Աստղագուշակ․ հունվարի 26, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2245 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Եթե օրն սկսեք ամենակարևոր հարցերը լուծելուց, ապա այն շատ արդյունավետ կանցնի: Աշխատեք դատարկ բաների վրա չշեղվել, թույլ մի տվեք շրջապատողներին շեղել ձեզ: Ամենանկատելի հաջողություններին կկարողանաք հասնել երևակայություն, հնարամտություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Օրը բարենպաստ կլինի նաև գնումների համար, հատկապես այնպիսի իրեր ձեռք բերելու, որոնցից պիտի մտերիմների հետ միասին օգտվեք: Կարող եք նաև քննարկել ընտանեկան ծրագրերը, հարազատների հետ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը բարենպաստ կլինի շփումների համար. լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Աշխատանքային հարցերի քննարկումն էլ ավելի հանգիստ ու կառուցողական կանցնի, քան սպասում էիք: Ձեզ հետ անսպասելիորեն կհամաձայնեն մարդիկ, որոնք նախկինում ձեր համարյա բոլոր գաղափարները քննադատել են: Օրվա առաջին կեսին հավանական են անսպասելի դրամական մուտքեր, ընդ որում՝ խոսքը կարող է բավական մեծ գումարի մասին լինել: Հետո կգա չծրագրված ծախսերի, սպոնտան գնումների ժամանակը: Շատ Ցուլեր հակված կլինեն թեթևամտության ֆինանսների հետ կապված հարցերում, ուստի զուր ծախսերը չեն բացառվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Անկայուն հուզական դաշտի պատճառով շատ բան սրտին մոտ կընդունեք: Հավանական են դժվարություններ շփման մեջ: Նույնիսկ շրջապատողների ամենաանմեղ նկատողությունները ձեզ կարող են վիրավորական թվալ: Սակայն շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, ուրախության առիթներ կգտնեք: Օրվա երկրորդ կեսի իրադարձությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, որոշ հին երազանքներ իրականություն կդառնան: Այս հատվածը հարմար կլինի նաև և՛ աշխատավայրում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աշխատեք առավոտվանից դատարկ բաների վրա չբարկանալ. դա էլ բավարար կլինի, որպեսզի ողջ օրը լավ անցնի: Կարող եք նոր գործեր ստանձնել, եթե դրանք ձեզ իսկապես հետաքրքրում են: Աստղերը խոստանում են, որ դուք ոչ միայն հաջողության կհասնեք, այլև փորձ ձեռք կբերեք, որը շուտով անպայման պետք կգա: Զգույշ է պետք լինել գումարի հետ կապված հարցերում: Լավ է հետաձգեք չծրագրված գնումները, գործարքներ չկնքեք առանց բոլոր պայմանների շուրջ ինչպես հարկն է մտածելու: Իսկ ահա անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Որոշ սիրահարված Խեցգետիններ իրենց իսկապես երջանիկ կզգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Աշխատանքի հետ կապված լավ գաղափարներ կունենաք, սակայն դրանց իրագործման հարցում լավ է չշտապեք: Նախ մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել մտածածը կյանքի կոչելու հարցում, քանի որ միայնակ գլուխ հանել չեք կարողանալու: Լավ է հին ծանոթներին ապավինեք: Նոր ծանոթների համար դժվար կլինի հասկանալը, թե ինչ և ինչպես է պետք անել: Ամեն անգամ հարթ չեն լինի մտերիմների հետ հարաբերությունները, կարող են հիշվել հին վիրավորանքները: Լավ է հետաձգեք բարդ զրույցները, աշխատեք կենտրոնանալ նրա վրա, ինչը ձեզ միավորում է այլ մարդկանց հետ: Ընդհանուր նպատակներն ու հետաքրքրությունները կօգնեն մոռանալ անցյալի տհաճ պահերի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը կարող է բարդ լինել հատկապես այդ հատվածի համար մեծ ծրագրեր ունեցող Կույսերի համար: Դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալն ու ոչինչ աչքաթող չանելը: Լավ է միայնակ չգործեք, այլ հին ծանոթներից մեկի հետ միավորեք ջանքերը: Հուսալի համախոհների աջակցությամբ դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Օրվա երկրորդ կեսը բազում հնարավորություններ կբացի: Նշանի