որը կապված կլինի հին գործերի հաջող ավարտի և նորերի նույնքան հաջող սկզբի հետ: Ձեզ կհաջողվի կարևորը զատել երկրորդականից, այդ իսկ պատճառով ժամանակը և ուժերը չեք վատնի, կզբաղվեք նրանով, ինչն իսկապես արժանի է ուշադրության: Հնարավոր է նոր համախոհներ ձեռք բերեք, որոնք կօգնեն կյանքի կոչել ամենն, ինչ մտածել եք: Հարմար օր է ընտանեկան գործերի համար, որոնց ոգեշնչողն ու ղեկավարողը հենց դուք կդառնաք: Մտերիմները հաճույքով կլսեն ձեր խորհուրդները, կկատարեն ձեր ցանկություններն ու անկեղծորեն կուրախանան ընդհանուր ձեռքբերումներով ու հաղթանակներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը խոստանում է շատ հաճելի և անակնկալներով լի լինել: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն հենց այն, ինչի մասին վաղուց էիք երազում: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու ձեր շանսը բաց չթողնելը: Դուք ինքներդ էլ դա կհասկանաք: Փորձն անպայման կհուշի, թե ինչպես է լավ գործել: Հին ու նոր ծանոթները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Ձեր ստեղծագործ ունակությունները արժանի կիրառում կգտնեն: Օրվա կեսը լավագույն ժամանակն է իմպրովիզացված տոնի, ընկերների հետ հանդիպելու կամ սիրային ժամադրության համար: Երեկոն հարմար է պասիվ հանգստի, ինչ-որ հաճելի բանի մասին մտածելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ոչ մի բանի համար մի անհանգստացեք: Աստղերը ձեր կողմից կլինեն, և դրանից արժե օգտվել: Կարող եք կյանքի կոչել վաղուց մտածածը, կարող եք նաև նոր բան ստանձնել. բոլոր դեպքերում հաջողությունը կուղեկցի ձեզ: Հավանական են անսովոր առաջարկներ: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի հետ: Իսկ հիմա խոսքը հեռու ապագայի մասին կլինի, բայց դրանք դատարկ զրույցներ չեն, այնպես որ՝ արժե լուրջ վերաբերվել դրանց: Օրը նորը սովորելու, հետաքրքիր գործով զբաղվելու բազում նոր հնարավորություններ կընձեռի: Լսեք ինտուիցիայի ձայնին, որն անպայման կհուշի՝ ինչի վրա արժե կենտրոնանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Համարյա ամեն ինչ կդասավորվի ոչ այնպես, ինչպես սովոր եք: Նոր տպավորությունների պակաս չի լինի: Որոշ Խեցգետիններ լուրեր կստանան մարդկանցից, որոնց հետ վաղուց ընկերություն են արել: Կարող եք վերականգնել հին հարաբերությունները, կրկին շփվել այն մարդկանց հետ, որոնց կարիքը շատ ունեիք: Նոր ծրագրեր կհայտնվեն: Ամեն անգամ չի հաջողվի դրանց իրագործմանը միանգամից անցնել, բայց ժամանակը չի փոխի ձեր մտադրությունները: Այնպես որ՝ հանգիստ սպասեք բարենպաստ պահի, մտածեք նրա մասին, թե ինչով եք զբաղվելու առաջին հերթին, իսկ ինչն եք հետաձգելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հրաշալի օր է այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք կամ ձեր մասին հիշեցնելու մարդկանց, որոնց հետ ժամանակին արդյունավետ համագործակցել եք: Ձեզանից հրավեր ստանալուն ուրախ կլինեն և՛ հին ընկերները, և՛ համարյա պատահական ծանոթները: Եկել է հին նախասիրությանը վերադառնալու կամ նոր հետաքրքրություններ գտնելու համար հարմար պահը: Տրամադրությունը միանգամից կլավանա, երբ սկսեք զբաղվել գրավիչ ինչ-որ բանով: Իսկ հիմա դեռ չարժե մտածել, թե որքանով օգտակար կլինի այն: Շատ շուտով պարզ կդառնա, որ ամեն ինչ զուր չի եղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հրաշալի գաղափարների օր է: Դուք կհասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել կյանքում, որպեսզի այն ավելի հետաքրքիր ու հագեցած դառնա: Ոգեշնչվածության աղբյուրները լրիվ անսպասելի կլինեն, նույնիսկ ամենահասարակ բաներում անսովոր ու գրավիչ մի բան կգտնեք: Հեշտությամբ նոր նպատակին տանող առաջին քայլեր կանեք. դուք ձեզ շատ ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Լավ կանցնեն ընկերների հետ հանդիպումները: Եթե վերջին ժամանակներս մտերիմների հետ հարաբերությունները սառել էին, հիմա կհասկանաք, թե ինչպես կարելի է դա փոխել: