ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2945 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Տհաճություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց դրանք ձեզ թևաթափ չեն անի: Դուք ստանձնած ամեն ինչից գլուխ կհանեք, իսկ որոշ գործերում պարզապես փայլուն արդյունք կարձանագրեք: Կարևոր կլինի լավ տրամադրություն պահպանելն ու շրջապատողների հետ առավելագույնս բարեհամբույր լինելը: Այսօր բոլորը չէ, որ ձեզ կես խոսքից կհասկանան, բայց եթե դուք համբերատար լինեք, ընդհանուր լեզու գտնել կհաջողվի:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի: Հին ու նոր ծանոթները կօգնեն պատասխաններ գտնել ձեզ վաղուց անհանգստացնող հարցերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այն ամենը, ինչ կստանձնեք, ձեզ մոտ լավ կստացվի: Գործերին ոչ ստանդարտ մոտեցումն ու մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը թույլ կտան հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Որոշ Ցուլեր առաջարկներ կստանան, որոնք մերժելու ցանկություն չեն ունենա, և ուրախ կլինեն, որ ճիշտ ընտրություն են կատարել:
Բարենպաստ օր է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Դրանց ժամանակ ձեր հմայքը վառ կարտահայտվի:

Հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք, կստանաք այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Հիմա կարող եք ընկերանալ նույնիսկ նրան հետ, որոնց հետ նախկինում խոսել էլ չէիք համարձակվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է կարևոր գործերի համար: Դուք փայլուն գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից: Շրջապատողները ամեն անգամ ձեզ կես խոսքից չեն հասկանա, բայց դուք բավականաչափ համբերատար կլինեք ու չեք կորցնի ինքնավերահսկողությունը, նույնիսկ եթե ստիպված լինեք մի քանի անգամ բացատրել ակնհայտը: Դուք կկարողանաք ոչ միայն խուսափել կոնֆլիկտներից, այլև հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ լեզու գտնել չէր հաջողվում:

Վատ օր չէ բանակցություններ վարելու համար, սակայն կարևոր կլինի ավելորդ բաներ չխոսելը: Շրջապատողները կփորձեն ձեզանից ինֆորմացիա քաշել, որը դուք կնախընտրեիք գաղտնի պահել: Երեկոն հաճելի ռոմանտիկ անակնկալներ ու նվերներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք արագ կշահեք այն մարդկանց համակրանքն ու վստահությունը, որոնց հետ գործ կունենաք: Նույնիսկ ոչ վաղ անցյալի թշնամիները կարող են ձեր կողմն անցնել: Կարող եք անցնել մասշտաբային նախագծերին: Մի վախեցեք բարդ առաջադրանքներից, որոնց փայլուն լուծում կտաք:

Շատ ուժեղ կլինի ինտուիցիան, ձեզ անհնար կլինի մոլորության մեջ գցելը: Երբեմն նրա հուշումների շնորհիվ համարյա պատահաբար կբացահայտեք ուրիշների գաղտնիքները կամ տեղեկատվություն կստանաք, որն ինչ-որ մեկը փորձում էր թաքցնել ձեզանից: Երեկոն անսովոր գաղափարների ժամանակ է, որոնց իրագործմանը կարող եք անցնել մի քանի շաբաթից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք նոր տեղեկություններ կստանաք, այդ թվում՝ այնպիսիք, որոնք շրջապատողները երկար ժամանակ թաքցնում էին: Կարող եք կարևոր որոշումներ ընդունել. դրանք ճիշտ կլինեն: Առաջարկներ կստանաք, որոնք ընդունելով՝ հնարավորություն կստանաք արագ բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

Օրը ընտանիքի և ընկերների հետ կապված հաճելի լուրեր կբերի: Հավանական են դրական փոփոխություններ անձնական կյանքում: Դուք ոչ միայն հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ կամ լավ կհասկանաք նրանց, այլև հաճախ ձեզ կհաջողվի գլուխ հանել բարդ իրավիճակներից ու հարաբերություններից, կհասկանաք՝ ինչն էր խանգարում փոխհասկացողության հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք շրջահայաց ու զգույշ կլինեք: Դա թույլ կտա խուսափել խնդիրներից ու թյուրիմացություններից: Բացի այդ, այսօր հրաշալի խորհուրդներ կտաք: Նրանք, ովքեր կհետևեն դրանց, շատ գոհ կմնան: Սեփական խնդիրներից ուզածի նման արագ գլուխ չեք հանի, բայց, միևնույն է, բավական հաջող կաշխատեք:

Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ: Դուք կարող եք կորցնել գլուխը, բայց նույնիսկ դա ձեզ չի ստիպի սխալ գործել, ասել ու անել մի բան, ինչի համար ավելի ուշ պիտի զղջայիք: Հնարավորություն կունենաք հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Այստեղ կարևոր կլինի ժամանակին նախաձեռնող լինելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք: Հանգիստ ավարտին հասցրեք ավելի վաղ սկսած նախագծերը, կարգուկանոն հաստատեք գործերում, սկսեք մտածել ապագայի ծրագրերի շուրջ: Ձեզ կարող են անհանգստացնել, շեղել, ստիպել նյարդայնանալ, բայց հավասարակշռությունն ու կենտրոնացվածությունը արագ կվերականգնվեն, և դուք կվերադառնաք արդյունավետ աշխատանքին:

Կհաջողվի ինչ-որ օգտակար բան անել և՛ ձեր, և՛ մյուսների համար: Ձեզ կհաջողվի ճիշտ գնահատել ձեր արարքների հետևանքները, կռահել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Հենց դրա շնորհիվ էլ ինքներդ լուրջ սխալներ չեք անի, մյուսներին էլ կօգնեք խուսափել դրանցից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգիստ, հարթ, բայց շատ արդյունավետ օր է: Առանց խառնաշփոթի և շտապողականության դուք կյանքի կկոչեք ձեր մտահղացումները, չեք շեղվի մանրուքների վրա և ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ ճանապարհից: Եթե խոչընդոտներ կամ դժվարություններ հայտնվեն, դուք չեք վշտանա ու սկսած գործերը կիսատ չեք թողնի, այնպես որ՝ ձեր նպատակներին հաստատ կհասնեք:

Օրը շատ հարմար է գործնական ու ընկերական, պաշտոնական և ոչ պաշտոնական շփումների համար: Դուք հեշտությամբ կգտնեք անհրաժեշտ խոսքերը, կկարողանաք ձեր ճշմարտացիության մեջ համոզել նույնիսկ նրանց, ովքեր սովոր են ամեն ինչին քննադատորեն մոտենալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Կարող եք քչից սկսել. առաջին հաջողությունները ձեզ թև կտան, կօգնեն ինքնավստահ զգալ և ավելի նշանակալի գործեր ստանձնել: Ընկերներն ու մտերիմները հաճույքով կօգնեն գործերում: Ձեր գաղափարներն ու ծրագրերը նրանց իսկապես ոգեշնչող կթվան:

Լավ է գնումներ անեք, այդ թվում՝ խոշոր գնումներ: Լավ է աշխատանքի, ուսման, ստեղծագործելու համար իրեր գնեք: Նույնիսկ սպոնտան գնումները հաջող կլինեն. դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամենահասարակ օրը չէ, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի այն ավելի լավը դարձնելը: Աշխատեք խուսափել անտեղի ռիսկից, հակասական արարքներ մի գործեք: Շրջահայաց լինելը կօգնի նույնիսկ բարդ իրավիճակներում անհրաժեշտ արդյունքների հասնել:

Գործնական և անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի: Ոչ միանշանակ իրավիճակներ կստեղծվեն, բայց դուք ձեզ ճիշտ կպահեք, կգտնեք անհրաժեշտ բառերն ու դատարկ բանի պատճառով ոչ ոքի հետ չեք վիճի: Գումարի հետ զգույշ եղեք, շատ մի ծախսեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է համատեղ աշխատանքի, ջանքերը միավորելու համար: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ, վերջ տալ հին ծանոթների հետ տարաձայնությունների շարքին: Ցանկալի է ժամանակ գտնել հանգստի, անշտապ զբոսանքի, չհոգնեցնող ու հաճելի գործի համար:

Ձեզ համար օգտակար կլինի միապաղաղությունից շեղվելը, կյանքում նոր բան մտցնելը, այնպիսի վայրերում լինելը, որոնց մասին շատ եք լսել: Շատ հեռու տեղ մեկնելը պարտադիր չէ: Նույնիսկ անսովոր երթուղով զբոսանքը կարող է վառ տպավորություններ պարգևել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հրաշալի տրամադրությամբ կսկսեք, և շուտով այն կփոխանցվի նաև շրջապատողներին: Ձեզ հետ գործ ունենալը հեշտ ու հաճելի կլինի, այնպես որ՝ շփումների պակասից չեք բողոքի: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որն էլ մեծ ուրախություն կբերի:

Երեկոն հարմար է ընկերական հանդիպումների և ընտանեկան միջոցառումների համար: Այդ հատվածում կարող եք շփվել համակրելի գործընկերների հետ, որոնք ուրախ կլինեն ձեզ հետ խոսել աշխատանքից դուրս թեմաներով: Օգտակար կլինի անցյալի իրադարձությունները հիշելը. դա կօգնի պատասխաններ ստանալ ձեզ հիմա հետաքրքրող հարցերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2945 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2