ներկայացուցիչները, որոնք չեն վախենա լրիվ նոր բան ստանձնել, արագ հաջողության կհասնեն: Հավանական են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Առավոտյան հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Հուզական դաշտը լարված կլինի, ուստի կարող եք մանրուքների պատճառով անհանգստանալ, նույնիսկ եթե առողջ բանականությունը հուշի, որ հուզվելու բան չկա: Լավ է այս հատվածի համար կարևոր գործեր չծրագրեք: Դրանք ստանձնելու հարմար պահը հետո կգա: Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ ու արդյունավետ կանցնի, ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Այն բարենպաստ կլինի նաև շփումների համար: Դուք արագ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, իսկ մտերիմներին կես խոսքից կհասկանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Համառ եղեք, քանի որ առանց դրա դրված նպատակներին հասնել հազիվ թե հաջողվի: Ամեն բան ուզածի նման չի ստացվի, բայց անհաղթահարելի խոչընդոտներ ձեր ճանապարհին չեն առաջանա: Դուք հրաշալի գլուխ կհանեք ցանկացած գործից, կողքից օգնություն չեք սպասի, ավելի շատ սեփական ուժերին կապավինեք, քան հաջող պայմաններին: Օրվա առաջին կեսը լավ է նվիրեք ծանոթ գործերին, իսկ ահա երկրորդին կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Երեկոն բարենպաստ կլինի հին ընկերների կամ ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, աշխատեք պահպանել ինքնատիրապետումն ու կշռադատված որոշումներ ընդունել: Շուրջը կարող է խառնաշփոթ իշխել, բայց դա ձեզ չի խանգարի իրագործել ավելի վաղ մտածածը: Կարևոր կլինի որոշումներն ինքնուրույն ընդունելն ու իրենց կամքը ձեզ պարտադրող մարդկանց ճնշումներին չտրվելը: Առավոտյան հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք, որ ցանկացած գործ անելը հեշտացել է: Երեկոյան որոշ Աղեղնավորներ կկարողանան հանդիպել մարդկանց, որոնց շատ կարոտել էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ինտուիցիան կհուշի, որ ցանկացած գործի այսօր արժե լուրջ մոտենալ, և այն չի սխալվի: Հենց նման մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ երկար ժամանակ ոչինչ չի ստացվել: Նոր առաջադրանքները լուծելն էլ դժվար չի լինի: Հին համախոհներն ու պարզապես լավ ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ, սեփական փորձն էլ պետք կգա: Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց առաջին անգամ կհանդիպեք: Բարենպաստ տպավորություն թողնելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատեք սեփական փոքրիկ թուլությունների հանդեպ ներողամիտ լինել, ձեզանից չափազանց շատ բան չպահանջել: Ինչ-որ բան կարող է միանգամից չստացվել, մանր-մունր սխալներն էլ չեն բացառվում: Բայց նման դեպքերում դուք չեք վշտանա ու ձեզ չեք մեղադրի, այլ կշարունակեք առաջ շարժվել: Աստղերը խոստանում են, որ շատ շուտով իսկական հաջողության եք հասնելու: Որոշ Ջրհոսներ հրաշալի լուրեր կստանան, որոնք կարևոր կլինեն և՛ իրենց, և՛ իրենց ընտանիքի անդամների համար: Հավանական են լավ փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում. տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը լավ կդասավորվի, եթե ինքներդ այն չփչացնեք չմտածված արարքներով կամ շտապելով ընդունած որոշումներով: Լուրջ բան ստանձնելուց առաջ երկար մտածեք ու խորհրդակցեք փորձառու մարդկանց հետ: Աշխատավայրում ոչ միանշանակ իրավիճակներ կառաջանան, ամեն անգամ հեշտ չի լինի կոլեգաների և ղեկավարության հետ լեզու գտնելը: Բայց ձեզ կհաջողվի հարթել բոլոր սուր անկյուններն ու խուսափել լուրջ կոնֆլիկտներից: Հանգստանալու, պայմանները փոխելու, հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք: Ուղևորությունները լավ կանցնեն, եթե ձեզ միանան հին ընկերները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|