ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 21
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4727 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հավանական են հաջող զուգադիպություններ: Ձեզ մոտ հրաշալի կստացվի դրանք ձեր հետաքրքրությունների օգտին ծառայեցնելը: Կթվա, թե ցանկացած դատարկ բան կարող է հաջողության տանող ևս մեկ աստիճան դառնալ: Շատ բարենպաստ օր է գործնական ծանոթությունների համար: Կարող եք գործընկերներ գտնել, որոնց հետ արդյունավետ կհամագործակցեք: Հնարավոր է՝ ներդրողներ ու հովանավորներ էլ գտնեք:

Ավելի բարդ կլինեն անձնական հարաբերությունները: Կվշտացնեն մտերիմների հետ տարաձայնությունները: Ձեր ուժերի սահմաններում կլինի լուրջ կոնֆլիկտներից խուսափելը: Կարևոր կլինի ժամանակին զիջումների գնալը, չհամառելն այնտեղ, որտեղ խոսքը դատարկ բաների մասին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բարենպաստ կլինի օրվա առաջին կեսը: Այն հնարավորություն կտա շատ բանի հասնել, և դուք բաց չեք թողնի ձեր շանսը: Շտապեք ստանձնել ամենակարևոր գործերը: Դուք, ամենայն հավանականությամբ, լավ գլուխ կհանեք դրանցից: Հնարավորություն կունենաք ամրապնդել մասնագիտական կապերը կամ ծանոթանալ մարդկանց հետ, որոնք կօգնեն աշխատանքի ու բիզնեսի մեջ: Օգտակար կլինի բիզնես-գաղափարների քննարկումը. դուք կտեսնեք դրանց թույլ ու ուժեղ կողմերը:

Օրվա երկրորդ կեսը նույնքան արդյունավետ չի լինի, բայց վատն էլ չի լինի: Այն հրաշալի է հանգստի համար: Կարող եք ուղևորության մեկնել կամ պարզապես զբոսնել գեղատեսիլ վայրերով: Դա կբարձրացնի ձեր տրամադրությունն ու կոգեշնչի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է, որը թույլ կտա շատ օգտակար բաներ անել: Դուք ունակ կլինեք արագ հասնել կարևոր նպատակներին, նրան, ինչի մասին նույնիսկ լրջորեն չէիք էլ երազում: Որոշ Երկվորյակներ առաջարկներ կստանան, որոնք մերժելու ցանկություն չեն ունենա: Այսօր կուզենաք լայն մտածել, բայց ավելորդ չի լինի նաև մանրուքներին ուշադրություն դարձնելը: Հենց մանրուքներին ուշադրությունը թույլ կտա խուսափել սխալներից:

Ժամանակ գտեք մտերիմների հետ շփվելու համար: Դա կօգնի պահպանել ներդաշնակ հարաբերություններն ու խուսափել փոխադարձ դժգոհություններից, վիրավորանքներից: Հնարավոր է՝ ստիպված լինեք քննարկել ոչ այնքան հետաքրքիր հարցերը: Համբերությամբ զինվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն թեթև ու հաճելի կանցնի: Դուք ուրախության առիթներ կգտնեք, հրաշալի ժամանակ կանցկացնեք հին ընկերների ու նոր ծանոթների հետ: Վատ օր չէ ծանոթությունների համար: Դուք դուր կգաք մարդկանց, նրանք էլ հաճույքով ընդառաջ կգան ձեզ: Սակայն հիմա լուրջ հարաբերություններ հազիվ թե սկսվեն:

Դուք լավ գլուխ կհանեք առօրյա գործերից, իսկ ահա նոր առաջադրանքների լուծումը դժվարությամբ կտրվի: Բայց օգնել ցանկացողներ անպայման կգտնվեն: Աշխատեք ցանկացած հնարավորություն օգտագործել սովորելու համար այն, ինչ կարող է ավելի ուշ պետք գալ: Շատ արժեքավոր տեղեկատվություն ստանալու շանս կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վատ օր չէ, որը կարող է իսկապես հաջող դառնալ, եթե նախաձեռնող լինեք, չվախենաք միայնակ ստանձնել բարդ գործը: Հաջողությունը միանգամից չի այցելի, շատ բան կախված կլինի ձեր ինքնավստահությունից: Եթե ոչ մի րոպե զուր չվատնեք, ամենայն հավանականությամբ կհասնեք դրված նպատակներին:

Հավանական են անսովոր առաջարկներ: Դրանք կարող են գործնական բնույթ կրել կամ վերաբերել անձնական հարաբերություններին: Ցանկացած դեպքում լավ է պատասխանի հարցում չշտապել, ամեն ինչ հանգիստ մտածել: Երեկոն կուրախացնի դրամական մուտքերով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շրջապատողների հետ լեզու գտնելու ունակությունն այսօր ձեզ շատ պետք կգա: Դրա շնորհիվ ոչ միայն նոր համախոհներ կգտնեք, այլև կօգնեք մարդկանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել: Կուրախացնի ուրիշների համար օգտակար բան անելու հնարավորությունը, բայց դուք չեք մոռանա նաև սեփական հետաքրքրությունների մասին: Լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, լարված իրավիճակներ էլ չեն լինի:

Չեն բացառվում նվերները, հաճելի անակնկալները: Որոշ Կույսեր համարյա պատահական կստանան այն, ինչի մասին վաղուց էին երազում: Օրվա երկրորդ կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել: Դրանք հաջող կանցնեն ու հետաքրքիր կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ լավ կդասավորվի, անհանգստանալու պատճառ չեք ունենաք: Շրջապատողները կհիշեցնեն հին սխալների ու խնդիրների մասին, բայց դա ձեր տրամադրությունը չի փչացնի: Դուք պատրաստ կլինեք խոստովանել, որ միշտ ճիշտ չեք, իսկ դա կօգնի հարթել սուր անկյունները:

Օրը բարենպաստ է ստեղծագործելու համար: Լավ գաղափարների պակաս չեք ունենա, դրանք կյանքի կոչելու հնարավորություն էլ անպայման կունենաք: Դուք բազում վառ տպավորություններ կստանաք, եթե որոշեք նոր բան սովորել, փորձել այն, ինչի մասին նախկինում շատ եք լսել: Չի բացառվում՝ հենց նման փորձը հուշի՝ ուր է պետք շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բազում լավ գաղափարներ կունենաք: Դրանք իրագործելը դեռ դժվար կլինի, բայց դա չի նշանակում, որ մտահղացումների մասին պետք է մոռանալ: Ավելի ուշ դուք անպայման կվերադառնաք դրանց: Հնարավորություն կունենաք լուծել աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված խնդիրները: Հիմա դուք իրատես կլինեք, պատրանքներ չեք կառուցի: Դա կօգնի խուսափել զուր հույսերից ու անտեղի հուզումներից:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չեն բացառվում կենցաղային խնդիրները, որոնց լուծումը ծախսեր կպահանջի: Բայց խոսքը նշանակալի գումարի մասին չի լինի, այնպես որ՝ հուզվելու պատճառ չունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վերահսկեք ձեզ ու մանրուքների պատճառով մի անհանգստացեք: Օրը ավելի հաջող կլինի, քան կարող է առաջին հայացքից թվալ: Նրանց առջև, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել կամ ընդառաջ գնալ ճակատագրին, նոր հնարավորություններ կբացվեն: Որոշ Աղեղնավորներ կկարողանան վերադառնալ այն նախագծերին, որոնցից ստիպված էին հրաժարվել իրադարձությունների անհաջող ընթացքի պատճառով:

Չեն բացառվում լարված պահերը մտերիմների հետ շփումներում: Ցավոք, այսօր ձեզ միշտ չէ, որ ճիշտ կհասկանան: Սակայն շուտով կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ու հարաբերություններում ներդաշնակություն կհաստատվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք լուրջ տրամադրված կլինեք, ուշադիր կլինեք մանրուքներին ու կաշխատեք սխալներ չանել: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ կարևոր գործի վրա ու նրանում հաջողության հասնել: Դրա համար պետք է ջանքեր գործադրեք, բայց դուք աշխատելուն դեմ չեք լինի: Հին ծանոթները հաճույքով կօգնեն, հրաշալի խորհուրդներ կտան: Օրը հնարավորություն կտա ամրապնդել գործնական ու անձնական կապերը:

Օգտակար կլինի հին նախասիրությունների մասին հիշելը: Այն ձեզ համար ոգեշնչվածության ու դրական հույզերի աղբյուր կդառնա, իսկ որոշ դեպքերում՝ նաև կսկսի եկամուտ բերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգիստ, արդյունավետ օր է: Այն հրաշալի է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Դրանից հետո կարող եք անցնել նոր խնդիրների լուծմանը, որոնք ավելի հետաքրքիր կլինեն, քան սկզբում կթվան: Դուք արագ կսովորեք, ոտքի վրա կյուրացնեք լավ գաղափարները, ականջի հետև չեք գցի օգտակար խորհուրդները:

Բարենպաստ օր է մտերիմների հետ շփվելու համար, բարդ հարաբերությունները դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք: Հին ընկերները հաճելի անակնկալ կմատուցեն, իսկ դուք կգտնեք նրանց ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր պետք է շատ աշխատեք, բայց այդ հեռանկարից վախենալ պետք չէ: Դուք ունակ կլինեք մի քանի խնդիր միաժամանակ լուծել, ճիշտ դնել առաջնահերթություններն ու բաց չթողնել այն, ինչն իսկապես կարևոր է: Մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեզ, այնպես որ՝ մի վախեցեք նրանց հետ կիսվել համարձակ գաղափարներով:

Կարող եք նախաձեռնող լինել սիրային հարաբերություններում, վերականգնել հին կապերը, հաշտվել վեճից հետո: Ձեզ համար հեշտ կլինի այն մարդկանց հետ շփվելը, որոնց հետ նախկինում չէր հաջողվում ընդհանուր լեզու գտնել: Անհասկացողությունն ու վիրավորանքները կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4727 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/9