ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 20
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2632 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Երբեմն կարծես ոչ մի հատուկ բան չեք անի, որ հարաբերությունները դեպի լավը փոխվեն, բայց միևնույն է կհասկանաք, որ շփվելը հեշտացել է: Մարդիկ, որոնք դեռ մինչև վերջերս ձեզ չէին համակրում, կարող են ձեր համախոհներն ու օգնականները դառնալ: Չի բացառվում նաև այն մարդկանց աջակցությունը, որոնց հետ միասին նախկինում արդեն աշխատել կամ ստեղծագործել եք:

Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք կամ արագ շահույթ խոստացող բիզնես-նախագծում մասնակցություն առաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարող եք հույս դնել մեծ հաջողությունների վրա, հատկապես ոչ ստանդարտ, ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Դուք կկարողանաք մի բան մտածել, որն ուրիշների մտքով չի անցել: Զարմանալի չէ, որ ձեր շատ գաղափարներ շրջապատողները հանճարեղ կհամարեն: Վճռականությունը, համառությունն ու նպատակասլացությունը կօգնեն ձեզ առաջ շարժվել:

Աշխատեք ուշադիր լինել ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ: Մտերիմների հետ հարաբերություններում կարող են լարված պահեր ծագել, ամեն անգամ հեշտ չի լինի ընդհանուր լեզու գտնելը: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումն ու փորձեք մի գործ գտնել, որը բոլորին կգրավի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է շփումների համար: Պատմեք ձեր ծրագրերի մասին, կիսվեք գաղափարներով, աշխատեք ոգեշնչել շրջապատողներին: Ձեզ կհաջողվի համախոհներ գտնել ու աջակցություն ստանալ, փոխհամաձայնության հասնել ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ ու ձեր կողմը գրավել մի մարդու, որը իրադարձությունների բերումով ձեզ իր թշնամին է համարում:

Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վարձատրեն մի աշխատանքի դիմաց, որն ավելի վաղ եք կատարել: Լավ է հրաժարվեք սպոնտան գնումներից, իսկ ահա ծրագրված գնումների դեմ աստղերը ոչինչ չեն ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք պետք է կարևոր որոշումներ ընդունեք, որոնցից հնարավոր է կախված լինի իրադարձությունների հետագա զարգացումը: Խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք, վերլուծեք ուրիշների սխալները, օգտվեք շրջապատողների փորձից: Այդ ամենը կօգնի ճիշտ վարվել:

Մտերիմ մարդկանց հետ կարող եք քննարկել անհանգստացնող հարցերը: Ձեզ կլսեն, կհասկանան ու կաջակցեն: Հենց այսօր կարող են ընդհանուր ծրագրեր հայտնվել, որոնց իրագործմամբ զբաղված կլինեք մինչև տարվա վերջ: Դուք հարգանքով և հետաքրքրությամբ կվերաբերվեք ուրիշների ցանկություններին, շրջապատողներն էլ կփորձեն նույն ձևով պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ միտումների ազդեցությունը զգալի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Կաճի գործնական ակտիվությունը, շահավետ գործարքներ կկնքվեն: Հավանական է համագործակցություն սկսեք մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Դժվար չի լինի հարազատների, ընկերների, սիրելիի հետ լեզու գտնելը:

Ծանոթությունները, որոնք կարող են սիրային շարունակություն ստանալ, հավանական են օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածոմ հեշտությամբ դեպի ձեզ կգրավեք նույնիսկ այն մարդկանց, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Շրջապատողները կնայեն ձեզ ու կհասկանան, որ շատ լավ մարդու հետ հանդիպելու բախտ են ունեցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն անհանգիստ ու հագեցած կլինի: Նույնիսկ հույս էլ մի ունեցեք, որ կարողանալու եք շեղվել բարդ գործերից ու հաղթանակ տոնել, առանց դրա համար ջանքեր գործադրելու: Դուք մարդկանց հետ լեզու կգտնեք, լավ գործնական բանակցություններ կանցկացնեք, բայց այսօր ձեռք բերած բոլոր պայմանավորվածությունները նախնական բնույթ կկրեն: Սակայն դա այնքան էլ վատ չէ. ճկունությունը կօգնի ձեզ ավելի շահեկան պայմանների հասնել:

Հավանական են չծրագրված հանդիպումներ: Ընդհանրապես, օրը անակնկալներով լի կլինի, նրա ընթացքում շատ բան նախատեսվածի նման չի դասավորվի: Այնպես որ՝ պատրաստվեք անակնկալների, որոնք մեծ մասամբ հաճելի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք պետք է մի քանի բարդ առաջադրանք լուծեք: Դա ստիպված եք լինելու միայնակ անել, քանի որ շրջապատողները նույնիսկ խորհուրդներով չեն կարողանա օգնել: Կասկած չկա, որ հրաշալի գլուխ կհանեք և ձեզանով հպարտանալու առիթ կունենաք: Սակայն փայլուն արդյունքի հասնելուց առաջ խոչընդոտներ պիտի հաղթահարեք:

