ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 25
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3666 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ բաների կհաջողվի հասնել, բայց վճռական գործողությունների անցնելուց առաջ վերլուծեք ոչ վաղ անցյալի իրադարձությունները. հենց դրանցում թաքնված կլինեն ձեզ անհանգստացնող բոլոր հարցերի պատասխանները: Ձեր հեղինակությունը մեծ կլինի, կարող եք հայտնել ձեր կարծիքը՝ առանց վախենալու կտրուկ քննադատությունից ու ծաղրի արժանանալուց: Նույնիսկ ձեր ամենահամարձակ գաղափարները կարող են աջակցություն ստանալ:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, փոքրիկ տհաճությունները թեթև կտանեք, նրանցից հետք անգամ չի մնա: Պարզ կդառնա՝ ինչպես կարելի է ուղղել ավելի վաղ գործած սխալները, և դուք կանեք դա՝ առանց ավելորդ ժամանակ վատնելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բան պետք է հասցնեք, այնպես որ՝ թուլանալ չի կարելի: Կարևոր գործերին խելամիտ մոտեցումը թույլ կտա համեմատաբար հեշտությամբ հասնել անհրաժեշտ արդյունքի: Կարող եք վերջ տալ ընտանեկան տարաձայնություններին, հարթել հարաբերությունները բարեկամների հետ: Որոշ Ցուլեր պատասխաններ կգտնեն վաղուց անհանգստացնող հարցերին:

Մի վախեցեք փոխել վարքը. դա բոլորին օգուտ կտա: Նոր ծանոթությունը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում, կօգնի նորովի նայել ամեն ինչին: Չի բացառվում՝ ուզենաք փոխել երկարաժամկետ ծրագրերն ու լրիվ նոր գործ ստանձնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաճելի օր է, որը հարմար է շատ ծրագրեր կյանքի կոչելու համար: Դուք հաջողակ կլինեք, շատ բան հեշտությամբ կդասավորվի, հնարավորություն կունենաք գլուխ հանել հին խնդիրներից: Իմպրովիզներ արեք, մի վախեցեք խախտել կանոնները, հույս դրեք ինտուիցիայի վրա. այն հստակ հուշումներ կանի:
Լուրջ փոփոխություններն անցանկալի են, իսկ ահա աննշան փոփոխությունները շատ տեղին կլինեն:

Հեռվից հետաքրքիր նորություններ կստանաք՝ կապված մի մարդու հետ, որի ճակատագրի հանդեպ անտարբեր չեք: Շատ Երկվորյակներ թեթև շունչ կքաշեն՝ հասկանալով, որ բոլոր խնդիրները մնացել են հետևում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հազիվ թե հաճելի անակնկալներ մատուցի կամ ուրախության նշանակալի պահեր նվիրի: Իսկ ահա հոգսերը քիչ չեն լինի: Դրանք նաև բազմազան կլինեն: Այն մարդիկ, ովքեր սովոր են հետևողական գործել, դժվարությամբ մի գործից մյուսին կանցնեն: Աշխատեք կենտրոնանալ իսկապես կարևորի վրա, քանի որ հաջողության հասնելու շանս ունեք:

Բարենպաստ օր է տնային գործերի, ընտանեկան խնդիրները լուծելու համար: Դուք լավ կհասկանաք մտերիմներին ու կփորձեք չվշտացնել նրանց: Նրանք էլ նույնկերպ կպատասխանեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր կարող էին շատ հետաքրքիր, նշանակալի ու կարևոր բաներ տեղի ունենալ, եթե չվախենայիք ռիսկի դիմել, արմատապես փոխել իրավիճակն ու ձեր սովորույթները: Ինքներդ ձեզ թույլ տվեք խախտել ավանդույթները ինքնատիպ արարքներն ու համարձակ որոշումները ողջունելի կլինեն: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք վաղուց եք կառուցել, իսկ հետո անիրագործելի եք համարել:

Օրվա երկրորդ կեսին խուսափեք ծանրաբեռնվածությունից: Այդ հատվածում օգտակար կլինի հանգստանալը, ոչ մեծ զբոսանքը, պարզապես ոչ այնքան հոգնեցուցիչ, բայց հետաքրքիր բանով զբաղվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է: Այն հարմար է վերջին շրջանում հանգիստ չտվող խնդիրները վերջնական լուծելու համար: Կարևոր հարցերին պատասխաններ ստանալուց հետո կհասկանաք՝ ուր է պետք շարժվել: Դուք գիտեք՝ ինչի կարող եք հասնել, իսկ ինչը դեռ ցանկալի չէ ստանձնել, պատրանքներ չեք կառուցի ու չափազանց շատ բան չեք վերցնի ձեզ վրա:

Հաճախ կօգնեն հին ծանոթները, նրանց խնդրելու կարիք էլ չի լինի: Մտերիմները ցանկացած ոչ միանշանակ իրավիճակում ձեր կողմից կլինեն: Հավանական են դրամական մուտքեր: Որոշ Կույսերի կվերադարձնեն հին պարտքերը, և դա շատ տեղին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք կհաղթեք մրցակիցներին, բայց դա անելը հեշտ չի լինի: Ոչ մի քայլ մի նահանջեք. սեփական տեսակետն այսօր պետք է հանգիստ ու վճռական պաշտպանել: Եթե օգնության կարիք լինի, այդ հարցով արժե դիմել հին ծանոթներին, որոնք վաղուց են շահել ձեր վստահությունը: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ընկերները, որոնց հետ շփումները շատ հաճելի կլինեն:

Կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերն այսօր սովորականից դժվարությամբ կտրվեն: Լավ է դրանք ծրագրել օրվա առաջին կեսի համար. հետո կուտակված հոգնածության պատճառով դժվարությամբ կկենտրոնանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արդյունավետ օր է, որը հարմար է կարևոր գործեր ստանձնելու համար: Ինչքան շուտ անցնեք դրանց, այնքան հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքների հասնելը: Չի բացառվում՝ օգնեն նոր ծանոթները: Նրանց հետ համագործակցությունը ոչ միայն օգտակար, այլ նաև հաճելի կլինի, և դրանք երկար ժամանակ ավարտել չեք ուզենա:

Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները: Բայց բանը լուրջ վեճերի չի հասնի: Ձեզ կհաջողվի փոխզիջման հասնել, քանի որ հարաբերությունները փչացնել ոչ ոք չի ուզենա: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջող կանցնի, եթե չշտապեք: Չմտածված խոսքերն ու արարքները տհաճ հետևանքներ կունենան: Հատկապես ուշադիր է պետք լինել երիտասարդ Աղեղնավորներին, որոնք չեն կարողանա վերահսկել հույզերը: Նրանց օգտակար կլինեն հին ծանոթների խորհուրդները: Ուրիշի փորձը կօգնի հետ կանգնել հակասական արարքներից:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Դրանք կարող են վերաբերել ձեզ կամ ձեր մտերիմներին: Չեն բացառվում անսպասելի այցերը, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հրաշալի կանցնեն իմպրովիզացված ընտանեկան տոները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք շատ բաներում հաջողության կհասնեք պարզապես նրա շնորհիվ, որ կստանձնեք ամենատարբեր գործերն ու կփորձեք յուրաքանչյուրին առավելագույնս պատասխանատու ու լուրջ մոտենալ: Կհաջողվի նկատել ուրիշների սխալներն ու առանց որևե մեկին վիրավորելու նրբանկատորեն մատնանշել դրանք:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հնարավորություն կունենաք հաշտվել մի մարդու հետ, որի հետ վեճի համար զղջում էիք: Սկզբում շփումները սառը կլինեն, բայց ավելի ուշ ներդաշնակությունը կվերականգնվի: Հնարավոր են դրական փոփոխություններ ընտանիքում կամ մտերիմներին վերաբերող հաճելի նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է, որը հազիվ թե լուրջ խնդիրներ բերի: Ծագած բոլոր դժվարություններից արագ գլուխ կհանեք. կօգնեն գիտելիքներն ու փորձը: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ ձեր առաջ գործնական ոլորտում նոր հեռանկարներ կբացվեն: Որոշ Ջրհոսներ կկարողանան լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերը, կարգավորել տարաձայնությունները, որոնք խանգարում էին նորմալ աշխատելուն:

Օրը լավն է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ձեզ համար թանկ մարդկանց հետ վիճելու պատճառ չի լինի: Հնարավոր են անսպասելի այցեր, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հետաքրքիր զրույցների օր է: Ինչ-որ օգտակար բանի մասին կարելի է իմանալ նույնիսկ այն մարդկանցից, որոնք սովորաբար միայն դատարկ բաների մասին են խոսում: Սովորական աշխատանքը հեշտությամբ կտրվի, իսկ ահա նոր գործերից միանգամից գլուխ հանել չի ստացվի: Մի շտապեք: Ձեզ սովորականից շատ ժամանակ է պետք ամեն ինչից գլուխ հանելու ու հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել: Այսօր ստացած փորձը դեռ պետք կգա ձեզ:

Տանը սովորականից շատ գործեր կլինեն: Չի բացառվում՝ փչանա կենցաղային տեխնիկան: Հնարավոր են կենցաղային տհաճություններ, որոնք իրենց հետ չնախատեսված ծախսեր կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3666 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7