Աստղագուշակ․ հունվարի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2252 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ֆինանսների տեսանկյունից բարենպաստ օր է: Չեն բացառվում դրամական մուտքերը: Որոշ Խոյեր որոշումներ կընդունեն, որոնք թույլ կտան մոտ ժամանակներս մեծացնել եկամուտները: Ընտանիքում հավանական են անսպասելի, բայց շատ հաճելի իրադարձություններ: Հնարավոր են անսպասելի այցեր, ինչպես նաև զարմանալի հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Չնայած գործեր սովորականից շատ կունենաք, ժամանակ կմնա նաև հանգստանալու ու ուժերը վերականգնելու համար: Կարող եք բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել. այսօր դրանք շատ արդյունավետ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հարմար է տնային գործերի համար: Կարող եք կագուկանոն հաստատել, կահույք, կենցաղային տեխնիկա գնել, վերանորոգում պլանավորել: Կհասկանաք, թե ինչի վրա կարելի է խնայել ու կխուսափեք ավելորդ ծախսերից: Կենցաղային հարցերին, առօրյա գործերին վերաբերող ձեր խորհուրդները հաճախ օգտակար կլինեն շրջապատին: Անձնական հարաբերություններում հավանական են փոփոխություններ դեպի լավը: Սիրելիի հետ կարող եք զրուցել երկուսիդ համար կարևոր հարցերի մասին, քննարկել ապագայի համատեղ պլանները: Այսօր ռոմանտիկ ճամփորդության մեկնած սիրահար Ցուլերը հիանալի ժամանակ կանցկացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շատ արդյունավետ օր է: Լավ գլուխ կհանեք ուշադրություն ու համբերատարություն պահանջող գործերից: Ձեզ կհաջողվի չշեղվել ու ոչինչ աչքաթող չանել: Բացի այդ, անսխալ կզատեք գլխավորը երկրորդականից ու ժամանակը զուր չեք վատնի: Այս ամենը թույլ կտա արագ հասնել անհրաժեշտ արդյունքին ու շատ բան հասցնել: Շփումներին ընտրողաբար մոտեցեք; Այսօր բոլորը չէ, որ կասեն այն, ինչ մտածում են: Ավելի քիչ կլինեն նրանք, ովքեր ավելի անկեղծ հոգ կտանեն ոչ թե ձեր բարեկեցության, այլ սեփական հետաքրքրությունների մասին: Այնպես որ՝ զգոն եղեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Գայթակղություններով լի բարդ օր է: Շատ դժվար կլինի պահի ցանկություններին չտրվելը. դրանք ուժեղ կլինեն ու երբեմն լրիվ անմեղ, անվտանգ կթվան: Իսկ իրականում վտանգ կա, որ վայրկյան տևող հաճույքի համար կորցնեք այն, ինչ շատ թանկ է ձեզ համար: Ցանկացած գործում առավելագույնս լուրջ եղեք: Հեշտ հաջողությունները քիչ հավանական են, իսկ անուշադրությունը լուրջ տհաճությունների պատճառ կդառնա: Շրջապատից ինչ-որ բան թաքցնելը, կարևոր ինֆորմացիան գաղտնի պահելը շատ դժվար կլինի: Եթե դեռ պատրաստ չեք կիսվել ձեր ապրումներով կամ պլաններով, աշխատեք չդիմել նրանց, ովքեր չափից դուրս շատ հարցեր են տալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շատ կարևոր կլինի գործնական ու լավատեսորեն տրամադրվել: Հենց դա թույլ կտա արագ ու առանց ավելորդ ջանքերի հաջողությունների հասնել: Օրը հարմար է համախոհներ գտնելու, նրանց հետ միասին բոլորի համար կարևոր գործով զբաղվելու համար: Շատերին ունակ կլինեք ոգևորել ու տանել ձեր հետևից: Հին կապերը վերականգնելու ու ամրապնդելու, ինչպես նաև հաշտվելու հնարավորություն կունենաք: Անձնական հարաբերություններում կարող եք նախաձեռնող լինել, բայց դա շատ հաճախ անել պետք չէ: Եթե դիմացինին թվա, որ չափազանց կպչուն եք, նման տպավորությունը ուղղելը բարդ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարդ օր է: Ինչ նպատակ էլ որ դնեք ձեր առաջ, վստահ եղեք, որ դրան հասնելու համար համբերատարություն ու զգուշություն է պետք: Կենսափորձն ու ինտուիցիան կօգնեն թշնամիների լարած թակարդները չընկնել ու լուրջ սխալներ չանել: Կհիշեք, որ ակներև թվացող որոշումները միշտ չէ, որ ճիշտ են ու կփորձեք լավ կշռադատել ամեն քայլը: Մտերիմները սովորականից հաճախ ձեր օգնության կարիքը կզգան, ընդ որում՝ խոսքը կարևոր հարցերի ու բարդ գործերի մասին կլինի: Խոստումներ մի տվեք, եթե վստահ չեք, որ կարողանալու եք կատարել դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ֆինանսական դժվարությունները չեն բացառվում: Աշխատեք խուսափել