Աստղագուշակ․ հունվարի 31, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2118 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք գործերում արագ հաջողության կհասնեք, եթե դրանք հենց առավոտվանից ստանձնեք, ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի ինքնուրույն գործողությունների համար, երկրորդը հարմար կլինի թիմային աշխատանքի համար: Մասնագիտական աճի ձգտող Խոյերը կարող են իրենց լավագույն կողմերով դրսևորել ու շուտով հետաքրքիր առաջարկներ կստանան: Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Լավ է չշտապեք գնումների հարցում, հատկապես եթե խոսք գնա այնպիսի իրերի մասին, որոնք խիստ անհրաժեշտություն չեն: Մնացած հարցերում կգերակշռեն դրական միտումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկզբին պրովոկացիաներին մի տրվեք: Դա հեշտ չի լինի, քանի որ շրջապատողները կարծես հատուկ կփորձեն ձեր համբերությունը: Բայց եթե հույզերին չտրվեք, լսեք առողջ բանականության ձայնին, ապա արագ կհասկանաք՝ ինչպես վարվել խնդիրներից խուսափելու համար: Օրվա երկրորդ կեսը շատ գործերում հաջողություններ է խոստանում: Հաջողությունը կուղեկցի համարձակ նախաձեռնություններում, աստղերը հատկապես բարյացակամ կլինեն ֆինանսական հարցերի լուծման վրա կենտրոնացած Ցուլերի հանդեպ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ձեզ շատ հագեցած օր է սպասվում: Ծրագրած ամեն ինչ հասցնելու համար պիտի շտապեք: Շուրջը խառնաշփոթ է իշխելու, բայց դուք կկարողանաք պահպանել ինքնատիրապետումը, կշռադատված որոշումներ ընդունել, որոնք ճիշտ կլինեն: Նոր հնարավորություններ կբացվեն նոր աշխատանքի փնտրտուքով կամ իրենց բիզնեսի ընդլայնմամբ զբաղված Երկվորյակների առաջ: Օրը հաջող կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հատկապես հեշտ կլինի հարազատների հետ լեզու գտնելը, որոնք ձեզ կես խոսքից կհասկանան: Երկվորյակ ծնողները իրենց երեխաների հետ կապված հաճելի լուրեր կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հասարակ օր չի սպասվում: Հուզական դաշտը բավական լարված կլինի, դրա պատճառով միանգամից չեք կարողանա ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակն ու հասկանալ՝ ինչպես է պետք գործել: Բայց խորհրդի հարցով կարող եք դիմել ձեզ լավ ճանաչող ու նախկինում բազմիցս աջակցած մարդկանց: Նրա հուշումները պիտանի ու ժամանակին կլինեն: Արժե ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, որոնց աջակցությունը ձեզ կուրախացնի ու կոգեշնչի: Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի բարդ ու կարևոր բան չծրագրեք, քանի որ այդ հատվածում ուզենալու եք հանգստանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը շատ բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Լավ կանցնեն աշխատանքային հանդիպումները, մասնագիտական հարցերի քննարկումը չափազանց արդյունավետ կլինի: Շատ Առյուծներ արագ գլուխ կհանեն բարդ առաջադրանքներից կուտակած փորձի շնորհիվ: Հավանական են դրամական մուտքեր ու հաջող գործարքներ: Չեն բացառվում դժվարությունները մտերիմների հետ շփումներում, ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Համբերությամբ զինվեք ու աշխատեք բարյացակամ լինել: Սուր անկյունները հարթելն այնքան էլ դժվար չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրական միտումները կգերակշռեն: Դրանք հատկապես ուժեղ կլինեն օրվա սկզբին: Հենց այդ հատվածի համար արժե ծրագրել լուրջ գործերն ու կարևոր հանդիպումները: Ուղևորություններն էլ լավ է չհետաձգեք, քանի որ ինչքան շուտ ճամփա ընկնեք, այնքան հաջող դրանք կանցնեն: Օրվա երկրորդ կեսը ձեզ ու ձեր հարազատների համար կարևոր լավ նորություններ, մտերիմների հետ հարաբերություններում դրական փոփոխություններ է խոստանում: Այս հատվածում հնարավոր են նաև հաճելի ծանոթություններ, որոնցից ընկերական հարաբերություններ կսկսվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր լուրջ տրամադրվելը սովորականից բարդ է լինելու: Շատ Կշեռքներ հակված կլինեն թեթևամտության, ինչը