Աստղագուշակ․ հունվարի 20
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1219 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատանքի համար բարենպաստ օր է: Գործերի վրա կենտրոնանալը դժվար չի լինի: Շատ Խոյեր ոգևորությամբ կստանձնեն բարդ խնդիրների լուծումը: Արագ, արդյունավետ ու հաճույքով կաշխատեք, շատ գործերից մյուսներից լավ գլուխ կհանեք: Հնարավոր է՝ հետաքրքիր գործնական առաջարկներ ստանաք, ընդ որում՝ համապատասխան որոշումները պետք է անհապաղ ընդունեք: Հարթ կլինեն անձնական հարաբերությունները: Մտերիմների հետ համբերատար կլինեք ու հույզերին չեք տրվի, իսկ դա կօգնի խուսափել լարված պահերից, նույնիսկ եթե ինչ-որ տարաձայնություններ առաջանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը շատ բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական է անսպասելի, բայց շատ շահավետ գործարքներ կնքեք, մեծացնեք եկամուտները, կյանքի կոչեք շահույթ բերող համարձակ պլանները: Կարևորը ժամանակը զուր չվատնելն է: Եթե վճռական ու արագ գործեք, գործնական ոլորտում ամեն ինչ ամենալավ ձևով կդասավորվի: Իսկ ահա անձնական հարաբերություններում, հակառակը, խուսափեք շտապողական որոշումներից: Այստեղ իրավիճակն այնքան պարզ ու միանշանակ չի լինի, որքան ձեզ կթվա: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչից գլուխ հանելու համար: Խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Սովորականից ավելի թեթևամիտ տրամադրված կլինեք: Որոշ պլաններից կհրաժարվեք միայն նրա համար, որ չեք ուզենա ջանքեր գործադրել կամ էլ կշեղվեք ձեր սկզբունքներից: Երբեմն հույզերի ազդեցությամբ կմոռանաք ձեր խոստումների ու պարտականությունների մասին: Հնարավոր են խնդիրներ շփման մեջ: Այսօրվա ձեր վարքը շատերի սրտով չի լինի, մտերիմները կհայտնեն իրենց դժգոհությունը: Ցանկացած խնդիր աշխատեք առավելագույնս հանգիստ քննարկել: Ինչքան հույզերը շատ լինեն, այնքան մեծ կլինի փոխադարձ վիրավորանքների հավանականությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում: Կհասկանաք, որ անհրաժեշտ է անհապաղ զբաղվել նոր գործով, փոխել աշխատանքի վայրը կամ մասնագիտությունը: Բոլոր հիմքերը կունենաք սեփական ուժերին հավատալու համար, այնպես որ՝ վճռական քայլը հետաձգելու պատճառ չի լինի: Մի շտապեք մերժումով պատասխանել անսպասելի առաջարկներին: Հնարավոր է՝ հենց դրանք ձեր առաջ նոր հորիզոններ բացեն: Այսօրվա իրադարձությունները կօգնեն ձեզ շատ բաների նորովի նայել: Որոշ Խեցգետիններ կհասկանան՝ ինչ սխալներ են գործել մտերիմների հետ հարաբերություններում ու կփորձեն ուղղել դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մասնագիտական տեսանկյունից ամենահաջող օրը չէ: Հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք, պատրաստ եղեք երկար ու հոգնեցուցիչ աշխատանքի: Բամբասկոտները կակտիվանան, ստիպված եք լինելու պաշտպանել ձեր հեղինակությունը: Հնարավոր են տհաճ նորություններ, որոնք կստիպեն ձեզ հուզվել: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու հրաժեշտ տալ պատրանքներին ու խոստովանել, որ իրավիճակն այնքան բարենպաստ չէ, որքան թվում է: Հենց դա դրական փոփոխությունների սկիզբ կդառնա, քանի որ մտորելուց կանցնեք վճռական գործողությունների: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատանքի մեջ հնարավոր են դժվարություններ: Մասնագիտական խնդիրները լուծելու համար պետք է ջանքեր գործադրեք, գլուխ հանեք անսպասելի ծագած խնդիրներից: Զգույշ եղեք, քանի որ չմտածված արարքը նշանակալի կորուստների պատճառ կդառնա: Վստահեք միայն փորձված գործընկերներին, վերահսկեք ձեր հանձնարարության կատարումը, ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք այն: Նվազեցրեք ծանրաբեռնվածությունը: Այսօր գերհոգնածությունը վտանգավոր կլինի: Ժամանակ գտեք զբոսանքների ու ընկերական հանդիպումների համար: Դրանցից հետո ձեզ ավելի առույգ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է ազդեցիկ անձանց հետ հանդիպելու ու ղեկավարության հետ բանակցելու համար: Ձեզ կհաջողվի հաճելի տպավորություն թողնել, ձեր ձեռքբերումները լավ լույսի ներքո ներկայացնել և գովասանքի արժանանալ: Կարող եք քննարկել ֆինանսական ու մասնագիտական հեռանկարները: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Հնարավոր են հանդիպումներ հին ծանոթների հետ: Նախկինում թանկ կապերը վերականգնելու շանս կունենաք: Լավ կանցնեն ուղևորությունները, պայմանների փոփոխությունն էլ կբարձրացնի տրամադրությունն ու կոգեշնչի: Օգտակար տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզ ավելի շատ կքննադատեն, քան կգովեն, իսկ դա տհաճ կլինի: Ուրախ կլինեիք, եթե աջակցություն ստանայիք: Վեճերից խուսափելը դժվար կլինի, հաճախ դրանք դատարկ բանից կսկսեն, բայց արագ լուրջ բնույթ կստանան: Աշխատեք գոնե անձերին չանցնել, խուսափեք վիրավորանքներից ու անհիմն պահանջներից: Երեկոյան ինքներդ ձեզ հետ միայնակ մնացեք: Այդպես մտքերում կարգուկանոն մտցնելն ավելի հեշտ կլինի: Հնարավոր է՝ հիշվեն անցյալի իրադարձությունները, և հենց դա կօգնի գտնել ներկայում տեղի ունեցողի բանալին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դժվար կլինի հասկանալ, թե ինչն է ավելի կարևոր՝ ձեր մասշտաբային մտահղացումներն ու մեծ պլանները, թե անհապաղ ուշադրություն պահանջող ընթացիկ գործերը: Ինչ-որ բան կարող եք հանձնարարել օգնականներին, բայց նկատի առեք, որ նրանց գործողությունները պետք է վերահսկեք: Ցավոք, այսօր ձեզ կարող են հիասթափեցնել նույնիսկ այն մարդիկ, ովքեր երբեք հուսախաբ չեն արել: Անձնական հարաբերությունների տեսանկյունից հեշտ օր չէ: Լուրջ կոնֆլիկտի համար պատճառներ կստեղծվեն, կթվա, թե փոխհամաձայնության հասնելն անհնար է: Սպասեք մինչև հույզերը հանդարտվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շատ արդյունավետ օր է: Կկարողանաք ամրապնդել ձեր դիրքերը, ապագա հաղթանակների համար հիմք ստեղծել: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, ովքեր ձեր հուսալի համախոհները, իսկ հետո նաև ընկերները կդառնան: Հավանական են լավ նորություններ՝ կապված ընտանիքի անդամների կամ մյուս մտերիմ մարդկանց հետ: Չեն բացառվում սիրային անակնկալները: Հնարավոր են ծանոթություններ, որոնք ձեզ վրա մեծ տպավորություն կթողնեն, կստիպեն նորովի նայել ձեր կյանքին: Ինչ-որ մեկին խելքահան կանեք, ինքներդ էլ կտարվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օգտակար կլինեն հին ծանոթությունները: Դրանց շնորհիվ ժամանակին կարևոր ինֆորմացիա կստանաք, կմեծացնեք ձեր հեղինակությունը կամ դրական փոփոխությունների կհասնեք մասնագիտական ոլորտում: Օրը հարմար է կարևոր գործերի ու լուրջ հարցերի լուծման համար, երեկոյան կարող եք կարևոր փաստաթղթեր ստորագրել: Ձեզ վառ հույզեր են սպասվում, որոնք մեծ մասամբ հաճելի կլինեն: Չեն բացառվում ռոմանտիկ ծանոթությունները: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք շրջապատի վրա, շատերին դուր կգաք, ինքներդ էլ ուշադիր կհետևեք նրանց, ում հետ գործ ունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շատ բաների կկասկածեք, կհուզվեք դատարկ բաների պատճառով, ձեզ այնքան էլ վստահ չեք զգա: Ձեր տագնապներն ինչ-որ չափով հիմնավորված կլինեն: Սովորական իրավիճակը մի փոքր կփոխվի, ինչ-որ բանից ստիպված եք լինելու հրաժարվել, վերամշակել պլանները: Անհրաժեշտ հունի մեջ ընկնել հեշտ կլինի նրանց համար, ովքեր կկարողանան վերահսկել հույզերը: Շփումներին ընտրողաբար մոտեցեք, հեռու մնացեք վատատեսներից ու խուճապի մատնվելու սիրահարներից: Այսօր նրանք ձեզ վրա վատ ազդեցություն կունենան: Ձեր շուրջն ինչքան շատ լինեն կենսուրախ մարդիկ, այնքան ձեզ ավելի լավ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|