Աստղագուշակ․ հունվարի 20, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2788 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնցից գլուխ հանել առաջ չի ստացվել: Այսօր դուք անպայման կհասնեք ձեր ուզածին, ինչում կօգնեն հնարամտությունն ու համառությունը: Որոշ Խոյեր հուսալի օգնականներ կգտնեն: Նրանց կարելի է վստահել նույնիսկ ամենակարևոր հարցերի լուծումը: Հավանական են դրամական մուտքեր: Ամենայն հավանականությամբ խոսքը ոչ մեծ գումարի մասին կլինի, բայց դա էլ բավարար կլինի հաճելի գնումներ անելու կամ ընտանիքի համար հետաքրքիր հանգիստ կազմակերպելու համար: Օրվա երկրորդ կեսին աշխատեք խուսափել հոգնածությունից. այդ հատվածում հանգստի կարիք եք ունենալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Առավոտը կարևոր զրույցներով մի սկսեք: Օրվա առաջին կեսը ամենահարմարը կլինի հանգստի և զվարճանքների, ընկերների հետ անկաշկանդ զրույցների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք ձեզ կես խոսքից հասկանում և ամեն ինչում աջակցում են: Արժե հետաձգել ֆինանսական հարցերի լուծումը: Օրվա երկրորդ կեսին շատ Ցուլեր նոր գաղափարներ ու ծրագրեր կունենան: Դրանց իրագործմանը կուզենաք անհապաղ անցնել ու նման հնարավորություն կունենաք: Սակայն հազիվ թե կարողանաք միանգամից օգնականներ գտնել: Այնպես որ սկսեք ինքնուրույն գործել ու մի կասկածեք հաջողությանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը լավ նորություններով կուրախացնի վերջին ժամանակներս ընտանեկան խնդիրներով և հարազատներին օգնելով զբաղված Երկվորյակներին: Պարզ կդառնա, որ ջանքերը զուր չեն անցել, և բոլոր դժվարությունները շուտով անցյալում են մնալու: Հավանական են դրամական մուտքեր: Չի բացառվում ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վարձատրեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց: Բիզնեսի զարգացման, աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու հետ կապված նոր գաղափարներ կհայտնվեն: Դեռևս վաղ է դրանք ինչ-որ մեկի հետ քննարկելը, ցանկալի է նախ ամեն ինչ ինքնուրույն կշռադատել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հագեցած կլինի, դուք շատ բան կհասցնեք: Սակայն մտածած ամեն ինչ չի հաջողվի անել: Ամենայն հավանականությամբ անսպասելի լուծում պահանջող նոր առաջադրանքներ կհայտնվեն ու ծրագրած ինչ-որ բան ստիպված պիտի լինեք հետաձգել: Լավ է սկսեք ամենակարևորից, քանի որ հենց առավոտն է արդյունավետ լինելու: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ ընկերների հետ հանդիպումները, և՛ ռոմանտիկ ժամադրությունները: Այս հատվածում կարող եք նաև խանութներով շրջել. հնարավորություն կունենաք գնել հենց այն, ինչ ձեզ պետք է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հրաշալի օր է շփումների համար: Ձեզ կհաջողվի լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս, իրենց հեռու և անբարեհամբույր են պահում: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ: Օրվա առաջին կեսը հարմար կլինի ինչպես նախապես ծրագրված, այնպես էլ սպոնտան ուղևորությունների համար: Հետո ավելի հանգիստ շրջան կգա, որը հարմար կլինի առօրյա, հասարակ զբաղմունքների, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Ներդաշնակ կլինեն ընտանեկան հարաբերությունները, կհաջողվի քննարկել բոլորի համար կարևոր հարցերը՝ խուսափելով տարաձայնություններից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբն արժե հանգիստ անցկացնել: Այդ հատվածը հազիվ թե հարմար լինի կարևոր գործերի և լուրջ հարցերը լուծելու համար: Ձեզ համար հեշտ չի լինի կենտրոնանալը, իրավիճակը ճիշտ գնահատելն ու հասկանալը, թե ինչ է պետք ձեռնարկել առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել: Օրվա երկրորդ կեսը, հակառակը, բարենպաստ կլինի ամենատարբեր զբաղմունքների համար: Հրաշալի ժամանակ կանցկացնեն ժամանցային միջոցառումների մասնակցող Կույսերը: