Աստղագուշակ․ հունվարի 22
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2277 | 20:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Վճռական գործեք ու մի վախեցեք դժվարություններից: Բարդ օր է, բայց կարող եք հաջողության հասնել կամ գոնե խուսափել լուրջ կորուստներից: Շատ կարևոր կլինի ցանկացած խնդրի պատասխանատու մոտեցումը, այդ թվում՝ նաև սովորական ու մեծ նշանակություն չունեցող խնդրի: Կարևոր գործերը մի հետաձգեք, նույնիսկ եթե ինչ-որ պատճառով չեք ուզում զբաղվել դրանցով: Շատ բան կախված կլինի ձեր կարգապահությունից: Երբեմն կկորցնեք հետաքրքրությունն ու կիսատ կթողնեք սկսածը այն ժամանակ, երբ հաջողությունից կես քայլ հեռու կլինեք: Ավելի ուշ կզղջաք, որ տրվել եք պահի ազդեցությանը ու այդպես եք վարվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դրական միտումների ազդեցությունն այսօր առավել նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Ոչինչ չի խանգարի ձեզ մտերիմների հետ լավ ժամանակ անցկացնելուն: Հաջող կանցնեն սիրային ժամադրությունները: Հնարավորություն կունենաք բարենպաստ տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր ձեզ վաղուց դուր են գալիս: Կարող եք քննարկել կարևոր գործերն ու բարդ հարցերը: Տարաձայնություններ չեն առաջանա: Աշխատանքի մեջ չեք կարողանա մեծ հաջողությունների հասնել, բայց դրա համար չեք անհանգստանա, քանի որ համեստ արդյունքները նույնպես լավը կլինեն: Բացի այդ, վստահ կլինեք, որ մեծ հաղթանակը սարերի հետևում չէ, և ինտուիցիան այդ հարցում ձեզ հուսախաբ չի անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ձեր արժանավայել արարքները աննկատ չեն մնա: Կկարողանաք շահել շրջապատի հարգանքը, լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնցից շատ բան է կախված: Մասնագիտական դիրքերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Օրը հարմար է աշխատանքը փոխելու ու նոր գործընկերների հետ համագործակցություն սկսելու համար: Մտերիմները կուրախացնեն հաճելի անակնկալներով, անսպասելի նվերներ կանեն: Երեկոյան չեն բացառվում դրամական մուտքերը: Որոշ Երկվորյակներ վերջին շրջանում անհանգստացնող ֆինանսական հարցերը լուծելու հնարավորություն կունենան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Զգայուն ու խոցելի, ինչպես նաև ուրիշների կարծիքի համար շատ անհանգստացող Խեցգետինների համար հեշտ չի լինելու: Ձեզ սովորականից հաճախ կքննադատեն: Շատ նկատողություններ հիմնավորված կլինեն, բայց, միևնույն է, ձեզ վիրավորական կթվան: Բայց որոշ մարդկանց կարծիքը կլսեք և ճիշտ կվարվեք: Դա թույլ կտա խուսափել սխալները կրկնելուց: Օրը ընտանիքում դրական փոփոխություններ ու տանը ուրախ իրադարձություններ է խոստանում: Գրավիչ կլինեք, շատերին դուր կգաք: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերությունները արագ կզարգանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է ոչ ստանդարտ խնդիրները լուծելու համար: Հաջողությամբ իմպրովիզների կդիմեք, կզգաք, թե երբ է պետք զգուշություն ցուցաբերել և երբ է պետք ռիսկի դիմել: Հնարավոր է՝ ունեցած մասնագիտությունն ավելի ստեղծագործական մասնագիտությամբ փոխելու մտքեր հայտնվեն: Դեռևս պետք չէ ոչ մի կոնկրետ բան ձեռնարկել. ուսումնասիրեք իրավիճակն ու տեղեկություններ հավաքեք: Չեն բացառվում լարված պահերը մտերիմների հետ շփումներում: Կարող է թվալ, որ ինչ-որ մեկը փորձում է ղեկավարել ձեզ: Դիմադրություն ցույց կտաք նրանց, բայց ձեզ այնքան էլ վստահ չեք զգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ինչ-որ բարդ հարցեր լուծելու հնարավորություն կունենաք: Դրա համար ոչ միայն գիտելիքների ու փորձի, այլ նաև դեռևս ձեր գաղափարները չկիսող մարդկանց ձեր կողմը գրավելու անհրաժեշտություն կլինի: Երբեմն այդ հարցում կօգնի անձնական հմայքը: Մտերիմների աջակցությունը շատ Կույսերի համար կարևոր կլինի: Գործնական հարաբերություններում լարվածություն կստեղծվի, չի բացառվում՝ ձեզանից շատ բան սպասեն: Փորձեք խուսափել կոնֆլիկտներից: Եթե այսօր կարողանաք պահպանել