Օրը հարմար է երկարաժամկետ մասնագիտական ու անձնական ծրագրեր կազմելու համար: Դուք հաճախ կկարողանաք կռահել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, այդ իսկ պատճառով ինքներդ էլ սխալներ չեք անի, շրջապատողներին էլ հրաշալի խորհուրդներ կտաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենահասարակ օրը չէ, բայց այն հետաքրքիր կանցնի: Դուք երբեմն բավական կտրուկ կարտահայտվեք, բայց շրջապատողները ձեզ կներեն ու չեն նեղանա, կլսեն ձեր կարծիքը: Կարող եք պոտենցիալ գործընկերների հետ քննարկել ապագայի ծրագրերն ու համատեղ աշխատանքի հեռանկարները: Լավ է նոր գործեր սկսեք. կասկած չկա, որ դրանք ժամանակին բարեհաջող կերպով ավարտին կհասցնեք:

Մեծ կլինի ստեղծագործ պոտենցիալը: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, այդ իսկ պատճառով ձեր գաղափարները շրջապատողներին անսովոր կթվան: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, դուք կկարողանաք ոգեշնչել նրանց, ովքեր վերջերս իրենց մեջ առաջ շարժվելու համար ուժ չէին գտնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է կարևոր բանակցությունների, համատեղ գործունեություն սկսելու, գործնական և ընկերական շփումների համար: Դուք դեպի ձեզ կձգեք արժանավոր ու հետաքրքիր մարդկանց, հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, իսկ ձեր համակրանքը կնվիրեք միայն նրանց, ովքեր իսկապես արժանի են դրան:

Հնարավոր է սիրային պատմության սկիզբ, որը ձեր կյանքը կզարդարի և վառ հույզեր կպարգևի: Հազիվ թե ինչ-որ մեկն անտարբեր մնա ձեր հմայքին, որի զոհը կդառնան նույնիսկ նրանք, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Դուք կկարողանաք պտտեցնել դիմացինի գլուխը, բայց ինքներդ չեք կորցնի առողջ դատելու ունակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բավական բարդ, բայց խոստումնալից օր է: Ամեն անգամ չէ, որ ակներև լուծումները ճիշտ կլինեն, և երբեմն ձեր հարցին պատասխան ստանալու համար պիտի գլուխ կոտրեք: Եթե չշտապեք, զգույշ գործեք, ապա բարեհաջող ավարտին կհասցնեք սկսած բոլոր գործերն ու ինչ-որ կարևոր նախաձեռնության մեջ հաջողության կհասնեք:

Օրվա սկզբին հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, բայց երեկոյան ներդաշնակությունը կվերականգնվի: Ձեզ շատ պետք կգա մեկ ուրիշ մարդու լսելու, նրա տեսակետը հաշվի առնելու ունակությունը: Հենց այդպես ձեզ կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լուրջ տրամադրվեք: Օրը շատ բաների հասնելու հնարավորություն կտա: Մի կողմ վանեք կասկածները, տագնապները և անցյալի մասին մտորումները, կենտրոնացեք ներկա պահին ստեղծված իրավիճակի վրա. հիմա դուք կկարողանաք այն ճիշտ գնահատել ու որոշել՝ ինչ անել հետո:

Որոշ Ջրհոսներ կուզենան օրվա մեծ մասը սիրելի մարդու հետ շփումներին նվիրել: Դա կօգնի ամրապնդել զույգի հարաբերությունները, մոռանալ տարաձայնությունների ու վեճերի մասին: Չի բացառվում՝ գտնվի մի գործ, որը երկուսիդ կգրավի, ընդհանուր նախասիրություն կդառնա: Հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնք թանկ են ձեզ համար, քննարկել խնդիրները, կիսվել գաղափարներով ու ծրագրերով: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, իսկ նախկին գործընկերները կարող են համագործակցություն առաջարկել: Գործնական բանակցությունների ժամանակ ձեր տեսակետը հանգիստ ու ամուր պաշտպանեք, մի գնացեք զիջումների, որոնք ձեր սրտով չեն, և ձեր բռնած դիրքը հարգանքի կարժանանա:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Հիմա դուք պատրաստ կլինեք հանգիստ ու կառուցողական զրուցել մի բանի մասին, որը նախկինում չէիք համարձակվում հիշատակել: Կասկած չկա, որ ձեզ կլսեն ու ճիշտ կհասկանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2632 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4