ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 21, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2283 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը կուրախացնի: Նույնիսկ որոշակի ծրագրեր չունեցող Խոյերը կհասկանան, թե ինչով արժե զբաղվել: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես գործեք և ում դիմեք օգնության խնդրանքով. առաջին հաջողությունները չեն ուշանա: Հավանական են անսպասելի նվերներ կամ դրամական մուտքեր:

Օրվա երկրորդ կեսին մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ հազիվ թե հաջողվի: Ամենայն հավանականությամբ այդ հատվածը հագեցած է լինելու և շատ բան պիտի անեք: Չեն բացառվում անսպասելի առաջարկները: Եթե դրանք անեն ձեր հին ծանոթները, արժե առանց երկար մտածելու համաձայնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ հետաքրքիր օր է սպասվում: Այն նոր առաջադրանքներ կբերի, որոնց լուծմանն անկեղծ ոգևորությամբ կանցնեք: Շատ բան հեշտությամբ կտրվի: Դուք ոչ միայն սեփական գործերը կանեք, այլև կօգնեք բարդ իրավիճակում հայտնվածներին:

Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ վաղուց կապ չէիք պահպահում: Կպարզվի, որ ընդհանուր բան ավելի շատ ունեք, քան նախկինում: Հնարավոր է շուտով նույնիսկ ընկերանաք: Լավ է օրվա երկրորդ կեսի համար ոչ մի բարդ բան չծրագրեք: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում ուզենալու եք հանգստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Արժե օգտվել աստղերի աջակցությունից ու ստանձնել լուրջ, կարևոր գործը: Դրանից միայնակ գլուխ հանելու կարիք չի լինի, ձեր կողքին կլինեն ամեն պահի օգնության շտապելու պատրաստ մարդիկ: Ուշադրություն դարձրեք օրվա կեսին առաջ եկած հետաքրքիր գաղափարներին: Դրանք միանգամից կյանքի կոչել հազիվ թե հաջողվի, բայց շատ շուտով կվերադառնաք մտածածին:

Երեկոն արժե հանգիստ անցկացնել՝ հնարավորինս խուսափելով սթրեսային պահերից, հուզական ծանրաբեռնվածությունից: Շատ Երկվորյակներ այդ հատվածում կուզենան մենակ մնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը կարող է բարդ թվալ: Շատ Խեցգետինների այդ հատվածում հակասական զգացմունքներն են տիրելու, և հոգեկան հավասարակշռությունը միանգամից վերականգնել չի ստացվի: Բացի այդ, ձեզ ամեն անգամ հասկանալի չեն լինի շրջապատողների մտադրությունները: Դրա պատճառով փոքրիկ թյուրիմացություններ կլինեն:

Սակայն շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք դրական կտրամադրվեք ու կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում աշխարհիկ միջոցառումների մասնակցող կամ ուղևորությունների մեկնող Խեցգետիններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պրովոկացիաներին մի տրվեք: Այսօր բավական դժվար կլինի հանգստություն պահպանելը, խոսքը հատկապես քննադատության հանդեպ զգայուն Առյուծներին է վերաբերում: Ամեն անգամ հարթ չեն լինի շրջապատողների հետ հարաբերությունները, երբեմն կարող է թվալ, թե նրանք հատուկ են փորձում հանել ձեզ հավասարակշռությունից: Աշխատեք փոքրիկ թյուրիմացություններին հումորով վերաբերվել, սրտին մոտ չընդունել աննշան պատահարները:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ ու հաճելի կանցնի, քան առաջինը: Այն հարմար կլինի ուղևորությունների, պայմանները փոխելու, ինչպես նաև հին ընկերների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարող եք օրը սկսել տնային գործերից, կենցաղային հարցերը լուծելուց: Դրանք անելը դժվար չի լինի, շատ ժամանակ էլ չի պահանջվի: Հավանական  են չծրագրված ծախսեր, սակայն դրանք նշանակալի չեն լինի և առավել ևս՝ անտեղի չեն լինի:

Օրվա երկրորդ կեսը ավելի հագեցած ու հետաքրքիր կլինի: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ: Դուք միանգամից լավ տպավորություն կթողնեք ամենատարբեր մարդկանց վրա, այդ թվում՝ նրանց, ում սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Այն հարմար կլինի բարդ ու կարևոր բան ստանձնելու համար: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչպես կարելի է հասնել նպատակին ու ժամանակը հիմար բաների վրա չեք վատնի: Հազիվ թե կարողանաք հետևել հին ծրագրերին: Ավելի հավանական է, որ պետք լինի իմպրովիզներ անել, ոտքի վրա ինչ-որ բան մտածել: Դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք:

Օրվա երկրորդ կեսին պիտի զբաղվեք մանր-մունր, ոչ այնքան հետաքրքիր, բայց ուշադրություն պահանջող գործերով: Դրանցից գլուխ հանելը հեշտ չի լինի, բայց ձեր աշխատանքի պտուղներից գոհ կմնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբին ամեն ինչ հարթ չի լինի: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ, որոնց պատճառով պիտի հետաձգեք ծրագրած գործերը: Չեն բացառվում փոքրիկ տնային տարաձայնությունները: Դրանց պատճառն աննշան մի բան կլինի, և շուտով ամեն ինչ կկարողանաք հարթել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այն հատկապես լավը կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք. և՛ հետաքրքիր գործեր, և՛ զրույցի համար բազում թեմաներ կգտնվեն: Որոշ Կարիճներ չծրագրված ուղևորությունների կմեկնեն, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Միանգամից պարզ չի լինի, թե ինչ արժե ստանձնել օրվա սկզբին: Չի բացառվում միանգամից մի քանի մանր-մունր խնդիր լուծման կարիք ունենան, և հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ օգնության հասնի: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչից սկսել և ինչպես ավելի հեշտ հասնել անհրաժեշտ արդյունքին:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Հավանական են նաև հետաքրքիր առաջարկներ: Որոշ Աղեղնավորների կհրավիրեն միջոցառումների, որտեղ նրանք վաղուց էին ուզում լինել: Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Դուք միանգամից դուր կգաք նոր ծանոթներին, նրանք ուրախ կլինեն շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին լավ է կարևոր որոշումներ չընդունեք: Հուզական դաշտը լարված կլինի, դրա պատճառով դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելն ու հասկանալը՝ ինչպես գործել: Մի փոքր սպասեք: Շուտով շատ բան կպարզվի, իսկ դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք:

Օրվա երկրորդ կեսին շատ Այծեղջյուրներ նոր գաղափարներ կունենան: Միանգամից կուզենաք կյանքի կոչել դրանք, և նման հնարավորություն կընձեռվի: Այս հատվածը հաջող կլինի գնումների և գործարքների համար: Երեկոն արժե անցկացնել ընկերների հետ, որոնք ինչ-որ բանով անպայման կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը կուրախացնի: Այն հարմար կլինի գործերի համար, դուք հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ այն բանից, ինչն առաջ չի ստացվել: Կարող եք բարդ ու կարևոր բան ստանձնել: Շատ շուտով դուք կհասկանաք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքին: Մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, ինչ-որ մեկի օգնության կարիքն էլ չեք զգա:

Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ձեզ միանան ընտանիքի անդամները. հետաքրքիր և ուրախ կլինի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի նաև ուսման համար, դուք արագ գլուխ կհանեք բարդ հարցերից, միանգամից կմտապահեք ամենը, ինչ պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը կարող է բավական անօգուտ անցնել: Հազիվ թե հաջողվի կենտրոնանալ ինչ-որ բանի վրա, ստիպված եք լինելու մեկ մի բան ստանձնել, մեկ՝ ուրիշ: Ամեն սկսած բան չեք կարողանա ավարտին հասցնել: Բայց հուզվելու կարիք չկա, դուք անպայման ավելի ուշ ամեն ինչից գլուխ կհանեք: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում:

Ուրախ պահեր ու զվարճալի պատահարներ շատ կլինեն, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Լավ կանցնեն և՛ ընկերների հետ հանդիպումները, և՛ փոքրիկ ընտանեկան տոները: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը, եթե ինչ-որ անսովոր ու հետաքրքիր վայր մեկնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2283 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0