Հնարավորություն կունենաք հաշտվել վեճից հետո, վերականգնել հին կապերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Եթե կարևոր բան եք մտածեք, ապա արժե շտապել. օրվա առաջին կեսը բարենպաստ և արդյունավետ է լինելու: Ինչքան շուտ սկսեք գործել, այնքան հեշտ կլինի լուրջ գործերից գլուխ հանելը կամ նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը լուծելը: Օրվա երկրորդ կեսին հաճելի մի բանով զբաղվելու, հանգստանալու և ուժերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Ընկերների հետ ժամանակ անցկացնող Կշեռքները բազում դրական հույզեր կստանան: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը, որն անսովոր ու հիշարժան կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հուզական դաշտը բավական լարված կլինի: Տրամադրությունը կարող է հաճախ փոխվել, աննշան իրադարձություններին դուք շատ սուր կարձագանքեք: Ցանկալի չէ օրվա առաջին կեսի համար լուրջ հանդիպումներ ու կարևոր զրույցներ ծրագրելը. հեշտ չի լինի ճիշտ տոնն ու անհրաժեշտ բառերը գտնելը: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Եթե ստանձնեք երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերը, ապա հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու գնումներ: Երեկոն լավ նորություններ է խոստանում սիրահարված Կարիճներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հարմար կլինի նոր գործեր սկսելու, վերջերս առաջ եկած գաղափարները կյանքի կոչելու համար: Դուք ոչ միայն արագ հաջողության կհասնեք, այլև շատ բան կսովորեք, նոր համախոհներ կգտնեք: Շատ Աղեղնավորների պետք կգան վաղուց ստացած գիտելիքները: Դրանց շնորհիվ նշանի ներկայացուցիչները ցավալի սխալներ չեն անի, արագ կկողմնորոշվեն ոչ միանշանակ իրավիճակներում: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, ուստի վտանգ կա շատ ծախսեք անպիտան բաների վրա: Ցանկալի չէ վարկեր վերցնելն ու պարտքով գումար տալը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Նույնիսկ եթե օրվա համար շատ գործեր եք ծրագրել, դուք կհասցնեք ամենը, ինչ պետք է: Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, միանգամից կկենտրոնանաք իսկապես կարևոր բաների վրա: Շատ Այծեղջյուրների վաղուց ձեռք բերած փորձը կօգնի արագ հասնել նպատակին: Շրջապատողները կնկատեն դա և սովորականից հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Օրը հարմար կլինի նաև հին կապերը վերականգնելու, վերջին ժամանակներս լարված հարաբերությունները կարգավորելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա համար ծրագրած ոչ ամեն ինչից կկարողանաք հեշտությամբ գլուխ հանել: Կպարզվի, որ ամեն ինչ չեք մտածել ու հաշվի առել, կարևոր մասեր եք աչքաթող արել: Բայց դուք չեք վշտանա ու խուճապի չեք մատնվի, հումորով կվերաբերվեք տեղի ունեցողին ու արագ ելք կգտնեք իրավիճակից: Օրը բարենպաստ կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Դուք կհասկանաք՝ ինչով աջակցել և ինչպես ուրախացնել նրանց: Կարող եք քննարկել ապագայի ծրագրերը՝ առանց մտահոգվելու, որ տարաձայնություններ ու վեճեր կառաջանան: Երեկոն հաճելի անակնկալներ ու ոչ մեծ նվերներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրն արժե նվիրել ծանոթ գործերին, որոնցից արագ գլուխ կհանեք և որոնք անելու համար մեծ ուժեր գործադրելու կարիք չի լինի: Բացի այդ, ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին ընկերները, և՛ նոր ծանոթները: Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Եթե լսեք ինտուիցիային, ապա սխալներ չեք անի: Օրն այնպես ծրագրեք, որ օրվա երկրորդ կեսին հանգստանալու, մենակ մնալու հնարավորություն ունենաք: Այս հատվածը հարմար չի լինի բազմամարդ միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև հեռավոր ուղևորությունների համար, բացառությամբ շատ վաղուց ծրագրածների: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|