Համարձակ նոր բան առաջարկեք. ձեր գաղափարները բոլորին դուր կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կգերակշռեն դրական միտումները, շատ գործերում հաջողությունը կուղեկցի ձեզ: Լսեք ինտուիցիայի ձայնին, որի հուշումների շնորհիվ կհասկանաք՝ ինչպես կարելի է հասնել կարևոր նպատակներին, իրագործել այն, ինչ վաղուց եք մտածել: Լավ է ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք, այլ զբաղվեք իսկապես կարևոր բանով: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել: Օրը հրաշալի է խոշոր գնումի նպատակով գումար հավաքելու համար: Կարող եք խնայողական հաշիվ բացել: Եվ թող հիմա նրանում գումարը շատ չլինի, շուտով ներդրումներ կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց դուք համառ կլինեք և անպայման կհասնեք ուզածին: Խոչընդոտները, որոնք երբեմն կառաջանան ճանապարհին, չեն ստիպի ձեզ նահանջել, այլ միայն կոգևորեն, ինչն էլ կօգնի հաջողության հասնել: Հարմար օր է հին նախասիրության մասին հիշելու կամ նորերը ձեռք բերելու համար: Ստեղծագործ մոտեցում պահանջող ամեն ինչում հաջողության կհասնեք, նույնիսկ եթե ստիպված լինեք ոտքի վրա սովորել: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է հանգստի համար: Մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել. շանս կա դրական հույզեր ստանաք, որոնք ձեզ երկար կհերիքեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Հուզական դաշտն անկայուն է, իսկ դա նշանակում է, որ ձեր տրամադրությունը հաճախ փոխվելու է: Հիմնականում՝ լավից դեպի հրաշալին: Ձեզ հետ շփվելը հաճելի կլինի, ձեր հմայքին չեն կարողանա դիմակայել նույնիսկ նրանք, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Չի բացառվում անսովոր ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Լսեք ինտուիցիայի ձայնին: Այն անպայման կհուշի՝ ինչպես գործել, որ ուղղությամբ շարժվել և ինչ նպատակների հասնել առաջին հերթին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը լավ կդասավորվի, նոր հոգսեր և ապրումների առիթներ չի բերի: Այն հարմար է հին գործերն ավարտելու և նորերը ստանձնելու համար: Բոլոր նախաձեռնություններում հաջողությունը կուղեկցի ձեզ: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում բարդ էր թվում, կմտապահեք կարևորը: Օրվա երկրորդ կեսը նոր ծանոթություններ է խոստանում և հնարավորություն կտա շփվել հետաքրքիր մարդկանց հետ: Դուք շատերին մոտեցում կգտնեք, կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, որոնց հայացքներն արմատապես տարբերվում են ձերինից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հաճելի զուգադիպությունների ու զարմանալի անակնկալների պակաս չի լինի: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը կարող եք միանգամից անցնել: Կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները. նրանց ծրագրերը բոլորին կոգեշնչեն: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները. ձեզ կհետևեն նույնիսկ նրանք, որոնք սովորաբար քննադատորեն են տրամադրված: Օրվա երկրորդ կեսը խոստանում է շատ հաջող լինել անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կունենաք և բաց չեք թողնի այն: Սիրահարներին հաճելի անակնկալներ են սպասվում: Սիրային ժամադրությունն անմոռանալի կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Սիրային հարաբերությունների տեսանկյունից շատ հաջող օր է: Օրինակ՝ հնարավոր է գեղեցիկ ռոմանտիկ պատմության սկիզբը, որի իրադարձություներն արագ կզարգանան: Սիրահարված Ձկներին հաճելի պահեր ու վառ հույզեր են սպասվում: Բայց կյանքի մյուս բնագավառներում էր նկատելի կլինեն դրական միտումները: Եթե որոշեք օրը օգտակար գործերին նվիրել, դրանցում հաջողության կհասնեք: Կարող եք հաջողությամբ ավարտել այն, ինչ վաղուց եք սկսել: Ոչ մի բան չի շեղի ձեզ: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել նպատակին հասնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|