Աստղագուշակ․ հունվարի 30, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2829 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ անսովոր՝ հետաքրքիր, ոգեշնչող ու վառ օր է սպասվում: Նրա բերած իրադարձությունները երկար կհիշվեն: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Շատ Խոյեր անսպասելիորեն կհասկանան, թե ինչպես կարող են հասնել նրան, ինչին վաղուց էին ձգտում: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև ֆինանսների ոլորտում: Չեն բացառվում շահավետ գործարքները: Որոշ Խոյերի կվերադարձնեն հին պարտքերը: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Մտերիմների հետ կոնֆլիկտների ու վեճերի առիթներ չեն ստեղծվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Լավ կանցնեն և՛ անսպասելի հանդիպումները, և՛ նախապես ծրագրվածները: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Որոշ Ցուլեր նոր համախոհներ ու գործընկերներ կգտնեն, կստանան ազդեցիկ մարդկանց աջակցությունը: Ցերեկը պիտի գլխովին սուզվեք աշխատանքի մեջ: Չի բացառվում անհապաղ լուծում պահանջող առաջադրանքներ լինեն: Երեկոն հարմար կլինի ընկերների կամ սիրելիի հետ միասին ուղևորության մեկնելու համար: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք, բազում վառ տպավորություններ կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին դուք կարող եք սուր արձագանքել մանրուքներին, անհանգստանալ մի բանի համար, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Բացի այդ, պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, և դա բավական հոգնեցնող կլինի: Բայց շատ շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի: Որոշ Երկվորյակներ երկար սպասված առաջարկներ կստանան և առանց երկար մտածելու կհամաձայնեն դրանց: Երեկոն բարենպաստ կլինի ցանկացած ստեղծագործ զբաղմունքի համար: Նոր նախասիրությունները կօգնեն ընդլայնել շփման շրջանակները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը բարենպաստ կլինի աշխատանքի և այլ պիտանի գործերի համար: Մասնագիտական հաջողությունների հասնելու համար ուժասպառ լինելու կարիք չի լինի: Ամեն ինչ հաջող կդասավորվի և կարևոր չէ՝ կորոշեք ավարտել ավելի վաղ սկսածը, թե լրիվ նոր բան ստանձնել: Հաջող կանցնեն բանակցությունները, որոշ Խեցգետիններ բազում հետաքրքիր հնարավորություններ բացող առաջարկներ կստանան: Կարևոր կլինի դատարկ բաների պատճառով չանհանգստանալը: Դուք կարող եք շատ մեծ նշանակություն տալ իրադարձություններին, որոնք շուտով պարզապես կմոռացվեն: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ հասկացող ու աջակցող մարդկանց հետ: Նման մարդկանց հետ շփումներն իսկապես ոգեշնչող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մեծ հաջողությունների հասնելու շանս կլինի: Հաջողությունն ինքը ձեր ձեռքը կընկնի, և կարևոր կլինի խուճապի չմատնվելը, ճիշտ որոշում ընդունելն ու ժամանակին գործելը: Այսօր դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում լինելու և շատերի վրա լավ տպավորություն կգործեք: Հավանական են շատ հաճելի ծանոթություններ: Օրը հաջող կդասավորվի նաև այն Առյուծների համար, որոնք կուզենան այն տնային գործերին, մտերիմներին օգնելուն, կենցաղային խնդիրների լուծմանը նվիրել: Այստեղ կարևոր կլինի անսպասելի դժվարություններից չվախենալը. դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Երեկոն կուրախացնի ընտանիքում լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին պատրաստ եղեք ինքնուրույն գործելու: Այդ դեպքում հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր կունենաք, ժամանակը դատարկ վեճերի վրա չեք վատնի ու չեք հուզվի, որ ձեզ սխալ են հասկանում: Հատկապես մեծ հաջողությունների կհասնեք ստեղծագործ մոտեցում, հնարամտություն ու երևակայություն պահանջող գործերում: Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը կլարվի: Դուք կարող եք դատարկ բաների պատճառով վշտանալ, սրտին մոտ ընդունել մի