Աստղագուշակ․ հունվարի 27, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2543 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը հազիվ թե առանց լարված պահերի անցնի: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը, քանի որ պայմանավորվելը հեշտ չի լինելու: Հավանական են տարաձայնություններ դատարկ բաների պատճառով: Թյուրըմբռնումը կարող է մթագնել մտերիմների հետ հարաբերությունները, չեն բացառվում փոխադարձ դժգոհություններն ու վիրավորանքները: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն բարենպաստ կլինի լուրջ գործերի համար, որոնցից գլուխ հանելը սպասվածից հեշտ կլինի: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն էլ կհեշտանա: Ե՛վ նոր ծանոթները, և՛ մտերիմ մարդիկ հաճույքով ձեզ կաջակցեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների և կարևոր հարցերը քննարկելու համար: Մտերիմները հաճույքով կհամաձայնեն ձեր ցանկացած առաջարկի, նոր ծանոթներն էլ ուրախ կլինեն օգնել ձեզ մտածածն իրագործելու հարցում: Այս հատվածը հարմար կլինի նաև գնումների, գործարքների և ֆինանսական հարցերը լուծելու համար: Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք: Նույնիսկ ամենահանգիստ Ցուլերը կանհանգստանան՝ արդյոք կարողանալու են ժամանակին ամեն ինչ ավարտին հասցնել: Աշխատեք չշտապել, հակառակ դեպքում կարող եք կարևոր մանրուքներ աչքաթող անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հարմար կլինի կարևոր գործ ստանձնելու համար: Աստղերը ձեր կողմից կլինեն, առաջին հաջողություններին արագ կհասնեք, առաջ շարժվելն էլ դժվար չի լինի: Կարող եք հյուր կանչել ընկերներին ու համախոհներին. շփումները հաճելի կլինեն, դուք էլ ինչ-որ օգտակար բան կիմանաք: Օրվա առաջին կեսը պետք է լինելու նվիրել պիտանի զբաղմունքներին, իսկ երկրորդին կարող եք հանգստանալ ու շեղվել հոգսերից: Որոշ Երկվորյակների կկանչեն այն միջոցառումներին, որտեղ նրանք վաղուց էին երազում լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը հանգիստ կանցնի: Դուք բավարար ժամանակ կունենաք հանգստանալու և ուժերը վերականգնելու, իսկ հետո այն գործերով զբաղվելու համար, որոնց համար ժամանակ չէիք գտնում: Կհաջողվի արագ ավարտել այն, ինչը վաղուց եք սկսել, և դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Առավել բարդ կլինի օրվա երկրորդ կեսը: Դուք սովորականից ավելի զգայուն ու խոցելի կլինեք, ուստի կարող եք սուր արձագանքել շրջապատողների նույնիսկ անմեղ նկատողություններին: Այս հատվածի համար արժե ինչ-որ հետաքրքիր ու անսովոր բան ծրագրել: Առօրյա գործերը շատ Խեցգետինների ձանձրալի ու հոգնեցնող կթվան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Չարժե անհանգստանալ օրվա սկզբին առաջ եկած մանր-մունր խնդիրների պատճառով: Դրանցից շատերից արագ գլուխ կհանեք, մնացածներն էլ լուրջ հետևանքներ չեն ունենա: Առավոտը բարենպաստ կլինի ոչ մեծ ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը շատ Առյուծների օգուտ կտա: Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար կլինի հանգստի և զվարճանքների, քան լուրջ գործերի համար: Լավ է այդ հատվածի համար ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք: Ամենայն հավանականությամբ կենտրոնանալը հեշտ չի լինի, դուք արագ կհոգնեք: Իսկ ահա հին ընկերների հետ շփումները կամ սիրելիի հետ հանդիպումը բազում դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Եթե զբաղված եք կարևոր ու պատասխանատու գործով, ապա աշխատեք բացառապես սեփական ուժերին ապավինել գոնե օրվա առաջին կեսին: Այդ հատվածում հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ օգնության հասնել, ամեն ինչում հաջողակ լինելու վրա էլ լավ է հույս չդնեք: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կնկատեք, որ շատ բան նախկինից ավելի հեշտությամբ է տրվում: Օրվա երկրորդ կեսին հոգսերը կշատանան, ձեր օգնության կարիքը կունենա մտերիմներից մեկը: Բայց դուք ամեն ինչ կհասցնեք, քանի որ ժամանակը