փոխադարձ հարգանքն ու փոխհասկացողությունը, ապա ապագա համագործակցությունը շատ արդյունավետ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կարևոր գործերով զբաղվելիս զգույշ եղեք: Ինչքան ավելի նշանակալի խնդիր ձեր առաջ կանգնած լինի, այնքան մեծ կլինի սխալների հավանականությունը: Օգնության կարիք կունենաք: Այդ հարցով արժե դիմել նրանց, ովքեր վաղուց շահել են ձեր վստահությունը: Աշխատեք չվիրավորել նրանց, ովքեր կախված են ձեզանից; Ավելի ուշ այդ մարդիկ ձեր կյանքում կարևոր դեր են խաղալու: Երբեմն մտերիմների հետ տարաձայնություններ կառաջանան, բայց ձեզ կհաջողվի փոխհասկացողության հասնել: Ամենալավ օրը չէ անցյալի տհաճ իրադարձությունները հիշելու, հին խնդիրները քննարկելու համար: Ապագայի մասին զրուցելն ավելի օգտակար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ֆինանսական հարցերում պետք է զգույշ լինեք: Նշանակալի կորուստների վտանգ կա: Չեն բացառվում տուգանքներն ու չպլանավորված ծախսերը: Աշխատանքը սովորականից մեծ ջանքեր կպահանջի: Նույնիսկ սովորական գործերն այսօր շատ բարդ կթվան: Ուշադիր եղեք փաստաթղթերը լրացնելիս: Այստեղ աննշան սխալն էլ տհաճ հետևանքներ կունենա: Հնարավոր է նոր սիրային տարվածությունը, որը ձեզ կստիպի գոնե ժամանակավորապես մոռանալ մնացած ամեն ինչի մասին: Աշխատեք խոհեմ լինել: Առողջ բանականությունն այսօր ձեր լավ օգնականը կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կարող եք ավարտին հասցնել բարդ գործերը, պատասխաններ ստանալ կարևոր հարցերին: Ձեր որոշումներն ու գաղափարները այնքան լավը կլինեն, որ արագ համընդհանուր աջակցություն կստանան: Հնարավոր է հաղթահարեք գործընկերոջ հետ հին տարաձայնությունները, նոր միություններ ստեղծեք, ինչը շատ օգտակար կլինի: Չի բացառվում՝ ընկերներն օգնեն գլուխ հանել աշխատանքային առաջադրանքներից: Օրվա երկրորդ կեսը առատաձեռն կլինի դրական հույզերի ու վառ տպավորությունների մասով: Այդ ժամանակը հարմար է ուղևորությունների ու զբոսանքների, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպումների համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ուշադիր եղեք: Մրցակցային պայքարը կսրվի, հին համախոհները անսպասելի կհրաժարվեն աջակցել ձեզ: Աշխատեք հույս դնել միայն սեփական ուժերի վրա, հատկապես եթե խոսքը կարևոր հարցերի լուծման ու երկարատև պլանավորման մասին է: Շատ հանդիպումներ կլինեն, հնարավոր են հաճելի ծանոթություններ: Սակայն լուրջ հարաբերությունները սկիզբը քիչ հավանական է: Օրվա երկրորդ կեսին կենցաղային խնդիրներ կառաջանան, որոնց լուծումը ծախսեր կպահանջի: Մի շտապեք հրաժեշտ տալ գումարին: Մի քիչ մտածելուց հետո կգտնեք խնայելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարդ օր է: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի գլուխ հանել իրավիճակից, հասկանալ, թե ինչու է ամեն ինչ այս և ոչ թե այլ կերպ դասավորվել: Աշխատեք չշտապել որոշումների ու դրանք կյանքի կոչելու հարցում: Շտապելու կարիք չկա: Ցանկացած գործի առավելագույնս լուրջ մոտեցեք, և դա թույլ կտա խուսափել շատ սխալներից: Թեթևամտությունն այսօր անթույլատրելի է և՛ գործնական դաշտում, և՛ անձնական հարաբերություններում: Երբեմն պետք է լսեք խորհուրդները, նույնիսկ եթե դրանք տալիս են մարդիկ, որոնց առանձնապես չեք համակրում: Ուրիշի փորձն օգտակար կլինի ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Աշխատանքի տեսանկյունից ամենալավ օրը չէ; Հնարավոր են կորուստներ, սխալ որոշումներ, սխալներ, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին անհրաժեշտ արդյունքի հասնել: Օգնության կարիք կունենաք, բայց չեք հասկանա՝ ում է պետք դիմել այդ հարցով: Մի շտապեք երկարատև համաձայնություններ կնքել. շուտով իրավիճակ կստեղծվի, որի շնորհիվ ավելի շահավետ պայմանների կհասնեք: Ցանկալի չէ խառնել աշխատանքն ու անձնական հարաբերությունները: Նույնիսկ մասնագիտական խնդիրները մտերիմների հետ քննարկել չարժե, քանի որ նման զրույցից կարող է վեճ սկսվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|