Աստղագուշակ․ հունվարի 25
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1941 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է ցանկացած տեսակի հանդիպման համար. դուք կկարողանաք լեզու գտնել նրանց հետ, ում հետ կուզենաք դա անել: Հնարավոր է կարգավորվի հին կոնֆլիկտը: Վերջին շրջանում բարդ ու խճճված հարաբերությունները կվերադառնան հարմարավետ ռիթմ, եթե նախաձեռնող լինեք: Օրվա երկրորդ կեսը հուզական վերելքի ժամանակ է: Տրամադրությունը կլավանա, դուք ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք: Դա կօգնի հաղթահարել դժվարությունները, լուծել հարցերը, որոնք երկար ժամանակ փակուղու առաջ էին կանգնեցրել ձեզ: Մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնություններին, օգնել կյանքի կոչել գաղափարները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հարմար է փաստացի ցանկացած հարց լուծելու համար: Աստղերը ձեզ համար հաճելի անակնկալների շարք են պատրաստել: Շտապեք, որպեսզի ոչինչ չկորցնեք: Օրը բարենպաստ է բանակցությունների համար, կարող եք առանց վախենալու քննարկել ամենաբարդ հարցերն ու թեմաները. ձեզ սխալ չեն հասկանա: Եթե ինչ-ինչ դժվարություններ ծագեն, ընկերներն ու մյուս մտերիմ մարդիկ հաճույքով կօգնեն հաղթահարել դրանք: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերն ու անձնական հարաբերությունները, ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աստղերը պատրաստ կլինեն շատ նախաձեռնություններում աջակցել ձեզ: Համարձակ նախաձեռնող եղեք և մի կասկածեք, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Հատկապես լավ գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում, սովորական բաներն այլ լույսի ներքո տեսնելու ունակություն պահանջող գործերից: Կարող եք ռիսկի դիմել: Խոսքն իհարկե խելամիտ ռիսկի մասին է. աստղերը ձեր կողմից կլինեն: Հավանական են հանդիպումներ հին ծանոթների հետ, որոնք ուրախ կլինեն ձեզ տեսնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան վերականգնել ռոմանտիկ հարաբերությունները, որոնք ավարտվել էին իրադարձությունների անբարենպաստ ընթացքի պատճառով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք գործնական կլինեք, ամպերում չեք սավառնի և ամեն ինչ իրական լույսի ներքո կտեսնեք: Այսօր դա շատ տեղին կլինի: Կենցաղային հարցերը, աշխատանքային խնդիրները լուծելու ամենահասարակ և արդյունավետ լուծումները կգտնվեն: Կարող եք զբաղվել նոր բանով, բայց նկատի ունեցեք, որ տեղեկատվությունը յուրացնելու համար սովորականից շատ ժամանակ է պետք գալու: Օրը հրաշալի է ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն նշանի այն ներկայացուցիչներին, որոնց հետ ոչ ոք վերջերս չէր կարողանում ընդհանուր լեզու գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեր խնդիրների հետ մենակ մի մնացեք: Կարելի է և պետք է դիմել շրջապատողների օգնությանը: Ձեզ չեն մերժի. դուք նույնիսկ ավելի մեծ օգնություն կստանաք, քան ակնկալում էիք: Եթե ուզում եք ինչ-որ բիզնես-նախագիծ ստանձնել, միավորվեք ընկերների հետ: Այդպես ավելի հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքի հասնելը: Մեծ կլինի ռոմանտիկ ծանոթությունների հավանականությունը, ընդ որում՝ դրանք կարող են կայանալ ամենաանսպասելի վայրերում: Դուք այսօր շատ հմայիչ կլինեք, շատերին դուր կգաք, հաճախ լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, որոնց նախկինում ոչ ոք դուր չէր գալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ստիպված եք լինելու ոչ միայն հետաքրքրվել ուրիշների գործերով, այլև խառնվել դրանց: Դա ձեր սրտով չի լինի, բայց ոչինչ անել չի կարելի, այդպես կպահանջեն պայմանները: Հիշեք, որ բոլորը գոհ են մնալու ձեր գործողությունների արդյունքներից: Բացի այդ, դուք չեք մոռանա նրբանկատության մասին, ոչ ոքի չեք վիրավորի, կհարգեք շրջապատողների զգացմունքները: Այնպես որ՝ ինքներդ ձեզ մեղադրելու կարիք չի լինի, իսկ ահա գովել և ինչ-որ բանով