ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 22, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2377 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը կուրախացնի լավ նորություններով: Որոշ Խոյեր այդ հատվածում պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնց շուրջ նախկինում մտորել են և երկար կասկածներից հետո որոշակիություն կմտցնեն ապագայի ծրագրերում: Ինչ էլ ստանձնեք, վճռական գործեք. դուք արագ անհրաժեշտ արդյունքին հասնելու շանս կունենաք:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի տնային գործերի, կենցաղային խնդիրները լուծելու համար: Կարող եք դրանցով մտերիմների հետ միասին զբաղվել. այդպես ավելի հեշտ և ուրախ կլինի: Հետաքրքիր կանցնեն չծրագրված ուղևորությունները: Դրանց միայնակ մեկնած Խոյերին հաճելի ծանոթություններ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին հեշտ չի լինի ծրագրված գործերի վրա կենտրոնանալը, սակայն ինչ-որ նոր բան անկեղծ ոգևորությամբ կստանձնեք: Լավ է չշտապեք լուրջ որոշումների հարցում, քանի որ չեն բացառվում սխալները: Բացի այդ, կարևոր կլինի շփումներին ընտրողաբար մոտենալը: Զգուշացեք, եթե ինչ-որ մեկը շատ է ջանում շահել ձեր վստահությունը:

Ավելի ուշ կգա հին գաղափարների իրագործման, ավելի վաղ մտածածն ավարտելու համար հարմար ժամանակը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար. լավ կանցնեն և՛ ընկերների հետ հանդիպումները, և՛ ընտանեկան միջոցառումները, և՛ ռոմանտիկ ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հակասական կլինի: Միանգամից մի քանի բարդ գործ ձեր ուշադրությունն են պահանջելու, և դուք դժվարությամբ կկենտրոնանաք ու թեկուզ դրանցից մի բան կստանձնեք: Ձեր կողքին կլինեն օգնության հասնելու, ձեր հոգսերի մի մասն իրենց վրա վերցնելու պատրաստ մարդիկ: Բայց ամենալուրջ առաջադրանքները պիտի ինքնուրույն լուծեք:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով, հնարավորություն կտա շփվել մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս շատ էիք կարոտում: Որոշ Երկվորյակներ կկարողանան հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ է լինելու: Կթվա, թե ձեզ հատուկ են հանում հավասարակշռությունից կամ ստիպում են անել մի բան, ինչ չեք ուզում: Աշխատեք չտաքանալ: Չի բացառվում, որ ավելի ուշ պարզվի՝ ոչ ոք ոչ մի վատ բան մի մտածել, բանը միայն թյուրըմբռնման մեջ է եղել:

Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Կարևոր չէ՝ նոր բան եք ստանձնելու, թե կենտրոնանալու եք ավելի վաղ սկսած գործերն ավարտելու վրա: Բոլոր դեպքերում աստղերը ձեր կողմից կլինեն, և ամեն ինչ նույնիսկ սպասվածից լավ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք ձեզ առույգ և էներգիայով լի կզգաք, ոգևորությամբ կստանձնեք նոր գործերն ու արագ կհասնեք առաջին հաջողություններին: Ինքնուրույն գործելու սովոր Առյուծների համար բարենպաստ կլինի հատկապես օրվա սկիզբը: Իսկ ահա խմբում աշխատել նախընտրող Առյուծներին աստղերը կաջակցեն երեկոյան մոտ:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, պիտանի իրեր գնելու համար: Չեն բացառվում նաև պիտանի նվերները, այդ թվում՝ լրիվ անակնկալ արված: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի նոր ծանոթությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին ինչ գաղափար էլ ունենաք, մի շտապեք անցնել մտածածն իրագործելուն: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու ամեն ինչ մտածելու, նպատակին տանող լավագույն ուղին գտնելու համար: Նախկինում ձեզ բազմիցս օգնության հասած մարդկանց հետ խորհրդակցելն էլ չի խանգարի:

Օրվա երկրորդ կեսը հաջողություններ է խոստանում շատ ու շատ գործերում: Հավանական են հաջող զուգադիպություններ: Որոշ Կույսերի դրանք կօգնեն շատ պիտանի ծանոթություններ հաստատել: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չծրագրված գնումներից լավ է հրաժարվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չնայած աննշան դժվարություններ կարող են առաջանալ, բայց կգերակշռեն դրական միտումները: Դուք արագ գլուխ կհանեք խնդիրներից, կհաղթահարեք ճանապարհին առաջ եկած խոչընդոտները: Շատ Կշեռքների կօգնեն նախկինում իրենց սառը և հեռու պահող մարդիկ, որոնք համարյա չէին հետաքրքրվում նրանց գործերով:

Հավանական են լավ նորություններ: Ամենայն հավանականությամբ դրանք կվերաբերեն ձեզ համար կարևոր գործին կամ բիզնես-նախագծին, որին մեծ ուժեր եք նվիրել: Օրը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ կոնֆլիկտների հետ կապված կարող եք չմտահոգվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է ծրագրերը քննարկելու և այն մարդկանց հետ զրուցելու համար, որոնք բազմիցս օգնել են ձեզ մտածածն իրագործելու հարցում: Ձեզ հրաշալի խորհուրդներ կտան, ցույց կտան ձեր գաղափարների թույլ կողմերը: Դուք ուշադիր կլինեք, կլսեք առողջ բանականության ձայնը, ուստի կկարողանաք խուսափել տհաճություններից:

Որոշ Կարիճներ կզգան, որ պայմանները փոխելու կարիք ունեն: Շատ տեղին ինչ-որ տեղ կհրավիրեն ընկերները կամ հին ծանոթները: Նույնիսկ փոքրիկ ուղևորությունը բավարար կլինի աշխուժանալու և տրամադրությունը բարձրացնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կուզենաք նպատակին հնարավորինս արագ հասնել, բայց եթե շտապեք, ապա հազիվ թե դա լավ բանի հանգեցնի: Ավելի լավ է զգույշ գործեք, ամեն քայլը կշռադատեք ու խորհրդակցեք փորձառու մարդկանց հետ: Ցանկալի չէ լուրջ ֆիզիկական ջանքեր պահանջող բանով զբաղվելը. վտանգ կա գերագնահատեք ձեր հնարավորությունները, իսկ դա կարող է առողջական խնդիրների հանգեցնել:

Օրը բարենպաստ կլինի ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ հանդիպելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, դուք օգտակար բաներ կիմանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին չեն բացառվում լարված պահերը: Սակայն լուրջ դժվարություններ հազիվ թե առաջանան: Ամենայն հավանականությամբ խոսքը փոքրիկ թյուրիմացությունների մասին է լինելու, որոնք կկարողանաք արագ հաղթահարել: Այս հատվածը շատ բարենպաստ կլինի սովորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, ստացված ինֆորմացիայից ճիշտ եզրահանգումներ կանեք:

Օրվա երկրորդ կեսն ավելի հասարակ ու արդյունավետ կլինի: Շատ բան լավ կստացվի: Որոշ Այծեղջյուրներ աստղերի աջակցությամբ գլուխ կհանեն երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրներից: Ռոմանտիկ անակնկալներ են սպասվելու սիրահարվածներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար կլինի նոր գործեր սկսելու համար: Կարևոր չէ՝ ձեզ ինչ-որ մեկը կօգնի, թե ոչ: Նույնիսկ միայնակ գործելու դեպքում կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել: Փորձն ու առողջ բանականությունը բավարար կլինեն ոչ միանշանակ իրավիճակն արագ պարզաբանելու, ճիշտ որոշումներ ընդունելու համար:

Օրը բարենպաստ կլինի նաև մտերիմների հետ շփվելու համար: Եթե նախկինում ձեր միջև տարաձայնություններ են առաջացել, դրանք անցյալում կմնան, կհաջողվի արագ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Սիրելիին ինչ-որ բանով հաճելիորեն զարմացնելու, հիշարժան անակնկալ անելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք ինտուիցիային ուշադիր լսել, քանի որ նրա հուշումների շնորհիվ կհաջողվի հասնել վաղուց դրված նպատակներին, հաջողությամբ ավարտել մեծ ուժեր խլած գործերը: Եթե նոր գաղափարներով կիսվեք, դրանք հազիվ թե ինչ-որ մեկին միանգամից դուր գան: Բայց դա ամենևին չի խանգարի մտածածը կյանքի կոչելուն:

Օրը հարմար կլինի հին նախասիրության մասին հիշելու համար: Այն կրկին դրական հույզեր կպարգևի, իսկ որոշ Ձկների նաև կօգնի շատ հաճելի ծանոթություններ հաստատել: Լավ կանցնեն ծանոթ երթուղով ոչ մեծ ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2377 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0