ավելորդ ծախսերից: Կարևոր կլինի խելամիտ տնօրինել գումարը, քանի որ շուտով այն լուրջ գործի համար է պետք գալու: Զգույշ եղեք: Այսօր ձեզ կարող են արկածախնդրությունների մեջ ներքաշել, որոնք բացի կորուստներից ու տհաճություններից ոչինչ չեն բերի: Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու, կարևոր հարցերը քննարկելու համար: Ձեզ կհաջողվի փոխզիջման հասնել, որոշում ընդունել, որը բոլորին կգոհացնի: Ոչ ոքի չեք փաթաթի ձեր տեսակետը, բայց բոլորն ուշադրություն կդարձնեն դրան, նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար միայն սեփական կարծիքով են հետաքրքրված: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Կստանաք այն, ինչի կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում՝ աջակցություն, ուշադրություն ու հոգատարություն: Հաճելի է, որ ձեր գործերով անկեղծորեն կհետաքրքրվեն մարդիկ, որոնց կարծիքը ձեզ համար շատ կարևոր է: Նրանց կարող եք դիմել խորհուրդների խնդրանքով, իսկ ահա օգնությունից լավ է հրաժարվել: Այդպես կկարողանաք պահպանել ձեր անկախությունը: Երեկոն հարմար է սիրելիի հետ շփվելու համար: Ռոմանտիկ ժամադրությունները սպասվածից լավ կանցնեն, ընդ որում՝ դրա համար ինչ-որ անսովոր բան մտածելու, ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Չեն բացառվում անսպասելի խոստովանությունները, ինչպես նաև խորհրդանշական, բայց շատ կարևոր նվերները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հաջողության կհասնեք, եթե կարողանաք խուսափել անպիտան պայքարից ու անիմաստ կոնֆլիկտներից: Ցանկացած խնդիր աշխատեք խաղաղ եղանակով լուծել: Այսօր դա ձեզ մոտ լավ կստացվի: Կարող եք քննարկել ցանկացած բնույթի բարդ հարց: Ձեզ կհաջողվի զրուցակցին ապացուցել սեփական ճշմարտացիությունը առանց բացասական հույզեր առաջ բերելու: Խուսափեք անձնական հարաբերություններին վերաբերող կարևոր որոշումներ ընդունելուց: Հիմա դուք շատ բան չեք նկատի, իսկ որոշ մանրուքներ ավելի ուշ շատ կարևոր կլինեն: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչից գլուխ հանելու համար. իրավիճակը թույլ կտա անել դա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հաջող օր է նրանց համար, ովքեր սիրում են աշխարհիկ միջոցառումները ու չեն վախենում ուշադրության կենտրոնում հայտնվել: Օգտակար ծանոթություններ հաստատելու կամ օգնականներ գտնելու հնարավորություն կունենաք, որոնք հաճույքով իրենց վրա կվերցնեն ձեր խնդիրների մի մասը լուծումը: Եթե սովորաբար նախընտրում եք ստվերում մնալ, մի փոխեք ձեր սովորույթը, հակառակ դեպքում վտանգ կա՝ անհարմար վիճակում հայտնվեք: Կարող եք երկարատև պլաններ կառուցել, դրանք քննարկել համախոհների հետ: Մի վիրավորվեք նրանցից, ովքեր կասկածում են ձեր գաղափարների իրագործելի լինելու վրա: Ավելի ուշ այդ մարդիկ կփոխեն իրենց տեսակետն ու անպայման կօգնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը կուրախացնի նոր հնարավորություններով ու գրավիչ հեռանկարներով: Բայց դրական միտումներն ամբողջությամբ օգտագործելու համար պետք է հրաժարվեք հին կապերից, խախտեք ավանդույթներն ու դուրս գաք գծած սահմաններից: Նորին պատրաստ լինելն ու կարծրատիպերը մոռանալու ունակությունն այսօր ձեր առավելությունը կդառնան: Շատ կոնֆլիկտներից խուսափել կօգնի հիմարությանը հանգիստ արձագանքելու ձեր ունակությունը: Հենց այսօր ձեզ խորհուրդներով կդիմեն այն մարդիկ, ովքեր սովորաբար ոչ ոքի չեն լսում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա շատ իրադարձություններ ձեզ դուր չեն գա: Չի բացառվում՝ ստիպված լինեք հաշտվել ինչ-որ անարդարության հետ կամ խոստովանել սեփական թուլությունները: Այսօր ձեզ ավելի շատ կքննադատեն, քան կգովեն: Իհարկե, դա ամենալավ ձևով չի անդրադառնա տրամադրության վրա: Բայց ձեր բոլոր սխալները, որոնց մասին այսօր կխոսվի, շուտով կմոռացվեն: Անհաջող կանցնեն սիրային ժամադրությունները: Սիրելին իրեն այնպես չի պահի, ինչպես կուզենայիք: Ավելի լավ է ինչ-որ յուրահատուկ բան չսպասել, այլ փորձել ստեղծված վիճակի մեջ ինչ-որ հաճելի բան գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|