ձեզ ուրախացնել պետք է: Օրը բարենպաստ է գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը շատ գործերում առաջընթաց է խոստանում: Հաջողության համար նաև լուրջ մոտեցման և մանրուքներին ուշադրության կարիք կլինի. այդ մանրուքներից մեկը ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ: Դուք ձեր ուժերին կհավատաք, շրջապատողներն էլ չեն կասկածի, որ դուք հաջողության եք հասնելու: Այնպես որ՝ չարժե զարմանալ նոր կողմնակիցների, համախոհների հայտնվելուց: Լավատեսությունն ու կենսուրախությունը ձեզ հմայք կավելացնեն: Շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մի շտապեք: Օրը կշռադատված որոշումներ, զգուշություն և համբերատարություն է պահանջում: Գայթակղություններ շատ կլինեն, բայց դուք ձեր մեջ ուժ կգտնեք դիմակայելու դրանց, եթե հիշեք ձեր նպատակների և ապագայի ծրագրերի մասին: Կարող եք օգնության հարցով դիմել ընկերներին ու ծանոթներին, բայց լավ է ինքնուրույն որոշումներ ընդունեք: Ցանկալի է հրաժարվել չծրագրված գնումներից, նշանակալի ծախսերից, գործարքներ կնքելուց: Ֆինանսական գործերում զգուշությունը թույլ կտա խուսափել զուր ծախսերից և գումարը պահել կարևոր բանի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը անակնկալներ կբերի: Ստիպված եք լինելու վերամշակել ծրագրերը, իմպրովիզներ անել, որոշ գործեր հետաձգել ու շտապ անցնել ուրիշներին: Բայց դրա համար անհանգստանալու կարիք չկա: Ստեղծված իրավիճակից կարող եք օգուտ քաղել, և դուք արագ կհասկանաք, թե կոնկրետ ինչպես: Հնարավորություն կունենաք գլուխ հանել շրջապատողների հետ հարաբերություններից, կհասկանաք, թե ինչու ձեզ երբեմն չի հաջողվում ընդհանուր լեզու գտնել: Որոշ Աղեղնավորներ կհասկանան, թե ինչ սխալներ են գործել անցյալում և կգտնեն դրանք ուղղելու ձևը: Ամենակարևորը անգործ չնստելն է: Պարապությունից տրամադրությունը կփչանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այն, ինչ կանեք այսօր, ձեզ օգուտ կտա, այնպես որ՝ լավ է ակտիվ տրամադրվեք ու չծուլանաք: Հնարավոր է՝ անհապաղ անհրաժեշտ արդյունքները չստանաք, բայց դուք ավելի կմոտենաք վաղուց դրված նպատակներին: Մարդիկ, որոնք նախկինում շատ անգամ օգնել են մանրուքներում, հիմա կկարողանան ձեզ կարևոր ծառայություններ մատուցել, ընդ որում՝ լրիվ անշահանխնդրորեն: Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ: Չեն բացառվում առաջարկները՝ որոնք ընդունելով, կկարողանաք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: Կարող եք տան համար օգտակար իրեր, կահույք ու կենցաղային տեխնիկա գնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է շփումների և նոր համախոհներ փնտրելու համար: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնք ձեզ անշահախնդիր կօգնեն, ձեզանից ո՛չ պարգև կսպասեն, ո՛չ շնորհակալություն: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, ճիշտ որոշումներ կընդունեք, նույնիսկ եթե նվազագույն ինֆորմացիայի տիրապետեք: Հավանական են դրամական մուտքեր, որոշ Ջրհոսների կվերադարձնեն պարտքերը: Նոր բան սովորելու հնարավորություն կունենաք. բաց մի թողեք այն: Այսօր ստացած գիտելիքները ամենայն հավանականությամբ շուտով պետք կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ներդաշնակ ու հաճելի օր է: Այն շատ հարմար է ստեղծագործ մոտեցում, երևակայություն, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերով զբաղվելու համար: Չի բացառվում՝ ձեր մեջ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք կռահում: Շուտով դրանց համար կիրառում կգտնեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր որոշումներ ընդունելու համար: Դրանք կարող են վերաբերել և՛ աշխատանքին, և՛ անձնական գործերին: Դուք լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել, կհասկանաք, թե ինչ է հնարավոր, իսկ ինչ՝ ոչ, ուժերն էլ զուր չեք ծախսի: Մտերիմներին դուր կգան ձեր գաղափարները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|