ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2822 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է նրանց համար, ովքեր ստեղծագործում են կամ որոնց աշխատանքը կապված է շփումների, հանդիպումների կազմակերպման, հասարակական միջոցառումների անցկացման հետ: Դուք հրաշալի լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում աշխարհայացքը տարբերվում է ձերինից: Ո՛չ տանը, ո՛չ աշխատավայրում լուրջ տարաձայնություններ չեն առաջանա:

Կարող եք ձեզ համարձակ փորձարկումներ, արկածախնդրություններ թույլ տալ. ուրախ ու հետաքրքիր կլինի: Օրվա երկրորդ կեսին հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հրաշալի կանցնի, եթե չշտապեք: Նոր բան ստանձնելուց առաջ ինչպես հարկն է ամեն ինչ մտածեք: Ընտանեկան գործերը սովորականից մեծ ուշադրություն կպահանջեն: Չի բացառվում՝ մտերիմները կարևոր գործում ձեր օգնության կարիքն ունենան:

Բարենպաստ օր է ծանոթությունների համար: Ինտուիցիան շատ ուժեղ կլինի: Նրա հուշումների շնորհիվ հրաշալի գլուխ կհանեք մարդկանցից: Ձեզ չեն կարող դուր գալ նրանք, որոնց վստահել չարժե: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում ու հարմար է գնումների և ֆինանսական հարցերը լուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք շատ բանի կարող եք հասնել: Կարևոր կլինի ոչ մի մանրուք աչքաթող չանել, նկատել այն, ինչին մյուսներն ուշադրություն չեն դարձնում: Սուր ինտուիցիան ու խորաթափանցությունը կօգնեն խուսափել լուրջ սխալներից, իսկ համբերատարությունն ու ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտությունը թույլ կտան լավ հարաբերություններ պահպանել շրջապատողների հետ, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա:

Նոր ծանոթություններն օգուտ կտան, չնայած՝ մարդիկ, որոնց այսօր կհանդիպեք, հազիվ թե ձեզ վրա ուժեղ տպավորություն թողնեն: Նույնիսկ նրանց, որոնք սկզբում այնքան էլ հետաքրքիր չեն թվա, արժե ուշադիր դիտել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ հետաքրքիր օր է սպասվում: Շատ խնդիրներ կհաջողվի լուծել միայն նրա շնորհիվ, որ դրանց մյուսների նման չեք նայի, կնկատեք հնարավորությունները, որոնք չեն տեսել ուրիշները: Ձեր որոշումներն ու արարքները կարող են տարօրինակ թվալ, բայց հենց դրանք թույլ կտան հրաշալի արդյունքների հասնել: Բացի այդ, դուք ռիսկի չեք դիմի այնտեղ, որտեղ դրանից կարելի է խուսափել:

Շատ օգտակար կլինեն ամենատարբեր մարդկանց հետ շփումները: Մի ամփոփվեք ձեր մեջ, նույնիսկ եթե շրջապատողների հետ կապերը հոգնեցուցիչ են թվում: Ձեզ անհանգստացնող բաների մասին անկեղծ զրույցից հետո տրամադրությունը դեպի լավը կփոխվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք հազիվ թե կարողանաք հասնել այն արդյունքներին, որոնց ձգտում եք, բայց ինչ-որ բանի, ամեն դեպքում, կհասնեք: Ողջունելի կլինեն ճկունությունը, ոտքի վրա ծրագրերը փոխելու պատրաստակամությունը: Չնայած հուզական դաշտն անկայուն է, կկարողանաք լավ տրամադրություն պահպանել: Աշխատեք ուշադրություն դարձնել լավին:

Բարենպաստ օր է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան ուղևորությունների համար: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, կհաջողվի հանգիստ քննարկել բոլորի համար կարևոր հարցերը: Ձեր համառության շնորհիվ կլուծվեն երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջող կդասավորվի: Նոր գաղափարներ կունենաք: Եթե չծուլանաք, կարող եք հուսալի հիմք ստեղծել ձեր ապագա հաջողությունների համար: Դուք լավ գլուխ կհանեք բարդ գործերից, արագ կսովորեք ամենն, ինչ կարող է օգտակար լինել: Որոշ Կույսեր օգտակար ծանոթություններ կհաստատեն:

Բարենպաստ օր է սեփական գործ սկսելու կամ բիզնեսում ներդրումներ անելու համար: Ձեզ կհաջողվի խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից, կարող եք հանգիստ ու կառուցողական քննարկել բոլորի համար կարևոր հարցերը: Օրը հարմար է վերանորոգում ծրագրելու և ամեն անհրաժեշտ բան գնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք ակտիվ կգործեք, չեք նահանջի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան ու կհասնեք ձեր ուզածին, չնայած՝ ոչ միանգամից: Մրցակիցներին հաղթելու կամ նախկինում իրականությունից անսահման հեռու թվացող մտահղացումներն իրագործելու հնարավորություն կլինի: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Դրանք կարող են վերաբերել ոչ միայն մասնագիտական ոլորտին, այլև՝ անձնական հարաբերություններին:

Ֆինանսական պատկերը բարենպաստ կլինի, հավանական են նշանակալի դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը, քանի որ շուտով գումարը կարևոր բանի համար է պետք գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերն արագ ու հաջող լուծելու համար կազմակերպվածության ու կարգապահության կարիք կլինի: Մի ծուլացեք. ցավալի կլինի օրվա ընձեռած հնարավորությունները բաց թողնելը: Արժե լրիվ նոր բան փորձել: Չի բացառվում՝ ձեր մեջ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք կռահում:

Երեկոն խոստանում է հետաքրքիր լինել առաջին հերթին սիրահարների համար, քանի որ հարմար է սիրային ժամադրությունների ու համատեղ զվարճանքների համար: Ոչ մեծ ուղևորությունները հաջող կանցնեն, վառ տպավորություններ կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավի վրա կենտրոնանալու ու փոքրիկ թյուրիմացություններին ուշադրություն չդարձնելու ունակությունն այսօր ձեզ շատ պետք կգա: Այնտեղ, որտեղ մյուսները կհանձնվեին ու կնահանջեին, դուք կշարունակեք առանց ձեռքերը վայր դնելու աշխատել, և ջանքերը արդյունքներ կտան: Ճիշտ է, այսօր ձեզ հազիվ թե գովեն ու նկատեն ձեր ձեռքբերումները, բայց դուք ինքներդ անպայման կպարգևատրեք ձեզ կատարած աշխատանքի դիմաց:

Երեկոյան հնարավորություն կունենաք զբաղվել իսկապես հետաքրքիր ու հաճելի բանով: Որոշ Աղեղնավորներ կհիշեն իրենց հին նախասիրությունների մասին ու հաճույքով դրանց կնվիրեն իրենց ազատ ժամանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Առավոտը կուրախացնի: Այդ հատվածում հավանական են լավ նորություններ, հաջող զուգադիպություններ ու հաճելի անակնկալներ: Միայն մի քանի ժամվա ընթացքում կհասցնեք շատ բան անել: Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կնվազի, նպատակին հասնելն էլ կդժվարանա: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, որոնք առանց ընկերների ու մտերիմ մարդկանց աջակցության հաղթահարել չի ստացվի:

Երեկոն հարմար է հանգստի, մտերիմների հետ շփվելու համար: Նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու, նոր հաղթանակների ուղղությամբ ոգեշնչելու եղանակը: Հնարավոր են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն անսովոր ու զարմանալի իրադարձություններ կբերի: Կյանքը կփոխվի, և դա ձեզ դուր կգա: Վստահեք ձեր ինտուիցիային. հենց այն կհուշի, թե ինչպես հարմարվեք կտրուկ փոփոխություններին: Ոչ մի րոպե մի կորցրեք ինքնավստահությունը, քանի որ այն այսօր ոչ միայն հաջողություն կբերի, այլև կօգնի շահել շրջապատողների համակրանքը:

Հնարավոր են անսովոր առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնք նախկինում ձեզ համար շատ լավ բաներ են արել: Նման իրավիճակներում երկար մտածել չարժե: Իսկ ահա մնացած դեպքերում պատասխան տալուց առաջ արժե ուսումնասիրել իրավիճակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հետաքրքիր զրույցների, օգտակար քննարկումների օր է: Աշխատեք մտապահել այն ամենն, ինչ կլսեք շրջապատողներից: Այն, ինչ հիմա դատարկ բան է թվում, իրականում կարևոր նորություն կլինի, որն արժե լավ մտածել ու նկատի առնել: Հին ծանոթները խորհուրդներ կտան. դրանք արժե ուշադիր լսել:

Կարող եք գնումներ անել: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել վառ, անսովոր իրերին. դրանք երկար կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Օրը հարմար է տոմսեր ու ճամփորդության համար պիտանի իրեր գնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2822 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6