հատկապես նկատելի կլինի գործնական ոլորտում: Ամեն ինչ հետաձգելու գայթակղությանը մի տրվեք: Ինչքան շուտ ստանձնեք ուշադրություն պահանջող հարցերի լուծումը, այնքան հեշտ կլինի հաջողության հասնելը; Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի սիրելիի հետ հարաբերությունները, չեն բացառվում խանդի պահերը, դատարկ կասկածները: Բայց մինչև երեկո դուք անպայման ընդհանուր լեզու կգտնեք ու կվերականգնեք ներդաշնակությունը: Հաճելի անակնկալներ են սպասվելու մտերիմների հետ միասին ուղևորության մեկնող Կշեռքներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Անկախ պայմաններից աշխատեք հանգստություն ու լավատեսություն պահպանել: Օրը կարող է իսկական փորձություն դառնալ արագ իրենց ուզածին հասնելու սովոր Կարիճների համար: Ստիպված եք լինելու համբերությամբ զինվել, քանի որ շատ գործերում անհրաժեշտ արդյունքի հասնել միանգամից չի ստացվի: Կարևոր կլինի իրադարձությունները չշտապեցնելն ու չարդարացված ռիսկից խուսափելը: Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին կամ ուսմանը, այլև անձնական հարաբերություններին: Ինչքան հաճախ ղեկավարվեք առողջ բանականությամբ, այլ ոչ թե հույզերով, այնքան շատ հետաքրքիր հնարավորություններ կնվիրի օրը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հարմար կլինի շատ հարցեր լուծելու համար. դուք լուրջ կլինեք, ոչ ոքի թույլ չեք տա շեղել կամ խճճել ձեզ, չստուգված ինֆորմացիայի վրա չեք հենվի: Շատ Աղեղնավորներ բաց չեն թողնի ավելի վաղ գործած սխալներն ուղղելու հնարավորությունը և հենց դրանով կկարողանան նկատելիորեն ամրապնդել իրենց մասնագիտական դիրքերը: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Կհեշտանա նախկինում ձեզ չհասկացող մարդկանց հետ լեզու գտնելը: Իսկ մարդը, որն առաջ ձեզ ուշադրություն չէր դարձնում, անսպասելիորեն կհասկանա, որ շատ բան է կորցրել և ինքը շփման մեջ նախաձեռնող կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Եթե կարևոր բան եք ծրագրել, ապա աշխատեք ժամանակը զուր չվատնել, քանի որ օրվա առաջին կեսը երկրորդից բարենպաստ կլինի: Հատկապես կարևոր կլինի ուղևորություններն ու հեռվից եկած մարդկանց հետ հանդիպումները չհետաձգելը: Փաստաթղթերը ձևակերպելու հետ կապված հարցերն էլ լավ է մինչև ճաշ լուծեք, քանի որ հետո կարող են դժվարություններ առաջանալ: Ինչքան երեկոն մոտենա, այնքան ձեզ համար կարևոր կդառնան մտերիմների հասկացողությունն ու աջակցությունը: Լավ է չքննարկեք այն հարցերը, որոնց պատճառով առաջ տարաձայնություններ են եղել, այլ զրուցեք բոլորի համար հաճելի ու հասկանալի բաներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը հեշտ չի լինի: Հազիվ թե կարողանաք անել ամենը, ինչ ծրագրել եք այդ հատվածի համար: Ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկը ձեր օգնության կարիքն է ունենալու, և դուք կկենտրոնանաք այն ցուցաբերելու վրա՝ հետաձգելով մնացած ամեն ինչ: Սկզբում կարող է թվալ, թե դա լավագույն լուծումը չէ, բայց շատ շուտով պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք վարվել: Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կանցնի: Արժե նախաձեռնող լինել գործերում. վաղուց դրված նպատակին հասնելու շանս կլինի: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հրաշալի կլինի հանդիպումների, հասարակական ելույթների, աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար: Բաց մի թողեք հետաքրքիր ու հեռանկարային թվացող բանի մասին պատմելու հնարավորությունը. ձեզ կլսեն հենց այն մարդիկ, որոնց օգնությունը շատ տեղին կլիներ: Հավանական են դրամական մուտքեր: Ամենայն հավանականությամբ խոսքը ոչ մեծ գումարի մասին կլինի, բայց դուք այն ճիշտ կտնօրինեք: Օրվա երկրորդ կեսին շատ Ձկներ ուզենալու են հանգստանալ: Եթե պայմանները թույլ են տալիս գործերում դադար վերցնել, ապա հենց այդպես էլ արժե վարվել: Ձեզ շատ ժամանակ պետք չի գա էներգիայի պաշարները լրացնելու համար, և դուք ձեզ ավելի լավ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|