դատարկ բաների վրա չեք ծախսի, միանգամից ճիշտ կդնեք առաջնահերթությունները: Երեկոն հարմար կլինի հին ծանոթների հետ շփվելու համար: Հին կապերը վերականգնելու շանս կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ձեզ արդյունավետ օր է սպասվում: Կհաջողվի ծրագրածից ավելին անել: Անսպասելի դժվարություններ չեն առաջանա, ճանապարհին էլ անհաղթահարելի արգելքներ չեն լինի: Իսկ ահա հաճելի անակնկալները հնարավոր են: Դրանք հատկապես շատ կլինեն օրվա երկրորդ կեսին, երբ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Չի բացառվում նոր ծրագրեր հայտնվեն, իսկ ինտուիցիան կհուշի, որ դրանք իրագործելու համար պետք է ջանքեր գործադրել: Հիշեք, որ պարտադիր չէ ամեն ինչ մենակ անեք, քանի որ ձեր կողքին կան օգնելու պատրաստ մարդիկ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ամենահասարակ օրը չի լինելու, սակայն այն բոլոր դեպքերում հարմար կլինի մի քանի կարևոր գործի համար: Աշխատեք չշտապել ու միաժամանակ մի քանի հարց չլուծել: Ավելի լավ կլինի հետևողականորեն գործեք. այդպես դուք ոչինչ չեք խառնի ու աչքաթող չեք անի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ չնախատեսված աղբյուրներից: Դուք ստացածը միանգամից չեք ծախսի, քանի որ ինտուիցիան կհուշի՝ այդ գումարը շուտով ինչ-որ կարևոր բանի համար է պետք գալու: Տնային գործերի և կենցաղային հարցերը լուծելու համար բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք չհոգնել: Սա այն օրերից մեկն է, երբ մեծ ծանրաբեռնվածությունը կարող է վատ անդրադառնալ և՛ տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա: Շրջապատողները սովորականից հաճախ կխառվեն ձեր գործերին՝ երբեմն նյարդայնացնելով ձեզ: Բայց դուք բացասական հույզերին չեք տրվի, ուստի կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից ու բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Օրվա առաջին կեսը հազիվ թե զարմացնի, իսկ ահա երկրորդին հնարավոր են անսպասելի իրադարձություններ, տարօրինակ զուգադիպություններ, պատահական հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հարմար կլինի հանգստի, ինչպես նաև ծանոթ գործերի և ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Այն հազիվ թե նշանակալի իրադարձություններ ու մեծ փոփոխություններ բերի, կարող եք նաև չվախենալ անսպասելի դժվարություններից: Ամեն ինչ կանխատեսելի կլինի, դուք կկարողանաք ձեր ծրագրերը կյանքի կոչել: Ցանկալի չէ լուրջ պարտավորություններով կապվելը, քանի որ դրանք կատարելը սպասվածից բարդ է լինելու: Չարժե նաև ապառիկով խոշոր գնումներ անել, քանի որ դրանք էլ հաջող չեն լինի: Բայց դրական միտումների ազդեցությունն ընդհանուր առմամբ գերակշռող կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հարմար օր է ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին մտորելու, եզրահանգումներ անելու, հասկանալու համար, թե ինչու է ամեն ինչ այսպես, այլ ոչ թե այլ կերպ դասավորվել: Սխալներն ուղղելու, բաց թողածը լրացնելու հնարավորություն կլինի: Դրանից արագ գլուխ կհանեք ու հետո ձեզ շատ կգովեք, որ ժամանակը զուր չեք վատնել: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Ամենայն հավանականությամբ մտերիմներից մեկը ձեր օգնության կամ խորհրդի կարիքն է ունենալու: Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի այցեր, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը այնքան էլ հաջող չի սկսվի, նրա առաջին կեսին հնարավոր են անհաջող զուգադիպություններ, պատահարներ, որոնց պատճառով պիտի ոտքի վրա փոխեք ծրագրերը: Լսեք ինտուիցիային: Հենց նրա հուշումների շնորհիվ կկարողանաք ճիշտ որոշումներ ընդունել, արագ կողմնորոշվել նոր իրավիճակում: Դրական միտումների ազդեցությունն առավել զգալի կլինի օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածը բարենպաստ կլինի և՛ պիտանի գործերի, և՛ հանգստի համար: Կուրախացնեն ընկերների հետ շփումները, որոնք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|