Աստղագուշակ․ հունվարի 31
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4211 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը կարող է մեծ փոփոխություններ բերել: Հաճախ դրանք տեղի կունենան անձնական հարաբերություններում, որոնք ավելի ջերմ ու վստահելի կդառնան, քան նախկինում: Դուք մտերիմների հետ կարող եք քննարկել ամենատարբեր հարցեր՝ առանց վախենալու, որ լուրջ տարաձայնություններ կառաջանան ու բանը վեճով կավարտվի: Հաջող գնումներ անելու կամ գումարը հետաքրքիր նախագծի մեջ ներդնելու հնարավորություն կունենաք: Դուք չեք վախենա ռիսկի դիմել, ներքին ձայնն էլ անսխալ կհուշի, թե երբ են նման քայլերն արդարացված, իսկ երբ է պետք դրանցից խուսափել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հիանալի օր է ձեր մասին բարձրաձայնելու համար: Եթե ինչ-որ մեկը դեռ չգիտի ձեր հնարավորությունների ու տաղանդների մասին, շտապեք դա ուղղել: Ինքնագովազդը շատ արդյունավետ կլինի. շրջապատողները կհավատան ձեզ ու հետաքրքիր բան կառաջարկեն: Հավանական են հաջողություններ ուսման և աշխատանքի մեջ: Երկու դեպքում էլ դրանց հասնելուն կօգնեն հին ու նոր ծանոթները: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները, նույնիսկ եթե ամենալավ տրամադրությամբ ճամփա չընկնեք: Հատկապես հաջող կլինեն ռոմանտիկ ճամփորդությունները. պարտադիր չէ՝ դրանք հեռավոր լինեն: Բավական կլինի միայն պայմանների փոփոխությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք հրաշալի գլուխ կհանեք կարևոր գործից, եթե ամեն ինչի վրա չշեղվեք: Օգտակար կլինի սահմանափակել կապերն ու շփումները այն մարդկանց հետ, ովքեր սիրում են ոչ մի բանի մասին երկար զրույցներ վարել ու վիճել աննշան բաների շուրջ: Գործական հանդիպումները հաջող կլինեն, եթե դրանք անցկացնեք մինչև կեսօր. ավելի ուշ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելը կդժվարանա: Օրվա երկրորդ կեսին տարաձայնություններ ավելի հաճախ կառաջանան: Նույնիսկ նրանք, ում հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում, կարող են ձեզ սխալ հասկանալ կամ պահանջներ ներկայացնել: Անտեղի կհիշվեն հին վիրավորանքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է վերջին շրջանում անհանգստացնող շատ հարցեր լուծելու համար: Դուք ձեզ ավելի հանգիստ ու վստահ կզգաք, կհասկանաք՝ ինչ է պետք անել հետագայում: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերությունները դեպի լավը կփոխվեն, ցանկացած տարաձայնության դեպքում էլ կհաջողվի արագ փոխզիջման հասնել: Այսօրվա համար կարող եք ուղևորություններ ծրագրել. դրանք լավ կանցնեն, վառ տպավորություններ կպարգևեն: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ ամեն ինչ կմտապահեք, ուշադրություն կդարձնեք կարևոր մասերին, կվերլուծեք ուրիշի փորձն ու դրանից ճիշտ եզրակացություններ կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է հասարակական ելույթների համար: Դուք ունկնդիրներին հետաքրքրելու բան կգտնեք. նրանք շնորհակալ կլինեն ինֆորմացիայի ու ոգեշնչվածության համար, որը կնվիրեք նրանց: Առօրյա գործերը հեշտությամբ կտրվեն, դրանցից սպասվածից ավելի արագ գլուխ կհանեք: Հավանական են անսպասելի հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ: Օրը ֆինանսական գործերում զգուշություն է պահանջում: Հիմա դուք սովորականից շատ հակված կլինեք շատ ծախսելու, գումարը դատարկ բաների վրա կվատնեք: Մի շտապեք որոշումների հարցում. մի քիչ մտածելուց հետո կգտնեք խնայելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը հրաշալի է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու, կարգուկանոն հաստատելու, անպիտանից ազատվելու համար: Նոր նախաձեռնությունների համար ամենաբարենպաստ պահը չէ. դժվարություններ կարող են ծագել արդեն առաջին փուլում: Համախոհներն ամեն անգամ ձեր ակնկալիքները չեն արդարացնի, այնպես որ՝ լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա: Երեկոն հարմար է հին ընկերների հետ հանդիպելու համար: Այդ հատվածի համար կարևոր ու բարդ գործեր մի ծրագրեք. կենսական պոտենցիալը