Աստղագուշակ․ հունվարի 29

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Պետք է որոշեք, թե ում կամ ինչին եք ավելի շատ վստահում՝ սեփական առողջ բանականությանը, թե շրջապատողների կարծիքին: Ձեր ծրագրերն այս երկուսին համապատասխանեցնելու փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Բայց եթե դուք իրատեսորեն գնահատեք իրավիճակը, ֆանտազիաներով չտարվեք ու ցանկալին իրականության տեղ չընդունեք, ամենայն հավանականությամբ ճիշտ պատասխաններ կստանաք օրվա ընթացքում ծագող հարցերին:
Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ: Աշխատեք ձեր հասցեին հնչող նկատողություններին հանգիստ ու հումորով արձագանքել: Երեկոյան ամեն ինչ կհարթվի, հարաբերություններում ներդաշնակությունն էլ կվերականգնվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հարմար օր է ցանկացած օգտակար գործի և իրական նպատակներին հասնելու համար: Ամպերում մի սավառնեք, ժամանակը դատարկ երազանքների վրա մի վատնեք: Կենտրոնացեք նրա վրա, ինչին կարող եք հասնել սեփական ջանքերի օգնությամբ: Կարող եք հույս դնել համախոհների օգնության վրա, բայց ընտրված ուղղությամբ առաջին քայլերը պետք է ինքնուրույն անել:
Բարենպաստ օր է անձնական հարաբերությունների, ընկերական շփումների տեսանկյունից: Դուք հեշտությամբ կկռահեք, թե ինչ են ուզում շրջապատողները, ինչի են ձգտում և ինչի մասին են երազում: Կհաջողվի վերջ տալ հին տարաձայնություններին, անցյալում թողնել վիրավորանքները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Տրամադրվեք լուրջ աշխատելու: Շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կա: Օգտակար կլինեն մասնագիտական թեմաներով զրույցները: Կարող եք պայմանավորվել երկարաժամկետ համագործակցության կամ ավելի բարձր վարձատրվող աշխատանքի անցնելու մասին: Դուք կհասցնեք լուծել ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները. շրջապատողները շատ շնորհակալ կլինեն օգնության համար:
Մեծ ուրախություն կբերեն ուղևորությունները: Հաճախ բավական կլինի կարճ ժամանակով պայմանները փոխելը, որպեսզի տրամադրությունը լավանա, ոգեշնչվածությունն այցելի և այնպիսի գաղափարներ հայտնվեն, որոնք կուզենաք անհապաղ իրագործել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Չնայած որոշակի դժվարություններին՝ օրը կարող է լավ դասավորվել: Դուք հաջողությունների կհասնեք գործերում, կլուծեք բարդ աշխատանքային հարցերը: Մասնագիտական դիրքերն ամրապնդելու, կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կա: Մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Անկեղծությունը կօգնի ընդհանուր լեզու գտնել հին ծանոթների հետ և շահել նորերի համակրանքը:
Լավ է զբաղվեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերով: Դուք հաճախ այնպիսի բաներ կմտածեք, որոնք ուրիշների մտքով չեն անցել: Շրջապատողներին կհիացնի իրերի հանդեպ ձեր անսովոր հայացքը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Լուրջ տրամադրվեք, դուք պետք է աշխատեք: Ջանքերը զուր չեն լինի, հենց դրանց շնորհիվ ֆինանսական վիճակը կլավանա, նոր հնարավորություններ կբացվեն: Հնարավոր է՝ ստիպված լինեք հրաժարվել ծրագրված զվարճանքներից, որպեսզի լրացուցիչ աշխատեք:
Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ ու հարթ կլինեն, վեճերն ու կոնֆլիկտները քիչ հավանական են: Կարող եք քննարկել ընդհանուր ունեցվածքի կամ բյուջեի հետ կապված հարցերը, ծրագրել ապագա գնումները: Հին ընկերները առաջարկներ կանեն, որոնք մերժել չեք ուզենա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շատ հաջող օր է ստեղծագործելու համար: Ձեր երևակայությունը սահմաններ չի ունենա, իսկ գաղափարները կզարմացնեն ու կհիացնեն: Կարող եք անցնել կոմերցիոն նախագծերին, եթե դրանցով ուզում եք զբաղվել ոչ միայն գումարի, այլև հաճույքի համար: Օրը հարմար է նաև ուսման համար, ընդ որում՝ կարող եք ինչպես նոր գիտություններ ուսումնասիրել, այնպես էլ կատարելագործել արդեն եղած գիտելիքները:
Հին ընկերները կամ մտերիմ մարդիկ հաճույքով կկիսվեն իրենց գաղափարներով: Դուք ուրախ կլինեք օգնել և՛ գործով, և՛ խորհրդով: Ձանձրանալու առիթ հաստատ չի լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Առավոտյան ուշադիր եղեք: Նույնիսկ առօրյա գործերից միանգամից գլուխ չեք հանի, հաճախ դրանցում անսպասելի խոչընդոտներ կհայտնվեն: Կարող եք օգնության դիմել հին ընկերներին, փորձված համախոհներին, որոնք չեն հիասթափեցնի: Աշխատեք հույզերին չտրվել, հատկապես՝ օրվա կեսին. այդ հատվածում լավ է ձեզ առավելագույնս զուսպ պահեք: Այդպես կհեշտացնեք և՛ ձեր, և՛ շրջապատողների կյանքը:
Երեկոյան լավ հանգստանալու և այն ծանոթների հետ շփվելու հնարավորությունը կունենաք, ովքեր բազմիցս ուրախացրել են ձեզ աշխարհի հանդեպ իրենց սթափ հայացքով ու հրաշալի խորհուրդներով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Փոխօգնության և ջանքերը միավորելու օր է: Ինչքան շատ զբաղվեք ուրիշների գործերով, այնքան մեծ կլինեն սեփական խնդիրներից գլուխ հանելու շանսերը: Կմեծանա հասարակական կյանքի հանդեպ հետաքրքրությունը: Համախոհները ոչ միայն կգտնեն իրար, այլև համատեղ գործողությունների ծրագիր կկազմեն, իսկ հետո խոսքից կանցնեն գործի:
Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը: Շատերին դուր կգան ձեր ինքնատիպ գաղափարները, իրերի հանդեպ անսովոր հայացքն ու հաճելի շարժուձևը: Դուք գլուխներդ չեք կորցնի, բայց շատ հավանական է՝ համակրանքով լցվեք ինչ-որ մեկի հանդեպ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ինչ էլ որ այսօր պատահի, դուք չեք հրաժարվի ձեր տեսակետից: Շուտով պարզ կդառնա, որ հենց ձեր կարծիքն է ճիշտ եղել, և նույնիսկ ամենահամառ ընդդիմախոսները ստիպված կլինեն խոստովանել դա: Դուք էներգիայով լի կլինեք, ոչ մի աշխատանքից չեք վախենա, նույնիսկ՝ շատ բարդ աշխատանքից, կլուծեք այն խնդիրները, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել:
Անձնական կյանքը կարող է երկրորդ պլան անցնել: Մտերիմները դրան հասկացողությամբ կմոտենան, չեն նեղանա, եթե ընդհանուր ծրագրերը փոխվեն, զվարճանքներն ու հանդիպումները հետաձգվեն: Երեկոյան անպայման կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հաջող օր է: Նույնիսկ բարդ աշխատանքից արագ գլուխ կհանեք, ընդ որում՝ դա այնքան լավ կանեք, որ ոչ մեկի մոտ դժգոհություն չի առաջանա: Գործնական առաջարկներ կստանաք, որոնք ընդունելով կկարողանաք ոչ միայն լրիվ նոր ոլորտում ինքնադրսևորվել, այլև բարձրանալ մասնագիտական սանդուղքով:
Օրվա վերջին հավանական են հաճելի անակնկալներ: Մարդիկ, որոնք անտարբեր չեն ձեր նկատմամբ, կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը: Դուք ինքներդ էլ կկարողանաք ինչ-որ հետաքրքիր բան մտածել: Չարժե մերժել նույնիսկ ամենահամարձակ ու տարօրինակ գաղափարները. ամենայն հավանականությամբ շուտով կկարողանաք իրագործել դրանք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հրաշալի օր է՝ թեթև, հաճելի, նորից ու նորից ուրախացնող: Դուք հաճույքով կշփվեք ամենատարբեր մարդկանց հետ, ընդհանուր լեզու կգտնեք ձեզանից տարբերվող անձանց հետ: Ձեր հմայքը անջնջելի կլինի և կօգնի շահել նույնիսկ այն մարդկանց համակրանքը, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Լավ կանցնեն ղեկավարության հետ զրույցները, ազդեցիկ անձանց հետ հանդիպումները:
Հնարավոր է կարգավորվեն հին ընտանեկան կոնֆլիկտները: Հիմա դուք պատրաստ կլինեք խոստովանել, որ ամեն հարցում չէ, որ ճիշտ եք եղել և կաշխատեք ուղղել ձեր սխալները: Շրջապատողները կգնահատեն դա և շատ հարցերում ընդառաջ կգան ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Բարենպաստ օր է շփումների, ոչ ֆորմալ և պաշտոնական միջավայրում բանակցելու համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, շատերին դուր կգաք: Հազիվ թե ինչ-որ մեկը անտարբեր մնա ձեր հմայքին: Չի հիասթափեցնի նաև գործնական հոտառությունը: Կնքված բոլոր գործարքները բացառապես հաջող կլինեն:
Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով և ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Հարմար օր է ընտանեկան նախաձեռնությունների համար: Ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործման հարցում հաճույքով կօգնեն հարազատներն ու հին ընկերները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