բան, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ օգնել դրական տրամադրվել, ժամանակ գտեք հետաքրքիր ու հաճելի զբաղմունքների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատեք բոլոր կարևոր հարցերն ինքնուրույն լուծել: Շրջապատողները կարող են անկախ իրենց կամքից խճճել ու շեղել ձեզ: Խորհուրդները միշտ չէ, որ օգտակար կլինեն, իսկ ահա ինտուիցիայի հուշումներն արժե լսել: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Լավ է չշտապեք գործարքների և գնումների հետ կապված որոշումներում: Օրը հագեցած ու բավական հոգնեցնող կլինի: Աշխատեք այն ծրագրել այնպես, որ ժամանակ մնա հանգստի, հաճելի զբաղմունքների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք միշտ աշխատում են ձեզ ուրախացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը բավական անօգուտ կսկսվի: Ձեզ համար հեշտ չի լինի մտքերը հավաքելը, լուծում պահանջող առաջադրանքների վրա կենտրոնանալը: Դուք սովորականից հաճախ կշեղվեք դատարկ բաների վրա, և դա կարող է սխալների հանգեցնել: Կարևոր գործերը լավ է օրվա երկրորդ կեսի համար ծրագրեք. դրական միտումների ազդեցությունն այդ հատվածում կուժեղանա: Երեկոն հաճելի կլինի շփումների համար: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Որոշ Կարիճներ նոր ընկերներ կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մի տաքացեք: Հանգստություն պահպանելն այսօր կարող է սովորականից բարդ լինել: Շատ Աղեղնավորներ բռնկուն ու անհամբեր կդառնան, դրա պատճառով շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա: Հավանական են տարաձայնություններ ու վեճեր աշխատավայրում, նույնիսկ ամենահասարակ հարցերի լուծումը կարող է երկար ձգվել: Ամենակարևոր գործերը լավ է օրվա երկրորդ կեսին հետաձգեք, քանի որ այդ հատվածն է առավել արդյունավետ լինելու: Երեկոն կուրախացնի լավ նորություններով ու ընդհանուր առմամբ հաճելի կանցնի: Հեշտությամբ լեզու կգտնեք հարազատների հետ, կպայմանավորվեք ընդհանուր ծրագրերի շուրջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Համառություն դրսևորեք ու կհասնեք նրան, ինչն առաջ քիչ հավանական է թվացել: Դուք հրաշալի գլուխ կհանեք ավելի վաղ մտածածից, բայց լրիվ նոր առաջադրանքները լուծելն էլ դժվար չի լինի: Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը: Ձեր գաղափարներն աջակցություն կստանան: Չարժե շտապել լուրջ հարցերը քննարկելու հարցում: Դրանք հազիվ թե հաջողվի միանգամից լուծել, պատրաստ եղեք երկար քննարկումների: Չի բացառվում, որ նույնիսկ ամենահասարակ բաները ստիպված լինեք մի քանի անգամ բացատրել: Դուք կկարողանաք դա հանգիստ ու հումորով անել, ուստի լարված պահերից խուսափել կհաջողվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Առավոտվանից բարդ հարցերի լուծմանը մի անցեք: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու գործնական տրամադրվելու համար: Բացի այդ, հնարավոր են մանր-մունր թյուրիմացություններ, անսպասելի ձգձգումներ, որոնց պատճառով սկսածը ավարտին հասցնելը հեշտ չի լինի: Համառություն դրսևորած Ջրհոսներն անպայման կհասնեն իրենց ուզածին: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի, դուք կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել բարդ գործերում, լուծել բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարդ առաջադրանքները թող ձեզ չվախեցնեն: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել, ոչինչ աչքաթող չեք անի, չեք մոռանա ու չեք խառնի: Հավանական են հաջող գործարքներ, չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները՝ ինչպես ծրագրվածները, այնպես էլ վերջին պահին որոշվածները: Աշխատեք չհոգնել: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի հոգսերից շեղվելը, ձեզ համար հաճելի ու նոր բանով զբաղվելը: Այս հատվածը ոգեշնչող լուրեր է խոստանում այն Ձկներին, որոնք վերջին ժամանակներս գործեր ու հոգսեր շատ ունեին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|