ցածր է, արագ կհոգնեք, ավելի շատ հանգստի կարիք կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք չեք երևակայի ու ամպերում չեք սավառնի, այլ կզբաղվեք գործերով ու իրական հաջողությունների կհասնեք: Ճիշտ է, բոլորը չեն նկատի ձեր ձեռքբերումները, բայց դա ձեր օգտին կլինի. ստվերում մնալը հիմա շահավետ է: Հնարավոր են անսովոր գործնական առաջարկներ, որոնք հաճախ կանեն մարդիկ, որոնց հետ նախկինում էլ արդյունավետ համագործակցել եք: Օրը բարենպաստ է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Շատ Կշեռքներ հաջողակ կլինեն սիրո մեջ: Հին կապերը վերականգնելու հնարավորություն կլինի: Դրա համար պետք է ժամանակին նախաձեռնող լինեք. բաց մի թողեք պահը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի օր է աշխատանքի, ուսման և այլ օգտակար զբաղմունքների համար: Դուք կտարվեք սկսած գործով, չեք շեղվի դատարկ բաների վրա, քանի դեռ այն ավարտին չեք հասցրել: Նոր համախոհներ ձեռք կբերեք, որոնց շնորհիվ շատ բան կհեշտանա: Դուք կլսեք լավ խորհուրդները, ուրիշի փորձն էլ օգտակար կլինի: Անսովոր գաղափարներ կունենաք, որոնք շուտով կհաջողվի կյանքի կոչել: Չեն բացառվում դրամական մուտքերը: Դուք չեք շտապի ծախսել ստացածն ու ճիշտ կվարվեք: Ամենայն հավանականությամբ գումարը շուտով ինչ-որ կարևոր բանի համար է պետք գալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հիանալի օր է նրանց համար, ովքեր չեն վախենում փորձարկումներ անելուց, նոր գործեր ստանձնելուց և ուրիշի օրինակին հետևելու փոխարեն նպատակին տանող նոր ուղի փնտրելուց: Դուք գաղափարներ կունենաք, որոնք շրջապատին կարող են տարօրինակ թվալ: Բայց նույնիսկ քննադատները կփոխեն իրենց կարծիքը, երբ հասնեք առաջին հաջողություններին: Հավանական է հաջողություն մի գործում, որին վերջին շրջանում մեծ ուժեր եք տվել: Հնարավոր է՝ հաղթանակ տոնել այսօր չհաջողվի, բայց պարզ կդառնա, որ այն սարերի հետևում չէ: Կուրախացնեն դրամական մուտքերն ու անսպասելի նվերները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Համախոհներ փնտրեք: Այսօր դուք հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, ովքեր իսկապես հետաքրքրված կլինեն ձեր ծրագրերի իրագործմամբ ու պատրաստ կլինեն շատ հարցերում օգնել: Հաճախ նրանք լրիվ անշահախնդիր կգործեն, բայց նույնիսկ նման դեպքերում կգտնեք նրանց աջակցության համար շնորհակալություն հայտնելու ձևը: Համագործակցությունն արդյունավետ ու երկարաժամկետ կլինի: Կբարձրացնեն հին ընկերների հետ հանդիպումները, որոնց հետ միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Կարող եք հիշել հին ծրագրերի մասին. հիմա կարող եք կյանքի կոչել դրանք: Պայմանները բարենպաստ կլինեն նաև վաղուց սկսած գործերն ավարտին հասցնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Չի լինի մի խոչընդոտ, որը չկարողանաք հաղթահարել, եթե ուզենաք: Ձեր հնարամտությանը շատերը կնախանձեն: Գաղափարները, որոնք այսօր կհայտնվեն, հանճարեղ կլինեն: Շրջապատողները կհասկանան դա, այդ իսկ պատճառով հաճույքով կօգնեն իրագործել մտածածը: Հնարավոր են անսովոր, բայց շատ գրավիչ համագործակցության առաջարկներ: Շատ հանդիպումներ լավ կանցնեն: Նույնիսկ շատ կարևոր մարդկանց հետ գործ ունենալու դեպքում ձեզ թեթև ու անբռնազբոս կպահեք: Դա լավ տպավորություն կթողնի, շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է: Ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա, սկսած բոլոր գործերը կհաջողվի արագ ավարտին հասցնել: Վեճերի հավանականությունը մեծ չէ: Եթե ինչ-որ տարաձայնություններ առաջանան, կհաջողվի փոխզիջման հասնել: Դուք շրջապատողների հետ համբերատար կլինեք, ներողամիտ կլինեք նրանց թուլությունների հանդեպ: Ձեզ հետ շփվելու հնարավորության համար ուրախ կլինեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար խուսափում են զրույցներից ու հանդիպումներից: Երեկոն սիրային անակնկալներ է խոստանում սիրահարված Ձկներին: Նշանի մնացած ներկայացուցիչներին ընկերների ու մյուս մտերիմների հետ հաճելի շփումներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|